ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Ասիական զարգացման բանկը Հայաստանին 50 միլիոն դոլար վարկ կտրամադրի
    Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հավանություն է տվել Հայաստանին 50 միլիոն դոլար վարկի տրամադրմանը ֆինանսական բարեփոխումների ներկա ծրագրի շրջանակներում։Ծրագրի երկրորդ մասը՝ «Հանրային արդյունավետությունն ու ֆինանսական շուկաները» սատարում է հարկային բարեփոխումների համախմբման, ֆինանսական ռիսկերի կրճատման, ֆինանսական շուկաների զարգացման համար կայուն հիմքերի ստեղծման եւ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում մասնավոր հատվածի մասնակցության բարենպաստ պայմանների ստեղծման հարցով կառավարության ջանքերը։ԱԶԲ–ն ծրագրի առաջին հատվածի շրջանակներ
  • Ռուսաստանը նավթի արդյունահանման ռեկորդ է սահմանել
    Ռուսաստանը ռեկորդ է սահմանել նավթի արդյունահանման ծավալների առումով: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) նոյեմբերյան զեկույցում:«Ռուսաստանը հոկտեմբերին նավթի արդյունահանության նոր հետխորհրդային ռեկորդ է սահմանել՝ արդյունահանման ծավալն անցյալ ամսվա համեմատ մեծացնելով օրական 50 000 բարելով՝ հասցնելով այն միջինում օրական 11,6 մլն բարելի», - ասվում է կազմակերպության զեկույցում:ՕՊԵԿ-ն օրական մինչև 11,24 մլն բարելով բարձրացրել է նաև Ռուսաստանում 2018-ին հեղուկ ածխաջրածնի արդյունահանման
  • Համակարգչային մկնիկին փոխարինող է ստեղծվել
    Indiegogo հարթակում ներկայացվել է Motus առանց հպման աշխատող պանելը: Արտաքինից այն թափչադ է հիշեցնում, սակայն աշխատում է առանց հպումների: Motus-ը կատարում է սովորական համակարգչային մկնիկի բոլոր գործառույթները և ընդլայնում փոխգործակցության հնարավորությունները: Հատուկ սենսորները ճանաչում են ձեռքերի ժեստերը, ներառյալ՝ ցանկացած հարթության պտույտները և թեքությունները, որոնք կոնկրետ գործողություններ են նշանակում:Պանելը ստիլուսներով կատարում է գրաֆիկական պլանշետի գործառույթ:Նյութի  աղբյուրը՝    https://www.1in.am
  • Երևանը` ՏՏ ոլորտում կարիերայի անելու լավագույն քաղաք
    «Երևան. Սիլիկոնային լեռներ»՝ Երևանը 4-րդ տեղում է: Enterprise Times-ը Երևանը ներառել է ՏՏ ոլորտում կարիերայի հնարավորություններով 10 լավագույն քաղաքների ցանկում: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչև 2025թ.-ը, Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը կեռապատկվի՝ հասնելով 30,000-ի: Այս ցուցանիշը մեծապես պայմանավորված է նրանց տեխնոլոգիական սեկտորում նորարարության աննախադեպ աճով: Այս ոլորտը տարեկան 20 տոկոս աճ է գրանցել ու նվազելու նշաններ ցույց չի տալիս: Եթե նախկինում այս երկիր տեղափոխվելու մասին չեք մտածել, ապա հիմա արժե մտածել: Ապրուստն էժան է,
  • Չինաստանում ներկայացվել է աշխարհում առաջին թվային հեռուստահաղորդավարը
    Չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը Sogou ինտերնետ ընկերության հետ  համատեղ ներկայացրել են արհեստական բանականությամբ համալրված աշխարհում առաջին վիրտուալ հեռուստահաղորդավարին: Ինչպես նշում է The Guardian-ը, շնորհանդեսը տեղի է ունեցել Համացանցի կառավարման հարցերով համաշխարհային համաժողովի շրջանակում:Աղբյուրը մանրամասնում է, որ արհեստական բանականությունը թույլ է տալիս վերլուծել մարդու դիմախաղը, խոսելաձևը, շարժուձևը, ձայնը, հույզերն ու հետո ճշգրիտ կրկնօրինակել դրանք:Վիրտուալ հեռուստահաղորդավարի մասնակցությամբ հաղորդում ստեղ
  • Ռուսաստանում կարող է ազգային կրիպտոարժույթ հայտնվել
    Ապագայում Ռուսաստանում կարող է հայտնվել ազգային կրիպտոարժույթ, որը կդառնա երկրի տարածքում բլոկչեյն-ծառայություններին վճարման միակ օրինական միջոցը։ Այս մասին ասել է Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Անատոլի Ակսակովը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։«Դա նույն ռուբլին է, ուղղակի՝ կոդավորված, եւ նա հետեւում է բլոկչեյնի մասնակիցների միջեւ դրամական շրջանառությանը։ Այս ռեսուրսը թույլ է տալիս փողերը փոխարինել կրիպտոփողերով։ Օրինակ, դուք բանկ 100 000 ռուբլի եք տանում եւ ստանում եք 100 000 կրիպտոռուբլի՝ մեկը մեկին։ Այս միջոցներ
  • Գիտնականները համարում են, որ կրիպտոարժույթը սպառնում է Երկիր մոլորակի գոյությանը
    Հավայիի համալսարանի գիտնականները պարզաբանել են, որ բիթքոինի մայնինգի մեջ ներգրավված մարդիկ նշանակալիորեն վնասում են շրջակա միջավայրին՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում ավելացնելով էլեկտրաէներգիայի ծախսը։ Այդ ամենը ստիպում է ինչպես ոչ մեծ, այնպես էլ խոշոր երկրներին ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել, քան հարկավոր է սովորական կյանքում՝ գրում է Science Alert-ը։Այդ ամենը կարող է հանգեցնել նրան, որ ավելի քան 2 աստիճանով կաճի երկրագնդի միջին ջերմաստիճանը։ Բիթքոինի մայնինգը կարելի է ածխածնի արտանետումներին հավասար ներառել բնապահպանական սպառնալիք
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Գլոբալ տաքացումը կարող է մարդկանց զրկել գարեջրից

    Ամերիկյան գիտնականներն ուսումնասիրել են տարբեր կլիմայական պայմաններում գարու բերքատվության տվյալներն առաջիկա 30 տարիների ընթացքում՝ հաշվի առնելով գլոբալ տաքացման կանխատեսումները։ Նրանց հաշվարկներով՝ գարին կպակասի 15 տոկոսով, իսկ դրա գործածությունը գարեջրի արտադրության մեջ՝ 20 տոկոսով։ Այդ պատճառով գարեջրի գինը կբարձրանա, ինչը կազդի այդ խմիչքի օգտագործման քանակի վրա՝ տեղեկացնում է N+1-ը։

    Գիտնականները դիտարկել են կլիմայի փոփոխության 4 հնարավոր սցենարներ, որոնք կանխատեսում են ջերմաստիճանի բարձրացումը CO2 խտության աճով։ Այս սցենարները (RCP2.6, RCP4.5, RCP6.0 и RCP8.5) կանխատեսում են, որ 2100թ․ Երկրի միջին ջերմաստիճանը կբարձրանա համապատասխանաբար 1, 1,8, 2,2 եւ 3,7 աստիճանով։

    Վերջին ամենավատ տարբերակի դեպքում գարու արտադրությունը 15 տոկոսով անկում կապրի, իսկ գարեջրի գները կաճեն երկու եւ ավելի անգամ։ Սա էլ իր հերթին 16 տոկոսով կպակասեցնի գարեջրի օգտագործումը։


    Նյութի  աղբյուրը՝   https://news.am