ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Bloomberg-ը կազմել է «աշխարհի ամենաթշվառ տնտեսությունների» վարկանշային ցանկը
    Ամերիկյան Bloomberg գործակալությունը ներկայացրել է «աշխարհի ամենաթշվառ տնտեսությունների» վարկանիշը, որը ևս մեկ անգամ գլխավորել է Վենեսուելան:«Թշվառ» տնտեսությունների վարկանշային ցանկում արտացոլվում է գնաճի մակարդակն ու երկրում գործազրկության վերաբերյալ կանխատեսումները: Գործակալության ամենամյա «Թշվառության ցուցանիշի» համաձայն՝ Կարակասը 5-րդ անգամ գլխավորում է այս ցանկը:Վենեսուելայի կառավարությունը 2016 թվականից չի հրապարակում տնտեսական տվյալները, սակայն փորձագետները ենթադրում են, որ գնաճը 2019 թվականին կհասնի 8 մլն տոկոսի: 2018-
  • Փարիզի և Երևանի երիտասարդները կհամագործակցեն IT ոլորտում
    Ապրիլի 17-ին Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեին, Տարածաշրջանային տնտեսական ծառայության ֆինանսական խորհրդական Անսելմ Էմբերին, տնտեսական կցորդ Յուլիա Սոթիեին, տեխնիկական համագործակցության կցորդ Առնո Շաֆանժին: Անսելմ Էմբերը և Յուլիա Սոթիեն Հայաստան այցի շրջանակներում իրականացնելու են տնտեսական առաքելություն:Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ իր ցավակցությունն է հայտնել հյուրերին, ֆրանսիացի ժողովրդին ու
  • Հայաստանի պատվիրակությունը մասնակցում Է «ԱտոմԷքսպո-2019» 11-րդ միջազգային համաժողովին
    Ապրիլի 15-ին Սոչիում տեղի Է ունեցել «ԱտոմԷքսպո-2019» 11-րդ միջազգային համաժողովի պաշտոնական բացումը, որին այս տարի ավելի քան 3600 հյուր Է գրանցված 74 երկրից (վեցով ավելի, քան անցյալ տարի): Համաժողովում ներկայացված նոր երկրների թվում են՝ Կատարը, Բահրեյնը եւ Նիկարագուան: Հայաստանի պատվիրակությունը՝ հանրապետության Էներգետիկական ենթակառուցվածքների եւ բնապաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ, ակտիվորեն մասնակցում Է համաժողովի աշխատանքին:Պատվիրակության կազմում են՝ Էներգետիկական ենթակառուցվածքների եւ բնապաշարների նախարարությ
  • Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ եվրոյին անցնելը երկրին «ձեռնտու» չէ
    Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ Լեհաստանը չպետք է ազգային արժույթից համաեվրոպականի անցնի, քանի որ դա «երկրի շահերից չի բխում», գրում է eurointegration.com-ը:«Պետք է նախ հարց տալ, թե ում դա ձեռնտու կլինի. Լեհաստանի՞ն, թե՞ այն երկրներին, որոնք այսօր ընդհանուր արժույթի խոշորագույն շահառուներն են համարվում»,- ասել է երկրի ղեկավարը:Մորավեցկիի խոսքով՝ եվրագոտուն միանալը խոցելի կդարձնի Լեհաստանի տնտեսությունը, իսկ գները կբարձրանան:Հիշեցնենք, որ 2017թ.-ին Լեհաստանը 10 տարով հետաձգել էր եվրոյին անցումը: Երկրի վարչապետը պարզաբանել էր, ո
  • 2050 թվականին նավթագազային ընկերությունները կարող են կորցնել արժեքի 95 տոկոսը
    Ներկայումս նավթի եւ գազի վրա միլիարդներ աշխատող ընկերությունները, ինչպիսիք են Shell-ը, BP-ը եւ Exxon-ը, 2050 թվականին կարող են կորցնել արժեքի 95 տոկոսը, եթե ամբողջ աշխարհում կառավարությունները ջանքեր գործադրեն Կլիմայի մասին փարիզյան համաձայնագիրը կատարելու ուղղությամբ: Այն կանխատեսում է մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը առավելագույնը 2 աստիճանով ըստ Ցելսիուսի՝ ի տարբերություն նախաինդուստրիալ ժամանակաշրջանի: Այդպիսին է Mercer ընկերության վերլուծաբանների եզրակացությունը, որն անցկացրել է տնտեսության տարբեր ճյուղերի վրա տաքացման եւ դրա դեմ պայքարի ա
  • Մինսկում առաջարկել են ԵՏՄ-ում արբանյակային հեռարձակման միասնական հարթակ ստեղծել
    Բելառուսական «Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանի» զարգացման գծով տնօրենի տեղակալ, «Բելինտերսատ» արբանյակային կապի եւ հեռարձակման ազգային համակարգի օպերատորի նախագծի ղեկավար Անդրեյ Աբրամովը հայտնել է, որ նպատակահարմար է քննարկել ԵՏՄ կամ ԱՊՀ երկրների հեռուստահեռարձակման միասնական արբանյակային հեռարձակման հարթակի ստեղծումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»Մինսկում չորեքշաբթի մամուլի ասուլիսին նա հայտնել է,  որ ապրիլի 8-ին արբանյակային կապի «Տիեզերական կապ»  ռուսական օպերատորը եւ Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանը համ
  • Հոնկոնգի բաժնետոմսերի շուկան առաջ է անցել Ճապոնիայից և աշխարհում երրորդ տեղը գրավել կապիտալացմամբ
    Հոնկոնգի բաժնետոմսերի շուկան շուկայական արժեքով առաջ է անցել Ճապոնիայի շուկայից և աշխարհում երրորդ տեղը գրավել ԱՄՆ-ից և մայրցամաքային Չինաստանից հետո:Ապրիլի 9-ին կայացած սակարկությունների արդյունքներով Հոնկոնգի շուկայի կապիտալացումը կազմել է 5,78 տրիլիոն դոլար՝ Ճապոնիայի շուկայի 5,76 տրիլիոն դոլարի համեմատությամբ, հաղորդել է Bloomberg գործակալությունը: Հոնկոնգի Hang Seng ֆոնդային ինդեքսն ընթացիկ տարվա սկզբից աճել է 17 տոկոսով և 2018 թվականի հունիսից ի վեր հասել առավելագույն ցուցանիշին: Դրանում ծանրակշիռ ավանդ են ներդրել այդ թվում Tencent Holdings Ltd. ինտերնե
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ՀՀ առևտրային կազմակերպությունների սնանկացման իրավատնտեսական կարգավորումը սահմանադրականության համատեքստում

    ՎԱՐՍԵՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
    ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոն

    Սնանկացման կանխարգելմանն ուղղված գործընթացները ՀՀ դատական համակարգի և տնտեսական ինստիտուտների կայացման կարևոր երաշխիքն են: Ուսումնասիրելով կազմակերպությունների պարտավորությունների և ժամկետանց պարտքերի ծավալները` անհրաժեշտություն է առաջանում  մշակելու ՀՀ կազմակերպությունների սնանկացման կանխարգելման նոր մոտեցումներ սահմանադրականության համատեքստում: Ներկայացված է նաև ՀՀ արտաքին պարտքի և   պարտավորությունների խնդրահարույց ազդեցությունը կազմակերպությունների անվճարունակության, հետագայում նաև սնանկացման գործընթացի վրա:

    Հիմնաբառեր. կազմակերպությունների պարտավորություններ, ժամկետանց պարտք, ՀՀ դատական համակարգ, սահմանադրականություն, իրավական անվտանգություն 

    Սնանկացման տնտեսաիրավական կարգավորումը, օրենսդրականից բացի, երկրի տնտեսական և   քաղաքական կյանքին սերտորեն առնչվող հիմնախնդիր է: Դա ենթադրում է պատկան ինստիտուտների գործունեության  պատշաճ իրականացում, որը կնպաստի պետության կայացմանը և սահմանադրական նորմերի ամրապնդմանը: Եթե բարեփոխումների հարցում դանդաղկոտություն դրսևորվի ու  չկանխարգելվեն քաղաքական, սոցիալ-տնտեսական ճգնաժամերի հնարավոր խորացումները, բացասական դրսևորումները, կորուստները շոշափելի կլինեն: Այդ առումով, իրավիճակների ահագնացող վտանգը անհրաժեշտություն է առաջացնում ստեղծելու ՀՀ սնանկության ինստիտուտի զարգացման նոր նախադրյալներ, որը կհանգեցնի իրավաքաղաքական, տնտեսական դաշտի և ֆինանսական կայունության ամրապնդմանը, ինչպես նաև սնանկացման կանխարգելման նոր մոտեցումների մշակմանը:
    Այս համատեքստում ՀՀ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ)   անվճարունակության կանխարգելմանն ուղղված միջոցառումները պետք է դիտվեն որպես առանցքային տնտեսական  հիմնախնդիր: Կազմակերպությունների սնանկացման կանխարգելման հիմնահարցի ուսումնասիրությունը պահանջում է նախևառաջ համապարփակ և  բազմակողմանի վերլուծություն, որը վերաբերում է բանկերին, վարկային  կազմակերպություններին, ներդրումային և ապահովագրական ընկերություններին, հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաμանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և այլն: Պետք է փաստել, որ շահույթ ստանալու նպատակ հետապնդող բոլոր կազմակերպությունները կարող են կանգնել սնանկացման վտանգի առաջ, իսկ նմանատիպ կազմակերպությունների սնանկության հիմնախնդիրը պայմանավորված է հիմնականում ժամկետանց պարտավորություններով: ՀՀ արտաքին պետական պարտքը, որը օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ՀՀ կառավարությանը տրամադրվող վարկերն են, 2016 թ. վերջի դրությամբ կազմել է 2 325. 616 մլրդ դրամ: Այս ֆոնին ՀՀ կազմակերպությունների պարտավորությունները 3 095 807.1 մլն դրամ են, որը արտաքին պետական  պարտքի 133.1 %-ն է կազմում:
    Ինչպես նշված է աղյուսակ 1-ում, այդ պարտավորություններից 801 346.5 մլն դրամը կրեդիտորական պարտքերն են, իսկ 2 294 460.5 մլն դրամը` ստացված վարկերի և փոխառությունների դիմաց պարտքերը: 
















    Հաջորդիվ գծապատկերում ներկայացված է կազմակերպությունների կրեդիտորական պարտքերի դինամիկան` ըստ ոլորտների, որտեղից երևում է, որ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, առևտրի և մշակող արդյունաբերության ոլորտներում կրեդիտորական պարտքերը մեծ ծավալներ են զբաղեցնում: 


























    Պետք է նշել, որ ՀՀ ընդհանուր միջբանկային վարկերը 2018 թ. հունվարին կազմել են 94 912 մլն ՀՀ դրամ, որը 2017 թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 5 288 մլն ՀՀ դրամով, իսկ ՀՀ առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը բանկերի ընդհանուր ակտիվների մեջ 2017 թ. դեկտեմբերի և 2018 թ. հունվարի դրությամμ կազմել է 4.99%:
    Սնանկացման տնտեսաիրավական կարգավորումը պահանջում է  առևտրային բանկերի և ֆինանսական   կազմակերպությունների, այդ թվում` վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի տեսակարար կշիռների վերաբերյալ բովանդակային մոտեցում, ինչպես նաև ՀՀ  կազմակերպությունների կրեդիտորական և դեբիտորական պարտքերի համապարփակ վերլուծություն:
    Գծապատկեր 2-ում նկարագրված է առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի շարժընթացը 2017 թ. և 2018 թ. հունվարի 31-ի դրությամբ, ըստ որի` վարկերի ամենամեծ ծավալները տրամադրվել են ձեռնարկություններին. 2017 թ. կազմել են 1 409 551 մլն ՀՀ դրամ, իսկ 31.01.2018 թ. դրությամբ` 1 393 062 մլն ՀՀ դրամ: 
























    Վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային  փաթեթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, ըստ տնտեսության ոլորտների,վարկերի մեծ մասը տրամադրվել է տնային   տնտեսություններին.
    2017 թ. կազմել են 157 548 մլն ՀՀ դրամ, իսկ 2018 թ. հունվարի 31-ի դրությամμ` 160 594 մլն ՀՀ դրամ (85%)11: 























    Այսպիսով` ուսումնասիրելով ՀՀ կազմակերպությունների վարկային պարտավորությունները, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների վարկային փաթեթի վիճակագրական տեղեկատվության համաձայն, տնտեսության խոցելի ոլորտներն են համարվում սպառողական և հիպոթեքային վարկերը, առևտրի ոլորտն ու ֆինանսական հատվածը, որոնց  տրամադրվել են վարկերի ամենամեծ ծավալները:
    Հարկ է նշել, որ երկրի սոցիալ-տնտեսական զարգացումները պայմանավորված են մի շարք գործոններով, և կազմակերպությունների սնանկացման  կանխարգելման հիմնախնդրի շուրջ քննարկումների համատեքստում պետք  է շեշտել, որ այստեղ կարևոր գործոններից մեկը պարտավորությունների ժամանակին վճարումն է: Եթե պետությունը կարողանում է պարտավորությունների մարման արագ և արդյունավետ մեխանիզմներ կիրառել, ապա իր գործունեությամբ նա խթանում է կազմակերպությունների արդյունավետ աշխատանքը: Որպես արդյունք` նվազում են վարկային տոկոսադրույքները, ապահովվում են ապառիկ գործարքների մեծ ծավալներ: Երբ սնանկացման գործընթացները երկարաձգվում են, դատարանը ուշացումով է որոշում ընդունում, վարկային կազմակերպություններն ու առևտրային բանկերը արագ տեմպով բարձրացնում են վարկային տոկոսադրույքները, առանց գրավի չեն կնքում վարկային պայմանագրեր կամ որպես գրավ ընդունում են մեծ արժեք ունեցող գույք, որի պատճառով տնտեսավարող սուբյեկտները ֆորսմաժորային իրավիճակից դուրս գալու համար սկսում են գործարքներ կնքել արտասահմանյան կազմակերպությունների հետ: Փաստորեն, խաթարվում է տնտեսության զարգացումը. արդյունքում ունենում ենք ակտիվների սառեցում և մենաշնորհի ձևավորում, տուժում է նաև պարտատերը, սնանկ ճանաչված պարտապանը, նվազում է ներդրողների վստահությունը: Սնանկության ընթացակարգերը թույլ են տալիս սնանկ կազմակերպության լիկվիդացիոն գույքի միջոցով պետության միջամտությամբ ստեղծել նոր և արդյունավետ գործող կազմակերպություն: Իսկ ինչպես հայտնի է, առողջացման ծրագիրը ենթադրում է «հիվանդ» կազմակերպությունների ախտորոշում,  առողջացում, հետևաբար` կազմակերպության սնանկության կանխարգելման ձևերից մեկը կլինի «հիվանդ» կազմակերպության գույքի փոխանցում «առողջ» կազմակերպությանը: Լինելով ՀՀ դատական համակարգի նոր զարգացող ինստիտուտ` սնանկության ինստիտուտի μովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ այն հիմնականում մեկ նպատակ էր հետապնդում`  պարտապանի գույքի իրացում պահանջատերերի պահանջները բավարարելու և իրավունքները վերականգնելու նպատակով: Այնուհետև, զարգացման մի քանի փուլեր ապրելով, սնանկության ինստիտուտը իր առջև դրեց մեկ այլ ողջամիտ նպատակ. այն է` ոչ թե լուծարել կազմակերպությունը և նրա գույքի վաճառքի միջոցով բավարարել պահանջատերերի պահանջները, այլ առողջացման ծրագրի միջոցով օգնել կազմակերպությանը` շարունակելու իր գործունեությունը` պահպանելով նաև աշխատատեղերը: Միևնույն  ժամանակ, պետք է արձանագրել, որ տնտեսությունում սնանկացման գործընթացը կարող է վերացնել, ոչնչացնել շուկայում «հիվանդ» կազմակերպություններին և հնարավորություն տալ արդյունավետ գործող սուբյեկտներին  կառուցելու իրենց բիզնեսը: Այսպիսով` անվճարունակության օրենսդրական  հիմնական նպատակադրումը μիզնեսի պահպանումն է և ակտիվների սառեցման կանխումը: Բացի այդ, կարգավորումներն ուղղվում են պայմանների ստեղծմանն այն հաշվով, որ կազմակերպությունները կարողանան ֆինանսական ճգնաժամի պայմաններում ինքնուրույն պայքարել ֆինանսական անկայունության դեմ կամ ժամանակին հեռանալ բիզնեսից: Անվճարունակության մասին օրենսդրությունը պարունակում է նաև սեփականության պաշտպանության տարրեր, քանի որ շուկայական տնտեսությունում գլխավորը սեփականության իրավունքն է:  Հարկային տվյալների համաձայն` 2016 թ. սնանկության գործով դատարան ներկայացրած դիմումների քանակը եղել է 2426, իսկ ներկայացված դիմումներով պարտավորությունների չափը` 26 651 365 800 ՀՀ դրամ, որից միայն 1 291 478 000 ՀՀ դրամն է մուտք եղել: 2017 թ. դիմումների քանակը եղել է 665, պրտավորությունների չափը` 10 059 185 500 ՀՀ դրամ, որից  մուտք է եղել 2 973 522 000 ՀՀ դրամ13: Ըստ վերոնշյալ տվյալների` վերջին տարիներին սնանկության գործերով դիմումների քանակը նվազել է, բայց արդյոք սա վկայում է երկրի տնտեսական զարգացման և կազմակերպությունների գործունեության առաջխաղացման մասին, թե կազմակերպությունների սնանկության մասին դիմումները պարզապես չեն ներկայացվել դատարան:
    Նախ պետք է փաստել, որ դատարան ներկայացրած սնանկության գործերով դիմումների քանակի վիճակագրական μաց տվյալներ դեռևս գոյություն չունեն: Իսկ ինչ վերաբերում է տեղեկատվությանը, ապա հարկ է նշել, որ սնանկության գործընթացն ավելի դյուրին և թափանցիկ անցկացնելու համար օրենքով նախատեսվել է պարտատիրոջը, ֆինանսական առողջացման ծրագրին մասնակցող  ֆինանսավորողներին տրամադրել տեղեկություններ պարտապանի սնանկության վարույթի կամ ֆինանսական առողջացման վերաբերյալ: Սնանկության գործերը քննող դատարանների հետ միասին անհրաժեշտ է ստեղծել մի համակարգ, որտեղ, ըստ յուրաքանչյուր ժամանակաշրջանի, ընդգրկված կլինեն սնանկության/անվճարունակության գործերով դիմումների քանակը, արդեն սնանկացված կազմակերպությունների թիվը և ներկայացված դիմումներով պարտավորությունների չափը: Համակարգը
    հնարավորություն կտա առանց այդ էլ խրթին դաշտը առավել մատչելի և հասանելի դարձնել:
    Իրավաբանական անձանց պարագայում հանդիպում են դեպքեր, երբ բանկերում փակված հաշիվների և տնտեսական գործունեությունը դադարեցնելու պարագայում նրանք դեռևս պաշտոնապես գործում են որպես կազմակերպություններ: Այն դեպքում, երբ տվյալ կազմակերպության սնանկության գործերով դիմումը, որտեղ երևում է գույքիբ բացակայությունը, արդեն ներկայացվել է դատարան, անհրաժեշտ է համակարգում կիրառել այն մոտեցումը, որ դատարանն առանց համապատասխան ընթացակարգի չլուծարի իրավաբանական անձին: Անհրաժեշտ ենք համարում նաև սնանկության մասին օրենքում ավելացնել պարտատերերի անվճարունակության վերաբերյալ դրույթներ, ինչպես օրինակ` վարկային կազմակերպությունների, ապահովագրական կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և այլն: Սա հնարավորություն կտա պարտապաններին օրենքով սահմանված կարգով ավելի սեղմ ժամկետներում գալու ֆինանսական առողջացման, այսինքն` կշահի սնանկության ողջ գործընթացի արդյունավետությունը: Երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը պայմանավորված է տարբեր ինստիտուտների արդյունավետ գործունեությամբ, սոցիալ-տնտեսական քաղաքականության մշակմամբ և դրանց իրագործմամբ: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տնտեսական զարգացումը ենթադրում է ֆինանսական ռեսուրսների հավաքագրում և արդյունավետ բաշխում, ապա այստեղ ուղիղ կապ ենք տեսնում կազմակերպությունների սնանկացման կանխարգելման և երկրի տնտեսական զարգացման միջև, քանի որ յուրաքանչյուր կազմակերպության տնտեսական վիճակը երկրի առողջ տնտեսության գրավականն է:
    Սահմանադրականության գլխավոր խնդիրը սահմանադրական նորմերի լիիրավ կատարումն է և ինստիտուտների արդյունավետ գործառնումը: Սահմանադրության մեջ ամրագրված յուրաքանչյուր նորմ μխում է պետության իրավունքի շահերից, իսկ սահմանադրականությունը պահանջում է գործող ինստիտուտների նպատակային ուղղվածություն դեպի տնտեսական ակտիվություն, այսինքն` բացառում ենք ինստիտուտների թերզարգացման պայմաններում աշխատանք: Ինչպես նշում է պրոֆեսոր Գ. Հարությունյանը` «Երկրի իրավական անվտանգության թիվ 1 ներքին սպառնալիքը սահմանադրականության դեֆիցիտն է 14»: Հետևաμար` պետական ինստիտուտների յուրաքանչյուր գործողություն պետք է ուղղված լինի այդ պակասուրդի հաղթահարմանը: Սահմանադրականության տիրույթում սահմանադրական նոր մերի առկայությունից և դրանց գործադրումից զատ, պակաս կարևոր չէ կառավարումը, որը, ինչպես գիտենք, կազմակերպությունների սնանկացման  կանխարգելման և հետագա գործընթացների համար ևս առանցքային է: Կազմակերպությունների սնանկացման կանխարգելման գործընթացը պահանջում է իրավական և տնտեսական կարգավորումների մեխանիզմների կիրառում, և քանի որ սահմանադրականության մակարդակի որոշման  հիմքում առկա է 3 գործոն` իրավական, ժողովրդավարական և սոցիալտնտեսական, ապա պետք է փաստել, որ տնտեսության զարգացման և կազմակերպությունների տնտեսապես ակտիվ գործունեությունը սահմանադրականության բարձր մակարդակի և պետության կայուն զարգացման երաշխիքն է: