ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Աշխարհում գործազրկությունը նվազել է
    Աշխարհում 2018 թվականին գործազրկության մակարդակը նվազել է, բայց միլիոնավոր մարդկանց աշխատանքային պայմանները դեռ չեն հասել ցանկալիի։ Այս մասին հաղորդում է panorama.am-ն: Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն, նախորդ տարի աշխարհում 3,3 միլիարդ մարդ ունեցել է աշխատանք։ Բայց նրանց մեծ մասը ստացել են ցածր աշխատավարձ և աշխատել են ծանր պայմաններում։«Զբաղվածությունը  դեռևս արժանապատիվ կյանքի երաշխիք չէ։ Աշխարհում 700 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ կամ նույնիսկ չքավոր է, չնայած նրան, որ ունի աշխատանք»,- ասել է ԱՀԿ ներկայացուիչ
  • Ստեղծվել է 50 օր լիցքավորումը պահող սմարթֆոն
    Energizer բրենդի ներքո սմարթֆոններ թողարկող Avenir Telecom ընկերությունը ստեղծել է սմարթֆոն աշխարհում ամենամեծ մարտկոցով՝ 18000 մԱժ տարողունակությամբ: Այդպիսի մարտկոցը, ինչպես պնդում է արտադրողը, կարող է սմարթֆոնի լիցքավորումը ապահովել 50 օր՝ ավտոնոմ ռեժիմով (սպասման ռեժիմ): Մոդելը ստացել Energizer Power Max P18K Pop անվանումը: Արտաքինից այն կլինի 6,2-դույմանոց ֆաբլետ՝ Full HD+ էկրանով և 1080×2340 պիքսելով: Ներքինից կներառվի MediaTek Helio P70 պրոցեսոր, 6 ԳԲ օպերատիվ հիշողություն և 128 ԳԲ պահեստարան:Ճակատային տեսախցիկը կազմված է 2 սենսորներից՝ 16 և 2 ՄՊ: Հիմնական տեսախցիկը կազմված է 3 մո
  • ԵՄ-ն մինչեւ 2030 թվականը կհրաժարվի արմավենու յուղով վառելիքից
    ԵՄ երկրներում արմավենու յուղը կարող են զրկել կենսավառելիքի կարգավիճակից եւ աստիճանաբար հրաժարվել դրա օգտագործումից: Արմավենու յուղի արտադրությունը չի կարելի ավելացնել, իսկ մինչեւ 2030 թվականը լիովին կհրաժարվեն արմավենու յուղից՝ նման առաջարկությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովը, գրում է  «Եվրոպուլսը»:Արմավենու յուղի արտադրության համար արեւադարձային անտառներ են հատվում՝ դրանով իսկ ավելի մեծ վնաս պատճառելով շրջակա միջավայրին, քան բենզինի կամ դիզելի օգտագործմամբ: Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2008-2015 թվականներին արմավենու պլանտացիաներ
  • Իսրայելը շուտով կմտնի ԵՏՄ ազատ առեւտրի գոտի
    Իսրայելը շուտով կմտնի ԵՏՄ ազատ առեւտրի գոտի՝ հայտնում է The Times of Israel-ը։ Տնտեսության նախարարության ներկայացուցիչների խոսքերով, բանակցությունները, որոնք շարունակվում էին անցյալ տարվա ապրիլից, կհանգեցնեն համաձայնագրի ստորագրմանը, որը նախատեսում է մաքսային համագործակցություն, առեւտրային արգելապատնեշների հանում, էլեկտրոնային առեւտրի զարգացում, սանիտարական եւ համաճարակային հարցերի վերահսկողության թույլտվություն։Սրան զուգահեռ՝ ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիր է ծրագրում ստորագրել նաեւ Իրանը։ The Times of Israel-ը հայտնում է, որ խոսքը միմյանց հե
  • Հայաստանից ԵԱՏՄ արտահանման ծավալն աճել է. փոխնախարարն այդ շուկայում մեծ հնարավորութուններ է տեսնում
    Եվրասիական տնտեսական միության շուկան արտահանման առումով Հայաստանի համար մեծ առավելություններ ու նշանակություն ունի, իսկ առաջացող տեխնիկական և այլ խնդիրներն անմիջապես լուծում են ստանում հենց Հայաստանի առաջարկությամբ:Արդյունքում ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառութունը նախորդ տարի աճել է 11.3 տոկոսով: Հայաստանից արտահնման ծավալը կազմել է 688 մլն 976 հազար դոլար, որը 2017-ի համեմատ ավելացել է 20.7 տոկսով:«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ալբերտ Բաբայանը ներկայացրեց շուկայի ընձեռած առավելություններն ու արտահնման առումով երբեմն
  • Սահարայում գիտությանն անհայտ քաղաքակրթության հետքեր են հայտնաբերվել
    Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականներն ուշադրություն են դարձրել արբանյակից ստացված արտասովոր պատկերներին և օդային լուսանկարներին: Պեղումների արդյունքում պարզվել է, որ կադրերում են հայտնվել հնագույն կառույցների մնացորդները:Գտածոյի հստակ անվանումն ու տարիքը դեռևս հայտնի չեն, սակայն գիտնականները ենթադրում են, որ դրանցից ոմանք ավելի քան 1500 տարվա պատմություն ունեն:Նյութի   աղբյուրը՝    https://www.tert.am
  • Արցախում կհիմնադրվեն շինշիլաբուծական տոհմային փոքր տնտեսություններ
    Փետրվարի 9-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ընդունել է հայաստանյան «Փափուկ շինշիլ» շինշիլաբուծական տոհմային տնտեսության հիմնադիրներ Մհեր Միրզոյանին (գործադիր տնօրեն), Քրիստափոր Արթինին և Արման Քարամյանին:ԱՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում անասնաբուծության այս ճյուղի զարգացման հեռանկարները:Նախարարը նշել է, որ կարևորում է Արցախում շինշիլաբուծության զարգացումն ու արմատավորումը, քանզի, որպես փոքր բիզնես, այն կարող է բազմաթիվ տնտեսավարողների համ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հայաստանի տեխնիկական հզորության ետևում մարդկային գործոնն է

    Հայաստանում տեխնոլոգիական ոլորտը կարող է խթան հանդիսանալ ազգային տնտեսության և տաղանդավոր երիտասարդների գործատուի համար:

    Սփյուռքից ավելի քան 150 000 հայեր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային կառավարության հրավերով հաստատվեցին Հայաստանի խորհրդային հանրապետությունում: Այդ քայլով մասամբ փոխհատուցվում էր պատերազմի ժամանակ Հայաստանի տղամարդկանց կյանքի զանգվածային կորուստը: Արդյունքում, խորհրդային մյուս հանրապետությունների համեմատ Հայաստանը մոնոէթնիկ էր և կոսմոպոլիտ: Հայ վերաբնակիչները Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից, Պաղեստինից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, ինտեգրվեցին խորհրդային Հայաստանի կյանքին, նրանց մեջ կային գիտնականներ, որոնք արդյունավետ աշխատեցին ԽՍՀՄ-ում ծնված գործընկերների հետ ծրագրային ապահովման, հրթիռային գիտության և բժշկության ոլորտներում:

    Հայաստանի իստիտուտներում Արևելքի ու Արևմտքի գաղափարների ու հասկացությունների խաչաձև բեղմնավորումը տվեց իր արդյունքը: Հայաստանը կարևոր դեր է խաղացել խորհրդային առաջին ատոմային ռումբի զարգացման գործում, արտադրել է ԽՍՀՄ համակարգչային տեխնիկայի մոտ 40% -ը:

    Հայաստանում մշակված «Սևան» ՕՀ-ն հագեցրել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համակարգն ու ատոմային սուզանավերը: Հայաստանի պետական ինստիտուտներում մշակվել է երկակի օգտագործման բազմաթիվ տեխնոլոգիաներ, կատարվել են զգալի ներդրումներ սարքավորումների արտադրության և հավաքման գործում:

    1980-ականների վերջերին հայերը հեգնանքով իրենց կոչում էին «Ազգի ուղեղը», իրենց զարգացումը տեսնելով ՏՏ-ում՝ որպես հեղինակավոր և քաղաքականապես անվիճելի ոլորտի:



    Նյութի  աղբյուրը՝   http://newmag.am