ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը
    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ,  սկսել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը: Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները հնարավորություն կստանան բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները: «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2019-2020թթ. մրցույթին մասնակցելու համար հե
  • Տիգրան Սարգսյանը՝ ԵԱՏՄ-ում ռոումինգի հնարավոր չեղարկման մասին
    Եվրասիական տնտեսական միության տարածքում ռոումինգը չեղարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:«ԵԱՏՄ տարածքում ռոումինգի արժեքը մեր ակտիվ գործողությունների շնորհիվ բազմակի կրճատվել է: Ուզում եմ նշել, որ այստեղ դեր է խաղում նաև տարածքի մասշտաբը: Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանում միջպետական ռոումինգը չեղարկվել է միայն անցյալ տարի: Մենք աշխատում ենք կոնկրետ ընկերությու
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գնահատել են ԵԱՏՄ-ի՝ միասնական արժույթի անցնելու հեռանկարները
    Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում միասնական արժույթի անցումը հնարավոր Է, բայց Միության կազմի մեջ մտնող երկրներն առայժմ դրան պատրաստ չեն:Մարտի 19-ին այս մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի ինտեգրացման եւ մակրոԷկոնոմիկայի հարցերով անդամի (նախարարի) օգնական Ֆյոդոր Չեռնիցինը՝ Վաշինգտոնի Ռուսական մշակութային կենտրոնում ԵԱՏՄ-ի հետ գործարար շփումների զարգացմանը նվիրված ամենամյա խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ:«Ինչ վերաբերում Է միասնական արժույթին, ապա այստեղ պլաններ չկան: Այն քննարկվու
  • Զարգացած երկրների մեծամասնությունը կողմ է հարուստների հարկերի բարձրացմանը
    Զարգացած արդյունաբերական պետությունների բնակչության մեծամասնությունը հավանություն է տալիս հարուստների հարկին: Այդ են վկայում միության 21 երկրներում «Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպություն» (ՏԶՀԿ) անցկացրած հարցման արդյունքները, հաղորդում է DW-ը:Բոլոր 21 երկրներում հարցվածների մեծամասնությունը դրական պատասխան է տվել հարցին. «Կո՞ղմ եք արդյոք աղքատներին օգնելու նպատակով հարուստների հարկերի բարձրացմանը»:Համաձայն հարցման տվյալների՝ միջինում 68 տոկոսը կողմ է հարուստների հարկերի բարձրացմանը: Գերմանիայում այդ գաղափարը
  • 44 միլիոն մարդ կարող է սկսել կրիպտոարժույթ օգտագործել
    Ավելի քան 44 միլիոն մարդ օգտագործում է հաղորդագրությունների փոխանակման KakaoTalk հավելվածը։ Այժմ նրանք կարող են ոչ միայն միմյանց նամակներ ուղարկել, այլեւ կրիպտոարժույթներ փոխանակել եւ բլոկչեյն-հավելվածներ գործարկել։Թվային դրամապանակը ստեղծվել է Klatyn բլոկչեյնում։ Անցյալ շաբաթ Kakao-ի ներկայացուցիչները 90 մլն դոլարի ներդրումներ էին գրավել այդ հարթակի հետագա մշակման համար։ Ապագայում ընկերության մասնագետները ծրագրում են թվային արժույթներ ավելացնել նաեւ այլ ծառայություններում՝ KakaoPay-ում, KakaoTaxi-ում, KakaoStory-ում, KakaoStock-ում։Kakao-ի ղեկավարությունը որոշել
  • Նոր Մետաքսի ճանապարհ կարող է մտնել ավելի քան 30 նախագիծ՝ ԵՏՄ բոլոր հինգ երկրներից
    Ընդհանուր առմամբ նոր Մետաքսի ճանապարհ կարող է մտնել ավելի քան երեք տասնյակ նախագիծ՝ ԵՏՄ բոլոր հինգ երկրներից։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։Նա նշել է, որ այդպիսի ցուցակ հավաքվել է հանձնաժողովում եւ հենց նոր փոխանցվել Չինաստանին։ «Բոլոր այդ նախագծերը պետք է կարգավորեն միջանցիկ լոգիստիկան Չինաստանի, Եվրասիական միության, Եվրոպական միության եւ ուղեկցող երթուղիների միջեւ, որոնք լրացնում են հիմնական տրանսպորտային միջանցքներ
  • Բանկային համակարգի գերմանական հսկաները կբանակցեն միավորվելու մասին
    Գերմանիայի երկու խոշորագույն բանկերը՝ Deutsche Bank-ն ու Commerzbank-ը, կանցկացնեն պաշտոնական բանակցություններ միավորվելու վերաբերյալ, հաղորդում է BBC News-ը:Ամիսներ շարունակ մշակվում էին երկու բանկերի հնարավոր միավորման մասին առաջարկները:Ինչպես նշում է պարբերականը, միավորումը կարող է հանգեցնել ընկերությունների ծախսերի զգալի նվազմանը, սակայն քննադատները համարում են, որ այդ քայլը բարդ է եւ ռիսկային:Թվում է, թե Գերմանիայի կառավարությունը կողմ է այդ գործարքին. այն դեռեւս ունի Commerzbank-ի ակցիաների 15.5 տոկոսը, որոնք ձեռք էր բերել ֆինանսական ճգնաժամը հաղթահա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Մասնագետներին շարունակում է մտահոգել ԵԱՏՄ տարածքում ոսկերչական իրերի հարգերի փոխճանաչման խնդիրը

