ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայտնի է աշխարհի խոշորագույն ստվերային վարկեր տրամադրողը
    Չինաստանն աշխարհում ամենաշատ ստվերային վարկեր տրամադրող երկիրն է, պարզել են տնտեսագետները: Չինաստանը պաշտոնապես տրամադրվող արտաքին վարկերի գումարով համարվում է առաջատարներից մեկը՝ զիջելով միայն ԱՄՆ-ն: Սակայն, ընդհանուր առմամբ, շատ քիչ տվյալներ կան չինական կապիտալի արտահանման մասին, քանի որ ՉԺՀ-ն վարկային ակտիվների գծով հաշվետու չէ միջազգային կազմակերպություններին: Հարվարդի, Մյունխենի համալսարանների և Համաշխարհային էկոնոմիկայի Քիլի ինստիտուտի տնտեսագետները հաշվարկել են 1949-ից մինչև 2017 թ.-ը Չինաստանի կողմից տրված վարկերի և դրամաշնորհներ
  • Google-ը նոր սոցցանց է փորձարկում
    Google ընկերությունը նոր սոցցանց է ստեղծել Shoelace (թարգմանաբար՝ «կոշկաքուղ») անվանումով և սկսել է փորձարկել այն: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ընկերության նոր նախագիծը կոչված է միավորելու միանման հետաքրքրություններ ունեցող, կողք կողքի ապրող մարդկանց: Shoelace-ում նշելով հոբբին ու նախասիրությունները՝ օգտատերերը կկարողանան թեմատիկ միջոցառումներ և մոտակայքում նախատեսված հանդիպումներ գտնել, ինչպես նաև ստեղծել սեփական միջոցառումները:Միանալով որևէ միջոցառման՝ հնարավոր կլինի քննարկել այն այլ մասնակիցների հետ կամ այլ օգտատերերի հրավիրել, եթ
  • Մոնակոն դարձել է առաջին երկիրն աշխարհում, որն ամբողջությամբ ապահովել է 5G ծածկույթը
    Մոնակոն դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն ամբողջությամբ ծածկվել է 5-րդ սերնդի 5G կապով, Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնել է Le Monde-ն: Ըստ աղբյուրի՝ բջջային կապի օպերատոր Monaco Telecom-ը տեղադրել է 5G-ի 23 ալեհավաք, որն ընդգրկում է թագավորության ընդամենը 2.6 քառ. կմ տարածքը: Սա գրեթե կրկնակի պակաս է երկրում տեղադրված չորրորդ սերնդի (4G) ալեհավաքների քանակից:Նշվում է, որ մոտ ապագայում նախատեսվում է տեղադրել նոր ալեհավաքներ՝ ցանցի կարիքների բավարարման և զարգացման նպատակով: 5G ծածկույթ ապահովելու համար օգտագործվել է չինական Huawei ընկերության սարքավորու
  • Ֆրանսիան մտադիր է 2020 թվականից բարձրացնել ավիատոմսերի բնապահպանական վճարը
    Ֆրանսիան մտադիր է 2020 թվականից բարձրացնել ավիատոմսերի բնապահպանական վճարը: Կախված ավիատոմսի տեսակից՝ բնապահպանական վճարը կկազմի 1,5-18 եվրո: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բորնը, հաղորդում է DW-ը: Վճարի բարձրացումը տարածվում է Ֆրանսիայի օդանավակայանից իրականացվող բոլոր չվերթներին, բացառությամբ՝ Կորսիկա կղզուց եւ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներից:Բիզնես դասի ավիատոմս գնելու դեպքում վճարումը կկազմի 9 եվրո Եվրոպայի տարածքում, իսկ այլ մայրցամաքներ՝ 18 եվրո: Փարիզում կարծում են, որ այդպիսով ֆրանսիական գանձարան
  • Առաջին գերարագ երկաթուղին գործարկվել է Չինաստանում
    Առաջին գերարագ երկաթուղին սկսել է գործել չինական Հայնան հարավային կղզենահանգի վարչական Հայկոու կենտրոնում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով China Daily-ին։Երկաթուղու երկարությունը, որը կենտրոնը կապում է արվարձանային Հայկոուի հետ, 38 կիլոմետր է։ Գնացքները դրանով երթևեկում են ամեն 15 րոպեն մեկ՝ առավոտյան 06.30-ից մինչև 23.00-ն։ Առավելագույն արագությունը ժամում 150 կիլոմետր է։Ինչպես գրում է պարբերականը, երթևեկության երկու ծայրերի միջև ժամանակը կազմում է մոտ 30 րոպե։ Առաջ այդ երթուղին հաղթահարելու համար պահանջվում էր մոտ 2 ժամ։«Արագ գնացքը կարող է տ
  • Deutsche Bank-ը հայտարարել է առաջիկայում 18 000 աշխատատեղեր կրճատելու մասին
    Եվրոպայի խոշորագույն բանկը՝ Deutsche Bank-ը, հայտարարել է 18 000 աշխատատեղեր կրճատելու որոշման մասին առաջիկա երեք տարիների ընթացքում՝ որպես իր կտրուկ վերակազմակերպման մաս, հաղորդում է BBC News-ը:Բացի այդ, բանկը հայտարարել է, որ սպասում է երկրորդ եռամսյակում 2.8 մլն եվրոյի չափով կորուստների մասին զեկույցը բիզնեսի տատանումների համար վճարելու համար:Ներկայցումս Deutsche Bank-ը նշում է, որ հենց մասնագետները կենթարկվեն կրճատման:Ընդ որում՝ բանկը տեղեկացրել է, որ մտադիր է ամբողջովին դադարեցնել գործողությունները, որոնք կապված են ակցիաների առուվաճառքի հետ, որոնց մեծ
  • Գերմանիան 5G ցանց է թողարկել
    Գերմանիան անցում է կատարում բարձր արագությամբ բջջային ցանցին՝ թողարկելով 5-րդ սերնդի (5G) ցանց, հաղորդում է DW-ը:Ցանցը հուլիսի 3-ից թողարկվել է Բեռլինում եւ Բոննում, ավելի ուշ կթողարկվի նաեւ Համբուրգում, Դարմշտադտեում, Լեյպցիգում եւ Մյունխենում:Մինչ տարեվերջ ավելի քան 100 վայրերում կտեղադրվի մոտ 300 ալեհավաք 5G տեխնոլոգիայով:Մինչ 2020 թվականի վերջ այն կտեղադրվի Գերմանիայի 20 խոշոր քաղաքներում:Փորձագետներն այդ ցանցի թողարկումը կապում են նորագույն տեխնոլոգիաների զարգացման խթանման հետ:Հունիսի կեսերին Գերմանիայում բջջային կապի օպերատորներն ավելի
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ՄԱԿ-ը հրապարակել է երկրագնդի բնակչության թվի վերաբերյալ կանխատեսումները

    30 տարի անց երկրագնդի բնակչության թիվը կավելան 2 միլիարդով` դառնալով 9,7 միլիարդ: Այս մասին նշված է ՄԱԿ զեկույցում:
    Yerkir.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ Հնդկաստանը շատ շուտով առաջ կանցնի Չինաստանին` բնակչության թվով: Նշվում է նաև, որ բնակչությունը ծերանում է, կյանքի տևողության ավելացման և ծնելիության նվազման հետ կապված, մեծանում է այն երկրների թիվը, որտեղ բնակչության թիվը գնալով նվազում է:Թեև երկրագնդի բնակչությունը աճում է, սակայն տարբեր երկրներում բնակչության թվաքանակի աճը խիստ տարբեր է: 9 երկրի բնակչությունը կկազմի ամբողջ երկրագնդի բնակչության կեսը, դրանք են` Հնդկաստան, Նիգերիա, Պակիստան, Կոնգոյի Հանրապետություն, Եթովպիա, Տանզանիա, Ինդոնեզիա, Եգիպտոս, ԱՄՆ: 2027թ-ին, ըստ կանխատեսումների, Հնդկաստանը առաջ կանցնի Չինաստանին, որպես ամենախիտ բնակեցված երկիր:


    Նյութի   աղբյուրը՝    https://artsakhpress.am