ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • «Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը կհամախմբի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություն
    Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի հայկական տաղավարում մայիսի 23-25-ը կանցկացվի «Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցելու են Տավուշի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություն և տնտեսվարող սուբյեկտ: Միջոցառմանը հրավիրված են նաև ավելի քան 30 ռուսաստանաբնակ գործարար տավուշցիներ, ինչպես նաև՝ Մոսկվայի կառավարության, առևտրաարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ,ինչպես նաև խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներ:Մարզի պատվիրակությո
  • Ղազախստանում ԵԱՏՄ ստեղծման 5-ամյակին նվիրված հատուկ ոսկյա և արծաթյա մետաղադրամներ են թողարկել
    Մետաղադրամների դիմերեսին կենտրոնական մասում պատկերված է Ղազախստանի զինանշանը, ներքևի հատվածում նշված է արժեքը, իսկ շրջանագծով պատկերված է «Ղազախստանի Հանրապետություն» գրությունը անգլերեն և լատինական տարբերակներով, ինչպես նաև նշված է մետաղը և դրա հարգը, որից այն պատրաստված է:Դարձերեսին կենտրոնական մասում պատկերված է ԵԱՏՄ պաշտոնական տարբերանշանը և 2019 թվականը: Շուրջը պատկերված է ժապավեններից և անդամ երկրների պետական դրոշներից կազմված զարդանախշ: Վերին հատվածում տեղադրված է Ղազասխտանի Ազգային բանկի տարբերանշանը, իսկ շրջանագծով՝ «Եվրասիա
  • Հայտարարվել են դեպի Մարս թռիչքի նոր ժամկետները
    Մասնագետների նոր գնահատականների համաձայն՝ մարդու թռիչքը Մարս կարող է իրականանալ ոչ ավելի վաղ, քան 2039 թվականին։ Թեպետ NASA-ն նախատեսում է մարդ ուղարկել Մարս մոլորակ 2033-ին, սակայն այդ ժամկետը կարող է անիրագործելի լինել, եթե չներդրվեն հսկայական ջանքեր։ Այդ մասին գրված է Phys.org կայքում։ NASA-ի տնօրեն Ջիմ Բրայդենսթայնի խոսքով՝ 2024թ․ Լուսնի վրա նախատեսվող թռիչքը հարմար հենակետ կհանդիսանա հետագայում Մարս թռչելու համար։Տիեզերական թռիչքները խիստ կապակցված են քաղաքականության և տրամադրվող միջոցների հետ, ինչպես նաև պայմանավորված են այն արագությամբ, որով
  • Այսօր Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրն է
    Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրը (World Telecommunication and Information Society Day) ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձեւով հիմնադրվել է 2006 թվականի մարտին եւ ամեն տարի նշվում է մայիսի 17-ին, փոխանցում է Calend-ը:Այս օրը բոլոր ծրագրավորողների, համակարգային ադմինիստրատորների, համացանցի փրովայդերների, վեբ դիզայներների, համացանցային պարբերականների խմբագիրների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղված մնացյալ բոլոր մարդկանց մասնագիտական տոնն է:Իսկ տոնի նպատակն է նպաստել տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը այն հնարավորութ
  • Հայաստանում հեռուստատեսությունը մնում է տեղեկությունների ստացման հիմնական աղբյուր
    Բրեվիսի հետազոտությունը պարզել է նաև բնակչության շրջանում տեղեկատվության աղբյուրների կարևորությունը։ Ըստ Reuters ինստիտուտի 2018 թ. թվային հաշվետվության` տարիներ շարունակ տեղեկատվության հիմնական աղբյուր հանդիսացող հեռուստատեսությունը տարեցտարի զիջում է իր դիրքերը որպես վստահելի աղբյուր և համաշխարհային մակարդակով արդեն վաղուց հետ է մնում սոցիալական ցանցերից։ Միաժամանակ տեղի է ունենում վստահելի սոցիալական ցանցերի դիրքերի վերաբաշխում․ այսպես Ֆեյսբուքը, որը երկար ժամանակ համարվում էր առաջատար, իր տեղը զիջում է Ինստագրամին, WhatsApp-ին և Snapcha
  • Թեստային թռիչքներ են սկսել Պեկինի նոր օդանավակայանում, որը խոշորագույնը կդառնա աշխարհում
    Չինական չորս ավիաընկերությունների՝ Air China-ի, China Eastern Airlines-ի, China Southern Airlines-ի և Xiamen Airlines-ի ինքնաթիռները մայիսի 13-ի առավոտյան պաշտոնապես թեստային թռիչքների են ձեռնամուխ եղել Պեկինի «Դասին» նոր միջազգային օդանավակայանում, որը խոշորագույնը կդառնա աշխարհում: Դասինի շրջանի վարչակազմի հաղորդագրության համաձայն, որտեղ գտնվում է նոր օդանավակայանը, թեստային թռիչքներին մասնակցում են ավիաընկերությունների Boeing 747-8, Boeing 787-9, ինչպես նաև Airbus A359 եւ A380 ֆլագմանական ինքնաթիռները:Նոր օդանավակայանը տեղ է զբաղեցրել Պեկինի հարավում՝ քաղաքի կենտրոնից 46 կիլոմետր հեռ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    2050 թվականին նավթագազային ընկերությունները կարող են կորցնել արժեքի 95 տոկոսը

    Ներկայումս նավթի եւ գազի վրա միլիարդներ աշխատող ընկերությունները, ինչպիսիք են Shell-ը, BP-ը եւ Exxon-ը, 2050 թվականին կարող են կորցնել արժեքի 95 տոկոսը, եթե ամբողջ աշխարհում կառավարությունները ջանքեր գործադրեն Կլիմայի մասին փարիզյան համաձայնագիրը կատարելու ուղղությամբ: Այն կանխատեսում է մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը առավելագույնը 2 աստիճանով ըստ Ցելսիուսի՝ ի տարբերություն նախաինդուստրիալ ժամանակաշրջանի: Այդպիսին է Mercer ընկերության վերլուծաբանների եզրակացությունը, որն անցկացրել է տնտեսության տարբեր ճյուղերի վրա տաքացման եւ դրա դեմ պայքարի ազդեցության առաջին խորքային հետազոտություններից մեկը: Փորձագետները գնահատում էին ներգործությունը երկարաժամկետ եկամտաբերության տեսանկյունից, հաղորդում է Hightech+-ը:

    Փորձագետները վերլուծել են մի քանի սցենարներ, որոնք կապված են գլոբալ տաքացման հակազդման հետ:
    Mercer-ը գտնում է, որ ամբողջ աշխարհում իշխանությունների փորձերը կրճատել СО2-ի արտանետումը ֆոնդային շուկաների համար կարժենան շուրջ 0.2 տոկոս աճ միջինում:

    Սակայն փորձագետները սեւեռել են ուշադրությունն առ այն, որ ներդրումներն արվում են ոչ միայն բաժնետոմսերի մեջ: Պարտատոմսերը, սեփականությունն ու ենթակառուցվածքային ծրագրերը հաշվի առնելով՝ շուկաների համար ազդեցությունը դրական կլինի՝ 0.1-0.3 տոկոս աճ տարեկան:

    Օրինակ՝ կլիմայական համաձայնագրի պահանջները կատարելու համար ագրեսիվ գործողությունների սցենարը նախատեսում է 2050 թվականին նավթի պահանջարկի կրճատում երեք անգամ եւ ածուխից ամբողջական հրաժարում: Վաճառվող մեքենաների կեսը կլինեն էլեկտրական հիմքով, իսկ նավթը կփոխարինվի ԷՎԱ-ով եւ շրջակա միջավայրի համար ավելի մեղմ բնական գազի 20-տոկոսանոց աճով:

    Այդ կանխատեսման համաձայն՝ 2030 թվականին նավթային եւ գազային ընկերությունների բաժնետոմսերը կէժանանան 42 տոկոսով, իսկ 2050 թվականին կկորցնեն արժեքի 95 տոկոսը: Ընդ որում՝ վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումները կաճեն 178 տոկոսով:

    Սցենարում, երբ կառավարությունները կհրաժարվեն հակազդել տաքացմանը, հաղթողներ չկան, ընդգծում են փորձագետները: «3-4 աստիճանով տաքացման սցենարի դեպքում բոլոր ոլորտները, բացի ԷՎԱ-ից, պարտվում են ընդհուպ մինչեւ 2010 թվականը՝ 0.1-7.7 տոկոսով տարեկան»,-ասվում է հետազոտության մեջ:



    Նյութի   աղբյուրը՝    https://news.am