    Հայաստանի ոսկերչական արտադրանքը Եվրասիական տնտեսական միության, մասնավորապես, ռուսական շուկայում դժվարությունների է հանդիպում` կապված հարգերի փոխճանաչման հետ:

    Հայաստանի ոսկերիչների միության նախագահ, «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոնի» ղեկավար Էմիլ Գրիգորյանի խոսքով` խնդիրը մի քանի տարի է, ինչ իրենք բարձրացնում են, բայց լուծում դեռևս չկա:

    «ԵԱՏՄ տարածքում ոսկերչական իրերի արտադրությամբ հիմնականում զբաղվում են Հայաստանն ու Ռուսաստանը: Մյուս երկրներն ավելի շատ սպառողներ են: Խնդիրը նրանում է, որ առևտրական դաշտում բոլորի հարգերը պետք է ընդունվեն բոլոր հինգ պետությունների կողմից, բայց հարցը դեռևս լուծում չունի: Հիմա էլ Ռուսաստանի կողմից նոր քննարկում է ծավալվում ԵԱՏՄ տարածքում ոսկերչական իրերի վրա մակնշում կատարելու պահանջով: Դա հիմնականում կատարվում է իրերի ոչ օրինական հոսքերը կանգնեցնելու նպատակով»,-ասաց Էմիլ Գրիգորյանը:

    Ոսկերչական իրերին փակցվող թերթիկի ողջ տեղեկատվությունը նախատեսվում է անցկացնել արդեն արտադրանքի վրա, որն, ըստ մասնագետի, տեխնիկապես բարդ է: «Մակնշման հարցը քննարկման գործընթացում է, վերջին հանդիպման ժամանակ ռուսական կողմի ներկայացուցիչները ասացին, որ կես տարի իրենց մոտ փորձնական մակնշում կիրականացնեն, իսկ մյուս տարվա սկզբից բոլոր երկրները պետք է անցում կատարեն այդ համակարգին»,-հավելեց Էմիլ Գրիգորյանը:

    ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանի խոսքով` մակնշումը բարդ ու աշխատատար գործընթաց է, այն նաև որոշակի ծախսեր է պահանջում` կապված անհրաժեշտ սարքավորումների արժեքի հետ: Բացի այդ` ըստ պաշտոնյայի, արտադրողականության նվազման հարց կարող է առաջանալ: Գագիկ Մկրտչյանը նշեց, որ մակնշումը դեռևս ապագայի հարց է, այսօր հիմնական խնդիրը ԵԱՏՄ-ում հարգորոշման ճանաչումն է: «Երկուսից երեք տարի անընդհատ քննարկում ենք այս հարցը, պատրաստվել է համաձայնության նախագիծ, որում առաջարկված է հարգադրոշմները և հարգորոշման արդյունքները ճանաչել յուրաքանչյուր երկրի կողմից մյուս երկրների համար: Որոշակի առաջընթաց ունենք, բայց հարցը վերջնականապես չի կարգավորվել»,-ասաց Գագիկ Մկրտչյանը:

    Քանի որ ԵԱՏՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, իսկ դա երկար ժամանակ է պահանջում, հայկական կողմից ռուսաստանցի գործընկերներին առաջարկվել է երկկողմ ճանաչման պայմանագիր ստորագրել, մինչ ԵԱՏՄ կանոնակարգի վերջնականացումը: Նրանց կողմից արձագանքը սպասում են մինչև մարտի 12-ը:


    Նյութի աղբյուրը՝   http://artsakhpress.am