ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայտնի է աշխարհի խոշորագույն ստվերային վարկեր տրամադրողը
    Չինաստանն աշխարհում ամենաշատ ստվերային վարկեր տրամադրող երկիրն է, պարզել են տնտեսագետները: Չինաստանը պաշտոնապես տրամադրվող արտաքին վարկերի գումարով համարվում է առաջատարներից մեկը՝ զիջելով միայն ԱՄՆ-ն: Սակայն, ընդհանուր առմամբ, շատ քիչ տվյալներ կան չինական կապիտալի արտահանման մասին, քանի որ ՉԺՀ-ն վարկային ակտիվների գծով հաշվետու չէ միջազգային կազմակերպություններին: Հարվարդի, Մյունխենի համալսարանների և Համաշխարհային էկոնոմիկայի Քիլի ինստիտուտի տնտեսագետները հաշվարկել են 1949-ից մինչև 2017 թ.-ը Չինաստանի կողմից տրված վարկերի և դրամաշնորհներ
  • Google-ը նոր սոցցանց է փորձարկում
    Google ընկերությունը նոր սոցցանց է ստեղծել Shoelace (թարգմանաբար՝ «կոշկաքուղ») անվանումով և սկսել է փորձարկել այն: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ընկերության նոր նախագիծը կոչված է միավորելու միանման հետաքրքրություններ ունեցող, կողք կողքի ապրող մարդկանց: Shoelace-ում նշելով հոբբին ու նախասիրությունները՝ օգտատերերը կկարողանան թեմատիկ միջոցառումներ և մոտակայքում նախատեսված հանդիպումներ գտնել, ինչպես նաև ստեղծել սեփական միջոցառումները:Միանալով որևէ միջոցառման՝ հնարավոր կլինի քննարկել այն այլ մասնակիցների հետ կամ այլ օգտատերերի հրավիրել, եթ
  • Մոնակոն դարձել է առաջին երկիրն աշխարհում, որն ամբողջությամբ ապահովել է 5G ծածկույթը
    Մոնակոն դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն ամբողջությամբ ծածկվել է 5-րդ սերնդի 5G կապով, Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնել է Le Monde-ն: Ըստ աղբյուրի՝ բջջային կապի օպերատոր Monaco Telecom-ը տեղադրել է 5G-ի 23 ալեհավաք, որն ընդգրկում է թագավորության ընդամենը 2.6 քառ. կմ տարածքը: Սա գրեթե կրկնակի պակաս է երկրում տեղադրված չորրորդ սերնդի (4G) ալեհավաքների քանակից:Նշվում է, որ մոտ ապագայում նախատեսվում է տեղադրել նոր ալեհավաքներ՝ ցանցի կարիքների բավարարման և զարգացման նպատակով: 5G ծածկույթ ապահովելու համար օգտագործվել է չինական Huawei ընկերության սարքավորու
  • Ֆրանսիան մտադիր է 2020 թվականից բարձրացնել ավիատոմսերի բնապահպանական վճարը
    Ֆրանսիան մտադիր է 2020 թվականից բարձրացնել ավիատոմսերի բնապահպանական վճարը: Կախված ավիատոմսի տեսակից՝ բնապահպանական վճարը կկազմի 1,5-18 եվրո: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բորնը, հաղորդում է DW-ը: Վճարի բարձրացումը տարածվում է Ֆրանսիայի օդանավակայանից իրականացվող բոլոր չվերթներին, բացառությամբ՝ Կորսիկա կղզուց եւ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներից:Բիզնես դասի ավիատոմս գնելու դեպքում վճարումը կկազմի 9 եվրո Եվրոպայի տարածքում, իսկ այլ մայրցամաքներ՝ 18 եվրո: Փարիզում կարծում են, որ այդպիսով ֆրանսիական գանձարան
  • Առաջին գերարագ երկաթուղին գործարկվել է Չինաստանում
    Առաջին գերարագ երկաթուղին սկսել է գործել չինական Հայնան հարավային կղզենահանգի վարչական Հայկոու կենտրոնում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով China Daily-ին։Երկաթուղու երկարությունը, որը կենտրոնը կապում է արվարձանային Հայկոուի հետ, 38 կիլոմետր է։ Գնացքները դրանով երթևեկում են ամեն 15 րոպեն մեկ՝ առավոտյան 06.30-ից մինչև 23.00-ն։ Առավելագույն արագությունը ժամում 150 կիլոմետր է։Ինչպես գրում է պարբերականը, երթևեկության երկու ծայրերի միջև ժամանակը կազմում է մոտ 30 րոպե։ Առաջ այդ երթուղին հաղթահարելու համար պահանջվում էր մոտ 2 ժամ։«Արագ գնացքը կարող է տ
  • Deutsche Bank-ը հայտարարել է առաջիկայում 18 000 աշխատատեղեր կրճատելու մասին
    Եվրոպայի խոշորագույն բանկը՝ Deutsche Bank-ը, հայտարարել է 18 000 աշխատատեղեր կրճատելու որոշման մասին առաջիկա երեք տարիների ընթացքում՝ որպես իր կտրուկ վերակազմակերպման մաս, հաղորդում է BBC News-ը:Բացի այդ, բանկը հայտարարել է, որ սպասում է երկրորդ եռամսյակում 2.8 մլն եվրոյի չափով կորուստների մասին զեկույցը բիզնեսի տատանումների համար վճարելու համար:Ներկայցումս Deutsche Bank-ը նշում է, որ հենց մասնագետները կենթարկվեն կրճատման:Ընդ որում՝ բանկը տեղեկացրել է, որ մտադիր է ամբողջովին դադարեցնել գործողությունները, որոնք կապված են ակցիաների առուվաճառքի հետ, որոնց մեծ
  • Գերմանիան 5G ցանց է թողարկել
    Գերմանիան անցում է կատարում բարձր արագությամբ բջջային ցանցին՝ թողարկելով 5-րդ սերնդի (5G) ցանց, հաղորդում է DW-ը:Ցանցը հուլիսի 3-ից թողարկվել է Բեռլինում եւ Բոննում, ավելի ուշ կթողարկվի նաեւ Համբուրգում, Դարմշտադտեում, Լեյպցիգում եւ Մյունխենում:Մինչ տարեվերջ ավելի քան 100 վայրերում կտեղադրվի մոտ 300 ալեհավաք 5G տեխնոլոգիայով:Մինչ 2020 թվականի վերջ այն կտեղադրվի Գերմանիայի 20 խոշոր քաղաքներում:Փորձագետներն այդ ցանցի թողարկումը կապում են նորագույն տեխնոլոգիաների զարգացման խթանման հետ:Հունիսի կեսերին Գերմանիայում բջջային կապի օպերատորներն ավելի
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ստեփանակերտում կայացել է «Արևային Արցախ» խորագրով գործարար համաժողով

    «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության նախաձեռնությամբ այսօր «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել «Արևային Արցախ» խորագրով գործարար   համաժողով: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝    համաժողովին    բացման  խոսքով  հանդես  է  եկել  «Շտիգեն»-ի  հիմնադիր-տնօրեն   Հայկ  Շեկյանը: Նա  ասել է, որ   իրենց  ընկերությունը   հիմնադրվել  է   2011 թվականին  տարածաշրջանի  էներգետիկ  արդյունավետության, էներգետիկ  և  տնտեսական  անվտանգության  բարձրացման   տեսլականով:
    Խոսելով     համաժողովի   կազմակերպման   մասին՝  Հ.  Շեկյանը նաև ասել է, որ   իրենց   նպատակն  է, որոլորտի   տարբեր   շահագրգիռ  կողմերն   ավելի  արագ օգտագործեն  այդ  հնարավորությունը:  Մոտ  մեկուկես  ամիս  առաջ  Արցախում  ընդունված  արևային  էներգետիկային   նպաստող  օրենսդրություն  ունենալն  ԱՀ-ում  որևէ էական  առաջընթաց  չի  գրանցել: «Մոտ մեկուկես  ամիս  առաջ  Արցախում  ընդունվել է  արևային  էներգետիկային   նպաստող  օրենսդրություն, որը   թույլ է  տալիս  հասարակ    բնակիչներին  և  բիզնես  ոլորտի    ներկայացուցիչներին  տեղադրել  արևային  կայաններ  և  դրանք    միացնել   «Արցախէներգո»-ի  ցանցին՝ առանց  որևէ  լրացուցիչ   պարտավորությունների: Այն  լավ  հնարավորություն  է  բիզնեսի  ֆինանսի  խնայողության  համար՝  հաշվի  առնելով, որ  բիզնեսի համար  էլեկտրաէնեգիայի    սակագինն  ավելի  բարձր  է: Այդ  ոլորտի  ներկայացուցիչները կարող  են  լինել ավելի  մրցունակ, ավելի  արագ  զարգացնել  իրենց  բիզնեսը  և    բարձրացնել  որակը:  Եթե  նախկինում  պետք էր  խնայել  էլեկտրաէներգիան   ֆինանսական  միջոցների  սուղ  լինելու  պատճառով, ապա  այժմ  Արցախում  գործող    բանկերի  և  վարկային  կազմակերպությունների միջոցով այն  կարող  ենք  ստանալ  ավելի  մատչելի    ապառիկ  վարկավորումամբ: Մոտ  5-6  տարվա  ընթացքում  մարելով  վարկերը՝  քաղաքացիները   շուրջ   25  տարի  օգտագործելու  են     անվճար  էլեկտրաէներգիա»,-մասնավորապես  ասել  է  Հ. Շեկյանը: 
    Տնօրենն  ավելացրել է, որ  իրենք    բնակիչներին   առաջին  հերթին   առաջարկում  են   արևային տաք  ջուր: Ոչ  այնքան  զարգացած    ենթակառուցվածքներ  ունեցող  բնակավայրերի    քաղաքացիները  կարող  են  ունենալ   կյանքի  այլ  որակ՝   ողջ  տարին  ունենալով  շահավետ  էներգիա. այն   նաև բնապահպանական  մեծ  օգուտ   կտա   և   անտառահատումներ   շատ  չեն  հատվի: Այնուհետև  «Շտիգեն»  ընկերության     մարկետինգի  տնօրեն  Անի  Աղաջանյանը  ներկայացրել  է  արևային  էներգետիկայի  հայաստանյան  և  միջազգային   լավագույն   փորձը, ինչպես  նաև  արևային   էներգիայի  հնարավորությունները  արցախյան   գործարարներին  և  քննարկել  Արցախում  ոլորտի  զարգացման  վերաբերյալ գործնական  խնդիրներ: Համաժողովի  վերջում  ներկաներն  առաջադրել են   իրենց  հարցերը: Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ  կրթության, գիտության  և սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը, ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար լեռնիկ  Հովհաննիսյանը,  պետական  այլ այրեր, բիզնես  ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր:


    Նյութի  աղբյուրը՝   https://artsakhpress.am