ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակը հանձնվել է աղքատության դեմ պայքարի հարցում փորձարարական մոտեցման համար
    Այսօր հայտնի են դարձել տնտեսագիտության ոլորտում 2019 թվականի նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակակիր են դարձել Աբհիջիթ Բաներջին, Էսթեր Դյուֆլոն, Մայքլ Քրեմերը՝ «աղքատության դեմ պայքարի հարցում փորձարարական մոտեցման համար»: Այս մրցանակը հիմնել է Շվեդիայի բանկը, այն շնորհվում է 1969 թվականից:Հիշեցնենք, որ 2019 թվականի խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիին՝ «խաղաղության հաստատման գործում ներդրած ջանքերի» համար: Նա մրցանակի է արժանացել «Էրիթրեայի հետ սահմանային կոնֆլիկտի կարգավոր
  • Հայաստանն ու Լատվիան վերականգնում են ուղիղ օդային կապը
    «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական airBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:AirBaltic ավիաընկերությունը չվերթերը կիրականացնի նոր Airbus A220-300 տիպի օդանավով:Նյութի  աղբյուրը՝    https://b24.am
  • Ի-Վի Քոնսալթինգ. Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն Հայաստանն իր մրցունակությամբ 69-րդն է աշխարհի 141 երկրների մեջ
    Համաշխարհային մրցունակության զեկույցում երկրների մրցունակությունը գնահատվում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Այն մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից և հաշվարկվում է մրցունակության 12 հենասյուների հիման վրա:Ցուցիչի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները: Ընկերությունների ղեկավարների ամենամյա հարցումն իրականացվում է ՄՀԶ-ում ներառված երկրներում` ՀՏՖ Նոր տնտեսության և հասարակության կենտրոնի գործընկեր կազմակերպությունների կող
  • Հոկտեմբերի 9-ը Փոստի համաշխարհային օրն է
    Փոստի համաշխարհային օրը (World Post Day) Միացյալ ազգերի կազմակերպության համակարգում նշվող միջազգային օրերից մեկն է։ Այն Փոստային համաշխարհային միության (Universal Postal Union) 14-րդ կոնգրեսի որոշմամբ՝ ամեն տարի անցկացվում է հոկտեմբերի 9-ին՝ 1874թ․ միության ստեղծման օրը։1874թ․ հոկտեմբերի 9-ին Բեռնում (Շվեյցարիա) 22 երկրների ներկայացուցիչների կողմից ստորագրվել է Բեռնի պայմանագիրը, որով հիմնադրվել է Գլխավոր փոստային միությունը։ 1878թ․ միությունը փոխել է իր անվանումը եւ դարձել է Համաշխարհային փոստային միություն (ՀՓՄ)։ Այսօրվա դրությամբ ՀՓՄ-ն իր կազմում ներառում է
  • Հայաստանում կստեղծվեն «խելացի» ջերմոցային տնտեսություններ
    Հայ մասնագետները ծրագրավորել են Smart Greenhouse համակարգը, որը նախատեսված է խելացի ջերմոցների համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Smart Green ընկերության համահիմնադիր Մհեր Երզնկանյանը:Բացատրելով համակարգի աշխատանքի էությունը՝ Երզնկանյանը նշել է, որ ջերմոցում տեղադրվում են կրիչներ, որոնք չափում են օդի եւ հողի խոնավությունը, ջերմաստիճանը, լույսի մակարդակը, ածխաթթու գազի մակարդակը եւ այլ պարամետրերը, կրիչից բոլոր տվյալներն ուղարկվում են գլխավոր համակարգչին: Համակարգը նաեւ ապահովում է ջերմոցի հեռահար կառավարում եւ պահում է տվյալները, որոնց հիման վրա
  • Երևանում բացվեց «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը
    «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը բացվեց Երևանում։ Աշխարհի ամենահեղինակավոր ՏՏ միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 6–ից 9։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի միջոցառման բացմանը։«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Դաշինքը 83 երկրների տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) միություններից բաղկացած ընկերակցություն է, որը ներկայացնում է ոլորտի 90 տոկոսը։ Արդեն 40 տարի, տեխնոլոգիական ոլորտի առաջատարները՝ գործադիր տնօրենները և ներդրողներ
  • Կլիմայի փոփոխությունը փոխում է ֆրանսիական գինու համը
    Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները հետազոտություն են կատարել՝ ուսումնասիրելով Բուրգունդիայում խաղողի բերքահավաքի տվյալները սկսած XIV դարից։ Նրանք ուսումնասիրել են Բոնե քաղաքի քաղաքային խորհրդի նիստերի գրառումներն ու թերթերի արխիվները՝ մեկտեղելով 1354-2018 թվականների գրեթե չընդհատվող պատմությունը, տեղեկացնում է Nat- geo-ն։Խաղողի բերքահավաքի տարեթվերն արտացոլում են ջերմաստիճանը, որը խաղողն զգում է վեգետացիոն շրջանում՝ ապրիլից մինչեւ բերքահավաք։ Եթե գարունը եւ ամառը շոգ են լինում, խաղողն ավելի արագ է հասունանում, եւ այն պետք է
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հայաստանը որպես տարանցիկ ուղղություն դիտարկող զբոսաշրջիկների համար կձևավորվեն հատուկ առաջարկներ

    Հայաստանը պատրաստ է երկիրը որպես տարանցիկ ուղղություն դիտարկող վրացի և ռուս զբոսաշրջիկներին դիմավորել ու ճանապարհել լավագույնս, լինել ավելի ուշադիր, հատուկ առաջարկներ ներկայացնել, այդ թվում՝ Երևանում մի քանի օր մնալն ու տուրերից օգտվելը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին խոսեց ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

    -Տիկին Սաֆարյան, նախ Վրաստանի հետ զբոսաշրջային ինչպիսի՞ արդյունքներ ունենք:

    -2018-ի տվյալներով, որն ամփոփում է ամբողջ տարին, ունենք 300 հազարից ավելի այցելուներ Վրաստանից: Այցելության նպատակները տարբեր են՝ ինչպես զբոսաշրջային, այնպես էլ տարբեր առիթներով: Երկրի նկատմամբ հետաքրքրություն կա, փորձում ենք սերտացնել հարաբերությունները, որպեսզի երկու երկրներում տեղեկատվության բարձրացման արդյունքում ունենանք ավելի շատ այցելություններ Վրաստանից Հայաստան և Հայաստանից Վրաստան: Փորձում ենք սերտացնել մասնավորների հարաբերությունները երկու երկրներում, որպեսզի կարողանանք արդյունք գրանցել։ 2017-ի նկատմամբ 2018-ի ցուցանիշը մոտ 1 տոկոսով նվազել է։

    -Վրաստանում իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանը կարող է միջանցք հանդիսանալ՝ օգնելով երկու բարեկամ պետություններին, ռուս զբոսաշրջիկները Հայաստանի միջոցով կարող են գնալ Վրաստան: Այս առումով կոմիտեն ի՞նչ աշխատանքներ է իրականացնում:

    -Փորձում ենք յուրահատուկ վերաբերմունք ցույց տալ յուրաքանչյուր զբոսաշրջիկի, որն այցելում է Հայաստան: Եթե այս պահին, ելնելով հանգամանքներից, ակնկալվում է ռուս զբոսաշրջիկների թվի աճ, ինչի մասին վկայում են վերջին իրադարձությունները, ապա մեր քայլերը ևս լինելու են նրանց լավագույնս դիմավորելու, սպասարկելու, ճանապարհելու ուղղությամբ, ինչպես նաև հատուկ առաջարկներ ձևավորելու ռուսական շուկայի համար: Նրանք, միգուցե, տարանցիկ հատվածում կարողանան Հայաստանում մի քանի օր անցկացնել։ Իրավիճակն այնպիսին է, որ երկու երկրներն էլ Հայաստանը դիտարկում են որպես տարանցիկ ուղղություն: Այս դեպքում մեր քայլերն ուղղված են լինելու այդ տարանցիկությունն առավել փափուկ անցկացնելուն: Այսինքն՝ զբոսաշրջիկներին, ովքեր այստեղ ավիաչվերթների սպասման ժամանակահատվածի հետ կունենան խնդիրներ, կառաջարկենք որոշակի ժամանակ անցկացնել Երևանում, միգուցե «սիթի տուր» անցկացվի նրանց համար: Չենք առանձնացնում զբոսաշրջիկներին, որոնք գալիս են Հայաստան, քաղաքական ենթատեքստից անկախ՝ մենք բոլորին միևնույն կերպ ենք ընդունում և ճանապարհում:

    -Շատ է խոսվում Վրաստանի հետ միասնական տուր փաթեթներ ունենալու մասին, ինչքանո՞ վ է դա իրագործվել, կա՞ ն արդյոք միասնական փաթեթներ, և առաջիկայում պատրաստվո՞ ւմ ենք ընդլայնել:

    -Փաթեթների ձևավորումն ու վաճառքն իրականացվում է մասնավոր ընկերությունների միջոցով: Մասնավորները դեռևս նախորդ տարիներին սկսել են աշխատել միմյանց հետ, դրա մասին են վկայում համատեղ առաջարկները՝ և վրացական, և հայկական կողմից: Թե հայկական, թե վրացական կողմը դիտարկում են փոխադարձ այցելություններ, եթե խմբի ցանկությունը կա: Մենք պետք է փորձենք ուժեղացնել այդ կողմը, որ ողջ աշխարհը Հայաստանն ու Վրաստանը ճանաչի որպես մեկ տարածաշրջան, մեկ միավոր: Այս պահին մասնավորի կողմից ձևավորվել են բիզնես առաջարկներ, պետությունը ևս ուշադրություն է դարձնում, որ իրենք ավելի վստահ ու ընդլայնված համագործակցություն սկսեն, որի արդյունքում նաև պետությունների մակարդակով կներկայացվեն այդ զբոսաշրջային փաթեթները: Փորձելու ենք երկկողմանի համագործակցության եզրեր գտնել, դա կարող է լինել համատեղ զբոսաշրջային փաթեթներ ձևավորելու տեսքով, կարող է լինել երկու երկրներում համատեղ մարքետինգային արշավներ, համատեղ միջոցառում իրականացնելու տեսքով։

    -Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այս տարի վրացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան նվազել է, ի՞նչը կշտկի իրավիճակը: Այս տարվա առաջին եռամսյակին Հայաստանից Վրաստան է այցելել 326840 մարդ, նույն ժամանակում Վրաստանից Հայաստան՝ 74757, ի՞նչ քայլեր եք նախատեսում, որ որպեսզի վրացի զբոսաշրջիկներն էլ նույն ինտենսիվությամբ այցելեն Հայաստան, ինչ հայերը՝ Վրաստան։

    -Երկու երկրներում համատեղ ճանաչողական այցերի, համատեղ տեղեկատվական արշավների իրականացումը կօգնի, որպեսզի Վրաստանի զբոսաշրջիկները Հայաստանը դիտարկեն որպես թեկուզ շաբաթվա վերջին երկու հանգստյան օրերի ուղղություններ, ինչպես հայերն են անում: Սովորաբար, զբոսաշրջիկները գնում են այնպիսի տեղեր, որը տարբերվում է իրենց երկրից: Հայերը նախընտրում են գնալ Վրաստան՝ ծովի համար, մենք էլ պետք է այնպիսի առաջարկներ ձևավորենք, որը հետաքրքիր է ծով ունեցող երկրի ժողովրդին: Կարծում եմ, որ արկածային տուրիզմի հետ կապված յուրահատուկ առաջարկները, քաղաքային ժամանցը, մշակույթը կարող են հետաքրքրել նրանց։

    -Եվ վերջում խնդրում եմ նշեք այն երկիրը, որտեղից ամենաշատն են այցելում Հայաստան:

    -Ամենաշատն այցելում են Ռուսաստանից:

    ՏԵՂԵԿԱՆՔ. ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնեցին, որ հատկապես Ռուսաստանից 2018թ. երկրորդ եռամսյակում Հայաստան ժամանումները կազմել են 173 782, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 151 761 համեմատ կազմել է շուրջ 14,5%, իսկ 2018թ. երրորդ եռամսյակում Ռուսաստանից Հայաստան ժամանումները կազմել են 239 381, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 206 894 համեմատ կազմել շուրջ է 15,7%:

    Հայաստանում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտներն ի վիճակի են հյուրընկալելու ավելի քան 30 000 այցելուի միաժամանակ։ Ընդհանուր թվի մեջ մոտ 8000-ը բարձրորակ հյուրանոցներում են հանգրվանում: Հայաստանում բավականին զարգացած և բազմազանեցված են զբոսաշրջիկին առաջարկվող ծառայությունները, այդ թվում` սննդի, ժամանցի, մարզային տուրերի կազմակերպման հնարավորությունները: Հայաստանի գրեթե ողջ բնակչությունը տիրապետում է ռուսերենին։ Ցանկության դեպքում զբոսաշրջիկներին կարող են ուղեկցել փորձառու, ռուսերենի իմացությամբ գրագետ զբոսավարները։ Ռուս և այլ ազգերի ներկայացուցիչ զբոսաշրջիկներին պատրաստ է սպասարկել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Այն ունի 1 ժամում 15 ինքնաթիռ, տարեկան 3,5 մլն ուղևոր սպասարկելու, ինչպես նաև 800 մեքենա կայանելու հնարավորություն: 

    Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ցանկացած զբոսաշրջիկ Հայաստանի համար սպասված հյուր է, ում առավելագույն հարմարավետությանն ու ապահովությանն են ուղղված բոլոր ջանքերը։


    Նյութի   աղբյուրը՝   https://b24.am