ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ԵՄ-ը ցանկանում է ստեղծել փոքր «Առեւտրի համաշխարհային կազմակերպություն» առանց ԱՄՆ-ի
    Եվրամիությունը մշակում է գործողությունների ծրագիր, եթե ԱՄՆ-ը շարունակի արգելափակել Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատանքը, գրում է Welt am Sonntag  թերթը՝ հղում կատարելով ԵՄ-ի եւ Գերմանիայի կառավարության ներքին փաստաթղթերին: Դրանցից հետեւում է, որ առեւտրի հարցերով ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալսմթրյոմը եւ նրա գործընկերները քննարկում են մի շարք ԵՄ երկրների հետ ստեղծել ԱՀԿ-ից անկախ այլընտրանքային արբիտրաժային դատարան, հաղորդում է DW-ը:Մասնավորապես, Եվրահանձնաժողովն արդեն բանակցություններ է վարում այդ մասին Կանադայի հետ, պարզաբան
  • Հայտնի են այն եվրոպական պետությունները, որոնց բնակիչներն ամենաշատն են ծախսում. «Եվրոստատ»
    «»Գերմանացիները նույնպես «շռայլորեն» են ծախսում իրենց գումարը՝ 21%-ով ավելի, քան Եվրամիության մյուս երկրները։ Ավստրիացիներն այս ցանկում զբաղեցնում են երրորդ հորիզոնականը՝ միջինից 16%-ով ավելի ցուցանիշով։Ընդհանուր առմամբ ԵՄ 28 պետություններից միայն 10-ի բնակիչներն են միջինից ավելի ծախսում, իսկ 6 երկրներում մեկ անձի համար ծախսերի մակարդակը 25%-ով ցածր է միջին ցուցանիշից:
  • 2019-ին Արկտիկայում ջերմացումը կարող է հասնել ծայրահեղ նիշերի
    2019-ին Արկտիկան կարող է տաքանալ մինչեւ ծայրահեղ նիշերի եւ կորցնել ավելի շատ սառույց, քան երբեւէ։ Հավանականություն կա, որ ծովային սառույցի մակերեսը կկրճատվի ավելի շատ, քան ռեկորդային 2012-ին, տեղեկացնում է HighTech-ը՝ հղում կատարելով phys.org-ին։Տագնապի ազդանշաններն արդեն ստացվում են Գրենլանդիայից։ Հունիսի 12-ին տեղի օդերեւութաբանական կայաններից մեկը գրանցել է 17,3°С ջերմաստիճան, ինչը ընդամենը 0,3°С-ով է ցածր բացարձակ առավելագույնից, որը գրանցվել է 2012 թվականի հունիսի 30-ին։ Ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, մեկ այլ կայան գրանցել էր այդ օրվա ռեկորդը՝ -1,2°С։Տաք օդ
  • Հայաստանում արտադրվող ոսկու ձուլակտորները կարտահանվեն. Կենտրոնական բանկ
    Հայաստանում կգործարկվի զտման ձեռնարկություն, որտեղ կարտադրվի բանկային ոսկի: Հունիսի 19-ին Ազգային ժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:Նա, մասնավորապես, հայտնեց, որ ԿԲ-ն արդեն համաձայնություն է ձեռք բերել շվեյցարական ընկերություններից մեկի հետ: «Սա վերջին ակորդներն են, եւ շատ շուտով Հայաստանում ոսկու զտման ձեռնարկություն կբացվի, որտեղ ոսկու ձուլակտորներ կարտադրվեն»,- հավաստիացրեց պաշտոնյան:Ջավադյանի խոսքով՝ այս ձեռնարկության կառուցումը կախվա
  • 2020 թվականին iPhone-ը կարող է 5G աջակցություն ստանալ
    2020 թվականին iPhone-ը կարող է 5G աջակցություն ստանալ: Նման հայտարարությամբ է հանդես եկել հայտնի վերլուծաբան եւ փորձագետ Մին-Չի Կուոն:Բացի այդ, Apple սմարթֆոնները կստանան սեփական մոդեմները, որոնք այժմ մշակման փուլում են: Եթե չիպը մինչ այդ պատրաստ չլինի, ապա iPhone-երը կսկսեն համալրվել Qualcomm մոդեմները, որի հետ ընկերությունը դադարել է դատավարությունն ու նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել:Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ հղում անելով MacRumors-ին, կրկին 3 մոդել կներկայացի՝ 5,4 դյույմ, 6,1 դյույմ եւ 6,7 դյույմ էկրանով: Բոլոր iPhone-երը OLED դիսպլեյ կունենան:Սակայ
  • ՄԱԿ-ը հրապարակել է երկրագնդի բնակչության թվի վերաբերյալ կանխատեսումները
    30 տարի անց երկրագնդի բնակչության թիվը կավելան 2 միլիարդով` դառնալով 9,7 միլիարդ: Այս մասին նշված է ՄԱԿ զեկույցում: Yerkir.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ Հնդկաստանը շատ շուտով առաջ կանցնի Չինաստանին` բնակչության թվով: Նշվում է նաև, որ բնակչությունը ծերանում է, կյանքի տևողության ավելացման և ծնելիության նվազման հետ կապված, մեծանում է այն երկրների թիվը, որտեղ բնակչության թիվը գնալով նվազում է:Թեև երկրագնդի բնակչությունը աճում է, սակայն տարբեր երկրներում բնակչության թվաքանակի աճը խիստ տարբեր է: 9 երկրի բնակչությունը
  • Ստեփանակերտում կայացել է «Արևային Արցախ» խորագրով գործարար համաժողով
    «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության նախաձեռնությամբ այսօր «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել «Արևային Արցախ» խորագրով գործարար   համաժողով: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝    համաժողովին    բացման  խոսքով  հանդես  է  եկել  «Շտիգեն»-ի  հիմնադիր-տնօրեն   Հայկ  Շեկյանը: Նա  ասել է, որ   իրենց  ընկերությունը   հիմնադրվել  է   2011 թվականին  տարածաշրջանի  էներգետիկ  արդյունավետության, էներգետիկ  և  տնտեսական  անվտանգությա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ըստ տեխնածին ծանրաբեռնվածության ցուցանիշի

    ՆԱԴԵԺԴԱ  ԱՖՅԱՆ
    ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոն


    Հոդվածում ներկայացվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափանիշներն ըստ տեխնածին ծանրաբեռնվածության ցուցանիշի: Տարբերակվել և վերլուծվել են շրջակա միջավայրի ֆոնային աղտոտվածության ցուցանիշի և աղտոտման առանձին չափանիշների հաշվառման առանձնահատկություններն ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման տարածաշրջանային ցուցանիշների: Եզրակացվել է, որ որոշումների ընդունման օբյեկտիվության ապահովման համար անհրաժեշտ է ստեղծել տարածաշրջանային էկոլոգիական մշտադիտարկման հանրամատչելի տեղեկատվական բազաներ:

    Հիմնաբառեր. տեխնածին ծանրաբեռնվածության մակարդակ, աղտոտման ինտեգրատիվ գնահատում, ֆոնային աղտոտվածություն, տեխնածին ծանրաբեռնվածության տարածաշրջանային ցուցանիշ, էկոլոգիական վտանգ, սահմանային թույլատրելի խտություն, մշտադիտարկումների միասնական համակարգ 



    Տնտեսության առանձին ճյուղերի զարգացման տեմպերն ընդլայնում են մարդածին ազդեցությունների տարածական սահմանները, որն, իր հերթին, բարձրացնում է տարածաշրջանի տեխնածին ծանրաբեռնվածության մակարդակը: Ելնելով դրանից` ներկայումս էապես մեծացել է հետաքրքրությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ընդհանուր մեթոդաբանության գիտական հիմքերի մշակման նկատմամբ: 
    Անհրաժեշտ է նշել, որ ուսումնասիրությունների նոր փուլում, այնուամենայնիվ, որոշ չափով պահպանվում են ազդեցությունների գնահատման ավանդական մոտեցումները, այսինքն` անտեսվում են ռիսկի, վնասների և վտանգների գնահատումները: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ցուցանիշների և ազդեցության աղբյուրների ընտրության արդյունքում հիմնականում գնահատվում են բնապահպանական և սոցիալական հետևանքները, իսկ տնտեսական գնահատումները մեծ մասամբ սահմանափակվում են հիմնական ծախսերի հաշվառմամբ, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների (նվազ ներկայացնելու նպատակով) հաշվարկմամբ:
    Ուսումնասիրություններում անդրադառնում են տեխնածին ազդեցությունների առանձին աղբյուրների և ռեցիպիենտային (ազդեցություն կրող) ոլորտներին վերաբերող վնասների և վտանգների` արժեքային ու որակական հարաբերական ցուցանիշներով գնահատման հարցերին: Հիմք ընդունելով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ավանդական մեթոդները` որոշ մասնագետներ շրջանցում են տարածքի աղտոտման ինտեգրատիվ գնահատումները, անտեսելով տարբեր միջավայրերում տարատեսակ աղտոտիչների բազմապատկման (մուլտիպլիկատիվ) սկզբունքը:
    Այսինքն` տարածաշրջանի կամ որևէ բնակավայրի շրջակա միջավայրի վրա մարդածին ազդեցությունների համակարգումն ու դրանց` ըստ ռեցիպիենտային ոլորտների դասակարգումը հնարավորություն է կտա գնահատելու տարածաշրջանի տեխնածին ծանրաբեռնվածության մակարդակը: Այս գործընթացի հիմքում ազդեցությունների դետալացումն է, որն էլ, իր հերթին, համալրվում է համապատասխան ցուցանիշներով: Ազդեցությունների ինտեգրատիվ գնահատման առաջնային ցուցանիշներից է տեխնածին ծանրաբեռնվածության տարածաշրջանային ցուցանիշը, որը հաշվառում է.
    - մարդածին ազդեցության աղբյուրները և գործոնները,
    - սանիտարահիգիենիկ և բնապահպանական նորմավորման (ՍԹԽ, ՍԹՄ) չափանիշները,
    - տարածքի երկրաքիմիական և լանդշաֆտային առանձնահատկությունները:
    Ենթադրվում է, որ նման մոտեցմամբ հնարավոր կլինի որոշել յուրաքանչյուր տեխնածին օբյեկտի ներդրման ազդեցության մասնաբաժինն ընդհանուրի մեջ: Ընդունելով այս մեթոդաբանությունը` առավել կարևոր է որակի հարաբերական ցուցանիշների հաշվարկով որոշել շրջակա միջավայրի կամ տարածաշրջանի էկոլոգիական վտանգի մակարդակը (ներառյալ փաստացի վնասը և սպասվող ռիսկը): Միաժամանակ, արժեքային ցուցանիշներով հաշվարկը հնարավորություն կտա գնահատելու անմիջական (աղտոտման) և սոցիալական ու էկոլոգիական վնասների արժեքները: 
    Մեթոդական այս մոտեցմանը համահունչ են հատկապես այն ուսումնասիրությունները, որոնք կապված են շրջակա միջավայրի մշտադիտարկմամբ ճշգրտված որակական ցուցիչների ճիշտ ընտրության հետ: Դրանց հիման վրա հնարավոր է էկոլոգիական, սոցիալական և տնտեսական ռիսկերի կառավարման նոր գործիքների մշակումը: Այս դեպքում ևս անհրաժեշտ է զգուշությամբ ընտրել ցուցիչները, քանի որ դրանց շարքից հարկ է առանձնացնել առավել մեծ տեղեկատվական կշիռ ունեցող բնութագրերը: Ցավոք, ընդհանուր մեթոդաբանության այս մասով ևս դիտվում են տերմինաբանական կամայականություններ, ինչը հաճախ խոչընդոտում է մեթոդների համարժեք մշակմանը և վնասների ու ռիսկերի կառավարմանը: Հետազոտությունների ժամանակակից փուլում արդիականացված են մեթոդական տարաձայնությունների մեղմացումը և վերացումը, ինչպես նաև մշտադիտարկումների և ռիսկի կառավարման տեղեկատվական ճկուն համակարգերի ստեղծումը:
    Վերլուծելով ՇՄԱԳ-ի օրենսդրաիրավական դաշտը և գնահատելով կիրառման գործառնական առանձնահատկությունները` կարելի է փաստել, որ դեռևս լիովին բացահայտված չեն այդ գործընթացի ֆունկցիոնալ հնարավորությունները և մեթոդաբանության կատարելագործման գերակա ուղղությունները: Հարցի տեսականորեն ապահովված լինելն առավել առաջնային է` հատկապես ռազմավարական փաստաթղթերի փորձաքննության համար:
    Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացը, լինելով որոշումների ընդունման ժամանակակից ազդեցիկ գործիք, գիտական արժևորում է ստանում, այսպես կոչված, շրջակա միջավայրի հետ համատեղելիության ստուգման գործողություններում: Դրանք առավել զարգացած են Բրազիլիայում, Գերմանիայում և Ռուսաստանում: Գործողությունները կանոնակարգված են համապատասխան օրենսդրական ակտերով, համաձայն որոնց շրջակա միջավայրում պլանավորվող գործունեության համատեղելիության ստուգումը պետք է ընդգրկված լինի պետական այն մարմինների պատասխանատվության ոլորտում, որոնք որոշում են կայացնում նախագծի ապագայի վերաբերյալ:
    Նշենք, որ 85/337 EWG և ԵԱԱ 2010/75 դիրեկտիվների համապատասխանության տեսանկյունից շրջակա միջավայրի հետ համատեղելիության ստուգման գործընթացի կիրառումը բախվեց բազում դժվարությունների` կապված տեղեկատվության անբավարարության և արդյունքների գնահատման չափանիշների գիտական անապահովվածության հետ: Այնուամենայնիվ, ակնհայտ տարբերությունը «շրջակա միջավայրի աղտոտում» հասկացության իրավաբանական սահմանումների միջև է: Նախ` տարածաշրջանը դիտարկվում է որպես միասնական համակարգ, որտեղ առանձնացվում են աղտոտման աղբյուր օբյեկտները և դրանց գործակից չափանիշների համատեղելիությունը ռեցիպիենտային ոլորտների նկատմամբ: Օրինակ` թափոնների կառավարման ոլորտում աղբ այրող գործարանի և պոլիգոնների կառուցման նպատակով տարածքի ընտրության դեպքում Գերմանիայում օգտագործվում են համատեղելիության գնահատման երկու կարգի չափանիշներ: Ընդ որում, առաջին կարգի չափանիշները (13) կարելի է համարել մոտավոր բնույթի, իսկ երկրորդ կարգի չափանիշները (6) ծառայում են դետալացված վերլուծության համար: Նման մոտեցումը արդարացված է, քանի որ համապատասխանում է էկոլոգիական, սոցիալական և տնտեսական շահերի համարժեքության սկզբունքներին և կողմնորոշված է գործունեության էկոլոգիական անվտանգության հաղթահարմանը: Այսինքն` կարևորվում է ռիսկի կառավարման և վնասների կանխարգելման բազմամակարդակ և միասնական մեթոդական մոտեցման մշակումը գնահատման գործընթացներում:
    «Բնության պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքները» օրենքի 2006 թվականին անվավերությունը ստիպեց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեթոդաբանությունն իրականացնել առանձին օրենքների հիման վրա, որն էլ տարանջատեց տարածքային էկոլոգիական միասնականության ընկալումը: Բացառություն են կազմում առանձին օրենքներում դեռևս առկա տեխնածին ծանրաբեռնվածության տարածքային միասնական ցուցանիշի առանձին բաղադրիչները` ֆոնային աղտոտվածությունը, աղտոտվածության ֆոնային մակարդակը, որոշակի վերապահումով, սակայն բնապահպանական վճարների հաշվարկվող դրույքաչափերի կրկնապատկումը (Սևանա լճի ջրահավաք ավազան, Հրազդանի կիրճի տարածքում Հրազդան և Գետառ գետեր վնասակար նյութերի և միացությունների արտահոսքեր իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար) և 1,5 անգամ ավելացումը (Երևան քաղաքում, ազգային պարկերի տարածքներում օդային ավազան վնասակար նյութերի արտանետման ամրակայված աղբյուրներ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար10), որոնք ևս դասվում են տեխնածին ծանրաբեռնվածության տարածքային ցուցանիշների շարքին:
    Գնահատման վերջին տարբերակը հաջողությամբ կիրառվում է Ռուսաստանի Դաշնության որոշ պահպանվող տարածքների պարագայում: Այն նպատակահարմար է փորձարկել նաև Հայաստանի Հանրապետությունում` հատկապես այնպիսի մարզերում, որտեղ զարգացած է լեռնարդյունահանման արդյունաբերությունը, օրինակ` Սյունիքում և Լոռիում, քանի որ շրջակա միջավայրի և հասարակական առողջության ազդեցության գնահատումը առավել արդիական է հենց լեռնային արդյունաբերական ձեռնարկությունների համար:
    Շրջակա միջավայրի վրա տեխնածին բեռնվածության աճին նպաստում է նաև Հայաստանում արտադրված և իրացված, բնական միջավայրին վնաս պատճառող և բնապահպանորեն չնորմավորված ապրանքների և թափոնների քանակական աճը: Դրանց շարքում են մասնավորապես` պոլիէթիլային իրերը, կապարային կցորդիչները, ազբոշիֆերը, ներկերը, դետերգենտները, վառելիքաքսուքային յուղերը և այլն: Դրանց վերաբերյալ գիտական կամ վիճակագրական տվյալները սահմանափակվում են միայն վնասների հատուցման արձանագրությունների քանակական բաշխվածության ցուցանիշներով` ըստ բնապահպանական ուղղությունների և մարզերի: Նշվում է վնասի հատուցման գումարը այն դեպքում, երբ անհայտ է մնում վնասի տեսակը (տնտեսական, էկոլոգիական, սոցիալական) և բացարձակ մեծությունը:
    Շրջակա միջավայրի վրա ծանր մետաղների ազդեցությունների գերակայող մակարդակները որոշելու համար կարելի է մշակել, այսպես կոչված,  «մարկերային տարր», ըստ որի կգնահատվի տվյալ վնասակար նյութի տեխնածին ծանրաբեռնվածության տարածքային չափանիշը: Հատկանշական է, որ որպես «մարկերային տարր» կարելի է դիտարկել կապարը (Cu շրջանային մարկերային տարրերի ցանկ` ըստ բնական ոլորտների, որն էլ թիրախային ձևով կզսպի տեխնածին ազդեցության մակարդակը:
    Ազդեցության գործոններից անհրաժեշտ է հատուկ նշել աղմուկը, վիբրացիան, էլեկտրամագնիսական ճառագայթումը և շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտումը: Պարզվում է, որ միայն ռադիոակտիվ աղտոտումն է ենթարկվում մշտադիտարկումային ուսումնասիրությունների, մասնավորապես` կոշտ և հեղուկ ռադիոակտիվ թափոնների քանակության վերահսկողության միջոցով: Դրանց ընդհանուր ծավալը, համապատասխանաբար, մոտ է 5000 և 3000 խմ-ին: Աղմուկի, վիբրացիայի և էլեկտրամագնիսական ճառա-
    գայթման ազդեցության մշտադիտարկումն ընդհանրապես դուրս է մնացել պետական բնապահպանական վերահսկողության համակարգի ուշադրությունից, նորմավորված չեն ազդեցության մակարդակները: Վտանգի աղբյուր են հատկապես ռեկուլտիվացված և գործող պոչամբարները: Դրանց թիվը մոտ 20 է, և յուրաքանչյուր պոչամբար կարելի է որակել որպես առավելագույն ռիսկի աղբյուր՝ գտնվելով սեյսմիկ ռիսկի ակտիվ գոտիներում: Սյունիքի և Լոռու մարզերի Կապան, Քաջարան, Ալավերդի և Ախթալա քաղաքներում արձանագրվել է մթնոլորտային օդի, ջրի և հողերի ծանր մետաղների իոններով աղտոտվածության (սնդիկ, մկնդեղ, ցինկ, կապար, պղինձ և այլն) սահմանային թույլատրելի խտությունը 1,2–19,3 անգամ գերազանցող մակարդակ: Առավել տագնապալի է այն փաստը, որ թվարկված աղտոտիչները հայտնաբերվել են սննդամթերքում՝ պատճառ դառնալով տարբեր տեսակի առողջական խնդիրների: Սա առավել խոցելի և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրներից է, որը կարող է բարձրացնել ընդունվող տնտեսական որոշումների օբյեկտիվության աստիճանը: Այս կապակցությամբ տեղին է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում հրատապ է տարածաշրջանային էկոլոգիական մշտադիտարկման հանրամատչելի տեղեկատվական բազաների ստեղծումն ու զարգացումը, որոնք էլ, իրենց հերթին, կարևոր նախադրյալ կդառնան Հայաստանում քաղաքակիրթ բիզնեսի զարգացման համար: