ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում քննարկվելու են ԵԱՏՄ-ում բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու հեռանկարներն ու քայլերը
    Հայաստանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովը կմեկնարկի պլենար նիստով, որտեղ քննարկման հիմնական հարցերը կլինեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ձեռքբերումները, միության տարածքում բարենպաստ բիզնես միջավայր ձևավորելու հեռանկարներն ու քայլերը, արտադրական կապերը խրախուսելու և ամրապնդելու ուղղությունները:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին կայանալիք պլենար նիստին մասնակցելու համար հրավիրվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական տնտեսակա
  • Սոֆիա ռոբոտը Comedy Club-ից ավելի սուր կատակներ է անում Երևանում
    «Ապագայի կին» դարձել էր Ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովի առաջին հյուրը: Սոֆիան խոստովանել է, որ մինչ այժմ խոսում է միայն անգլերեն: Հանրահայտ ռոբոտ Սոֆյան Հոնկոնգից առաջին անգամ ցուցադրվում է Երևանում և որպես «ապագայի կին» դարձել էր Ֆրանկոֆոնիայի երկրների գագաթաժողովի առաջին հյուրը:Սոֆյան խոսեց գործարար համաժողովի բացմանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ջենի և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ:Մի շարք ելույթներից հետո, խոսքը փոխանցվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Շոմբի Շարփի
  • Աշխարհում ռեկորդային թվով գործարքներ են կնքվել
    2018թ․ երկրորդ եռամսյակում աշխարհում վենչուրային կապիտալի գործարքների թիվը եռամսյակային կտրվածքով ավելացել է 17%-ով՝ ավելի քան 3,5 հազարով, իսկ գլոբալ ֆինանսավորման ծավալը հասել է 51 մլրդ դոլար ռեկորդային եռամսյակային մակարդակի: Այս մասին հայտնի է դարձել միջազգային PwC խորհրդատվական ընկերության հետազոտության արդյունքում՝ գրում է psm7.com-ը: Տեղեկացվում է, որ եռամսյակային կտրվածքով միաեղջյուր ընկերությունների քանակը, որոնց կապիտալիզացիան հասել է ավելի քան 1 միլիարդ դոլարի, 12-ից հասել է 19-ի: Ասիայում նրանց թիվը 5-ից զգալիորեն աճել է 9-ի, ԱՄՆ-ում՝ 5-ից 6-ի
  • Արտասահմանյան բիզնեսը հեռանում է Ռուսաստանից
    Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կտրուկ արագացել է պատժամիջոցների սպառնալիքի, Արևմուտքի հետ շարունակվող հակամարտության և տնտեսության դանդաղումի ֆոնին՝ գրում է apsny.ge-ն: Ըստ Կենտրոնական բանկի վիճակագրության՝ երրորդ եռամսյակում մասնավոր հատվածը արտահանել է 19,2 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով արտահոսքը 48 անգամ արագացվել է և դարձել է ռեկորդային՝ 2015թ. առաջին եռամսյակից ի վեր, երբ պատժամիջոցները և նավթի գների անկումը Ռուսաստանին խեղճացած վիճակի մեջ դրեցին։«Ռուսաստանի նորագույն պատմության մեջ նման բան երբեք չի նկատվել»,- ասել է վերլուծաբան Կիրիլ Տ
  • Forbes-ը կազմել է աշխարհի լավագույն գործատուների վարկանիշային աղյուսակը
    Ամերիկյան Alphabet Inc հոլդինգը, որին պատկանում է  Google-ը, գլխավորում է աշխարհի լավագույն գործատուների վարկանիշային աղյուսակը: Համապատասխան ցանկը կազմել է Forbes պարբերականը: Երկրորդ տեղում է Microsoft կորպորացիան, իսկ առաջատարնների եռյակը եզրափակում է Apple ընկերությունը: Լավագույնների հնգյակում են հայտնվել նաև Walt Disney-ը և Amazon-ը:Պարբերականի վարկանիշային աղյուսակում հիմնականում ամերիկյան ընկերություններ են ներառվել:Նյութի   աղբյուրը՝    https://www.1in.am
  • Աշխարհում կանխատեսվում է դոլարի դեֆիցիտ
    Համաշխարհային ֆինանսական համակարգը վերջին վարկային ճգնաժամից հետո դոլարի նկատմամբ ավելի է կախվածություն ձեռք բերել, ինչի հետևանքով ԱՄՆ գանձապետական արժեթղթերի և արժույթի շահութաբերության աճը լուրջ ռիսկեր է պարունակում՝ գրում է Bloomberg-ը: Nedbank Group-ի վերլուծաբանների կարծիքով՝ դոլարի ամրապնդումը և կապիտալի աճող արժեքը աշխարհում «հիանալի խառնուրդ է իրացվելիության ճգնաժամի համար»: Նշվում է, մասնավորապես, 2008 թ. Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հիմնական առանձնահատկությունը դոլարի չընդհատվող դեֆիցիտն էր: Այդ ժամանակվանից դոլարի փոխարժեք
  • Հայտնի են տնտեսության Նոբելյան մրցանակի դափնեկիրները
    Տնտեսության մրցանակը, որը ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի 1968 թվականին հիմնադրել է շվեդական Պետական բանկը, շնորհվել է Վիլյամ Նորդհաուսին եւ Փոլ Ռոմերին, երկուշաբթի Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Նորդհաուսը մրցանակին արժանացել է «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծությունում կլիմայի փոփոխության ինտեգրման հետազոտության համար», Ռոմերը՝ «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծությունում տեխնոլոգիական ինովացիաների ինտեգրման հետազոտության համար»:Տնտեսության մրցանակը հանձնելու
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Տեխնոլոգիական կլանման ազդեցությունները ՀՀ տնտեսության կառուցվածքային տեղաշարժերի վրա

    ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ
    ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ»
    գիտաուսումնական լաբորատորիա
    ԷԴԳԱՐ ԹԱՂԱՐՅԱՆ
    ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոն

    Ավելացված արժեքի ստեղծման գործում տեխնոլոգիաներն ունեն առանցքային դերակատարություն: Որքան մեծ է երկրի տեխնոլոգիական ներուժը, այնքան ավելի մեծ է ավելացված արժեքի թողարկման հնարավորությունը: Թերևս դրանով է բացատրվում տեխնոլոգիաների համար երկրների միջև անընդհատ սրվող մրցապայքարը և, այդ առումով, երկարաժամկետ ռազմավարությունների խարսխումը: Տեխնոլոգիական գործոնով պայմանավորված տնտեսական աճը, սակայն, ենթադրում է որոշակի կառուցվածքային տեղաշարժեր, ինչն էլ Հայաստանի օրինակով ուսումնասիրվում է սույն հետազոտության շրջանակներում: 
    Հիմնաբառեր. կառուցվածքային տեղաշարժ, ավելացված արժեք, տեխնոլոգիական գործոն, աշխատուժի շարժունություն 


    Տեխնոլոգիական գործոնով պայմանավորված ավելացված արժեքի ստեղծման նպատակադրումը ենթադրում է տնտեսության մեջ կառուցվածքային տեղաշարժեր: Ռ.Նգայի և Ք.Պիսարիդեսի կողմից առաջարկված տնտեսության կառուցվածքային տեղաշարժերը բնութագրող տնտեսական աճի մոդելի հիման վրա Ռոլան Մնացականյանը Հայաստանի համար մշակել է մոդել, որտեղ տեխնոլոգիական առաջընթացն էնդոգենացվել է ըստ տնտեսության երեք հատվածների` գյուղատնտեսություն,   արդյունաբերություն և ծառայություններ: Մոդելով ստացված արդյունքների համաձայն` եթե վերոնշյալ ճյուղերում միաժամանակ մեկ տոկոսային կետով ավելանա արտաքին տեխնոլոգիաների կլանումը, ապա գյուղատնտեսության և արդյունաբերության  հատվածներում զբաղվածների թիվը սկզբնական որոշակի աճից հետո  կսկսի կրճատվել, իսկ ծառայությունների ոլորտում, ընդհակառակը` աճել,  միևնույն ժամանակ ծառայությունների ոլորտում համախառն թողարկման  մասնաբաժինը մյուս ճյուղերի համեմատությամբ առաջանցիկ տեմպերով կմեծանա:
    Փաստորեն, տեխնոլոգիաների կլանումը գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերում առաջացնում է ավելցուկային աշխատուժ, որի մի  մասը «հոսում է» դեպի ծառայությունների ճյուղ` հանգեցնելով դրանց ոչ  միայն ինտենսիվ, այլև էքստենսիվ ընդլայնմանը: Տնտեսական աճի տեսանկյունից` ծառայությունների ոլորտի ընդլայնումը, կարծում ենք, հեռանկարային է, քանի որ ներառում է ՏՏ ոլորտը, ինչը միջինից բարձր ավելացված  արժեք ապահովող ճյուղերից թերևս միակն է, որ ՀՆԱ-ի մեջ ունի քիչ թե շատ  զգալի տեսակարար կշիռ: Բացի այդ, ի տարբերություն գյուղատնտեսության և արդյունաբերության, արտաքին տեխնոլոգիաների կլանումն ուղեկցվում է  ոչ թե աշխատուժի արտահոսքով, այլ, ընդհակառակը, դրա կլանմամբ`  նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը:
    Չնայած վերոնշյալ մոդելը հնարավորություն է տալիս բացահայտելու տեխնոլոգիաների կլանմամբ պայմանավորված կառուցվածքային տեղաշարժերի ընդհանուր օրինաչափությունները, այնուամենայնիվ, այդպիսի տեղաշարժերի արդյունքում տեխնոլոգիաներով պայմանավորված ավելացված արժեքը քանակապես գնահատված չէ: ՀՀ տեխնոլոգիաներով պայմանավորված ավելացված արժեքի վրա կառուցվածքային տեղաշարժերի ազդեցությունը: Ելնելով տեխնոլոգիաներով պայմանավորված ավելացված արժեքի վրա կառուցվածքային տեղաշարժերի ազդեցությունը քանակապես գնահատելու անհրաժեշտությունից` սույն հետազոտության շրջանակներում մշակվել է գծային տնտեսաչափական մոդել, որտեղ բացատրվող փոփոխական է տեխնոլոգիաներով պայմանավորված ավելացված արժեքը, իսկ բացատրող փոփոխականներ` «գյուղատնտեսություն» և «ծառայություններ» ճյուղերում զբաղվածների թիվը: Բացատրող փոփոխականների վերոնշյալ ընտրությունը պայմանավորված է բացատրվող փոփոխականի հետ ունեցած բարձր կոռելյացիոն կապով: 

















    Ինչպես երևում է գծապատկերից, տեխնոլոգիաներով պայմանավորված ավելացված արժեքը գյուղատնտեսության մեջ զբաղվածների թվից ունի բացասական, իսկ ծառայությունների մեջ զբաղվածների թվից` դրական կախվածություն, որոնց կոռելյացիոն գործակիցները կազմում են համապատասխանաբար` -0.9 և 8.45: Բացատրվող փոփոխականի հետ բարձր կոռելյացիա ունի նաև «առևտուր» ճյուղում զբաղվածների թիվը` 0.82, սակայն մոդելում վերջինիս գործակիցը նշանակալիության` վիճակագրական չափանիշներին  չբավարարելու և մոդելի վստահելիության մակարդակի վրա բացասաբար ազդելու պատճառով մոդելում չի ընդգրկվել:  Ինչ վերաբերում է «հանքագործական արդյունաբերություն», «վերամշակող արդյունաբերություն» և «շինարարություն» ճյուղերում զբաղվածների  ազդեցությանը, ապա պետք է նշել, որ վերջիններս ունեն թույլ կոռելացվածություն բացատրվող փոփոխականի հետ, համապատասխանաբար` 0.2, -0.3 և 0.36:
    Մոդելը կառուցված է ՀՀ ԱՎԾ տարեգրքերի 11 տարվա ժամանակագրական շարքերի հիման վրա (2006−2016 թթ.): Այն փաստում է, որ զբաղվածության  տեսանկյունից կառուցվածքային էական տեղաշարժեր գրանցվել են գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտներում, համապատասխանաբար` 2005 թ. 46%-ից 2016 թ. հասնելով 34%-ի և 2005 թ. 28%-ից հասնելով 2016 թ. 39%-ի, մինչդեռ առևտրի, հանքագործական և վերամշակող արդյունաբերության ճյուղերում զբաղվածության կառուցվածքային տեղաշարժեր գրեթե չեն գրանցվել: Մոդելն ունի դետերմինացման բարձր գործակից, որը կազմում է 0.91 և  վկայում է բացատրվող փոփոխականի գծային եղանակով նկարագրման  հավաստիության բարձր աստիճանի մասին: Մոդելով գնահատված ազատ անդամը և բացատրող փոփոխականների գործակիցները վիճակագրորեն  նշանակալի են, որոնց համար զրոյական վարկածը մերժելու հավանականային գործակիցները (P-value) գտնվում են թույլատրելի սահմաններում:
    Չնայած բացատրող փոփոխականների միջև որոշակի մուլտիկոլինեարության  առկայությանը, այնուամենայնիվ, դրանք գտնվում են վիճակագրորեն  թույլատրելի սահմաններում: Բացատրող փոփոխականների համար հաշվարկվել է նաև Դարբին-Վաթսոնի գործակիցը, որը նույնպես գտնվում է վիճակագրորեն ընդունելի սահմաններում (կազմում է 1.6) և փաստում է մոդելով գնահատված մնացորդների միջև ավտոկոռելյացիայի թույլատրելի մակարդակի մասին: Գնահատված մոդելի  համաձայն` տեխնոլոգիաներով պայմանավորված ավելացված արժեքի և գյուղատնտեսության ու ծառայությունների  ոլորտում զբաղվածության փոփոխությունը ներկայացվում է հետևյալ բանաձևով.


































    Վերոնշյալ հաշվարկները կատարելու համար տնտեսությունը դիտարկվել  է ըստ 5 հիմնական ճյուղերի` գյուղատնտեսություն, հանքագործական  արդյունաբերություն, վերամշակող արդյունաբերություն, ծառայություններ և  շինարարություն: Հայաստանի համար 2006−2016 թթ. հաշվարկված ցուցանիշների շարժընթացը ներկայացված է գծապատկեր 2-ում․ 













    Ըստ գծապատկերի` թե՚ կառուցվածքային տեղաշարժերի մակարդակը (NAV) և թե՚ դրա փոփոխության տեմպը (MLI) բնութագրող ցուցանիշները զգալիորեն փոքր են մեկից և փաստում են տնտեսության  կառուցվածքի գրեթե աննշան տեղաշարժի մասին: Ավելին, չնայած 2016 թ., նախորդ տարվա  համեմատությամբ, այդ ցուցանիշներն աճել են, այնուամենայնիվ, 2006−2016 թթ. դինամիկան ցույց է տալիս, որ դրանք ունեցել են նվազման միտում: Ավելացված արժեքի փոփոխության վրա կառուցվածքային տեղաշարժերի, ինստիտուտների և միջին անվանական աշխատավարձերի ազդեցությունը գնահատվել է նաև կոռելյացիոն հաշվարկների հիման վրա (աղյուսակ 1):














    Կատարված հաշվարկների համաձայն` ավելացված արժեքի փոփոխության և կառուցվածքային տեղաշարժերը բնութագրող NAV և MLI ցուցանիշների  միջև առկա է բացասական փոխազդեցություն, որը կազմում է համապատասխանաբար` -0.45 և -0.40: Ստացված արդյունքը փաստում է, որ կառուցվածքային տեղաշարժերի  կորագծի զառիկող դինամիկան բացասաբար է անդրադառնում ավելացված  արժեքի ստեղծման վրա: Եթե համեմատենք կոռելյացիոն գնահատման  արդյունքները մոդելի արդյունքների հետ, ապա կարելի է նկատել, որ դրանք փոխլրացնում են միմյանց: Ինչպես արդեն նշել ենք, կառուցվածքային տեղաշարժեր գրանցվել են գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերում, որի արդյունքում հենց այդ ճյուղերում զբաղվածության ցուցանիշները  մոդելում ունեցան նշանակալիության բարձր աստիճան, և, համաձայն մոդելի, այլ հավասար պայմաններում, նշված ճյուղերում զբաղվածների թվերը  հավասար լինելու պարագայում տեխնոլոգիաներով պայմանավորված ավելացված արժեքի վրա գյուղատնտեսությունը կթողնի ավելի մեծ բացասական  ազդեցություն, քան ծառայությունների դրական ազդեցությունն է:   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնոլոգիաներով պայմանավորված ավելացված արժեքի մասնաբաժինը վերջին 11 տարվա ընթացքում  համախառն ավելացված արժեքի մեջ գրեթե կայուն է մնացել, և համեմատելով համախառն ավելացված արժեքի փոփոխության վրա կառուցվածքային  տեղաշարժերը բնութագրող ցուցանիշների կոռելյացիոն գնահատումների արդյունքները, կարելի է պնդել, որ ստեղծված ավելացված արժեքի  վրա զրոյին մոտ կառուցվածքային տեղաշարժի բացասական ազդեցությունը  գերազանցում է դրական ազդեցությանը: Ինչ վերաբերում է վերոնշյալ կոռելյացիոն  գնահատումներում նաև միջին անվանական աշխատավարձերի  ընդգրկման նպատակահարմարությանը (որն ավելացված արժեքի վրա ունի  դրական ուժեղ ազդեցություն), ապա պետք է նշել, որ ճյուղերի միջև աշխատավարձային տարբերություններն ունեն կառուցվածքային տեղաշարժեր  առաջացնելու հնարավորություն, հատկապես հարաբերականորեն երիտասարդ աշխատուժի շրջանակներում, որը մասնագիտական կողմնորոշման  առումով ավելի շարժուն է:
    Կատարված հետազոտության արդյունքում հանգեցինք հետևյալ եզրակացություններին`
    1. Հայաստանում տնտեսության կառուցվածքային տեղաշարժերը տեղի են ունենում հիմնականում երկու ճյուղերում` գյուղատնտեսություն և  ծառայություններ: Մյուս ճյուղերը, կառուցվածքային առումով, հիմնականում կայուն են:
    2. Զրոյական կառուցվածքային տեղաշարժերի բացասական ազդեցությունը տեխնոլոգիաներով պայմանավորված ավելացված արժեքի վրա գերազանցում է դրական ազդեցությանը:
    3. ՀՀ տնտեսության կառուցվածքային տեղաշարժերի տեմպը ցածր է, և դինամիկան ունի զրոյի մոտենալու միտում: