ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Ֆիզանձանց կողմից ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների չափերը կնվազեցվեն
    ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները նվազեցնելու մասին նախագծին: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ որոշման նպատակն է կանխարգելել ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը, քանի որ գործնականում առկա է ֆիզիկական անձանց կողմից թույլատրելի չափաքանակների շրջանակում առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման, իսկ հետագա
  • Այսօր Ռադիոյի համաշխարհային օրն է
    Ռադիոյի համաշխարհային օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի որոշմամբ ամեն տարի, սկսած 2012թվականից, նշվում է փետրվարի 13-ին։ 2013թ․ հունվարին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան պաշտոնապես հավանության արժանացրեց տոնի հռչակումը եւ 67-րդ նստաշրջանում ընդունեց բանաձեւ՝ փետրվարի 13-ը հայտարարելով Ռադիոյի համաշխարհային օր։Տոնի ամսաթիվը պատահական չի ընտրվել՝ 1946թ․ հենց փետրվարի 13-ին է առաջին անգամ եթեր դուրս եկել «ՄԱԿ-ի ռադիոն», որի կայանը գտնվում էր Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր գրասենյակում։Ինչպես ասում են տոնը հիմնադրողները, այն ոչ միայն պետք է արժանին
  • Կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա G20-ի հանդիպման հիմնական թեման կլինի
    2019-nCoV վիրուսով պայմանավորված թոքաբորբի բռնկման ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա կլինի G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկի կառավարիչների հանդիպման հիմնական թեման: Հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում փետրվարի 22-ին եւ 23-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Kyodo-ն:Հաղորդվում է նաեւ, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն հնարավոր հակամիջոցները` կապված ստեղծված իրավիճակի հետ, որը, մասնավորապես, հանգեցրել է  ապրանքների մատակարարման շղթայի խաթարմանը եւ զբոսաշրջիկների հոսքի նվազմանը:2019-nCoV վիրուսով պայման
  • Ճապոնիան ծրագրում է 2-3 տարվա ընթացքում թվային իեն թողարկել
    Ճապոնիան ծրագրում է 2-3 տարվա ընթացքում թվային իեն թողարկել, հայտարարել է երկրի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության բանկային եւ ֆինանսական համակարգերի հետազոտման հանձնաժողովի ղեկավար Կոզո Յամամոտոն։ Նրա խոսքերով՝ կառավարությունը իր կրիպտոարժույթի մշակումը կներառի զարգացման միջնաժամկետ ծրագրի մեջ եւ կդարձնի այն կարեւոր ուղղություններից մեկը, հայտնում է Reuters-ը։Նա հավելել է, որ յուրաքանչյուր երկիր սեփական թվային վճարային համակարգի միջոցով պետք է վերահսկի դրամական միջոցների հոսքը։ Դա կարող է կանխել մեծ տատանումները ճգնաժամի ընթացքում եւ
  • Չինական բորսաները անկումով են մեկնարկել
    Երկուշաբթի մայրցամաքային Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին ամանորյա տոներից հետո ֆոնդային բորսաներում սակարկությունները սկսվել են ավելի քան 8 տոկոս անկմամբ, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Մայրցամաքային Չինաստանի բորսաներում վերջին անգամ սակարկություններն անցկացվել էին հունվարի 23-ին՝ չինական նոր տարուց առաջ, այս արձակուրդների ժամանակ վարակվածների թիվը 30 անգամ աճել է, իսկ մահացածների թիվը՝ 20:Shanghai Composite շանհայյան ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը ընկել է 8,07 տոկոսով՝ մինչե
  • Շվեյցարիայում կգործարկվի աշխարհում առաջին ամբողջովին ռոբոտացված ֆերման
    Շվեյցարական Growcer ընկերությունը Migros Basel կոպերատիվ միջնորդի հետ համագործակցությամբ ներկայում մշակում է առաջին ռոբոտացված ուղղահայաց ֆերման Շվեյցարիայում, գրում է Comments.ua-ն։Կլոր տարին ֆերման կգործի՝ անկախ եղանակային պայմաններից, առանց պեստիցիդների եւ ջրի չնչին օգտագործմամբ։ Առաքման կարճ երթուղիների շնորհիվ արտադրանքը տեղի խանութներ կառաքվի նույն օրը, երբ այն հավաքվել է։ Արտադրությունը շուտով կսկսվի, եւ առաջին մթերքները, ինչպես ակնկալվում է, այս ամառ հասանելի կլինեն բացառապես MParc Dreispitz-ում։Առաջին շվեյցարական ուղղահայաց ֆերման ներկայում
  • ԵՏՄ կառավարությունների ղեկավարները կդիտարկեն ապրանքների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման հարցը
    Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պետությունների կառավարությունների ղեկավարները հունվարի 31-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կդիտարկեն այն առաջարկը, որի համաձայն՝ արտասահմանյան ինտերնետ-խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմը կնվազեցվի 100 եվրոյի 2020 թվականի հուլիսի 1-ից, 50 եվրոյի 2021 թվականի հունվարի 1-ից եւ 20 եվրոյի  2022 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) աղբյուրը։Ինչպես նշում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) ղեկավար Վլադիմիր Բուլավինը «Ռո
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ԱՄՆ-ում գործազրկության հայտերը հասել են մինչեւ 220 հազարի

    ԱՄՆ-ում մեկ շաբաթում, որն ավարտվել է օգոստոսի 10-ին, գործազրկության նպաստ ստանալու առաջնային հայտերի թիվը նախորդ աբաթվա վերանայված ցուցանիշի համեմատ մեծացել է 9 հազարով՝ կազմելով 220 հազար, հայտնել է երկրի աշխատանքի նախարարությունը: Reuters գործակալության հարցմանն ի պատասխան տնտեսագետները նշել են, որ ցուցանիշի աճն ակնկալում էին մինչեւ 214 հազար, փոխանցում է Vesti-ն:

    Ընդ որում՝ անցյալ շաբաթվա ցուցանիշը վերանայվել է աճման ուղղությամբ՝ 209 հազար հայտից մինչեւ 211 հազար:

    Անցած 4 շաբաթում առաջնային հայտերի միջին թիվը 1 հազարով մեծացել է անցյալ շաբաթվա մինչեւ 213,75 հազար վերանայված մակարդակից: Անցյալ շաբաթվա մակարդակը վերանայվել է աննշան աճման ուղղությամբ՝ 212,25 հազարից մինչեւ 212,75 հազար:

    ԱՄՆ-ում օգոստոսի 3-ին ավարտված մեկ շաբաթում գործազրկության նպաստ ստացողների թիվը մեծացել է 39 հազարով՝ անցած շաբաթվա մինչեւ 1,726 մլն մարդ վերանայված ցուցանիշի մակարդակի համեմատ: Ցուցանիշը վերանայվել է աճման ուղղությամբ՝ 1,684 մլն-ից մինչեւ 1,687 մլն մարդ:

    ԱՄՆ աշխատանքի նախարարությունը գործազրկության նպաստի առաջնային հայտերի (Initial Jobless Claims) թվի մասին տվյալները հրապարակում է ամեն շաբաթ: Ցուցանիշը ներկայացնում է մարդկանց թիվը, որոնք հաշվետու շաբաթում առաջին անգամ են դիմել նպաստ ստանալու համար:



    Նյութի   աղբյուրը՝   https://news.am