ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Bloomberg-ը կազմել է «աշխարհի ամենաթշվառ տնտեսությունների» վարկանշային ցանկը
    Ամերիկյան Bloomberg գործակալությունը ներկայացրել է «աշխարհի ամենաթշվառ տնտեսությունների» վարկանիշը, որը ևս մեկ անգամ գլխավորել է Վենեսուելան:«Թշվառ» տնտեսությունների վարկանշային ցանկում արտացոլվում է գնաճի մակարդակն ու երկրում գործազրկության վերաբերյալ կանխատեսումները: Գործակալության ամենամյա «Թշվառության ցուցանիշի» համաձայն՝ Կարակասը 5-րդ անգամ գլխավորում է այս ցանկը:Վենեսուելայի կառավարությունը 2016 թվականից չի հրապարակում տնտեսական տվյալները, սակայն փորձագետները ենթադրում են, որ գնաճը 2019 թվականին կհասնի 8 մլն տոկոսի: 2018-
  • Փարիզի և Երևանի երիտասարդները կհամագործակցեն IT ոլորտում
    Ապրիլի 17-ին Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեին, Տարածաշրջանային տնտեսական ծառայության ֆինանսական խորհրդական Անսելմ Էմբերին, տնտեսական կցորդ Յուլիա Սոթիեին, տեխնիկական համագործակցության կցորդ Առնո Շաֆանժին: Անսելմ Էմբերը և Յուլիա Սոթիեն Հայաստան այցի շրջանակներում իրականացնելու են տնտեսական առաքելություն:Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ իր ցավակցությունն է հայտնել հյուրերին, ֆրանսիացի ժողովրդին ու
  • Հայաստանի պատվիրակությունը մասնակցում Է «ԱտոմԷքսպո-2019» 11-րդ միջազգային համաժողովին
    Ապրիլի 15-ին Սոչիում տեղի Է ունեցել «ԱտոմԷքսպո-2019» 11-րդ միջազգային համաժողովի պաշտոնական բացումը, որին այս տարի ավելի քան 3600 հյուր Է գրանցված 74 երկրից (վեցով ավելի, քան անցյալ տարի): Համաժողովում ներկայացված նոր երկրների թվում են՝ Կատարը, Բահրեյնը եւ Նիկարագուան: Հայաստանի պատվիրակությունը՝ հանրապետության Էներգետիկական ենթակառուցվածքների եւ բնապաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ, ակտիվորեն մասնակցում Է համաժողովի աշխատանքին:Պատվիրակության կազմում են՝ Էներգետիկական ենթակառուցվածքների եւ բնապաշարների նախարարությ
  • Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ եվրոյին անցնելը երկրին «ձեռնտու» չէ
    Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ Լեհաստանը չպետք է ազգային արժույթից համաեվրոպականի անցնի, քանի որ դա «երկրի շահերից չի բխում», գրում է eurointegration.com-ը:«Պետք է նախ հարց տալ, թե ում դա ձեռնտու կլինի. Լեհաստանի՞ն, թե՞ այն երկրներին, որոնք այսօր ընդհանուր արժույթի խոշորագույն շահառուներն են համարվում»,- ասել է երկրի ղեկավարը:Մորավեցկիի խոսքով՝ եվրագոտուն միանալը խոցելի կդարձնի Լեհաստանի տնտեսությունը, իսկ գները կբարձրանան:Հիշեցնենք, որ 2017թ.-ին Լեհաստանը 10 տարով հետաձգել էր եվրոյին անցումը: Երկրի վարչապետը պարզաբանել էր, ո
  • 2050 թվականին նավթագազային ընկերությունները կարող են կորցնել արժեքի 95 տոկոսը
    Ներկայումս նավթի եւ գազի վրա միլիարդներ աշխատող ընկերությունները, ինչպիսիք են Shell-ը, BP-ը եւ Exxon-ը, 2050 թվականին կարող են կորցնել արժեքի 95 տոկոսը, եթե ամբողջ աշխարհում կառավարությունները ջանքեր գործադրեն Կլիմայի մասին փարիզյան համաձայնագիրը կատարելու ուղղությամբ: Այն կանխատեսում է մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը առավելագույնը 2 աստիճանով ըստ Ցելսիուսի՝ ի տարբերություն նախաինդուստրիալ ժամանակաշրջանի: Այդպիսին է Mercer ընկերության վերլուծաբանների եզրակացությունը, որն անցկացրել է տնտեսության տարբեր ճյուղերի վրա տաքացման եւ դրա դեմ պայքարի ա
  • Մինսկում առաջարկել են ԵՏՄ-ում արբանյակային հեռարձակման միասնական հարթակ ստեղծել
    Բելառուսական «Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանի» զարգացման գծով տնօրենի տեղակալ, «Բելինտերսատ» արբանյակային կապի եւ հեռարձակման ազգային համակարգի օպերատորի նախագծի ղեկավար Անդրեյ Աբրամովը հայտնել է, որ նպատակահարմար է քննարկել ԵՏՄ կամ ԱՊՀ երկրների հեռուստահեռարձակման միասնական արբանյակային հեռարձակման հարթակի ստեղծումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»Մինսկում չորեքշաբթի մամուլի ասուլիսին նա հայտնել է,  որ ապրիլի 8-ին արբանյակային կապի «Տիեզերական կապ»  ռուսական օպերատորը եւ Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանը համ
  • Հոնկոնգի բաժնետոմսերի շուկան առաջ է անցել Ճապոնիայից և աշխարհում երրորդ տեղը գրավել կապիտալացմամբ
    Հոնկոնգի բաժնետոմսերի շուկան շուկայական արժեքով առաջ է անցել Ճապոնիայի շուկայից և աշխարհում երրորդ տեղը գրավել ԱՄՆ-ից և մայրցամաքային Չինաստանից հետո:Ապրիլի 9-ին կայացած սակարկությունների արդյունքներով Հոնկոնգի շուկայի կապիտալացումը կազմել է 5,78 տրիլիոն դոլար՝ Ճապոնիայի շուկայի 5,76 տրիլիոն դոլարի համեմատությամբ, հաղորդել է Bloomberg գործակալությունը: Հոնկոնգի Hang Seng ֆոնդային ինդեքսն ընթացիկ տարվա սկզբից աճել է 17 տոկոսով և 2018 թվականի հունիսից ի վեր հասել առավելագույն ցուցանիշին: Դրանում ծանրակշիռ ավանդ են ներդրել այդ թվում Tencent Holdings Ltd. ինտերնե
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Համաշխարհային առեւտուրը վտանգված է. ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն

    Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեւեդոն աշխարհին կոչ է արել գործողությունների, որոնք պահանջում են համաշխարհային առեւտրի ոլորտի խնդիրենրը:The Independent-ի հրապարակած հոդվածում նա նշել  է առեւտրային պատերազմի հնարավոր սպառնալիքների մասին, հաղորդում է news.am-ն:«Գլոբալ առեւտուրը վտանգված է», - ասել է Ազեւեդոն: «Կարեւոր չէ, թե ստեղծված իրավիճակը համարում եք առեւտրային պատերազմ, թե ոչ, անկասկած, առաջին կրակոցներն արդեն հնչել են»:
    ԱՀԿ-ի տվյալները ցույց են տալիս վերջին վեց ամիսների ընթացքում առեւտրի սահմանափակող միջոցների ծավալի զգալի աճը: Նա նշել է, որ միեւնույն ժամանակ ներմուծումը խթանելու համար միջոցներ են ձեռնարկվել, սակայն կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ ներկրման ծավալները, որոնք ներառում են այդ միջոցները, նվազում են, մինչդեռ սահմանափակող գործողությունների շարքը արագորեն աճում է:
    «Սահմանափակումները կարող են ներառել սակագներ, քվոտաներ եւ ավելի  խիստ մաքսային կանոններ», - ասել է Ազեւեդոն:
    «Էսկալացիայի շարունակությունը ստեղծում է լուրջ տնտեսական հետեւանքների ռիսկ, սպառնում է աշխատատեղերին եւ տնտեսական աճին բոլոր երկրներում», - զգուշացրել է նա:
    2018 թվականին համաշխարհային առեւտրի ամենախոշոր դիմակայություններից մեկը տեղի է ունենում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ: Վաշինգթոնը Չինաստանից պահանջում է առնվազն 200 մլրդ դոլարով նվազեցնել առեւտրային դեֆիցիտը եւ հրաժարվել որոշ սուբսիդիաներից:
    ԱՄՆ-ն պահանջները բացատրել է անազնվությամբ, որով Չինաստանը առեւտուր է անում, եւ մեղադրել Պեկինին, տեխնոլոգիաների եւ այլ մտավոր սեփականության գողության համար:


    Նյութի աղբյուրը՝   https://artsakhpress.am