ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Աշխարհում գործազրկությունը նվազել է
    Աշխարհում 2018 թվականին գործազրկության մակարդակը նվազել է, բայց միլիոնավոր մարդկանց աշխատանքային պայմանները դեռ չեն հասել ցանկալիի։ Այս մասին հաղորդում է panorama.am-ն: Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն, նախորդ տարի աշխարհում 3,3 միլիարդ մարդ ունեցել է աշխատանք։ Բայց նրանց մեծ մասը ստացել են ցածր աշխատավարձ և աշխատել են ծանր պայմաններում։«Զբաղվածությունը  դեռևս արժանապատիվ կյանքի երաշխիք չէ։ Աշխարհում 700 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ կամ նույնիսկ չքավոր է, չնայած նրան, որ ունի աշխատանք»,- ասել է ԱՀԿ ներկայացուիչ
  • Ստեղծվել է 50 օր լիցքավորումը պահող սմարթֆոն
    Energizer բրենդի ներքո սմարթֆոններ թողարկող Avenir Telecom ընկերությունը ստեղծել է սմարթֆոն աշխարհում ամենամեծ մարտկոցով՝ 18000 մԱժ տարողունակությամբ: Այդպիսի մարտկոցը, ինչպես պնդում է արտադրողը, կարող է սմարթֆոնի լիցքավորումը ապահովել 50 օր՝ ավտոնոմ ռեժիմով (սպասման ռեժիմ): Մոդելը ստացել Energizer Power Max P18K Pop անվանումը: Արտաքինից այն կլինի 6,2-դույմանոց ֆաբլետ՝ Full HD+ էկրանով և 1080×2340 պիքսելով: Ներքինից կներառվի MediaTek Helio P70 պրոցեսոր, 6 ԳԲ օպերատիվ հիշողություն և 128 ԳԲ պահեստարան:Ճակատային տեսախցիկը կազմված է 2 սենսորներից՝ 16 և 2 ՄՊ: Հիմնական տեսախցիկը կազմված է 3 մո
  • ԵՄ-ն մինչեւ 2030 թվականը կհրաժարվի արմավենու յուղով վառելիքից
    ԵՄ երկրներում արմավենու յուղը կարող են զրկել կենսավառելիքի կարգավիճակից եւ աստիճանաբար հրաժարվել դրա օգտագործումից: Արմավենու յուղի արտադրությունը չի կարելի ավելացնել, իսկ մինչեւ 2030 թվականը լիովին կհրաժարվեն արմավենու յուղից՝ նման առաջարկությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովը, գրում է  «Եվրոպուլսը»:Արմավենու յուղի արտադրության համար արեւադարձային անտառներ են հատվում՝ դրանով իսկ ավելի մեծ վնաս պատճառելով շրջակա միջավայրին, քան բենզինի կամ դիզելի օգտագործմամբ: Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2008-2015 թվականներին արմավենու պլանտացիաներ
  • Իսրայելը շուտով կմտնի ԵՏՄ ազատ առեւտրի գոտի
    Իսրայելը շուտով կմտնի ԵՏՄ ազատ առեւտրի գոտի՝ հայտնում է The Times of Israel-ը։ Տնտեսության նախարարության ներկայացուցիչների խոսքերով, բանակցությունները, որոնք շարունակվում էին անցյալ տարվա ապրիլից, կհանգեցնեն համաձայնագրի ստորագրմանը, որը նախատեսում է մաքսային համագործակցություն, առեւտրային արգելապատնեշների հանում, էլեկտրոնային առեւտրի զարգացում, սանիտարական եւ համաճարակային հարցերի վերահսկողության թույլտվություն։Սրան զուգահեռ՝ ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիր է ծրագրում ստորագրել նաեւ Իրանը։ The Times of Israel-ը հայտնում է, որ խոսքը միմյանց հե
  • Հայաստանից ԵԱՏՄ արտահանման ծավալն աճել է. փոխնախարարն այդ շուկայում մեծ հնարավորութուններ է տեսնում
    Եվրասիական տնտեսական միության շուկան արտահանման առումով Հայաստանի համար մեծ առավելություններ ու նշանակություն ունի, իսկ առաջացող տեխնիկական և այլ խնդիրներն անմիջապես լուծում են ստանում հենց Հայաստանի առաջարկությամբ:Արդյունքում ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառութունը նախորդ տարի աճել է 11.3 տոկոսով: Հայաստանից արտահնման ծավալը կազմել է 688 մլն 976 հազար դոլար, որը 2017-ի համեմատ ավելացել է 20.7 տոկսով:«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ալբերտ Բաբայանը ներկայացրեց շուկայի ընձեռած առավելություններն ու արտահնման առումով երբեմն
  • Սահարայում գիտությանն անհայտ քաղաքակրթության հետքեր են հայտնաբերվել
    Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականներն ուշադրություն են դարձրել արբանյակից ստացված արտասովոր պատկերներին և օդային լուսանկարներին: Պեղումների արդյունքում պարզվել է, որ կադրերում են հայտնվել հնագույն կառույցների մնացորդները:Գտածոյի հստակ անվանումն ու տարիքը դեռևս հայտնի չեն, սակայն գիտնականները ենթադրում են, որ դրանցից ոմանք ավելի քան 1500 տարվա պատմություն ունեն:Նյութի   աղբյուրը՝    https://www.tert.am
  • Արցախում կհիմնադրվեն շինշիլաբուծական տոհմային փոքր տնտեսություններ
    Փետրվարի 9-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ընդունել է հայաստանյան «Փափուկ շինշիլ» շինշիլաբուծական տոհմային տնտեսության հիմնադիրներ Մհեր Միրզոյանին (գործադիր տնօրեն), Քրիստափոր Արթինին և Արման Քարամյանին:ԱՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում անասնաբուծության այս ճյուղի զարգացման հեռանկարները:Նախարարը նշել է, որ կարևորում է Արցախում շինշիլաբուծության զարգացումն ու արմատավորումը, քանզի, որպես փոքր բիզնես, այն կարող է բազմաթիվ տնտեսավարողների համ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ի՞նչ է 5G-ն և ինչպե՞ս է այդ տեխնոլոգիան փոխելու մեր կյանքը

    Դուք պատրա՞ստ եք Ձեր նոր գնած սմարթֆոնը դեն նետել և գնել նորը, որպեսզի կարողանաք օգտվել 5-րդ սերնդի ցանցից: Ասում են, որ 5G-ն երբևէ ստեղծված ամենաուժեղ ցանցն է լինելու:

    Ի՞նչ է 5G-ն

    5G (5-րդ սերունդ) – 5-րդ սերնդի բջջային կապի կարճ անունն է, որը կփոխարինի 3 G և 4 G կապերին: Այս կրճատված անվան տակ տեխնոլոգիաների մի ամբողջ հավաքածու է, որոնցից շատերը դեռ մշակման փուլում են: Թեստավորման փուլի ավարտը և ստանդարտների հաստատումը սպասվում է 2020 թվականից ոչ ուշ:

    Ո՞րն է 5G-ի գլխավոր տարբերությունը գործող ստանդարտներից

    5-րդ սերնդի բջջային կապի ներդրումը խոստանում է լինել հեղափոխական հետևյալ նորարարությունների շնորհիվ.

    Զանգվածային MIMO: Այս տեխնոլոգիան ենթադրում է մի քանի ալեհավաքների օգտագործում: Կարագանա տվյալների փոխանցումը: Ազդանշանը ավելի որակյալ է դառնում ալեհավաքների թվի հաշվին:

    Network slicing: Այս տեխնոլոգիայի շնորհիվ բջջային օպերատորները կկարողանան ցանցի հնարավորություններն օգտագործել առավելագույն կերպով:

    D2D (Device-to-device): Իրար մոտիկ սարքերը կկարողանան ուղիղ կերպով տվյալներ փոխանակել:

    Ի՞նչ կստանանք 5G-ի ներդրումից

    Առաջին և ամենակարևոր արդյունքը տվյալների ավելի արագ փոխանցումն է: Թեստավորման ժամանակ գրանցվել է տվյալների փոխանցման 25,3 Գբ/վ առավելագույն արագություն: Սովորական օգտատերերին սպասվում է մինչև 10 Գբ/վ արագություն  5G ցանցի ներսում:

    Սա նշանակում էոր հաշված վայրկյանների ընթացքումկկարողանաք Full HD ֆիլմեր ներբեռնել:

    Եկեք համեմատենք: Հիմա 4G ցանցի օգտատերերի առավելագույն արագությունը հասնում է մինչև 100 Մբ/վ-ի: Ցանցի մեծ թողունակությունը հնարավորություն կտա ուղիղ հեռարձակել բարձրորակ տեսանյութեր, աշխատել վիրտուալ իրականության ծրագրերով, կազմակերպել հեռահար կրթություն:

    5G-ն նաև նվազեցնում է ազդանշանը մինչև 1 միլիվայրկյան:  4G -ն՝ 10 միլիվայրկյան է, 3G-ն՝ 100 միլիվայրկյան:

    5-րդ սերնդի ցանցի ընդլայնմամբ աստիճանաբար կմեռնի Wi-Fi-ը: Ձեր սմարթֆոնը, պլանշետը կամ նոութբուքը միշտ և ամենուր համացանցին միանալու հնարավորություն կունենան, անկախ նրանից, մոտակայքում ռոութեր կա, թե ոչ:

    Իմ սմարթֆոնը կաշխատի՞ նոր ցանցում

    Ոչ: Ցանցի բոլոր հնարավորությունները օգտագործելու համար պետք է նոր սմարթֆոն ձեռք բերել, որն ունի 5-րդ սերնդի ցանցին միանալու ֆունկցիա: Արդեն հայտնի են շուտով թողարկվող այդպիսի գործառույթով աշխատող սարքեր: Դրանք են՝  Xiaomi Mi Mix 3, Samsung Galaxy S10, Motorola Moto Z3, ZTE 5G, Huawei Mate Flex, Oppo F11 Pro, Nokia 10 և այլն:

    Սակայն մի շտապեք հերթագրվել այս սմարթֆոններն առաջինը գնելու համար: 5G  տեխնոլոգիան անընդհատ զարգանում է և դրա ստանդարտները դեռ վերջնականապես հաստատված չեն: Հնարավոր է, որ վերջնական ռեալիզացիան տարբեր լինի: Բացի այդ, դեռևս 4G-ն չի հասել իր զարգացման գագաթնակետին և ամբողջությամբ չի օգտագործվում ցանցի բոլոր հնարավորությունները :

    Ե՞րբ սպասել

    Հիմա շատ երկրներում փորձարկում են 5G-ն: Նոր սերնդի առաջին ցանցերի ամբողջական գործարկումը կլինի մինչև 2020 թվականը: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա ասիական շրջանում:

    2019 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանում կհաստատվի 5G ցանցի ստեղծման կոնցեպցիան և դրա զարգացումը, իսկ 2019 թվականի վերջում կառանձնացվեն հաճախականությունների դիապազոնը: 2020 թվականի վերջում կթողարկվեն առաջին պիլոտային ծրագրերը 5-րդ սերնդի ցանցի ներդրման համար: Այսպիսով, նոր տեխնոլոգիայի ընդլայնումը կլինի 3-ից 4 տարի անց:


    Նյութի   աղբյուրը՝   https://newmag.am