ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • «Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը կհամախմբի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություն
    Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի հայկական տաղավարում մայիսի 23-25-ը կանցկացվի «Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցելու են Տավուշի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություն և տնտեսվարող սուբյեկտ: Միջոցառմանը հրավիրված են նաև ավելի քան 30 ռուսաստանաբնակ գործարար տավուշցիներ, ինչպես նաև՝ Մոսկվայի կառավարության, առևտրաարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ,ինչպես նաև խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներ:Մարզի պատվիրակությո
  • Ղազախստանում ԵԱՏՄ ստեղծման 5-ամյակին նվիրված հատուկ ոսկյա և արծաթյա մետաղադրամներ են թողարկել
    Մետաղադրամների դիմերեսին կենտրոնական մասում պատկերված է Ղազախստանի զինանշանը, ներքևի հատվածում նշված է արժեքը, իսկ շրջանագծով պատկերված է «Ղազախստանի Հանրապետություն» գրությունը անգլերեն և լատինական տարբերակներով, ինչպես նաև նշված է մետաղը և դրա հարգը, որից այն պատրաստված է:Դարձերեսին կենտրոնական մասում պատկերված է ԵԱՏՄ պաշտոնական տարբերանշանը և 2019 թվականը: Շուրջը պատկերված է ժապավեններից և անդամ երկրների պետական դրոշներից կազմված զարդանախշ: Վերին հատվածում տեղադրված է Ղազասխտանի Ազգային բանկի տարբերանշանը, իսկ շրջանագծով՝ «Եվրասիա
  • Հայտարարվել են դեպի Մարս թռիչքի նոր ժամկետները
    Մասնագետների նոր գնահատականների համաձայն՝ մարդու թռիչքը Մարս կարող է իրականանալ ոչ ավելի վաղ, քան 2039 թվականին։ Թեպետ NASA-ն նախատեսում է մարդ ուղարկել Մարս մոլորակ 2033-ին, սակայն այդ ժամկետը կարող է անիրագործելի լինել, եթե չներդրվեն հսկայական ջանքեր։ Այդ մասին գրված է Phys.org կայքում։ NASA-ի տնօրեն Ջիմ Բրայդենսթայնի խոսքով՝ 2024թ․ Լուսնի վրա նախատեսվող թռիչքը հարմար հենակետ կհանդիսանա հետագայում Մարս թռչելու համար։Տիեզերական թռիչքները խիստ կապակցված են քաղաքականության և տրամադրվող միջոցների հետ, ինչպես նաև պայմանավորված են այն արագությամբ, որով
  • Այսօր Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրն է
    Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրը (World Telecommunication and Information Society Day) ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձեւով հիմնադրվել է 2006 թվականի մարտին եւ ամեն տարի նշվում է մայիսի 17-ին, փոխանցում է Calend-ը:Այս օրը բոլոր ծրագրավորողների, համակարգային ադմինիստրատորների, համացանցի փրովայդերների, վեբ դիզայներների, համացանցային պարբերականների խմբագիրների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղված մնացյալ բոլոր մարդկանց մասնագիտական տոնն է:Իսկ տոնի նպատակն է նպաստել տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը այն հնարավորութ
  • Հայաստանում հեռուստատեսությունը մնում է տեղեկությունների ստացման հիմնական աղբյուր
    Բրեվիսի հետազոտությունը պարզել է նաև բնակչության շրջանում տեղեկատվության աղբյուրների կարևորությունը։ Ըստ Reuters ինստիտուտի 2018 թ. թվային հաշվետվության` տարիներ շարունակ տեղեկատվության հիմնական աղբյուր հանդիսացող հեռուստատեսությունը տարեցտարի զիջում է իր դիրքերը որպես վստահելի աղբյուր և համաշխարհային մակարդակով արդեն վաղուց հետ է մնում սոցիալական ցանցերից։ Միաժամանակ տեղի է ունենում վստահելի սոցիալական ցանցերի դիրքերի վերաբաշխում․ այսպես Ֆեյսբուքը, որը երկար ժամանակ համարվում էր առաջատար, իր տեղը զիջում է Ինստագրամին, WhatsApp-ին և Snapcha
  • Թեստային թռիչքներ են սկսել Պեկինի նոր օդանավակայանում, որը խոշորագույնը կդառնա աշխարհում
    Չինական չորս ավիաընկերությունների՝ Air China-ի, China Eastern Airlines-ի, China Southern Airlines-ի և Xiamen Airlines-ի ինքնաթիռները մայիսի 13-ի առավոտյան պաշտոնապես թեստային թռիչքների են ձեռնամուխ եղել Պեկինի «Դասին» նոր միջազգային օդանավակայանում, որը խոշորագույնը կդառնա աշխարհում: Դասինի շրջանի վարչակազմի հաղորդագրության համաձայն, որտեղ գտնվում է նոր օդանավակայանը, թեստային թռիչքներին մասնակցում են ավիաընկերությունների Boeing 747-8, Boeing 787-9, ինչպես նաև Airbus A359 եւ A380 ֆլագմանական ինքնաթիռները:Նոր օդանավակայանը տեղ է զբաղեցրել Պեկինի հարավում՝ քաղաքի կենտրոնից 46 կիլոմետր հեռ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ՀՀ ներդրումային միջավայրի գնահատումը

    ՎԵՐԳԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
    ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոն


    Ներդրումային միջավայրը տնտեսական, քաղաքական և ֆինանսական պայմաններն են, որոնք պայմանավորում են օտարերկրյա ներդրումների հոսքը տվյալ երկիր: Ներդրումային բարենպաստ միջավայրը բնութագրվում է քաղաքական կայունությամբ, հստակ օրենսդրությամբ, ցածր տոկոսադրույքներով և արտոնություններով: Ներդրումային միջավայրի գնահատականը ցանկացած ներդրումային որոշման կայացման կարևորագույն գործոն է:
    Ներդրողների ներդրումային որոշումների կայացման առումով կարևորվում է Համաշխարհային բանկի կողմից ներկայացվող «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցը (Dօing Business):
    Հիմնաբառեր. համաշխարհային բանկ, ներդրումային միջավայր, գործարարությամբ զբաղվել, գործարարություն, նորարարություն, փոքր և միջին բիզնես, բիզնես ռազմավարություն, հաջողակ բիզնես 


    Ներդրումային միջավայրը տնտեսական, կազմակերպական, քաղաքական, իրավական, սոցիալ-մշակութային այնպիսի գործոնների ամբողջություն է, որը կանխորոշում է ներդրումների ռիսկի աստիճանը, դրանց արդյունավետ օգտագործման հնարավորությունները և, այդպիսով` ներդրումների իրականացման գրավչությունն ու նպատակահարմարությունն այս կամ այն  տնտեսավարման համակարգում: Ըստ Ս. Ցակունովի`  ներդրումային միջավայրը սոցիալական, տնտեսական, կազմակերպական, իրավական, քաղաքական, մշակութային նախադրյալների հանրագումար է, որը կանխորոշում է տնտեսական այս կամ այն  համակարգում (երկրի, տարածաշրջանի տնտեսության, կազմակերպության) ներդրումների կատարման գրավչությունը և նպատակահարմարությունը:
    Ներդրումային միջավայրը տնտեսական, քաղաքական և ֆինանսական  պայմաններն են, որոնք պայմանավորում են օտարերկրյա ներդրումների  հոսքը տվյալ երկիր: Ներդրումային բարենպաստ միջավայրը բնութագրվում  է քաղաքական կայունությամբ, հստակ օրենսդրությամբ, ցածր տոկոսադրույքներով և արտոնություններով:  Ներդրումային միջավայրի գնահատումը ցանկացած ներդրումային որոշման կայացման կարևոր գործոն է: Ներդրողը ներդրումային միջավայրը  գնահատելիս հենվում սեփական փորձի և փորձագիտական գնահատականների վրա: Ներդրողների ներդրումային որոշումների կայացման առումով կարևորվում է Համաշխարհային բանկի կողմից ներկայացվող «Գործարարությամբ զμաղվելը» զեկույցը (Dօing Business): Ցուցանիշները, որոնք գնահատվում և վերլուծվում են նշված զեկույցում, թույլ են տալիս գնահատել ձեռնարկությունների գործունեության կարգավորումը և սեփականության իրավունքի պաշտպանությունը, ինչպես նաև դրանց ազդեցությունը փոքր և միջին ձեռնարկությունների վրա:
    Գործարարությամբ զբաղվելու ցուցանիշների բարձր վարկանիշը ենթադրում է համապատաս-խան բարենպաստ միջավայր: Ըստ Dօing Business-2018 զեկույցի` գործարարությամբ զբաղվելու դյուրինության տեսանկյունից աշխարհի առաջատար երկիրը 2018 թ. համարվել է Նոր Զելանդիան, այնուհետև` Սինգապուրը, երրորդ հորիզոնականը զμաղեցնում է Դանիան, չորրորդը` Կորեան, հինգերորդը` Հոնկոնգը և Չինաստանը: Հայաստանի Հանրապետությունը 2015 թ. զμաղեցրել է 43-րդ տեղը, 2016 թ. 38-րդն էր, իսկ 2017 թ.` 47-րդը: 















    Ինչպես երևում է աղյուսակի տվյալներից, 20162017 թթ. միայն Հայաստանի վարկանիշն է անկում ապրել, չնայած տարածաշրջանի երկրների հնգյակի շարքում գործարարության դյուրինության ցուցանիշներով զμաղեցնում է 3-րդ տեղը:
    Վարկանիշային դիրքը որոշվում է ըստ սահմանային արժեքից հեռավորության ցուցանիշների միջին արժեքի, որը հաշվարկվում է յուրաքանչյուր տնտեսության համար 10 թեմատիկ ուղղություններով: Տվյալ ցուցանիշը թույլ  է տալիս գնահատել, թե որքանով է յուրաքանչյուր տնտեսություն մոտեցել գործարարության միջազգային լավագույն փորձի ցուցանիշներին: Որքան  բարձր է միավորը, այնքան ավելի արդյունավետ է համարվում գործարարության միջավայրը: 
















    Գործարարությամբ զբաղվելու դյուրինության ընդհանուր ցուցանիշի հաշվարկման 10 ենթացուցանիշներից 5-ի մասով Հայաստանը առաջընթաց  է արձանագրել, 3 ենթացուցանիշներով` հետընթաց, իսկ 2 ցուցանիշ մնացել  են անփոփոխ:
    Զեկույցի համաձայն` ՀՀ-ն 4-րդ տեղն է զբաղեցնում ձեռնարկությունների գրանցման դյուրինությամբ. նախորդ տարվա համեմատությամբ այս  ցուցանիշը բարելավվել է 1 կետով: Առաջընթաց է գրանցվել նաև հարկերի  գանձման ընթացակարգերի պարզեցման առումով. նախորդ տարվա համեմատությամբ ՀՀ դիրքը μարելավվել է միանգամից 32 կետով: Բարելավվել  են նաև արտաքին առևտրի հետ կապված ընթացակարգերը. այս ցուցանիշով Հայաստանը, նախորդ տարվա համեմատությամբ, առաջ է անցել 14 կետով:  Հայաստանի համար հետընթացը պայմանավորված է եղել հիմնականում վարկերի ստացման դյուրինության նվազմամբ. ՀՀ-ն դիրքերը զիջել է 6 կետով:
    ՀՀ-ն շարունակում է հետնապահ մնալ հարկերի վճարում ենթացուցչի  մասով` 183 երկրների շարքում զμաղեցնելով 153-րդ տեղը: 2008 թ. ցուցանիշով ՀՀ-ն ուներ բավական μարձր վարկանիշ ինչպես տարածաշրջանի,  այնպես էլ հարևան երկրների համեմատությամբ. զբաղեցնում էր 37-րդ տեղը: Սակայն հետագա տարիների ցուցանիշները դիտարկելիս պարզ է դառնում, որ մեր երկիրն այս առումով շարունակական անկման միտում է դրսևորել, որն արտահայտվում է վարկանիշի գրեթե բոլոր ցուցիչների մասով: Եվ քանի  որ «Doing Business» զեկույցը ուղենիշ է համարվում երկրների ներդրումային գրավչությունը գնահատելու և ներդրողների կողմից գործարարությամբ  զբաղվելու վերաբերյալ որոշում կայացնելու համար, ուստի ՀՀ վարկանիշի  բարձրացման և ներդրումների ներգրավման իմաստով կարևոր է նշված ոլորտներում շարունակական բարեփոխումների իրականացումը: Որոշումը կատարվում է 2 չափանիշով` մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն և արտահանման ընդհանուր ծավալում հանքահումքային ապրանքների կշիռը (եթե  գերազանցում է 70%-ը, ապա երկիրը համարվում է գործոնային փուլում գտնվող): ՀՀ-ն գտնվում է ռեսուրսների վրա հիմնված փուլից արդյունավետության վրա հիմնված փուլին անցման միջանկյալ շրջանում` Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի հետ միասին: 




















    ՀՀ-ն ՀՄԶ 2017-2018-ի համաձայն` զμաղեցնում է 73-րդ տեղը 137 երկրների շարքում` նախորդ տարվա (79) դիրքըբարելավելով 5 կետով: 20172018 թթ. զեկույցի արդյունքներով առաջատար երեք երկրները շարունակում են մնալ Շվեյցարիան, ԱՄՆ-ն և Սինգապուրը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Նիդեռլանդները և Գերմանիան: ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ` Վրաստանը) երկրների խմμում զգալի առաջընթաց են արձանագրել Ղազախստանը (57-րդ տեղից` 53-րդը) և ՌԴ-ն (43-րդ տեղից` 38-րդը), Տաջիկստանը (77-րդ տեղից` 79-րդը): Վրաստանն իր դիրքերը բարելավել է 8 կետով (67-րդ տեղից` 59-րդը), Ադրμեջանը` 37-րդից 35-րդ տեղ, Թուրքիան` 55-րդից 53-րդ տեղ, Իրանը` 76-րդից 69-րդ տեղ:
    ՀՀ-ն դասվում է այն 26 երկրների շարքին, որոնք իրականացրել են երեք կամ ավելի բարեփոխում. այդպես է վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14 տոկոսը: Մասնավորապես ասվում է, որ ՀՀ-ում ավելի հեշտ են տրվում շինարարության թույլտվությունները, ինչը ենթադրում է, որ ցածր ռիսկային նախագծերն այլևս չպետք է հաստատվեն անկախ փորձագետների կողմից: Բացի այդ, համաձայն դատական համակարգի նոր օրենքի, վիճարկվող գործերը դատավորներին հասնում են պատահականության սկզբունքով ու ամբողջովին մեքենայացված համակարգի միջոցով, ինչը   նշանակում է, որ կրճատվում է կոռուպցիոն ռիսկը` նախապես ընտրված դատավորի կողմից գործը վարելու հետ կապված: Երրորդ գործոնը, որը զեկույցում ՀՀ-ի համար ապահովել է դրական տեղաշարժ, Եվրասիական  տնտեսական միությանն անդամակցության հետևանքով ՌԴ-ի հետ առևտրի  փաստաթղթաշրջանառության ու սահմանային ընթացակարգերի համար նախատեսված ժամանակի ու ծախսերի կրճատումն է:
    ՀՀ-ն բարձր դիրք ունի աշխատաշուկայի արդյունավետության ցուցանիշով` 34-րդ տեղ, ինչը պայմանավորված է գործատուաշխատակից հարաբերությունների ազատականացմամբ և ճկունությամբ:
    ՀՀ վատագույն դիրքը դրսևորվել է ըստ երկու ցուցիչների` շուկայի չափեր (115) և մակրոտնտեսական միջավայր (114): ՀՀ ամենամեծ, կարելի է  ասել` միակ 15 կետով վարկանիշային անկումը 20132014 թթ. արձանագրվել է մակրոտնտեսական միջավայր (կայունություն) ցուցանիշում, ընդ որում, այս ցուցչի մասով անկում է արձանագրվել դեռևս 2011 թվականից, ինչը կարելի է պայմանավորել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով:
    Քննարկված վարկանիշները և զեկույցները լուրջ տեղեկատվություն են պարունակում ներդրումային միջավայրի գրավչությունը պայմանավորող գործոնների վերաμերյալ և նախանշում են այն ոլորտները, որոնց բարելավման ուղղությամբ երկրները պետք է որոշակի քայլեր կատարեն: Նշվածը հատկապես մեծ կարևորություն է ձեռք բերում օտարերկրյա ներդրումների ներգրավման տեսանկյունից: Վարկանիշները ուղենիշ են համարվում օտարերկրյա ներդրողների կողմից ներդրումային որոշումների կայացման ժամանակ: Դյուրինության վարկանիշն արտահայտող ցուցանիշները ներկայացված են աղյուսակում. 
















    Նշված վարկանիշը հիմնվում է 12 հիմնասյուների վրա. ենթակառուցվածքներ, ապրանքների ու  աշխատանքի շուկայի արդյունավետություն,  կրթության ու առողջապահության որակ, մակրոտնտեսական իրավիճակ,  որոնցից յուրաքանչյուրը ներառում է բազում այլ ցուցանիշներ:
    Մասնավորապես` «նորարարություն» հիմնասյան գնահատականով մեր  երկիրը 101-րդ տեղում է, նորարարական կարողությունների առումով` 87-րդ  տեղում, գիտահետազոտական ինստիտուտների որակով` 105-րդ տեղում,  մասնավոր ընկերությունների կողմից գիտական հետազոտությունների ուղղությամբ կատարված ծախսերի գծով` 109-րդ տեղում, 109-րդ տեղում է նաև պետության կողմից μարձր տեխնոլոգիական արտադրանքի գնումների չափանիշով: Հետազոտությունների և զարգացման (R&D) ոլորտում ինստիտուտների և ընկերությունների համագործակցությունը նույնպես թույլ է` 140 երկրների շարքում 111-րդը, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում բիզնեսը կտրված է գիտությունից, և գիտական արտադրանքը ձեռք չի μերում կիրառական  նշանակություն: Դատական համակարգի անկախությամբ 106-րդ տեղում է,  փոքր բաժնետերերի իրավունքների պաշտպանությամբ 108-րդն է: Օտարերկրյա ներդրողների տեսանկյունից` վերը թվարկվածները կարևոր գործոններ են:  Աշխատանքի շուկայի արդյունավետություն հիմնասյան բացվածքում, օրինակ` սեփական տաղանդներին պահպանելու կարողության չափանիշով  ՀՀ-ն 119-րդ տեղում է, տաղանդներ ներգրավելու կարողությամբ` 111-րդն է, ինչը նշանակում է, որ մենք խնդիր ունենք սեփական ուղեղներին սեփական երկրում պահելու և նրանց ներուժն օգտագործելու առումով: Դժվարություններ կան դրսից «ուղեղներ» ներգրավելու հարցում ևս: ՀՀ-ի համար խոչընդոտ է համարվել ֆինանսական միջոցների անմատչելիությունը: Դա, առաջին հերթին, վերաμերում է μիզնես վարկերի տոկոսադրույքներին և պայմաններին, թղթատարությանը և փոխարժեքին: Խոչընդոտների թվում գործարարները նշել են նաև կոռուպցիան, ենթակառուցվածքների ոչ բավարար մակարդակը, հարկային դրույքաչափերը և այլն:
    Վերջին տարիներին Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցած  կառուցվածքային փոփոխությունները, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը նոր պահանջներ են առաջադրում մասնավոր հատվածի, մասնավորապես` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման առումով: Ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայելու և հստակեցնելու ՓՄՁ սուբյեկտների դասակարգման գործող չափորոշիչները:
    Հարկ է նշել, որ ԵՄ չափորոշիչները կիրառող գրեթե բոլոր երկրները  կարող են կատարել համեմատական վիճակագրական վերլուծություն, ինչը  կօգնի տարբեր երկրներում ՓՄՁ ոլորտի զարգացման մակարդակի վերաբերյալ առավել հստակ պատկեր ունենալուն` նպաստելով երկրի տնտեսության մեջ այդ բնագավառի տեղի ու դերի ճիշտ գնահատմանը, որը թույլ  կտա գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների դեպքում կիրառել համեմատաμար մեղմ հարկման ռեժիմ և իրականացնել հասցեական պետական աջակցություն:
    Բազմաթիվ երկրներում, այդ թվում` Հայաստանում, փոքր և միջին ձեռնարկատիրության    զարգացման   ազմավարության մշակման ժամանակ օգտագործվում են ԵՄ «Փոքր բիզնեսի ակտի» (Small Business ACT) ուղղությունները, որոնք կազմվել են 2008-ին` որպես փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման գլխավոր գործիք: ՓԲԱ-ն ներառում է 10 սկզբունք,  որոնք առաջարկվում է հաշվի առնել ինչպես ԵՄ-ում, այնպես էլ ազգային  մակարդակներում փոքր և միջին ձեռնարկատիրությանը վերաբերող քաղաքականություն մշակելիս և իրագործելիս: ՓԲԱ հիմնական առաջնահերթություններն են ձեռներեցության խթանումը, օրենսդրական խոչընդոտների նվազեցումը, ֆինանսավորման և շուկաների հասանելիության մակարդակների բարձրացումը և բիզնեսի միջազգայնացումը:
    ՓԲԱ գնահատմանը Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է  2012-ից: Ներկայումս մեծ նշանակություն է տրվում «Սկզբում մտածեք փոքրի մասին» սկզբունքին: Դա համարվում է ՓԲԱ հիմնական սկզբունքը, որը  պահանջում է ՓՄՁ սուբյեկտների գործունեության իրավական և վարչարարական միջավայրի պարզեցում, ներառում է ոլորտի վրա ազդեցություն ունեցող քաղաքականությունների ընթացակարգերի ստուգում: Նման քաղաքականություններ մշակողների համար դա ուղղորդող հիմք է դառնում ՓՄՁ սուբյեկտների գործունեությունը խթանելու համար:
     ԵՄ «Փոքր բիզնեսի ակտի» 10 ուղղություններն են.
    1. ձեռնարկատիրության ուսումնառություն և կանանց ձեռներեցություն,
    2. սնանկացում և երկրորդ հնարավորություն ՓՄՁ սուբյեկտների համար. ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ազնիվ տնտեսավարողները, ովքեր սնանկացել են, գործելու երկրորդ հնարավորություն
    կստանան,
    3. ՓՄՁ քաղաքականության կարգավորման շրջանակ. կանոնակարգերի մշակում` «Սկզբում մտածեք փոքրի մասին» սկզբունքին համապատասխան,
    4. ՓՄՁ գործառնական միջավայր. իրականացնել ՓՄՁ սուբյեկտների կարիքներին արձագանքող պետական կառավարում,
    5. ՓՄՁ և սկսնակ ընկերությունների համար աջակցության մեխանիզմների ստեղծում,
    6. ֆինանսավորման հասանելիություն. հեշտացնել ՓՄՁ սուբյեկտների
    ֆինանսավորման գործընթացը,
    7. չափորոշիչներ և տեխնիկական կարգավորումներ. օգնել ՓՄՁ սուբյեկտներին` առավելագույնս օգտվելու ԵՄ միասնական շուկայի  տրամադրած հնարավորություններից,
    8. ձեռներեցության հմտություններ. նպաստել ՓՄՁ սուμյեկտների ձեռնարկատիրական հմտությունների և նորարարությունների կիրառմանը,
    9. ՓՄՁ սուբյեկտները «կանաչ տնտեսության» մեջ. խրախուսել ՓՄՁ  սուբյեկտների` բնապահպանական սպառնալիքները հնարավորությունների վերածելու նախաձեռնությունները,
    10.ՓՄՁ միջազգայնացում. աջակցել ՓՄՁ սուμյեկտներին` օգուտներ քաղելու շուկաների աճից:
    Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության μնագավառն օժտված է որոշակի հնարավորություններով, որոնք ներկայացնում են ՓՄՁ զարգացման և աճի նպատակով օգտագործվող լավագույն գործոնները: Դրանք են`  մարդկային կապիտալը, արտահանման աճի խթանումը` ԵԱՏՄ անդամակցությամբ և ԵՄ-ի հետ առևտրի ընդլայնմամբ, որոշակի կառուցվածքային  փոփոխությունները տնտեսությունում (վերամշակող արդյունաμերության և  ծառայությունների չափաμաժնի ավելացում ՀՆԱ-ում, զբաղվածության տեղաշարժեր, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում), մեծ ներուժ  ունեցող հայկական սփյուռքի առկայությունը, ոչ բանկային աղբյուրներից ֆինանսավորումը, օտարերկրյա ուղղակի ներդրումների համեմատաբար բարձր մակարդակը, որոնք կարող են ուղղվել ՓՄՁ զարգացման ծրագրերի իրագործմանը, ԵՄ ծրագրերին մասնակցությունը (Ձեռնարկությունների եվրոպական ցանց և COSME):  Հայաստանի աշխարհագրական դիրքը, բնական ռեսուրսները, որակյալ գիտական մեծ ներուժով աշխատանքային ռեսուրսների առկայությունն  ակնհայտորեն կարող են հետաքրքրել հնարավոր ներդրողներին: Հանրապետության ներդրումային գրավչությունը կնպաստի այդ ներուժի արդյունավետ  օգտագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: