ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գնահատել են ԵԱՏՄ-ի՝ միասնական արժույթի անցնելու հեռանկարները
    Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում միասնական արժույթի անցումը հնարավոր Է, բայց Միության կազմի մեջ մտնող երկրներն առայժմ դրան պատրաստ չեն:Մարտի 19-ին այս մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի ինտեգրացման եւ մակրոԷկոնոմիկայի հարցերով անդամի (նախարարի) օգնական Ֆյոդոր Չեռնիցինը՝ Վաշինգտոնի Ռուսական մշակութային կենտրոնում ԵԱՏՄ-ի հետ գործարար շփումների զարգացմանը նվիրված ամենամյա խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ:«Ինչ վերաբերում Է միասնական արժույթին, ապա այստեղ պլաններ չկան: Այն քննարկվու
  • Զարգացած երկրների մեծամասնությունը կողմ է հարուստների հարկերի բարձրացմանը
    Զարգացած արդյունաբերական պետությունների բնակչության մեծամասնությունը հավանություն է տալիս հարուստների հարկին: Այդ են վկայում միության 21 երկրներում «Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպություն» (ՏԶՀԿ) անցկացրած հարցման արդյունքները, հաղորդում է DW-ը:Բոլոր 21 երկրներում հարցվածների մեծամասնությունը դրական պատասխան է տվել հարցին. «Կո՞ղմ եք արդյոք աղքատներին օգնելու նպատակով հարուստների հարկերի բարձրացմանը»:Համաձայն հարցման տվյալների՝ միջինում 68 տոկոսը կողմ է հարուստների հարկերի բարձրացմանը: Գերմանիայում այդ գաղափարը
  • 44 միլիոն մարդ կարող է սկսել կրիպտոարժույթ օգտագործել
    Ավելի քան 44 միլիոն մարդ օգտագործում է հաղորդագրությունների փոխանակման KakaoTalk հավելվածը։ Այժմ նրանք կարող են ոչ միայն միմյանց նամակներ ուղարկել, այլեւ կրիպտոարժույթներ փոխանակել եւ բլոկչեյն-հավելվածներ գործարկել։Թվային դրամապանակը ստեղծվել է Klatyn բլոկչեյնում։ Անցյալ շաբաթ Kakao-ի ներկայացուցիչները 90 մլն դոլարի ներդրումներ էին գրավել այդ հարթակի հետագա մշակման համար։ Ապագայում ընկերության մասնագետները ծրագրում են թվային արժույթներ ավելացնել նաեւ այլ ծառայություններում՝ KakaoPay-ում, KakaoTaxi-ում, KakaoStory-ում, KakaoStock-ում։Kakao-ի ղեկավարությունը որոշել
  • Նոր Մետաքսի ճանապարհ կարող է մտնել ավելի քան 30 նախագիծ՝ ԵՏՄ բոլոր հինգ երկրներից
    Ընդհանուր առմամբ նոր Մետաքսի ճանապարհ կարող է մտնել ավելի քան երեք տասնյակ նախագիծ՝ ԵՏՄ բոլոր հինգ երկրներից։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։Նա նշել է, որ այդպիսի ցուցակ հավաքվել է հանձնաժողովում եւ հենց նոր փոխանցվել Չինաստանին։ «Բոլոր այդ նախագծերը պետք է կարգավորեն միջանցիկ լոգիստիկան Չինաստանի, Եվրասիական միության, Եվրոպական միության եւ ուղեկցող երթուղիների միջեւ, որոնք լրացնում են հիմնական տրանսպորտային միջանցքներ
  • Բանկային համակարգի գերմանական հսկաները կբանակցեն միավորվելու մասին
    Գերմանիայի երկու խոշորագույն բանկերը՝ Deutsche Bank-ն ու Commerzbank-ը, կանցկացնեն պաշտոնական բանակցություններ միավորվելու վերաբերյալ, հաղորդում է BBC News-ը:Ամիսներ շարունակ մշակվում էին երկու բանկերի հնարավոր միավորման մասին առաջարկները:Ինչպես նշում է պարբերականը, միավորումը կարող է հանգեցնել ընկերությունների ծախսերի զգալի նվազմանը, սակայն քննադատները համարում են, որ այդ քայլը բարդ է եւ ռիսկային:Թվում է, թե Գերմանիայի կառավարությունը կողմ է այդ գործարքին. այն դեռեւս ունի Commerzbank-ի ակցիաների 15.5 տոկոսը, որոնք ձեռք էր բերել ֆինանսական ճգնաժամը հաղթահա
  • Նյու Յորքում 2 «պարող աշտարակ» կկառուցվի
    Նյու Յորքի Բրուքլին քաղաքում 2019-ի օգոստոսին կսկսվի երկու արտասովոր բնակելի շենքի կառուցումը: OMA ընկերության դիզայներները վստահեցնում են, որ շենքերը պարող զույգ են հիշեցնելու:Ինչպես հայտնում է vesti.ru-ն, աշտարակները, որոնց բարձրությունը կկազմի 91 և 121 մետր, կկառուցվեն The Greenpoint Landing նախագծի շրջանակներում: Բնակելի համալիրները կնախագծվեն և կկառուցվեն այնպես, որ չփակեն տեսարանը դեպի Մանհեթեն: Նախատեսվում է, որ շենքերում ընդհանուր առմամբ 745 բնակարան կտեղակայվի, սակայն տարածքի մի մասը հանրային տարածք կլինի:Ենթադրվում է, որ աշտարակների համալիրը կայա
  • Հայաստանյան կաշվե արտադրության պոտենցիալը ներկայացված է միջազգային ցուցահանդեսում
    Բիզնես Արմենիայի աջակցությամբ 8 հայկական արտադրողներ մարտի 12-15-ին Մոսկվայում միասնական տաղավարով մասնակցում են «MosShoes 2019» միջազգային ցուցահանդեսին։ Ինչպես հայտնեցին Բիզնես Արմենիայի հանրային կապերի թիմից, հայաստանյան ընկերությունները ներկայացնում են կոշիկ, կաշվե աքսեսուարներ և այլ արտադրանք։ Ապրանքանիշերից երկուսը միջազգային այս ցուցահանդեսին մասնակցում են առաջին անգամ։ Նախորդ ցուցահանդեսի արդյունքում հայաստանյան ընկերությունները 122 միլիոն դրամի արտահանման պատվերներ են կնքել։Հայկական տաղավարը համալրել են կոշիկ արտադրող 5, պա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Իսրայելցի զբոսաշրջիկների շրջանում Արցախի նկատմամբ հետաքրքրության աճ կա

    Արցախը խնդիր է դրել 2019 թվականի համար զբոսաշրջության ոլորտում աճը նախորդ տարվա համեմատ ապահովել 20-25 տոկոսի չափով:
    «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության և պետական միջավայրի պահպանության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի պետ Սերգեյ Սարգսյանը նշել է, որ 2018 թվականին Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 28 հազար 588, որը 23 տոկոսով ավելի է 2017 թվականի համեմատ:
    «Այժմ 2019 թվականին նախատեսում են 2018-ի համեմատ ապահովել 20-25 տոկոսվ աճ: Տարեցտարի Արցախի նկատմամբ զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրությունն ավելանում է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այցելություններն ակտիվացել են ոչ միայն ավանդական տուրիզմի շուկա հանդիսացող երկրներից, այլև այն պետություններից, որտեղից նախկինում շատ քիչ զբոսաշրջիկներ էին լինում»,-ասել է Սերգեյ Սարգսյանը:
    2018 թվականին Արցախ այցելել են 87 երկրից: Հիմնականում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Չինաստան: Աննախադեպ այցելություն է եղել Իսրայելից: Եթե նախկինում Իսրայելից Արցախ մինչև 10 հոգի էին գալիս, ապա 2018 թվականին այդ այցելությունների թիվը կազմել է 112:
    Արցախ եկած զբոսաշրջիկների հետաքրքրությունները շատ տարբեր են: Ոմանք նախընտրում են վայելել բնությունը, գյուղական տուրիզմը, մի մասը պատմամշակութային վայրերը, որոշները գալիս են հենց միջոցառումային տուրիզմի հետքերով կամ նախընտրում են ակտիվ հանգիստը: Ընդհանուր առմամբ, ամենաշատ այցելվող վայրերն են Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը:
    «Ոչ պակաս զբոսաշրջային արդյունք է խոհանոցը: Զբոսաշրջիկները հիացած են արցախյան խոհանոցով: Դե արդեն գիտեք, որ ժենգյալով հացը բրենդ է դարձել, և Արցախ այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ այն պարտադիր համտեսում է: Դրանից բացի, հետաքրքրություն է նկատվում գյուղական տուրիզմի նկատմամբ, երբ  զբոսաշրջիկները գյուղական վայրերում են, մի քանի օր կանգ են առնում զբոսաշրջային տներում՝ ճաշակելու հենց տեղում պատրաստված ուտեստները, զգալու միջավայրը, տեսնելու այդ կոլորիտը: Նույնիսկ կերակրատեսակների պատվերներ են տալիս»,-ասել է նա՝ ավելացնելով, որ վերջին շրջանում հետաքրքրություն է նկատվում Արցախի կոնյակի ու գինու նկատմամբ: Զբոսաշրջիկները շատ հավանում են արցախյան բերք ու բարիքով պատրաստված ալկոհոլային խմիչքները:
    Ոլորտի պատասխանուտները նշում են, որ ընթացիկ տարվա երկու ամիսը նույնպես ակտիվ է եղել, ինչն ակնկալվում է նաև առաջիկայում, մանավանդ, որ այս տարի Արցախում խոշոր միջոցառում է սպասվում: Հունիսին կայանալու է չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Դա ենթադրում է հյուրերի մեծ հոսք, ինչն էլ նպաստում է ենթակառուցվածքների զարգացմանը, հյուրանոցների, հյուրատների ավելացմանը, Արցախի ճանաչելիության բարձրացմանը:
    «Ֆուտբոլի դաշտերն են վերակառուցվում, հյուրանոցային տնտեսությունների ֆոնդն է հարստացվում, ծառայությունների որակն է բարձրացվում, ճանապարհներն են վերանորոգվում: Ակնալում ենք, որ այդ օրերին մեր հյուրանոցային ֆոնդն ամբողջությամբ զբաղված կլինի»,-ասել է նա:
    Ընթացիկ տարում Արցախում մի շարք այլ միջոցառումներ են նախատեսված, որոնց շրջանակում ակնկալվում է զբոսաշրջիկների հոսք: Արցախում կանցկացվի Ժենգյալով հացի փառատոնը, որի նպատակն է ներկայացնել խոհանոցի յուրահատկությունները, նպաստել համայնքային կյանքի աշխուժացմանն ու համայնքների զարգացմանը, ապահովել զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Արցախ:
    Ներկայացնել հանրությանը ոչ միայն խոհանոցը, այլև Արցախի ազգային երգը, պարն ու արվեստը:
    Սեպտեմբերին Արցախում կանցկացվի «Արցախյան գինու» ամենամյա փառատոնը, որտեղ ներկայացվում են Արցախյան գինեգործների արտադրանքը: Փառատոնի բաղադրիչ մաս կազմող մշակութային ծրագիրն իր մեջ ներառում է երաժշտական համերգ, ազգագրական պարեր ու խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, խաղարկություն և աճուրդ:
    Անկախության օրը (սեպտեմբերի 2) համարվում է առավել հանդիսավոր տոներից մեկը: Տոնական միջոցառումներ են անցկացվում երկրի ողջ տարածքում: Ամեն տարի սեպտեմբերի 2-ին Վերածննդի հրապարակում տեղի են ունենում գալա-համերգներ, որին մասնակցում են տեղական երգիչներ և հյուրեր Հայաստանից և արտերկրից: Տոնը ավարտվում է հրավառությամբ:
    Հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը նշվում է որպես Գյուղատնտեսության օր: Ամեն տարի Բերքի փառատոն է կազմակերպվում նույն օրը Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում: Ավելի քան 200 վաճառողներ, Արցախի բոլոր շրջաններից, ներկայացնում են իրենց արտադրանքը տոնավաճառ այցելող հազարավոր հաճախորդներին:
    Փառատոնների և նման այլ միջոցառումների մասին իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով իրականացվում է մարքեթինգային աշխատանք, որի շրջանակում աշխատանք է տարվում թե մեդիայի, թե զբոսաշրջային ընկերությունների հետ: Հիմնականում զբոսաշրջային ընկերությունները տարվա սկզբին արդեն տեղեկացված են լինում Արցախում տեղի ունեցող խոշոր միջոցառումների մասին:



    Նյութի   աղբյուրը՝     https://artsakhpress.am