ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Բրիտանիայում թողարկել են հուշադրամներ ԵՄ կազմից դուրս գալու պատվին
    Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը ներկայացրել է 50 փենս արժողությամբ նոր հուշադրամը ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու պատվին, հաղորդում է PA-ն:«Խաղաղություն, բարգավաճում եւ բարեկամություն բոլոր ժողովուրդների հետ»,-գրել է Ջավիդը՝ նշելով բրեքզիթի ամսաթիվը՝ հունվարի 31-ը: «Եվրամիության կազմից դուրս գալը շրջադարձային պահ է մեր պատմության մեջ, եւ այս մետաղադրամը խորհրդանշում է այդ նոր փուլի սկիզբը»,-նշել է նա:Brexit-ի շուրջ երեք միլիոն մետաղադրամ կշրջանառվի ամբողջ Մեծ Բրիտանիայում հաջորդ շաբաթ, իսկ ավելի ուշ կթողարկվեն եւս յոթ միլիոն հո
  • Շվեյցարիան թողարկել է աշխարհում ամենափոքր մետաղադրամը
    Շվեյցարիայում ստեղծվել է աշխարհի ամենափոքր մետաղադրամը: Դրա վրա պատկերված է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնը: Այս մասին հաղորդվել է Շվեյցարիայի դրամապալատի կայքում:Մետաղադրամը պատրաստված է ոսկուց, դրա տրամագիծը կազմում է 2.96 միլիմետր, իսկ քաշը՝ 0.063 գրամ: Երեսի կողմում պատկերված է Էյնշտեյնի լեզուն հանած հայտնի պատկերը Արթուր Սաասի 1951թ.-ին արված լուսանկարից: Հակառակ կողմում փորագրված է Helvetia մակագրությունը (Շվեյցարիայի խորհրդանիշը) և խաչ:Մետաղադրամի անվանական արժեքը շվեյցարական ֆրանկի ընդամենը մեկ քառորդն է (128
  • Ճապոնիան պատրաստվում է մինչեւ 2030թ․ 6G թողարկել
    Ճապոնիայի ներքին գործերի եւ կոմունիկացիաների նախարարությունը մտադիր է մինչեւ հունվարի վերջը Տոկիոյի համալսարանի մասնագետների գլխավորությամբ ձեւավորել հետազոտական խումբ, որը կզբաղվի «հետ5G»տեխնոլոգիայի անցման ռազմավարության մշակմամբ, հայտնում է HighTech+-ը՝ հղում կատարելով Gizmochina-ին։6G բջջային կապը, որը տասն անգամ ավելի արագ կլինի, քան հինգերորդ սերնդինը, Ճապոնիայում կհայտնվի մինչեւ 2030 թվականը։ Այդ ուղղությունը հանձնարարել են վերահսկել անմիջապես նախարար Տակաո Սանաեին։Բարձր արագությամբ 6G կոմունիկացիայի հայտնվելը ապագայի հասարակությանը
  • Կապիտալիզմն իր այժմյան տեսքով ավելի շատ վնաս, քան օգուտ է բերում
    Աշխարհի մարդկանց մեծ մասը կարծում է, որ կապիտալիզմն իր այժմյան տեսքով ավելի շատ վնաս, քան օգուտ է բերում, ասվում է Դավոսում գործարար եւ քաղաքական առաջնորդների հանդիպման նախաշեմին անցկացված հարցման մեջ, հայտնում է Reuters-ը։Այս տարի Edelman Trust Barometer-ը, որը երկու տասնամյակ հիմնական ինստիտուտների հանդեպ վստահության մասին հարցումներ է անցկացրել տասնյակ հազարավոր մարդկանց շրջանում, առաջին անգամ փորձել է հասկանալ, թե ինչպես է ընկալվում կապիտալիզմը։Հետազոտության հեղինակները հայտնել են, որ նախկին հարցումները, որոնք ցույց են տվել անհավասարության աճող զ
  • Նորվեգացի միլիարդատերը արևի էներգիան փողի է «վերածել»
    Նորվեգացի միլիարդատեր Քելա Ինգե Ռեքեի Aker ASA ընկերությունը արեգակնային էներգիայի ոլորտում մեկ ամսվա ներդրումից վաստակել է 235 միլիոն կրոն (մոտ 26,5 միլիոն դոլար): Այս մասին գրում է Bloomberg- ը: Նորվեգացի միլիարդատերը «արևային էներգիան» վերածել է փողի: Արևային պանելների համար Polysilicon արտադրող REC Silicon ASA-ը հունվարի 16-ին աճուրդի ընթացքում բարձրացել է 60 տոկոսով: Աճման պատճառը առևտրային գործարքի առաջին փուլի վերաբերյալ ԱՄՆ-Չինաստան համաձայնագրի ստորագրումն է եղել:Ռեքեն 85 միլիոն կրոն արժողությամբ (մոտավորապես 9,5 միլիոն դոլար) բաժնետոմսեր է ձեռք բերել REC Silicon
  • Դեկտեմբերին պարենի համաշխարհային գները բարձր են եղել
    ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը գրանցել է վերջին հինգ տարվա տվյալների առավելագույն ցուցանիշը:Պարենի համաշխարհային գները երրորդ ամիսն անընդմեջ աճ են գրանցում:  Դեկտեմբերի գնաճը հիմնականում պայմանավորված էր բուսական յուղի գնի անհամեմատ թանկացմամբ, որի պատճառով ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը վերջին հինգ տարիների կտրվածքով հասավ իր առավելագույնին:Պարենային ապրանքների գնային ինդեքսը ամսվա ընթացքում կազմել է միջինը 181.7 նիշ, ինչը նոյեմբերի համեմատ ավել է 2.5 տոկոսով և ամենաբարձրն է 2014թ. դեկտեմբերից ի վեր:Ընդհանուր առմամբ 201
  • Ամերիկա-չինական առեւտրային պատերազմը կթեւակոխի նոր փուլ
    Ամերիկա-չինական առեւտրային պատերազմը կթեւակոխի նոր, ավելի հանգիստ փուլ չորեքշաբթի այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ Պետական խորհրդի փոխվարչապետ Լյու Հեն կստորագրեն առեւտրային գործարքի մի մասը, որը կնախատեսի Չինաստանի կողմից ամերիկյան արտադրանքի գնման զգալի մեծացում, հաղորդում է Reuters-ը:Թրամփն ու Լյուն կստորագրեն 86 էջանոց փաստաթուղթ Սպիտակ տանը արարողության ժամանակ գործնական, կառավարական եւ դիվանագիտական շրջանակներից ավելի քան 200 հյուրերի մասնակցությամբ:Գործարքի հիմքում է Չինաստանի խոստումը 200 մլրդ դոլարի չափով ամերիկ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    9 բան, որ 20-րդ դարում կանխատեսել է Ռեյ Բրեդբերին

    Ֆանտաստը կանխատեսել է ոչ միայն որոշ ժամանակակից տեխնոլոգիաների, այլև հարակից սոցիալական խնդիրների առաջացումը:
    1950-ականներին Ռեյ Բրեդբերին ստեղծեց մի շարք աշխատանքներ, որոնցում նա զարմանալիորեն ճշգրիտ կանխատեսեց ապագա տեխնոլոգիաներն ու զարգացման միտումները: Ամեն տարի նրա գրքերում նկարագրված ավելի ու ավելի շատ բաներ են կյանքի կոչվում: Ահա դրանցից մի քանիսը:
    1. Վիրտուալ իրականություն
    «Վելդ» պատմվածքում Բրեդբերին նկարագրում է ներկայության էֆեկտով սենյակ: Այն կարող է ստեղծել պատկերներ, հնչյուններ և հոտեր, և, դատելով սյուժեի իրադարձություններից, ազդել նաև նյութական օբյեկտների վրա:
    Վիրտուալ իրականության ժամանակակից տեխնոլոգիաները դեռևս ի վիճակի չեն փոխանցել հոտերը, բայց խաբել ուղեղը ձայներով և պատկերներով, հնարավոր է ամբողջությամբ: Գործնական աշխարհի հետ փոխազդեցությունը նույնպես մոտ է. արդեն կան զարգացումներ, որոնք թույլ են տալիս «զգալ» վիրտուալ իրերը` հետադարձ կապի ձեռնոցների օգնությամբ:
    2. Առանց վարորդի մեքենաներ
    «Հետիոտն» պատմվածում և գիտաֆանտաստիկ այլ աշխատանքներում ներկայացվում են ինքնուրույն վարվող մեքենաներ, որոնք կարողանում են նաև երկխոսության մեջ մտնել ուղևորների հետ:
    «- Ներս մտեք:
    – Ես բողոքում եմ:
    – Պարոն Մեդ:
    Եվ նա գնաց անկայուն քայլքով, կարծես հանկարծ հարբեր: Գնալով առջևի լուսամուտի մոտ՝ նա նայեց ներս: Այդպես էլ գիտեր. ոչ ոք առջևի նստատեղում և ոչ էլ մեքենայում չկար»:
    Ռեյ Բրդեբերի «Հետիոտն»
    Ներկայիս անօդաչու սարքերը դեռևս կատարյալ չեն կողմնորոշվում ճանապարհներին, և դրանք դեռևս չեն կարողանում իմաստալից խոսել մարդկանց հետ: Բայց դրանք, հավանաբար, շուտով ավելի զարգանան: Համակարգչային տեսողության և արհեստական ինտելեկտի ոլորտները զարգանում են թռիչքաձև:
    3. Bluetooth ականջակալներ
    «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպում նկարագրվում են փոքրիկ ռադիոհաղորդիչներ, որոնք տեղավորվում են ականջներում և ձայնը վերարտադրում են առանց լարերի: Սրանք շատ նման են այնպիսի Bluetooth-ականջակալներին, ինչպես AirPods-ն է:
    «Նրա ականջներում ամուր մտած են փոքրիկ «օրոճներ» (,ракушки), շատ փոքրիկ ռադիոընդունիչներով և ձայնի էլեկտրոնային օվկիանոսով` երաժշտություն և ձայներ, երաժշտություն և ձայներ` ալիքները լվանում են նրա արթնացող ուղեղը»:
    Ռեյ Բրեդբերի, «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»
    4. Բանկոմատներ
    Նույն «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպում կարող եք գտնել մեկ այլ ժամանակակից տեխնոլոգիայի նկարագրություն`շուրջօրյա բանկոմատներ: Դրանք մի փոքր այլ տեսք ունեն, քան այն, ինչ նկարագրել էր գրողը, բայց դրանք, ըստ էության, ևս ռոբոտներ են:
    «Մոնթեգը քայլում էր մետրոյի կայարանից, փողը գրպանում էր (նա արդեն այցելել էր բանկ, որը բաց է ամբողջ գիշեր, նրան սպասարկում էին մեխանիկական ռոբոտներ)»:
    Ռեյ Բրեդբերի, «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»
    5. Խելացի ժամացույցներ և բջջային կապ
    1953 թվականին հրապարակված «Մարդասպանը» պատմվածքում ֆանտաստը խոսել է փոքրիկ սարքերի մասին, որոնց թույլ կտան խոսել իրար հետ հեռավորության վրա՝ առանց լարերի: Նրա կարծիքով` սրանք փոքրիկ սարքեր էին՝ ժամացույցի տեսքով, ներկառուցված խոսափողով և բարձրախոսով:
    Պարզվում է, որ Բրեդբերին կանխատեսել էր միանգամից երկու տեխնոլոգիա՝ բջջային կապ և խելացի ժամացույցներ: Օրինակ` զանգեր կարող են իրականացվել Apple Watch-ի միջոցով ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է գրքում:
    6. Խելացի տուն
    Բրեդբերիի մի քանի պատմություններում ներկայացվում են խելացի տներ: Դրանք գիտեն, թե ինչպես է պետք հասկանալ ձայնային հրամանները, կերակուր պատրաստել, մաքրել տունը, լվանալ, նույնիսկ լվանալ և հագցնել տիրոջ հագուստը: Ժամանակակից համակարգերը կարող են փոխել միայն օդորակիչի կարգավորումները, բացել դուռը և միացնել լույսերը, երաժշտությունը կամ հեռուստացույցը, բայց Իրերի համացանցի (Internet of Things, IoT) զարգացումով, ընդլայնվելու է դրանց հնարավորությունների ցանկը:
    Նրանք գնացին իրենց ձայնամեկուսիչ տան միջանցք, որը արժեցավ նրանց երեսուն հազար դոլար (ամբողջովին կահավորված): Տունը, որը հագցնում էր նրանց, կերակրում նրանց, խնամում նրանց, զարդարում նրանց, օրորում նրանց, երգում նրանց համար և խաղում նրանց հետ»:
    Ռեյ Բրեդբերի, «Վելդ»
    7. Լրատվամիջոցների սենսացիոնիզմը
    «451 աստիճան ըստ Ֆերենհայթի» վեպի ամենահետաքրքիր պահերից մեկն այն է, երբ մեխանիկական շունը հետապնդում է գլխավոր հերոսին և դա ուղիղ հեռարձակվում է հեռուստատեսությամբ՝ օգտագործելով խցիկներով ուղղաթիռներ: Այս և նմանատիպ այլ իրավիճակների միջոցով Բրեդբերին կանխատեսում է հեռուստատեսության և առհասարակ լրատվամիջոցների սենսացիոնիզմը: Հեռուստաալիքները, ըստ գրողի, ունակ են կամայականորեն անբարոյական գործողություններ կատարել, եթե միայն գրավեն դիտողի ուշադրությունը:
    Ֆանտաստի միտքը տարիներ անց դարձավ իրական: 1990-ականներին ամերիկյան հեռուստատեսությունները որոշեցին ուղիղ եթերով ներկայացնել ոստիկանների հետապնդումները: Դրա համար նրանք օգտագործում էին ուղղաթիռներ, որոնք ունեին տեսախցիկներ: Հաճախ հեռուստադիտողները տեսնում են, թե ինչպես են հանցագործները վնասում այլ մարդկանց, ոստիկանության սպաներին և նույնիսկ ինքնասպանություն գործում:
    8. LCD հեռուստացույցներ
    Մեծ հեռուստատեսային պատերը գլխավոր տեխնոոգիական նորամուծություններից էին, որ ներկայացվում էր «451 աստիճանի ըստ Ֆարենհայթի» վեպում: Դրանց օգնությամբ պետությունը բնակչությանը տրամադրում է այնպիսի բովանդակություն, որը չի ծանրաբեռնում ուղեղը: Այժմ էկրանային պատեր չկան, բայց կան հսկայական հարթ LCD հեռուստացույցներ: Դրացից շատերը ունեն պատի չափս:
    «Նրան թվում էր, որ նա նույնպես դարձել է այն տարօրինակ էակներից մեկը, որոնք ապրում էին հեռուստատեսային ապակյա պատերի մեջ»:
    Ռեյ Բրեդբերի, «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»
    9. Սոցիալական մեկուսացում
    Գիտաֆանտաստիկ շատ գործերում տեղի է ունենում հասարակության մեկուսացման գործընթացը: Տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ մարդիկ ավելի ու ավելի քիչ են զրուցում միմյանց հետ («451 աստիճան ըստ Ֆարենհայթի»), ուշադրություն չեն դարձնում սիրելիներին («Վելդ»), և երբեմն նրանք նույնիսկ տարիներով չեն լքում իրենց տները, քանի որ շրջապատող աշխարհը փոխարինվում է հեռուստատեսությամբ և ռոբոտներով («Հետիոտն»):
    2019 թվականին տեխնոլոգիան դեռևս ամբողջությամբ չի մեկուսացրել մարդկանց, բայց սոցիալական մեկուսացման խնդիրը հիմա էլ արդիական է: Ինտերնետը, որը նախատեսված է ամբողջ աշխարհից օգտվողներին միավորելու համար, շատ միայնակ մարդկանց վրա ճիշտ հակառակ ազդեցություն է ունենում՝ ավելացնելով նրանց մեկուսացումը և վատթարացնում է նրանց վիճակը:
    Ռեյ Բրեդբերին կարողացել է կանխատեսել ապագայի գյուտերից և միտումներից շատերը: Բայց նրա գրեթե բոլոր աշխատանքների հիմնական մեսիջը՝ այն, որ տեխնոլոգիայի զարգացումը մարդկանց կվերածի անուղղելի և անմիտ կենսազանգվածների, բարեբախտաբար, դեռ իրականություն չի դարձել: Բարձր տեխնոլոգիաները, ավելի շուտ, օգնում են լուծել մարդկության խնդիրները, այլ ոչ թե ստեղծում են նորերը:


    Նյութի աղբյուրը`     https://168.am