ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • «Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը կհամախմբի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություն
    Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի հայկական տաղավարում մայիսի 23-25-ը կանցկացվի «Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցելու են Տավուշի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություն և տնտեսվարող սուբյեկտ: Միջոցառմանը հրավիրված են նաև ավելի քան 30 ռուսաստանաբնակ գործարար տավուշցիներ, ինչպես նաև՝ Մոսկվայի կառավարության, առևտրաարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ,ինչպես նաև խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներ:Մարզի պատվիրակությո
  • Ղազախստանում ԵԱՏՄ ստեղծման 5-ամյակին նվիրված հատուկ ոսկյա և արծաթյա մետաղադրամներ են թողարկել
    Մետաղադրամների դիմերեսին կենտրոնական մասում պատկերված է Ղազախստանի զինանշանը, ներքևի հատվածում նշված է արժեքը, իսկ շրջանագծով պատկերված է «Ղազախստանի Հանրապետություն» գրությունը անգլերեն և լատինական տարբերակներով, ինչպես նաև նշված է մետաղը և դրա հարգը, որից այն պատրաստված է:Դարձերեսին կենտրոնական մասում պատկերված է ԵԱՏՄ պաշտոնական տարբերանշանը և 2019 թվականը: Շուրջը պատկերված է ժապավեններից և անդամ երկրների պետական դրոշներից կազմված զարդանախշ: Վերին հատվածում տեղադրված է Ղազասխտանի Ազգային բանկի տարբերանշանը, իսկ շրջանագծով՝ «Եվրասիա
  • Հայտարարվել են դեպի Մարս թռիչքի նոր ժամկետները
    Մասնագետների նոր գնահատականների համաձայն՝ մարդու թռիչքը Մարս կարող է իրականանալ ոչ ավելի վաղ, քան 2039 թվականին։ Թեպետ NASA-ն նախատեսում է մարդ ուղարկել Մարս մոլորակ 2033-ին, սակայն այդ ժամկետը կարող է անիրագործելի լինել, եթե չներդրվեն հսկայական ջանքեր։ Այդ մասին գրված է Phys.org կայքում։ NASA-ի տնօրեն Ջիմ Բրայդենսթայնի խոսքով՝ 2024թ․ Լուսնի վրա նախատեսվող թռիչքը հարմար հենակետ կհանդիսանա հետագայում Մարս թռչելու համար։Տիեզերական թռիչքները խիստ կապակցված են քաղաքականության և տրամադրվող միջոցների հետ, ինչպես նաև պայմանավորված են այն արագությամբ, որով
  • Այսօր Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրն է
    Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրը (World Telecommunication and Information Society Day) ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձեւով հիմնադրվել է 2006 թվականի մարտին եւ ամեն տարի նշվում է մայիսի 17-ին, փոխանցում է Calend-ը:Այս օրը բոլոր ծրագրավորողների, համակարգային ադմինիստրատորների, համացանցի փրովայդերների, վեբ դիզայներների, համացանցային պարբերականների խմբագիրների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղված մնացյալ բոլոր մարդկանց մասնագիտական տոնն է:Իսկ տոնի նպատակն է նպաստել տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը այն հնարավորութ
  • Հայաստանում հեռուստատեսությունը մնում է տեղեկությունների ստացման հիմնական աղբյուր
    Բրեվիսի հետազոտությունը պարզել է նաև բնակչության շրջանում տեղեկատվության աղբյուրների կարևորությունը։ Ըստ Reuters ինստիտուտի 2018 թ. թվային հաշվետվության` տարիներ շարունակ տեղեկատվության հիմնական աղբյուր հանդիսացող հեռուստատեսությունը տարեցտարի զիջում է իր դիրքերը որպես վստահելի աղբյուր և համաշխարհային մակարդակով արդեն վաղուց հետ է մնում սոցիալական ցանցերից։ Միաժամանակ տեղի է ունենում վստահելի սոցիալական ցանցերի դիրքերի վերաբաշխում․ այսպես Ֆեյսբուքը, որը երկար ժամանակ համարվում էր առաջատար, իր տեղը զիջում է Ինստագրամին, WhatsApp-ին և Snapcha
  • Թեստային թռիչքներ են սկսել Պեկինի նոր օդանավակայանում, որը խոշորագույնը կդառնա աշխարհում
    Չինական չորս ավիաընկերությունների՝ Air China-ի, China Eastern Airlines-ի, China Southern Airlines-ի և Xiamen Airlines-ի ինքնաթիռները մայիսի 13-ի առավոտյան պաշտոնապես թեստային թռիչքների են ձեռնամուխ եղել Պեկինի «Դասին» նոր միջազգային օդանավակայանում, որը խոշորագույնը կդառնա աշխարհում: Դասինի շրջանի վարչակազմի հաղորդագրության համաձայն, որտեղ գտնվում է նոր օդանավակայանը, թեստային թռիչքներին մասնակցում են ավիաընկերությունների Boeing 747-8, Boeing 787-9, ինչպես նաև Airbus A359 եւ A380 ֆլագմանական ինքնաթիռները:Նոր օդանավակայանը տեղ է զբաղեցրել Պեկինի հարավում՝ քաղաքի կենտրոնից 46 կիլոմետր հեռ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Եվրաստատը հաշվարկել է, թե որքան եվրոպացի է նստած աշխատում

    Եվրոպացիների միայն 39 տոկոսն է նստած աշխատում, հայտնում է եվրոպական վիճակագրական վարչություն Եվրաստատը: Նրանք հիմնականում գրասենյակային աշխատողներն են եւ վարորդները, փոխանցում է «Եվրապուլսը»:

    Եվս 30 տոկոսը աշխատանքային օրն անցկացնում է շարժման մեջ՝ մատուցողները, խոհարարները, սանտեխնիկները, մեխանիկները, 20 տոկոսը աշխատավայրում հիմնականում կանգնած է (օրինակ՝ ուսուցիչները եւ վաճառողները) եւ 12 տոկոսը վաստակում է ծանր ֆիզիկական աշխատանքով, նրանց թվում են բեռնակիրները եւ բանվորները:

    Եվրամիության 3 երկրում մարդկանց կեսից ավելին նստած է աշխատում. Նիդեռլանդներում՝ 55 տոկոսը, Գերմանիայում՝ 54 տոկոսը եւ Լյուքսեմբուրգում 52 տոկոսը: Բժիշկները նշում են, որ նստած աշխատանքը հաճախ բերում է քիչ շարժունակ կենսակերպի, ինչի հետեւանքով մարդու մոտ տարբեր հիվանդություններ են զարգանում՝ 2-րդ տիպի դիաբետից եւ սիրտ-անոթային հիվանդություններից մինչեւ դեմենցիա եւ կրծքագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղ: Միջազգային հետազոտության տվյալներով՝ Եվրամիությունում մեծահասակների 23 տոկոսը անբավարար է շարժվում:


    Նյութի   աղբյուրը՝   https://news.am