ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Երևանը` ՏՏ ոլորտում կարիերայի անելու լավագույն քաղաք
    «Երևան. Սիլիկոնային լեռներ»՝ Երևանը 4-րդ տեղում է: Enterprise Times-ը Երևանը ներառել է ՏՏ ոլորտում կարիերայի հնարավորություններով 10 լավագույն քաղաքների ցանկում: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչև 2025թ.-ը, Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը կեռապատկվի՝ հասնելով 30,000-ի: Այս ցուցանիշը մեծապես պայմանավորված է նրանց տեխնոլոգիական սեկտորում նորարարության աննախադեպ աճով: Այս ոլորտը տարեկան 20 տոկոս աճ է գրանցել ու նվազելու նշաններ ցույց չի տալիս: Եթե նախկինում այս երկիր տեղափոխվելու մասին չեք մտածել, ապա հիմա արժե մտածել: Ապրուստն էժան է,
  • Չինաստանում ներկայացվել է աշխարհում առաջին թվային հեռուստահաղորդավարը
    Չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը Sogou ինտերնետ ընկերության հետ  համատեղ ներկայացրել են արհեստական բանականությամբ համալրված աշխարհում առաջին վիրտուալ հեռուստահաղորդավարին: Ինչպես նշում է The Guardian-ը, շնորհանդեսը տեղի է ունեցել Համացանցի կառավարման հարցերով համաշխարհային համաժողովի շրջանակում:Աղբյուրը մանրամասնում է, որ արհեստական բանականությունը թույլ է տալիս վերլուծել մարդու դիմախաղը, խոսելաձևը, շարժուձևը, ձայնը, հույզերն ու հետո ճշգրիտ կրկնօրինակել դրանք:Վիրտուալ հեռուստահաղորդավարի մասնակցությամբ հաղորդում ստեղ
  • Ռուսաստանում կարող է ազգային կրիպտոարժույթ հայտնվել
    Ապագայում Ռուսաստանում կարող է հայտնվել ազգային կրիպտոարժույթ, որը կդառնա երկրի տարածքում բլոկչեյն-ծառայություններին վճարման միակ օրինական միջոցը։ Այս մասին ասել է Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Անատոլի Ակսակովը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։«Դա նույն ռուբլին է, ուղղակի՝ կոդավորված, եւ նա հետեւում է բլոկչեյնի մասնակիցների միջեւ դրամական շրջանառությանը։ Այս ռեսուրսը թույլ է տալիս փողերը փոխարինել կրիպտոփողերով։ Օրինակ, դուք բանկ 100 000 ռուբլի եք տանում եւ ստանում եք 100 000 կրիպտոռուբլի՝ մեկը մեկին։ Այս միջոցներ
  • Գիտնականները համարում են, որ կրիպտոարժույթը սպառնում է Երկիր մոլորակի գոյությանը
    Հավայիի համալսարանի գիտնականները պարզաբանել են, որ բիթքոինի մայնինգի մեջ ներգրավված մարդիկ նշանակալիորեն վնասում են շրջակա միջավայրին՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում ավելացնելով էլեկտրաէներգիայի ծախսը։ Այդ ամենը ստիպում է ինչպես ոչ մեծ, այնպես էլ խոշոր երկրներին ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել, քան հարկավոր է սովորական կյանքում՝ գրում է Science Alert-ը։Այդ ամենը կարող է հանգեցնել նրան, որ ավելի քան 2 աստիճանով կաճի երկրագնդի միջին ջերմաստիճանը։ Բիթքոինի մայնինգը կարելի է ածխածնի արտանետումներին հավասար ներառել բնապահպանական սպառնալիք
  • Կազմվել է զբոսաշրջության միջոցով ամենաշատ եկամուտ ստացող քաղաքների վարկանիշը
    Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհուրդը (WTTC) հրատարակել է ՀՆԱ-ում զբոսաշրջության ամենաշատ ներդրում ունեցող քաղաքների մասին իր տարեկան հաշվետվությունը։ Առաջին տեղում Շանհայն է՝ 35 մլրդ դոլար ցուցանիշով՝ տեղեկացնում է АТОР-ը։Երկրորդ տեղում Պեկինն է՝ 32,5 մլրդ դոլարով, երրորդ տեղում Փարիզը՝ 28 մլրդ դոլարով։ Հնգյակը փակում են Օռլանդոն եւ Նյու Յորքը։ Տասնյակի մեջ ընդգրկվել են Տոկիոն, Բանկոկը, Մեխիկոն, Լաս Վեգասը եւ Շենչժենը։Այսպիսով, վարկանշային աղյուսակում 3 չինական քաղաք կա, 3 ամերիկյան, 2 ասիական եւ ընդամենը 1 եվրոպա
  • Փարիզը ոգեշնչվում է Երևանից և թինեյջերներին կտա թվային կրթություն
    Եվրոպական հիմնադրամի աջակցությամբ Փարիզում բացվել է §Թումո¦ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որը սկիզբ է առնում Հայաստանից և 12-18 տարեկան պատանիներին սովորեցնում է, թե ինչպես ինքնուրույն թվային ստեղծագործություններ անել:Փարիզի կենտրոնական Լե ալ թաղամասի §Forum des Images¦ լուսավորված պատին մարդկանց շարժվող ֆորմաներ են, որոնք ստեղծում են սյուրռեալիստական մթնոլորտ: Շենքի ներսում ամեն շաբաթ երիտասարդ փարիզցիները հնարավորություն կունենան դպրոցից հետո գալ այստեղ և երկու ժամ սովորել ծրագրավորում ու թվային նկարչություն:Հաստատությունը
  • Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են հարաբերությունները նավթամշակման նոր գործարանով
    Ադրբեջանը և Թուրքիան ավելի են ամրապնդել իրենց առանց այդ էլ սերտ հարաբերություները` պաշտոնապես շահագործման հանձնելով Թուրքիայում Ադրբեջանի կառուցած նավթ մշակման առաջին գործարանը: Էգեյանի ծովափին Ալիաղայում, 6.3 մլրդ դոլար գնահատվող և տարեկան 10 մլն տոննա նավթ մշակող Սթար գործարանը Թուրքիայում ամենախոշոր ներդրումային նախագծերից մեկն է և երկրում 1986-ից հետո կառուցված առաջին նավթամշակման գործարանը:Այնուամենայնիվ, հոկտեմբերի 19-ին գործարանի պաշտոնական բացումը, առնվազն թուրքական չափանիշներով, անսովոր համեստ արարողությամբ էր:Դիմելով հավաքված մ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ուղեղային կենտրոնների ձևավորման ու զարգացման առանձնահատկությունները

    Հետազոտական խմբի ղեկավար`
    ՎԱՐԴԱՆ ԱԹՈՅԱՆ

    տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
    Հետազոտական խմբի անդամներ`
    ՍՈՖՅԱ ՕՀԱՆՅԱՆ
    փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ

    ԱՐՓԻՆԵ ՄԱԼՔՋՅԱՆ
    ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության և
    բարոյագիտության ամբիոն

    Ուղեղային կենտրոնների ձևավորման ու զարգացման առանձնահատկությունները

    Ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգին բնորոշ են շարժունության բարձր աստիճանը և փոփոխությունների սրընթաց  դինամիկան: Այդ գործընթացներում առավելություն են ստանում այն պետությունները,  որոնք ընդունակ են ակնթարթորեն արձագանքելու տեղի ունեցող փոփոխություններին, արագորեն հարմարվելու նոր մարտահրավերներին,  յուրացնելու նոր «խաղի կանոնները»` հաշվարկելով նպատակներն ու  ռեսուրսները, օգտագործելով իրենց տնտեսական, քաղաքական, տեղեկատվական  ու մտավոր հնարավորությունները: Նման պայմաններում պետությունները  գործադրում են բոլոր ջանքերը՝ ստեղծելու միջազգային գործունեության առանցքային հարցերի վերաբերյալ որոշումների նախապատրաստման,  ընդունման ու առաջքաշման բարձրորակ մեխանիզմներ, որոնք,  որպես կանոն, ունեն խորհրդակցական բնույթ, բնութագրվում են արտաքին  քաղաքականության շատ սուբյեկտների ներգրավվածությամբ և հենվում են  ինչպես վերլուծական մշակումների, այնպես էլ հիմնավոր փորձագիտության վրա: 
    Ներկայում համաշխարհային, տարածաշրջանային և պետական քաղաքականության  ինտելեկտուալ ապահովման գործընթացում աստիճանաբար  մեծանում է հետազոտական հատուկ կառույցների, այսպես կոչված՝ ուղեղային  կենտրոնների (Think Tanks) դերակատարությունը: Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներում ուղեղային կենտրոնների ի հայտ գալը և զարգացումը  պայմանավորված են ինտելեկտուալ ներուժի համախմբմամբ, հասարակական,  քաղաքական, տնտեսական հիմնախնդիրների լուծման և որոշումների  կայացման գործընթացներում այդ ներուժի կիրառման անհրաժեշտության  գիտակցմամբ և համապատասխան կառույցների՝ հասարակական կարծիքի  ձևավորման վրա ազդելու ձգտմամբ: Որպես հանգույց, ապահովելով ակադեմիական/փորձագիտական  հանրությունների և պետական իշխանության  համագործակցությունը, ուղեղային կենտրոններն իրականացնում են հետազոտական  աշխատանք հասարակայնորեն նշանակալի հիմնախնդիրների  (քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլն) լուծման ուղղությամբ,  անցկացնում են կառավարական մարմինների ընդունած որոշումների և նախագծերի,  նորմատիվ ակտերի ու ծրագրերի փորձաքննություն, մատուցում  են խորհրդատվական ծառայություններ: Ուղեղային կենտրոնները ոչ միայն վերլուծում են ու  երաշխավորություններ  տալիս աշխարհում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, այլև,  ժամանակ առ ժամանակ, նրանց աշխատակիցներն ու գործատուները հետաքրքրվում են սեփական գործունեության արդյունավետությամբ և փորձում անցկացնել ինքնատիպ՝ «երկրորդ մակարդակի հետազոտություններ»,  այսինքն` գնահատում համաշխարհային քաղաքական գործընթացներում և  իրենց միջավայրում այս կամ այն think tank-ի դերն ու նշանակությունը:  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսները,  իրականացնելով այս հետազոտությունը, նպատակ ունեն պարզելու  ՀՊՏՀ-ում գործող «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տեղն ինտելեկտուալ  ծառայությունների շուկայում: Բավական երիտասարդ այս կառույցը, որպես  ուղեղային կենտրոն, ուսումնասիրելով նմանատիպ կազմակերպությունների  ստեղծման պատմությունն ու տեխնոլոգիան, ոչ միայն կարող է  մշակել իր գործընկերների հանդեպ ռազմավարություն, մարտավարություն ու ոճ, այլև որոշակի ներդրում ունենալ մեր երկրում ինտելեկտուալ ծառայությունների շուկայի, սոցիալական ինժեներիայի ինդուստրիայի ստեղծման  գործում: Միաժամանակ, հետազոտական խումբն անդրադարձել է այն գործիքներին  ու տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում են արևմտյան երկրներում  հանրային քաղաքականության ոլորտի զարգացման համար և գրեթե  բացակայում են մեզանում:  Հետազոտության առաջին մասը («Ուղեղային կենտրոնները որպես  վերլուծության օբյեկտներ») նվիրված է ուղեղային կենտրոնների գաղափարի  ու պրակտիկ գործունեության զարգացման ուղիներին: Ընդհանուր առմամբ,  իսկական ուղեղային կենտրոնների զարգացումը պայմանավորված է  երկրների ինտելեկտուալ ներուժի խտացմամբ, հասարակական-քաղաքական  հիմնախնդիրների հանդեպ ուշադրության մեծացմամբ և հասարակական կարծիքի ակտիվացմամբ:  Երկրորդ մասը («Ուղեղային կենտրոնները քաղաքական դերակատարների  համակարգում») պարունակում է աշխարհի առաջատար ուղեղային  կենտրոնների փորձի տեսական ընդհանրացում, ԶԼՄ-ների, պետական կառույցների  ու քաղաքական գործիչների, հասարակական խմբերի ու ակտիվ  քաղաքացիների հետ համատեղ աշխատանքի, քաղաքական վերլուծության,  հաղորդակցման ու որոշումների ընդունման գործընթացների տեխնոլոգիաների ու մեթոդների դիտարկում: Երրորդ մասը («ՀՀ ուղեղային կենտրոնների դերը   քաղաքական  գործընթացներում»)  վերաբերում է հայկական ուղեղային կենտրոնների կայացման  ու զարգացման առանձնահատկությունների վերլուծությանը, դրանց հետազոտական  ուղղվածության, ռազմավարական առաջնահերթությունների  լուսաբանմանը: 
    Ուղեղային կենտրոնները պետության՝ որոշումների ընդունման համակարգի շղթայի օղակներից մեկն են, ինքնատիպ հանգուցային կետեր՝ այն սոցիալական գործընթացի կառուցվածքում, որը կարելի է անվանել սոցիալական ինժեներիա, այսինքն` հասարակության բարեփոխման ուղղությամբ կատարվող  գործիքային ու տեխնոլոգիական աշխատանք, որն անցկացվում  է բացահայտորեն և ներգրավում այս կամ այն ոլորտի լավագույն մասնագետներին՝ առանց միջնորդների, մրցութային հիմունքով հրապարակելով  արդյունքները և հանրայնորեն գնահատելով դրանք:
    Գրականության մեջ, «ուղեղային կենտրոն»-ին զուգահեռ, գործածվում  են նաև «մտքի ֆաբրիկա»«ուղեղային տրեստ»«վերլուծական կենտրոն»,  «հետազոտական կենտրոն»«փորձագիտական հանրություն»«իրավիճակային  կենտրոն» և այլ հասկացություններ: «Ուղեղային կենտրոն» անվանումն ընդգծում է հետևյալ սոցիալական գործառույթը. որևէ կենտրոնում  մտածող մարդկանց (ուղեղների) խտացում, կենտրոնացում, որոնք մշակում  են սեփական սոցիալական ռազմավարությունները՝ որոշակի կերպով ազդելով  օրենսդրական կամ գործադիր կարևոր որոշումների ընդունման վրա,  կատարում են լավ վարձատրվող պատվերներ` դառնալով անկախ: Իրականացնելով  սոցիալական նախագծեր հանրային քաղաքականության ոլորտում`  ուղեղային կենտրոնները հանդես են գալիս որպես միջնորդ իշխանական կառույցների, գործարար շրջանակների և ակադեմիական հանրության  միջև: «Մտքի ֆաբրիկա» անվանումը մատնանշում է, որ արտադրության  տվյալ տեսակն ունի ինդուստրիայի ձև, կիրառում է որոշակի, կրկնվող և  զանգվածային, հետևապես՝ արդյունաբերական տեխնոլոգիաներ: «Ուղեղային կենտրոն» եզրույթը, որի իմաստի շուրջ չեն դադարում  բուռն բանավեճերը, ծագում է անգլերեն «think tank» բառակապակցությունից,  ինչը թարգմանաբար նշանակում է «գաղափարների պահեստ»: Դա  առաջին անգամ գործածել է ամերիկացի լրագրող Ալեն Ուայթը (Allen White)  1903 թ. մարտի 21-ին «Saturday Evening Post» ամսագրում տպագրված իր  հոդվածում: Արտահայտությունը թևավոր դարձավ այն բանից հետո, երբ ամերիկացի մեկ այլ լրագրող` Ջեյմս Մ. Կիրանը (James M. Kiran), «The New  York Times» թերթում հրապարակեց հոդված, որտեղ «ուղեղային տրեստ» անվանեց մի խումբ խորհրդական  պրոֆեսորների, որոնք 1932 թ. նախագահական  ընտրություններում նպաստել էին Ֆրանկլին Ռուզվելտի հաղթանակին:
    Դրանից հետո «ուղեղային տրեստ» սկսեցին անվանել խորհրդականների  հենց այդ խումբը և, ընդհանրապես, փորձագետների ամեն մի հանրություն,  որ համատեղ մշակում էր նոր նախագծեր, առաջարկում թարմ գաղափարներ,  փնտրում առաջադրված խնդիրների լուծման միջոցներ: ԱՄՆ-ում 1940-ական թթ. «ուղեղային կենտրոնը» նշանակում էր նաև պաշտպանված շինություն, որտեղ հավաքվում էին փորձագետներն ու զինվորականները քննարկումների և բանավեճերի համար: Որոշ ժամանակ եզրույթն ուներ արհամարհական երանգ. իշխում էր այն կարծրատիպը, որ բավական է մի խումբ վերլուծաբանների տեղավորել փակ տարածությունում, և նրանք արժեքավոր մտքեր կհայտնեն: Աստիճանաբար նախապաշարումները ցրվեցին, և «think tank» բառակապակցության  նշանակությունն ընդլայնվեց: Այդպես սկսեց կոչվել յուրաքանչյուր  քաղաքական-փորձագիտական հանրություն: Որպես գիտական գործունեության կազմակերպման հատուկ տեսակ՝ ժամանակակից ուղեղային  կենտրոնների նախատիպերն իրենց մասին ազդարարեցին դեռևս XX դարի սկզբին պատվիրված ռազմական հետազոտություններ կատարելիս:
    ,Ուղեղային կենտրոնե եզրույթի միասնական, համընդհանուր սահմանում  գոյություն չունի, սակայն դա առավել ամբողջական կերպով բնութագրվում  է ՄԱԿ-ի փաստաթղթերից մեկում. ուղեղային կենտրոններ են համարվում  այն կազմակերպությունները, որոնք անցկացնում են հետազոտություններ  և առաջարկություններ են տրամադրում քաղաքականության տարբեր  ոլորտների վերաբերյալ: Այլ կերպ ասած` ուղեղային կենտրոններ են  հաճախ համարվում այն անկախ ինստիտուտները կամ կազմակերպությունները,  որոնք զբաղվում են քաղաքական ուղղվածության հետազոտություններով
    և ներկայացնում են իրենց տեսակետը: Այդպիսի հաստատությունները կամուրջ են գիտական շրջանակների և իշխանության միջև: Դրանք, կարծես,  լցնում են այն դատարկությունը, որ գոյություն ունի ակադեմիական հայեցակարգերի  և քաղաքական գործիչների փորձառության միջև՝ իրական  գործողություններով մարմնավորելով գաղափարները:  Ուղեղային կենտրոնն անկախ, շահույթ չհետապնդող հետազոտական  կազմակերպություն է, որը ստեղծվում է հասարակական (հանրային) կյանքի համար կարևոր որոշումների քննարկման և, ըստ հնարավորության, առաջմղման, ինչպես նաև հասարակական կյանքի այս կամ այն ոլորտում, բնագավառում  այս կամ այն պրակտիկ քաղաքականության առաջքաշման նպատակներով:  Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում աշխարհի և  ԱՄՆ-ի հնագույն ուղեղային կենտրոններից մեկի` Բրուկինգսի ինստիտուտի  (Brookings Institution) արտաքին քաղաքականության ոլորտում կատարվող  հետազոտությունների նպատակների ձևակերպումը. «Արտաքին քաղաքականության  հետազոտական ծրագրի առաքելությունն է հեղինակավոր տեղեկատվություն  տրամադրելը, քննադատական գնահատականներ տալը և  համաշխարհային իրադարձությունների մանրակրկիտ և օբյեկտիվ վերլուծություն  իրականացնելը՝ մինչև իրադարձությունների զարգացումը, ինչը,  ամենայն հավանականությամբ, կներգործի ամերիկյան արտաքին քաղաքականության  վրա հաջորդող տարիներին»:
    Քանի որ առավել զարգացած ուղեղային կենտրոնների հայրենիքը  ԱՄՆ-ն է, և չափազանց մեծ է նրա ազդեցությունը հանրային ու դրա միջոցով`  նաև համաշխարհային քաղաքականության վրա, հետազոտության մեջ ուսումնասիրվում են գերազանցապես ամերիկյան ուղեղային կենտրոնների գործունեության զարգացման ուղիները: Տարբեր տարածաշրջաններում  ուղեղային կենտրոններն ունեն իրենց առանձնահատկությունները, սակայն  չի դիտվում նույնքան բազմազանություն և ներքին տարբերակում, ինչպես  ԱՄՆ-ում է: Կողմնորոշումը դեպի ամերիկյան փորձը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ տեղի ուղեղային կենտրոններն առավել պատկերավոր  ու ամբողջական կերպով ներկայացված են տեղեկատվության բաց  աղբյուրներում, մասնավորապես՝ համացանցում: Ուղեղային կենտրոնների քանակով երկրորդ տեղում Ասիան է, հատկապես՝  Չինաստանը, որտեղ դրանք աչքի են ընկնում պետությունից ունեցած  բավական մեծ կախվածությամբ: Ուղեղային կենտրոնների բազմազանություն  է հատուկ Մեծ Բրիտանիային, իսկ մայրցամաքային Եվրոպայում դրանց ստեղծման ավանդույթները հարաբերականորեն ավելի թույլ են: