ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանում արտադրվող ոսկու ձուլակտորները կարտահանվեն. Կենտրոնական բանկ
    Հայաստանում կգործարկվի զտման ձեռնարկություն, որտեղ կարտադրվի բանկային ոսկի: Հունիսի 19-ին Ազգային ժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:Նա, մասնավորապես, հայտնեց, որ ԿԲ-ն արդեն համաձայնություն է ձեռք բերել շվեյցարական ընկերություններից մեկի հետ: «Սա վերջին ակորդներն են, եւ շատ շուտով Հայաստանում ոսկու զտման ձեռնարկություն կբացվի, որտեղ ոսկու ձուլակտորներ կարտադրվեն»,- հավաստիացրեց պաշտոնյան:Ջավադյանի խոսքով՝ այս ձեռնարկության կառուցումը կախվա
  • 2020 թվականին iPhone-ը կարող է 5G աջակցություն ստանալ
    2020 թվականին iPhone-ը կարող է 5G աջակցություն ստանալ: Նման հայտարարությամբ է հանդես եկել հայտնի վերլուծաբան եւ փորձագետ Մին-Չի Կուոն:Բացի այդ, Apple սմարթֆոնները կստանան սեփական մոդեմները, որոնք այժմ մշակման փուլում են: Եթե չիպը մինչ այդ պատրաստ չլինի, ապա iPhone-երը կսկսեն համալրվել Qualcomm մոդեմները, որի հետ ընկերությունը դադարել է դատավարությունն ու նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել:Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ հղում անելով MacRumors-ին, կրկին 3 մոդել կներկայացի՝ 5,4 դյույմ, 6,1 դյույմ եւ 6,7 դյույմ էկրանով: Բոլոր iPhone-երը OLED դիսպլեյ կունենան:Սակայ
  • ՄԱԿ-ը հրապարակել է երկրագնդի բնակչության թվի վերաբերյալ կանխատեսումները
    30 տարի անց երկրագնդի բնակչության թիվը կավելան 2 միլիարդով` դառնալով 9,7 միլիարդ: Այս մասին նշված է ՄԱԿ զեկույցում: Yerkir.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ Հնդկաստանը շատ շուտով առաջ կանցնի Չինաստանին` բնակչության թվով: Նշվում է նաև, որ բնակչությունը ծերանում է, կյանքի տևողության ավելացման և ծնելիության նվազման հետ կապված, մեծանում է այն երկրների թիվը, որտեղ բնակչության թիվը գնալով նվազում է:Թեև երկրագնդի բնակչությունը աճում է, սակայն տարբեր երկրներում բնակչության թվաքանակի աճը խիստ տարբեր է: 9 երկրի բնակչությունը
  • Ստեփանակերտում կայացել է «Արևային Արցախ» խորագրով գործարար համաժողով
    «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության նախաձեռնությամբ այսօր «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել «Արևային Արցախ» խորագրով գործարար   համաժողով: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝    համաժողովին    բացման  խոսքով  հանդես  է  եկել  «Շտիգեն»-ի  հիմնադիր-տնօրեն   Հայկ  Շեկյանը: Նա  ասել է, որ   իրենց  ընկերությունը   հիմնադրվել  է   2011 թվականին  տարածաշրջանի  էներգետիկ  արդյունավետության, էներգետիկ  և  տնտեսական  անվտանգությա
  • Որքա՞ն պլաստիկ է կուլ տալիս մարդը
    Շաբաթը մեկ անգամ մարդը մոտ 5 գրամ պլաստիկ է կուլ տալիս, ինչը հավասար է մեկ բանկային քարտի կշռին: Նման եզրահանգման են եկել Նյուքասլի համալսարանի գիտնականները, հաղորդում է Oane-ը:  Նրանք մեջբերել են 50 հետազոտությունների արդյունքները: Պարզվել է, որ մարդիկ տարեկան շնչում եւ կուլ են տալիս մեծ քանակությամբ պլաստիկ: Կշռի միջին ցուցանիշը կազմում է 250 գրամ:Պրոֆեսոր Տավա Պալանիսամին նշել է, որ հասարակությունը աստիճանաբար սկսում է մտածել միկրոպլաստիկի առկայության եւ շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության մասին:Վերջին հետազոտության արդյունքները մա
  • Փորձագետներն անվանել են Երկիր մոլորակում կյանքին սպառնացող հիմնական վտանգները
    Բրիտանական Blueclaw մարքեթինգային գործակալությունը կազմել է Երկիր մոլորակում կյանքին սպառնացող հիմնական վտանգների ցանկը: Զեկույցը հրապարակվել է How Will The World End հատուկ ռեսուրսի կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:Ցուցակի հիմքում 50 տարբեր աղբյուրներ են՝ ներառյալ ՄԱԿ-ի վիճակագրությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, ՆԱՍԱ-ն: Հեղինակներն առանձնացրել են 4 հիմնական սպառնալիք՝ համաճարակները, միջուկային պատերազմը, բնական աղետները, ինչպես նաեւ Երկրի հետ երկնաքարի բախումը:Մահացու հիվանդություններից գործակալությունն առանձ
  • Samsung Electronics-ը հետազոտություններ է սկսել 6G-ի ոլորտում
    Samsung Electronics կորպորացիան Սեուլի իր գիտական կենտրոնում սկսել է վեցերորդ սերնդի նոր տեխնոլոգիաների հետազոտություններ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Yonhap-ին։«Մենք ընդլայնել ենք մեր մասնագետների թիմը, որոնք զբաղվում են հեռահաղորդակցային տեխնոլոգիաների մշակմամբ։ Նրանք սկսել են հետազոտությունները 6G-ի ոլորտում»,- ասել է կորպորացիայի ներկայացուցիչը, ում խոսքերը մեջբերում է Yonhap-ը։ Գործակալությունը նշում է, որ Samsung Electronics-ի հետազոտական խումբը 6G-ի տեխնոլոգիաներին զուգահեռ կստեղծի նաեւ արհեստական ինտելեկտ եւ ռոբոտներ։Ապրիլի 4-ին Կորեայի Հանր
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    2030 թվականին տիեզերական ծառայությունների շուկան կրկնակի կաճի

    Ներկայիս դրությամբ տիեզերական ծառայությունների շուկան գնահատվում է 400 մլրդ դոլար, սակայն 2030 թվականին այդ կրկնակի կաճի՝ համաձայն UBS-ի վերլուծաբանների կանխատեսումների: Առաջիկա տասնամյակում տիեզերական զբոսաշրջությունն էլ ավելի պահանջված կդառնա: Տիեզերքի սահմանագծում կարճատեւ ժամանցային թռիչքները կզարգացնեն նոր ճյուղը՝ հրթիռներով արագընթաց ենթաուղեծրային թռիչքները, հաղորդում  է HighTech-ը:

    «Տիեզերական զբոսաշրջությունը դեռեւս ձեւավորման փուլում է, սակայն երբ տեխնոլոգիան լայն տարածում ստանա եւ գնիջեցում լինի, ոլորտը հանրամատչելի կդառնա»,- CNBC-ը մեջբերում է հետազոտողների խոսքերը:

    Ներկայումս նմանօրինակ նախագիծ է մշակում SpaceX-ը: Դեռեւս 2017 թվականին Իլոն Մասկի ընկերությունը հայտարարել էր, որ իր Starship օդանավը կկարողանա հաշված րոպեների ընթացքում տեղափոխել հարյուրավոր ուղեւորների Երկրի տարբեր ուղղություններով: Նախ օդանավը կկիրառվի դեպի Մարս եւ Լուսին թռիչքների համար, սակայն Starship-ը կկիրառվի նաեւ տարբեր մայրցամաքների միջեւ թռիչքների դեպքում:

    SpaceX-ը խոստանում է, որ Նյու Յորքից Շանհայ հնարավոր կլինի հասնել հրթիռային ինքնաթիռով ընդամենը 40 րոպեում: Սովորական ինքնաթիռով թռիչքի տեւողությունը գերազանցում է 15 ժամը:

    UBS-ի վերլուծաբանները վստահ են, որ փոխադրման այդպիսի մոդելը կհետաքրքրի բազմաթիվ ընկերություններին: Այդ ծառայության պահանջարկն արդեն գրանցվել է: Ինչպես ցույց է տվել բանկի հարցումը, ինքնաթիռների ուղեւորների ավելի քան 10 տոկոսը, որոնք պարբերաբար օգտվում են այդ ծառայությունից, գերադասում են ինքնաթիռը փոխարինել տիեզերական փոխադրամիջոցով նշանակետին ավելի արագ հասնելու համար:

    Արդեն 2030 թվականին կարճ հրթիռային չվերթների շուկան կկազմի շուրջ 20 մլրդ դոլար: Համեմատության համար նշենք, որ տիեզերական զբոսաշրջության շուկան այդ ժամանակահատվածում կկազմի ընդամենը 30 մլրդ դոլար:

    Մասնավոր ընկերություններն արդեն միլիոնավոր դոլարներ են ներդրել տիեզերական ծառայությունները զարգացնելու նպատակով: Դեռեւս մեծամասնությունը զբաղված է միայն բեռնափոխադրումներով, սակայն շատերն արդեն դիտարկում են ուղեւորափոխադրումների ոլորտը եւս: Դրանց շարքում են ոչ միայն SpaceX-ը, այլ նաեւ Virgin Galactic-ն ու Blue Origin-ը:


    Նյութի  աղբյուրը՝   https://news.am