ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Գերմանիայում ի հայտ են եկել ջրածնային ավտոբուսներ, որոնք էներգիա են ստանում աղբից
    Գերմանիայի Վուպերտալ քաղաքում ի հայտ են եկել էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ․ դրանք աշխատում են ջրածնային վառելիքի հիման վրա, որը չի ձեւավորում որեւէ արտանետում, բացի ջրի գոլորշուց, իսկ վառելիքը ձեւավորում է աղբ այրող էներգակայանը, հաղորդում է Եվրոպուլս-ը։Ջրածնային վառելիքով 10 ավտոբուս միաժամանակ երթեւեկում է տարբեր երթուղիներով։ Նախատեսվում է հաջորդ տարի ջրածնային ավտոբուսները կրկնապատկել Վուպերտալում։ Յուրաքանչյուր ավտոբուսը տեղափոխում է մինչեւ 75 ուղեւոր։Նախկինում գոյություն ունեին էներգոհյուրանոցներ, որոնք աշխատում էին արտանետ
  • Եվրամիության տնտեսությունն ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր. Եվրահանձնաժողով
    Եվրամիության տնտեսությունը ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր, հայտարարել է Եվրահանձնաժողովը։Ըստ այսօր հրապարակված կանխատեսման, այս տարի եվրագոտու ՀՆԱ-ն կկրճատվի 8,7 տոկոսով, ինչը մեկ տոկոսով գերազանցում է գարնանը տրված գնահատականը, գրում է azatutyun.am լրատվական կայքը:«Վերականգնման ճանապարհը դեռ անորոշությամբ է պատված», - հայտարարել է Եվրահանձնաժողովի տնտեսական և ֆինանսական գծով հանձնակատար Պաոլո Ջենթիլոնին, փաստելով՝ տնտեսության վերաբացումը կանխատեսվածից դանդաղ է ընթանում՝ համաճարակի նոր ալիքներից խուսափելու համար։Ըս
  • ԱՄՆ-Մեքսիկա սահմանը կհսկի արհեստական ​​ինտելեկտը
    Դոնալդ Թրամփի վարչակազմը հնգամյա պայմանագիր է կնքել Oculus VR-ի հիմնադիր Փալմեր Լաքիի նոր Anduril Industries ընկերության հետ, ով փաստացի հեռացվել էր աշխատանքից Facebok-ից Թրամփի նկատմամբ իր համակրանքի համար: Համագործակցությունը Մեքսիկայի եւ Միացյալ Նահանգների միջեւ «վիրտուալ պատի» ստեղծման կհանգեցնի, որը սահմանը հատելու ապօրինի փորձերը կկանխի ԱԻ-ի օգնությամբ, փոխանցում է HighTech +-ը:Anduril Industries-ը մինչեւ 2022 թվականը հսկման 200 «խելացի» կայան կտեղադրի սահմանի երկայնքով: Դրանց կառուցվածքն արտաքինից բավականին պարզ է․ յուրաքանչյուր աշտարակի հիմքում երկու մեծ
  • Անտարկտիդայում ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել
    Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ Երկրի Հարավային բեւեռը վերջին 30 տարվա ընթացքում երեք անգամ ավելի արագ է տաքացել, քան մոլորակի մնացած մասը, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Nature Climate Change-ին։Հայտնի է, որ Անտարկտիդայի ջերմաստիճանը մեծապես տատանվում է՝ կախված տարվա եղանակից եւ տարածաշրջանից, ուստի երկար տարիներ հավատում էին, որ մայրցամաքի վրա գլոբալ տաքացման պատճառով ամենաքիչն են ազդում կլիմայի փոփոխությունները: Սակայն 60 տարվա ընթացքում օդերեւութաբանական կայաններից ստացված տվյալները եւ համակարգչային մոդելավորման արդյունքները ցույց
  • Նշվել է սմարթֆոնի գեոլոկացիան անջատելու առավելությունները
    Սմարթֆոնների գեոլոկացիայի անջատումը թույլ կտա կանխել անձնական տվյալների արտահոսքը, ինչպես նաեւ կերկարաձգի մարտկոցի աշխատանքի ժամանակը: Այս մասին «Փրայմ» գործակալությանը հայտնե է «Թվային քաղաքացի» պլատֆորմի փորձագետ Վլադիմիր Գրիցենկոն:«Հավելվածները փոխանակվում են օգտագործողի գովազդային նախասիրությունների մասին տեղեկատվությամբ, որը ձեւավորվում է տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա, եւ գեոլոկացիան դրանց թվում է: Օրինակ, եթե օգտատերը մուտք է գործում Instagram, հավելվածը կարող է պարզել, որ անձը գտնվում է Կարմիր հրապարակում
  • Ճապոնիան ավելի քան 652 մլն դոլար կհատկացնի 6G բջջային կապի համակարգի մշակման համար
    Ճապոնիայի իշխանությունները մտադիր են 70 մլրդ իենի (ընթացիկ կուրսով գրեթե 652,4 մլն դոլար) օգնություն ցուցաբերել կորպորացիաներին, որոնք զբաղված են վեցերորդ սերնդի (6G) բջջային կապի համակարգի մշակմամբ, որը նախատեսվում է ներդնել մինչեւ 2030 թվականը: Այս մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներին:Ավելի վաղ կառավարությանն առընթեր ստեղծվել էր փորձագետների խորհուրդ՝ կազմված տեխնիկական մասնագետներից, մասնավոր բիզնեսի եւ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից, որոնք պետք է մշակեն նոր ձեւաչափի
  • Նոր նամականիշ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին
    Հունիսի 24-ին լրանում է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի Հայաստան հովվապետական այցելության 4-ամյակը:Սուրբ աթոռում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Այդ այցելությունը լայնորեն լուսաբանվել ու մեծ հնչեղություն էր ստացել աշխարհում։ Այսօր էլ, հիրավի, միջազգային ընդգրկում ունեցող այդ անմոռանալի իրադարձության արձագանքները շարունակվում են։Հետաքրքրական է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը 2020 թվականը հայտարարել է «Բույսի առողջության պահպանման միջազգային տարի», ու այդ նախաձեռնությանն է միացել նաև Վատիկանը՝ թողար
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ԵԱՏՄ փոխադարձ առևտրի ծավալները կրճատվել են 4.8 տոկոսով. ԵԱՏՀ զեկույց

    Ընթացիկ տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ԵԱՏՄ-ում հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների գծով աճ է գրանցվել, մինչդեռ փոխադարձ և արտաքին առևտրի ծավալները նվազում են արձանագրել։
    Դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6 տոկոսով։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։
    Այսպես՝ Միության երկրների շարքում արդյունաբերական արտադրանքի ամենաբարձր աճը գրանցվել է  Ղրղզստանում՝ 19.7 տոկոս, այնուհետև Հայաստանում՝ 6.9 տոկոս։ Նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 583,6 մլրդ ԱՄՆ դոլար։ Ռուսաստանի մասնաբաժինն ընդհանուր արդյունաբերական արտադրանքում 88.4% է, Ղազախստանինը՝ 6.5%, Բելառուսինը՝ 4.5%, Հայաստանինը և Ղրղզստանինը՝ յուրաքանչյուրը 0.3%։ ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունի վերամշակող արդյունաբերությունը՝ 61.4 տոկոս, ինչը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ նվազել է 1 տոկոսային կետով։ Հանքարդյունաբերության և քարհանքի մշակման մասնաբաժինն աճել է 1.1 տոկոսով՝ կազմելով 28.4 տոկոս։
    2019-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում վերամշակող արդյունաբերության որոշ ապրանքատեսակների գծով աճ է գրանցվել։ Ի տարբերություն 2017-ի հունվար-հունիսի նկատմամբ 2018-ի առաջին կիսամյակում գրանցված անկմանը, կտրուկ աճել են վերամշակված կաթի արտադրության ծավալները մոտ 39 տոկոսով, ձավարեղենինը՝ 30.7 տոկոսով։ Աճ են գրանցել նաև կարագի արտադրության ծավալները մոտ 41 տոկոսով։ Կտրուկ կրճատվել են չվերամշակված բուսական յուղի արտադրության ծավալները։
    ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 1.2 տոկոսով։ Բացառությամբ Հայաստանի, մնացած երկրների գծով աճ է գրանցվել, ընդ որում համեմատաբար ամենամեծ աճը գրանցել է Ղազախստանը՝ 3.8 տոկոս։ Հայաստանում գյուղարտադրանքի ծավալները կրճատվել են 6.5 տոկոսով։
    Դիտարկվող ժամանակահատվածում շինարարության ծավալներն աճել են 0.8 տոկոսով՝ չնայած Ղրղզստանում և Հայաստանում գրանցված անկմանը՝ համապատասխանաբար  0.1 և 19.1 տոկոսով։
    ԵԱՏՄ-ում մանրածախ առևտուրն աճել է 2.1 տոկոսով, մինչդեռ 2018-ի առաջին կիսամյակում 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել էր 3.3 տոկոս։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մանրածախ առևտրի ամենաբարձր աճը գրանցվել է ՀՀ-ում՝ 5.5 տոկոս, ապա Բելառուսում՝ 5.4 տոկոս։
    Աճ են գրանցել են նաև ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ծավալները, համապատասխանաբար 6.5 և 1.5 տոկոսով։ ՀՀ ուղևորաշրջանառության 2.4 տոկոս աճը հիմնականում պայմանավորված է երկաթուղային տրանսպորտով կատարված ուղևորաշրջանառության՝ 22 տոկոս, ինչպես նաև օդային տրանսպորտաշրջանառության՝ 17.1 տոկոս աճով։ ԵԱՏՄ-ում ուղևորաշրջանառության աճը պայմանավորված է օդային տրանսպորտով ուղևորաշրջանառությամբ՝ 12.9 տոկոս։
    Զեկույցում ԵԱՏՄ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ծավալների տվյալները վերաբերում են ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին։ Դիտարկվող ժամանակահատվածում փոխադարձ առևտրի ծավալները կրճատվել են 4.8 տոկոսով, իսկ արտաքին առևտրի ծավալները՝ 0.9 տոկոսով։ Բացառությամբ Ղազախստանի և Ղրղզստանի, մնացած երկրներում արտահանման ծավալները կրճատվել են։ Ներմուծման ծավալներն աճել են միայն Բելառուսում և Ղրղզստանում։



    Նյութի   աղբյուրը՝    https://artsakhpress.am