ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Այսօր նշվում է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը
    2003 թվականի մայիսի 21-ին առաջին անգամ նշվել է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը (World Day for Cultural Diversity for Dialogue and Development):Մշակութային բազմազանությունը ոչ միայն տնտեսական աճի զարգացման շարժիչ ուժն է, այլեւ միջոց ավելի լիարժեք մտավոր, զգայական, բարոյական եւ հոգեւոր կյանքի համար: Սա ամրագրված է մշակույթի հարցերով բոլոր 7 կոնվենցիաներում, որոնք ապահովում են մշակութային բազմազանության խթանման համար ամուր հիմքը: Մշակութային բազմազանությունը ամենաարժեքավոր ակտիվն է, որը պարտադիր պայման է աղքատության ծավալն
  • Այսօր Չափագիտության համաշխարհային օրն է
    Չափագիտության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մայիսի 20-ին: Օրը ընտրվել է 1875 թվականի մայիսի 20-ին Փարիզում` միջազգային դիվանագիտական համաժողովում ստորագրված հայտնի «Մետրական կոնվեցիայի» (Metre Convention) պատվին, որը դարձել է գիտատեխնիկական համագործակցության մասին առաջին միջպետական համաձայնագիրը՝ հիմք դնելով մեկ միասնական միջազգային չափագիտական տարածքի համար,  հաղորդում է Calend-ը:Մետրական կոնվեցիայի հիման վրա ստեղծվել է չափերի եւ կշիռների միջազգային բյուրոն՝ առաջին միջազգային հետազոտական լաբորատորիան, եւ սահմանվել են չափողական գիտությ
  • Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը բաժնետոմսեր է ձեռք բերել Boeing, Facebook, Disney ընկերություններում և ամերիկյան բանկերում.
    Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը (Public Investment Fund, PIF) փոքրածավալ բաժնեմասեր է ձեռք բերել առաջատար ամերիկյան ընկերություններում և բանկերում՝ օգտվելով նավթի գնանկման և կորոնավիրուսի համավարակի ֆոնին բաժնետոմսերի գործակիցների նվազումից:Այս մասին հաղորդում է CNBC ամերիկյան հեռուստաալիքը ՝ հղում անելով ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովին: Սաուդական հիմնադրամը հանձնաժողովին տեղեկացրել է, որ $713.7 մլն արժողությամբ բաժնեմասեր է գնել Boeing ընկերությունում, $522 մլն-ի բաժնետոմսեր Citigroup բանկում և նույն մասնաբաժինն էլ F
  • Հունաստանն այսօրվանից ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախագահությունը
    Հունաստանը մայիսի 15-ից կես տարով ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Աթենքն իր նախագահության ծրագրի առաջնահերթություն է ցանկանում դարձնել մարդու իրավունքների պաշտպանությունը:Եվրոպայի խորհրդի նախագահի պաշտոնին Հունաստանը փոխարինում է Վրաստանին, իսկ նոյեմբերի 18-ին նախագահությունը կփոխանցի Գերմանիային:Հունաստանի փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը հայտարարել է, որ իրենք առաջնահերթություն են դարձնելու մարդու իրավունք
  • Մայիսի 15-ը Կլիմայի միջազգային օրն է
    Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը։ Այս ոչ պաշտոնական բնապահպանական տոնը սահմանվել է՝ ի պատասխան օդերեւութաբանների կոչի՝ պաշտպանել կլիման որպես կարեւոր ռեսուրս, որն ազդում է ներկա ու ապագա սերունդների բարեկեցության վրա։Կլիմայի պահպանությունը մարդկության առջեւ այսօր ծառացած գլոբալ խնդիրներից մեկն է։ Գլոբալ տաքացումը, մթնոլորտային շերտում օզոնի բարձր պարունակությունը, բնական աղետները, մոլորակի վրա եղանակային պայմանների փոփոխությունները հանգեցնում են Երկիր մոլորակի կլիմայի վատթարացման, ինչը, որպես հետեւանք, բացասական ա
  • ԵՄ-ում մտավախություն ունեն, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները կարող են վտանգել եվրոգոտին
    Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի պատճառով խորը տնտեսական անկումը, իսկ հետո տարբեր երկրներում ոչ լիարժեք և անհավասար վերականգնումը կարող է վտանգել եվրոգոտին, կարծում է տնտեսության գծով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին, գրում է ria.ru-ն։«Խորը և անհավասար ռեցեսիան, որին հետևում է ոչ լիարժեք և նաև անհավասար վերականգնումը, ներառում է տարբերությունների վատթարացման (ԵՄ-ի երկրների միջև) իրական ռիսկ, ինչը կարող է վտանգել միասնական շուկան և եվրոգոտին»,- ասել է նա մամուլի ասուլիսում:Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Աշխատուժի միջազգային միգրացիայի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա

    ԴԱՎԻԹ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
    ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոն
    ՏԱԹԵՎԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոն


    Հոդվածում գնահատվել է աշխատուժի միջազգային միգրացիայի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա: Մասնավորապես` հաշվարկվել է համաշխարհային տնտեսական աճի, դրամական փոխանցումների ու զարգացման նպատակով ստացված պաշտոնական օգնությունների միջև կոռելյացիոն կապը, ինչպես նաև դրամական փոխանցումների ու 15 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց գրագիտության մակարդակի միջև հարաբերակցությունը: Ստացվել է ուժեղ կոռելյացիոն կապ երկու գործոնների միջև, ըստ որի մեծահասակների շրջանում գրագիտության մակարդակի աճը հանգեցնում է միգրացիոն հոսքերի ավելացմանը:
    Հիմնաբառեր. աշխատուժի միջազգային միգրացիա, դրամական փոխանցումներ, զարգացման նպատակով ստացված պաշտոնական օգնություններ, կոռելյացիոն կապ, գրագիտության մակարդակ  

    Ժամանակակից փոխկապակցված աշխարհում արդիական մարտահրավեր են միջազգային միգրացիայի աճող տեմպերն ու ընդգրկման լայն շրջանակը: Համաձայն ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի վիճակագրական տվյալների` 2017 թվականին միջազգային միգրանտների թիվը հասել է մոտ 258 մլն-ի, ինչը աշխարհի բնակչության 3.5%-ն է: Այսինքն` կարող ենք ենթադրել, որ աշխարհի բնակչության 3.5%-ն այս կամ այն չափով համաշխարհային հասարակության խոցելի խմբերից մեկն է: Ընդունող երկրում տնտեսական տատանումների պատճառով միգրանտները հաճախ առաջինն են կորցնում աշխատանքը: Նրանք շատ հաճախ այստեղ հանդիպում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են աշխատանքային իրավունքներիմ ոտնահարումը, ցածր վարձատրությունը, մարդու իրավունքների խախտումը, բռնությունն ու խտրականությունը: Բարձր եկամուտ ունեցող երկրների տնտեսությունները ներկայումս աչքի են ընկնում աշխատանքի շուկայի հստակ հատվածավորմամբ: Տեղացիները սովորաբար խուսափում են քիչ վարձատրվող, անապահով և ոչ հաճելի աշխատանքներից, որոնք գերակշռում են միգրանտների շրջանում: Սրանք տնտեսագիտական գրականության մեջ բնորոշվում են «3D-աշխատանք» անվանմամբ` կեղտոտ, վտանգավոր և/կամ դժվար (dirty, dangerous, or difficult): Սրա հետևանքով միգրացիան դառնում է մարտահրավեր արդեն ոչ թե ընդունող երկրի, այլ հենց միգրանտի համար:
    ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2000−2016 թթ. միջազգային միգրանտների կեսից ավելին կամ 165 մլն միգրանտ ապրում էր բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչը բավական օրինաչափ է, քանի որ միգրացիայի հիմնական ձգողության կենտրոնները տնտեսապես զարգացած երկրներն են: Միջազգային միգրանտների 36%-ը կամ 92 մլն մարդ ապրում է միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում: 2000 թվականի համեմատությամբ, բարձր եկամուտ ունեցող երկրներում ապրող միգրանտների թիվն ավելացել է 5.8%-ային կետով, իսկ միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում միջազգային միգրանտների թիվը բավական նվազել է:
    Համաշխարհային տնտեսության վրա աշխատուժի միջազգային միգրացիայի ազդեցության գնահատման կարևորագույն գործիքներից մեկը դրամական փոխանցումներն են, որոնք ուղղակիորեն անդրադառնում են տնտեսական աճի վրա` սպառման, խնայողությունների և ներդրումների առումով իրենց դրական ազդեցությամբ:
    Դրամական փոխանցումների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է բավական հետաքրքիր միտում. 2015 թ. համեմատությամբ, 2016 թվականին դրամական փոխանցումները դեպի զարգացող երկրներ նվազել են 2.4%-ով: Միայն դեպի Հնդկաստան դրամական փոխանցումները 2016 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, նվազել են 8.9%-ով: Սա կարելի է բացատրել նավթի համաշխարհային շուկայում գների անկմամբ, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական աճի ցածր ցուցանիշներով: Եվրոպայում տնտեսական վատթարացումը, ինչպես նաև ԱՄՆ դոլարի համեմատությամբ եվրոյի, ֆունտ ստեռլինգի և ռուբլու դիրքերի թուլացումը, համաշխարհային արտահանման ծավալների անկումը գործոններ են, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդել են դրամական փոխանցումների ծավալների վրա: Վերջերս բարձր եկամուտ ունեցող մի շարք երկրներում դրամական փոխանցումների նկատմամբ հարկային մեխանիզմներ են կիրառվում` եկամուտների ավելացման և չփաստաթղթավորված միգրացիայի դեմ պայքարի համար: Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Սաուդյան Արաբիան, Միացյալ Նահանգները և Արաբական Միացյալ Էմիրությունները այդ երկրների ցանկում են: Վերջին հաշվով, հատկապես բարձր եկամուտ ունեցող երկրներում հակամիգրացիոն տրամադրվածությունը հանգեցրել է օտարերկրյա աշխատուժի նկատմամբ պահանջարկի նվազմանը, ինչը հատկապես ֆորմալ ուղիներով դրամական փոխանցումների ծավալների նվազման պատճառ է դարձել:
    2008 թվականին Բ.Ֆայիսան և Ք.Նսիահը ուսումնասիրեցին և դրական կապ արձանագրեցին տնտեսական աճի և դրամական փոխանցումների միջև Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի 64 տարբեր երկրների վիճակագրական տվյալների հիման վրա` 1987−2007թթ.:
    Գծապատկեր 1-ում ներկայացված են 1970−2016 թթ. համաշխարհային բանկի վիճակագրական տվյալները համաշխարհային տնտեսական աճի, դրամական փոխանցումների ու զարգացման նպատակով ստացված պաշտոնական օգնությունների վերաբերյալ: 
























    Զարգացման նպատակով ստացված պաշտոնական օգնությունների ծավալների ընդլայնումը պետք է հակադարձ կախվածություն ունենա դրամական փոխանցումներից, իսկ երկու ցուցանիշները կախվածություն դրսևորեն տնտեսական աճի նկատմամբ: Իրականացված կոռելյացիոն վերլուծությունը ցույց տվեց, որ զարգացման նպատակով ստացված պաշտոնական օգնությունների և դրամական փոխանցումների միջև կապը 0.9 է: Միևնույն ժամանակ, տնտեսական աճի և դրամական փոխանցումների միջև կապը −0.20 է, իսկ տնտեսական աճի և զարգացման նպատակով ստացված պաշտոնական օգնությունների միջև` −0.26:
    Գծապատկեր 2-ը ցույց է տալիս, որ ստացված դրամական փոխանցումները դիտարկվող ժամանակաշրջանում աճել են տարեկան միջինը 14.4%-ով, իսկ զարգացման նպատակով ստացված դրամական օգնությունները` 7.7%-ով: 1999−2008 թթ. դրամական փոխանցումները տարեկան կայուն աճի միտում են դրսևորել: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով 2009 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, ցուցանիշը անկում է ապրել 6.21%-ով: Վերջին տարիներին համաշխարհային տնտեսական աճը թուլացել է, իսկ 2016 թվականին դրամական փոխանցումները նվազել են 1.43%-ով: Սա կարելի է հիմնավորել նաև միջազգային միգրանտների տեսակարար կշռում փախստականների և ապաստան հայցողների թվի մեծացմամբ: Իսկ արդեն 2017 թ․դրամական փոխանցումներն աճել են 3.86%-ով` կազմելով 596 տրլն ԱՄՆ դոլար: 
























    Աշխատուժի միջազգային միգրացիայի դրդապատճառների վերլուծության բավական հետաքրքիր մոտեցում է ներկայացրել Հ. Բագրատյանը «Մեգաէկոնոմիկա և գլոբալ տնտեսական խնդիրներ» գրքում: 21-րդ դարի սկզբին աշխարհի բնակչության 90%-ը դարձավ գրագետ: Մի շարք երկրների տնտեսություններ ի վիճակի չեն կլանելու գրագիտության այս մակարդակը, ինչը հանգեցրեց հատկապես երիտասարդների միգրացիոն հոսքերի` դեպի աշխատանքային ռեսուրսների բացասական մնացորդ ունեցող երկրներ: 
































    Այս մոտեցումը հիմնավորելու համար կատարել ենք կոռելյացիոն վերլուծություն դրամական փոխանցումների ու 15 տարեկան և բարձր տարիքի անձանց գրագիտության մակարդակի միջև: Որպես փոփոխական ընտրվել  են դրամական փոխանցումները, քանի որ միջազգային միգրացիոն հոսքերի վիճակագրական ցուցանիշները ներկայացվում են 5 տարի պարբերականությամբ, ինչը տնտեսաչափական վերլուծության տեսակետից նպատակահարմար չէ: Փիրսոնի կոռելյացիոն վերլուծությունը ցույց տվեց, որ երկու փոփոխականների միջև կապը` R=0.85 է, ինչը բավական ուժեղ է: Գծապատկեր 3-ում հստակ ներկայացված է ուժեղ կոռելյացիոն կապ երկու գործոնների միջև, հետևաբար` մեծահասակների շրջանում գրագիտության մակարդակի աճը հանգեցնում է միգրացիոն հոսքերի ավելացման:
    Ինչպես երևում է գծապատկեր 4-ից, 1991−2016 թթ. զբաղվածության մակարդակն աշխարհում կազմել է միջինը 60.6%: Ընդ որում, 1991 թվականի համեմատությամբ զբաղվածության մակարդակը 2016 թվականին նվազել է 3.2%-ային կետով, և ընդհանուր միտումը նվազող է: Սրա զուգակցումը հիմնականում աճող տեմպով միջազգային միգրացիոն հոսքերի և դրամական փոխանցումների հետ ցույց է տալիս, որ համաշխարհային տնտեսությունում սրվում է մարդկանց աշխատանքով ապահովելու խնդիրը: 






























    Մենք կատարել ենք տնտեսաչափական վերլուծություն` բացահայտելու համար ՕՈՒՆ-ի զուտ ներհոսքի և դրամական փոխանցումների միջև կապը: Վերլուծության արդյունքում պարզվել է, որ ցուցանիշների միջև գոյություն ունի ուժեղ կապ R=0.86: Գծապատկերը ևս ցույց է տալիս այս ցուցանիշների միջև դրական կապը, թեև կոռելյացիայի նշանակալիությունը 0.01 է: Իհարկե, դրամական փոխանցումների և ՕՈՒՆ-ի միջև կապի առկայությունը տնտեսագիտորեն կարող է խաբուսիկ լինել, քանի որ միգրացիայի վրա ազդող գործոնները բազմատեսակ են: Օրինակ` շվեդացիները պատմականորեն հակում ունեն տեղաշարժվելու Մինեապոլիս, քանի որ այնտեղի կլիման շատ նման է Շվեդիայի կլիմային, ինչը կարող է նպաստել անգամ փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալների աճին:
    Բայց և այնպես, ՕՈՒՆ-ի ներգրավման և միգրացիոն հոսքերի միջև մի շարք կապեր կան: Առաջին հերթին` ՕՈՒՆ-ի ներգրավման լավագույն գործիքներից մեկը վստահությունն է: Իսկ ընդունող երկրում միգրանտները ձևավորում են օղակ, որն ապահովում է ճանաչելիություն, վստահություն և հուսալիություն ծագման երկրի համար, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է ՕՈՒՆ-ի աճին: 
























    Զբաղվածության մակարդակի և դրամական փոխանցումների միջև առկա է ուժեղ բացասական կապ R=-0.948: Դրանց զուգակցումը ցույց է տալիս, որ համաշխարհային տնտեսությունում սրվում է մարդկանց աշխատանքով ապահովելու խնդիրը: Հետաքրքիր է նաև, որ, ըստ գծապատկերի վերլուծության, բացասական է նաև ՕՈՒՆ-ի և զբաղվածության մակարդակի միջև կապը, մինչդեռ օտարերկրյա ուղղակի ներդրումները համարվում են աշխատատեղեր ստեղծող գործիքներ: Բացի այդ, ՕՈՒՆ-ի և զբաղվածության մակարդակի դրական կապի արդյունքում առաջինները հնարավոր կլիներ դիտարկել որպես միգրացիան կանխող լծակ: