ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակը հանձնվել է աղքատության դեմ պայքարի հարցում փորձարարական մոտեցման համար
    Այսօր հայտնի են դարձել տնտեսագիտության ոլորտում 2019 թվականի նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակակիր են դարձել Աբհիջիթ Բաներջին, Էսթեր Դյուֆլոն, Մայքլ Քրեմերը՝ «աղքատության դեմ պայքարի հարցում փորձարարական մոտեցման համար»: Այս մրցանակը հիմնել է Շվեդիայի բանկը, այն շնորհվում է 1969 թվականից:Հիշեցնենք, որ 2019 թվականի խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիին՝ «խաղաղության հաստատման գործում ներդրած ջանքերի» համար: Նա մրցանակի է արժանացել «Էրիթրեայի հետ սահմանային կոնֆլիկտի կարգավոր
  • Հայաստանն ու Լատվիան վերականգնում են ուղիղ օդային կապը
    «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական airBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:AirBaltic ավիաընկերությունը չվերթերը կիրականացնի նոր Airbus A220-300 տիպի օդանավով:Նյութի  աղբյուրը՝    https://b24.am
  • Ի-Վի Քոնսալթինգ. Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն Հայաստանն իր մրցունակությամբ 69-րդն է աշխարհի 141 երկրների մեջ
    Համաշխարհային մրցունակության զեկույցում երկրների մրցունակությունը գնահատվում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Այն մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից և հաշվարկվում է մրցունակության 12 հենասյուների հիման վրա:Ցուցիչի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները: Ընկերությունների ղեկավարների ամենամյա հարցումն իրականացվում է ՄՀԶ-ում ներառված երկրներում` ՀՏՖ Նոր տնտեսության և հասարակության կենտրոնի գործընկեր կազմակերպությունների կող
  • Հոկտեմբերի 9-ը Փոստի համաշխարհային օրն է
    Փոստի համաշխարհային օրը (World Post Day) Միացյալ ազգերի կազմակերպության համակարգում նշվող միջազգային օրերից մեկն է։ Այն Փոստային համաշխարհային միության (Universal Postal Union) 14-րդ կոնգրեսի որոշմամբ՝ ամեն տարի անցկացվում է հոկտեմբերի 9-ին՝ 1874թ․ միության ստեղծման օրը։1874թ․ հոկտեմբերի 9-ին Բեռնում (Շվեյցարիա) 22 երկրների ներկայացուցիչների կողմից ստորագրվել է Բեռնի պայմանագիրը, որով հիմնադրվել է Գլխավոր փոստային միությունը։ 1878թ․ միությունը փոխել է իր անվանումը եւ դարձել է Համաշխարհային փոստային միություն (ՀՓՄ)։ Այսօրվա դրությամբ ՀՓՄ-ն իր կազմում ներառում է
  • Հայաստանում կստեղծվեն «խելացի» ջերմոցային տնտեսություններ
    Հայ մասնագետները ծրագրավորել են Smart Greenhouse համակարգը, որը նախատեսված է խելացի ջերմոցների համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Smart Green ընկերության համահիմնադիր Մհեր Երզնկանյանը:Բացատրելով համակարգի աշխատանքի էությունը՝ Երզնկանյանը նշել է, որ ջերմոցում տեղադրվում են կրիչներ, որոնք չափում են օդի եւ հողի խոնավությունը, ջերմաստիճանը, լույսի մակարդակը, ածխաթթու գազի մակարդակը եւ այլ պարամետրերը, կրիչից բոլոր տվյալներն ուղարկվում են գլխավոր համակարգչին: Համակարգը նաեւ ապահովում է ջերմոցի հեռահար կառավարում եւ պահում է տվյալները, որոնց հիման վրա
  • Երևանում բացվեց «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը
    «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը բացվեց Երևանում։ Աշխարհի ամենահեղինակավոր ՏՏ միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 6–ից 9։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի միջոցառման բացմանը։«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Դաշինքը 83 երկրների տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) միություններից բաղկացած ընկերակցություն է, որը ներկայացնում է ոլորտի 90 տոկոսը։ Արդեն 40 տարի, տեխնոլոգիական ոլորտի առաջատարները՝ գործադիր տնօրենները և ներդրողներ
  • Կլիմայի փոփոխությունը փոխում է ֆրանսիական գինու համը
    Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները հետազոտություն են կատարել՝ ուսումնասիրելով Բուրգունդիայում խաղողի բերքահավաքի տվյալները սկսած XIV դարից։ Նրանք ուսումնասիրել են Բոնե քաղաքի քաղաքային խորհրդի նիստերի գրառումներն ու թերթերի արխիվները՝ մեկտեղելով 1354-2018 թվականների գրեթե չընդհատվող պատմությունը, տեղեկացնում է Nat- geo-ն։Խաղողի բերքահավաքի տարեթվերն արտացոլում են ջերմաստիճանը, որը խաղողն զգում է վեգետացիոն շրջանում՝ ապրիլից մինչեւ բերքահավաք։ Եթե գարունը եւ ամառը շոգ են լինում, խաղողն ավելի արագ է հասունանում, եւ այն պետք է
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Կլիմայի փոփոխությունը փոխում է ֆրանսիական գինու համը

    Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները հետազոտություն են կատարել՝ ուսումնասիրելով Բուրգունդիայում խաղողի բերքահավաքի տվյալները սկսած XIV դարից։ Նրանք ուսումնասիրել են Բոնե քաղաքի քաղաքային խորհրդի նիստերի գրառումներն ու թերթերի արխիվները՝ մեկտեղելով 1354-2018 թվականների գրեթե չընդհատվող պատմությունը, տեղեկացնում է Nat- geo-ն։

    Խաղողի բերքահավաքի տարեթվերն արտացոլում են ջերմաստիճանը, որը խաղողն զգում է վեգետացիոն շրջանում՝ ապրիլից մինչեւ բերքահավաք։ Եթե գարունը եւ ամառը շոգ են լինում, խաղողն ավելի արագ է հասունանում, եւ այն պետք է ավելի շուտ հավաքել։ Եթե ցուրտ են լինում, ուրեմն հակառակը։

    Սա ազդում է ստացվող գինու համի եւ որակի վրա։ Եթե խաղողը չափից ավելի երկար է մնում որթի վրա, ապա նրանում ավելի շատ շաքար է առաջանում, իսկ դա նշանակում է, որ գինին ավելի թունդ է լինելու։ Իսկ եթե բերքը վաղահաս է, չի մշակվում հոտավետ քիմիկատների ճիշտ հավասարակշռություն, որոնք գինուն հաղորդում են բնորոշ բույրեր։

    Գինեգործները հետեւում են բերքահավաքի ժամկետներին, իսկ շատ գրառումներ վերաբերում են միջնադարին։ 1800-ականներին գիտնականները եւ պատմաբանները հասկացել էին, որ այդ փաստաթղթերը կարող են օգտագործվել կլիմայի փոփոխություններին հետեւելու համար Եվրոպայի տարբեր հատվածներում։

    Գիտնականները հայտնաբերել են, որ վերջին մի քանի հարյուր տարում ջերմաստիճանը թռիչքաձեւ է փոխվել, բայց ընդհանուր առմամբ բավական կայուն է եղել  միջին մակարդակում։ Դա շարունակվել է մինչեւ վերջերս։ Դատելով գրառումներից՝ միջին դարերում եղել են առանձին տաք կամ շատ տաք շրջաններ, օրինակ՝ 1540 թվականը։ Բայց 1980-ականների վերջից շոգը միայն սաստկացել է։ Վերջին 16 տարիներից 8-ը եղել են պատմության մեջ խաղողի ամենավաղ բերքահավաքի տարիները։


    Նյութի   աղբյուրը՝   https://news.am