ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Bloomberg-ը կազմել է «աշխարհի ամենաթշվառ տնտեսությունների» վարկանշային ցանկը
    Ամերիկյան Bloomberg գործակալությունը ներկայացրել է «աշխարհի ամենաթշվառ տնտեսությունների» վարկանիշը, որը ևս մեկ անգամ գլխավորել է Վենեսուելան:«Թշվառ» տնտեսությունների վարկանշային ցանկում արտացոլվում է գնաճի մակարդակն ու երկրում գործազրկության վերաբերյալ կանխատեսումները: Գործակալության ամենամյա «Թշվառության ցուցանիշի» համաձայն՝ Կարակասը 5-րդ անգամ գլխավորում է այս ցանկը:Վենեսուելայի կառավարությունը 2016 թվականից չի հրապարակում տնտեսական տվյալները, սակայն փորձագետները ենթադրում են, որ գնաճը 2019 թվականին կհասնի 8 մլն տոկոսի: 2018-
  • Փարիզի և Երևանի երիտասարդները կհամագործակցեն IT ոլորտում
    Ապրիլի 17-ին Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեին, Տարածաշրջանային տնտեսական ծառայության ֆինանսական խորհրդական Անսելմ Էմբերին, տնտեսական կցորդ Յուլիա Սոթիեին, տեխնիկական համագործակցության կցորդ Առնո Շաֆանժին: Անսելմ Էմբերը և Յուլիա Սոթիեն Հայաստան այցի շրջանակներում իրականացնելու են տնտեսական առաքելություն:Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ իր ցավակցությունն է հայտնել հյուրերին, ֆրանսիացի ժողովրդին ու
  • Հայաստանի պատվիրակությունը մասնակցում Է «ԱտոմԷքսպո-2019» 11-րդ միջազգային համաժողովին
    Ապրիլի 15-ին Սոչիում տեղի Է ունեցել «ԱտոմԷքսպո-2019» 11-րդ միջազգային համաժողովի պաշտոնական բացումը, որին այս տարի ավելի քան 3600 հյուր Է գրանցված 74 երկրից (վեցով ավելի, քան անցյալ տարի): Համաժողովում ներկայացված նոր երկրների թվում են՝ Կատարը, Բահրեյնը եւ Նիկարագուան: Հայաստանի պատվիրակությունը՝ հանրապետության Էներգետիկական ենթակառուցվածքների եւ բնապաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ, ակտիվորեն մասնակցում Է համաժողովի աշխատանքին:Պատվիրակության կազմում են՝ Էներգետիկական ենթակառուցվածքների եւ բնապաշարների նախարարությ
  • Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ եվրոյին անցնելը երկրին «ձեռնտու» չէ
    Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ Լեհաստանը չպետք է ազգային արժույթից համաեվրոպականի անցնի, քանի որ դա «երկրի շահերից չի բխում», գրում է eurointegration.com-ը:«Պետք է նախ հարց տալ, թե ում դա ձեռնտու կլինի. Լեհաստանի՞ն, թե՞ այն երկրներին, որոնք այսօր ընդհանուր արժույթի խոշորագույն շահառուներն են համարվում»,- ասել է երկրի ղեկավարը:Մորավեցկիի խոսքով՝ եվրագոտուն միանալը խոցելի կդարձնի Լեհաստանի տնտեսությունը, իսկ գները կբարձրանան:Հիշեցնենք, որ 2017թ.-ին Լեհաստանը 10 տարով հետաձգել էր եվրոյին անցումը: Երկրի վարչապետը պարզաբանել էր, ո
  • 2050 թվականին նավթագազային ընկերությունները կարող են կորցնել արժեքի 95 տոկոսը
    Ներկայումս նավթի եւ գազի վրա միլիարդներ աշխատող ընկերությունները, ինչպիսիք են Shell-ը, BP-ը եւ Exxon-ը, 2050 թվականին կարող են կորցնել արժեքի 95 տոկոսը, եթե ամբողջ աշխարհում կառավարությունները ջանքեր գործադրեն Կլիմայի մասին փարիզյան համաձայնագիրը կատարելու ուղղությամբ: Այն կանխատեսում է մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը առավելագույնը 2 աստիճանով ըստ Ցելսիուսի՝ ի տարբերություն նախաինդուստրիալ ժամանակաշրջանի: Այդպիսին է Mercer ընկերության վերլուծաբանների եզրակացությունը, որն անցկացրել է տնտեսության տարբեր ճյուղերի վրա տաքացման եւ դրա դեմ պայքարի ա
  • Մինսկում առաջարկել են ԵՏՄ-ում արբանյակային հեռարձակման միասնական հարթակ ստեղծել
    Բելառուսական «Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանի» զարգացման գծով տնօրենի տեղակալ, «Բելինտերսատ» արբանյակային կապի եւ հեռարձակման ազգային համակարգի օպերատորի նախագծի ղեկավար Անդրեյ Աբրամովը հայտնել է, որ նպատակահարմար է քննարկել ԵՏՄ կամ ԱՊՀ երկրների հեռուստահեռարձակման միասնական արբանյակային հեռարձակման հարթակի ստեղծումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»Մինսկում չորեքշաբթի մամուլի ասուլիսին նա հայտնել է,  որ ապրիլի 8-ին արբանյակային կապի «Տիեզերական կապ»  ռուսական օպերատորը եւ Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանը համ
  • Հոնկոնգի բաժնետոմսերի շուկան առաջ է անցել Ճապոնիայից և աշխարհում երրորդ տեղը գրավել կապիտալացմամբ
    Հոնկոնգի բաժնետոմսերի շուկան շուկայական արժեքով առաջ է անցել Ճապոնիայի շուկայից և աշխարհում երրորդ տեղը գրավել ԱՄՆ-ից և մայրցամաքային Չինաստանից հետո:Ապրիլի 9-ին կայացած սակարկությունների արդյունքներով Հոնկոնգի շուկայի կապիտալացումը կազմել է 5,78 տրիլիոն դոլար՝ Ճապոնիայի շուկայի 5,76 տրիլիոն դոլարի համեմատությամբ, հաղորդել է Bloomberg գործակալությունը: Հոնկոնգի Hang Seng ֆոնդային ինդեքսն ընթացիկ տարվա սկզբից աճել է 17 տոկոսով և 2018 թվականի հունիսից ի վեր հասել առավելագույն ցուցանիշին: Դրանում ծանրակշիռ ավանդ են ներդրել այդ թվում Tencent Holdings Ltd. ինտերնե
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Apple-ն առաջարկում է փոխարինել անձնագրերը iPhone-ով

    Apple ընկերությունը դիմել է ԱՄՆ արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակ՝ iPhone-ի միջոցով մարդու ինքնության հաստատման տեխնոլոգիայի ծրագրի հաստատման համար։ 

    Այս մասին տեղեկացնում է Apple Insider պորտալը։

    Ենթադրվում է, որ նոր տեխնոլոգիան թույլ կտա մարդկանց օգտագործել գաջեթը անձնագրի փոխարեն․ անձնական տվյալները կփոխանցվեն հարցում տված տեղեկատվական օրգանին հատուկ պաշտպանության տակ առնված պահեստային կրիչից։

    Տվյալների ապահով պահպանությունը պետք է ապահովվի Touch ID կամ Face ID ճանաչման համակարգերի միջոցով։ Ընկերությունը պլանավորում է անձնական տվյալները փոխանցել  ռադիոհաճախության նույնականացման տեխնոլոգիաների, օրինակ՝ NFC-ի միջոցով, որն արդեն կիրառվում է սմարթֆոնների մեծ մասում։

    Վերոնշյալ մեխանիզմը կկարողանան օգտագործել և՛ մասնավոր ընկերությունները, օրինակ՝ ընկերության աշխատակիցների մուտքի համակարգում, և՛ առանձին պետություններ՝ երկրի սահմանը հատելիս անձնագրային ստուգումների ժամանակ։


    Նյութի աղբյուրը՝     http://www.tert.am