ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերության բաժնետոմսերը թանկացել են 10 %-ով՝ գրանցելով աշխարհի ամենախոշոր շուկայական դեբյուտը
    Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերության բաժնետոմսերի գինը կտրուկ աճել է 10 տոկոսով բաժնետոմսերի հանրային տեղաբաշխման (IPO) նախնական գնի համեմատ՝ հասնելով 35.2 սաուդական ռիալի՝ մեկ բաժնետոմսի դիմաց:Ինչպես հաղորդում է BBC News-ը, անցյալ շաբաթ Saudi Aramco նավթային հսկան, որն արտադրում է աշխարհում մատակարարվող հում նավթի ավելի քան մեկ տասերորդ մասը, 25.6 մլրդ դոլար է ներգրավել բաժնետոմսերի հանրային տեղաբաշխման արդյունքում:Ընկերությունը մասնակի սեփականաշնորհման ծրագրի շրջանակներում բորսայում հայտնվելու սկզբնական շրջանում գնահատվել է 1.7 տրիլիո
  • Ռոբոտները «կսպանեն» միջին խավին
    Բազմաթիվ կանխատեսումները, այդ թվում Համաշխարհային տնտեսական համաժողովի, հաստատում են, որ արտադրության ավտոմատացումը ոչ միայն աշխատանքից կզրկի միլիոնավոր մարդկանց, այլեւ միաժամանակ կստեղծի նոր աշխատատեղեր։ Սակայն իսրայելական ծագումով ամերիկյան ֆուտուրոլոգ Ռոի Ցեզանան կարծում է, որ հարցն այդ կերպ դնելն անիմաստ է, գրում է Haaretz-ը։«Առավել խորը եւ հետաքրքիր հարցն այն չէ, թե կստեղծվեն արդյոք նոր աշխատատեղեր, այլ այն է, թե անհետացող հների փոխարեն կհայտնվեն արդյոք նորերը, կամ ինչ արագությամբ կծագեն նոր պահանջներ եւ նոր ունակությունների, մասնագիտ
  • Հունվարի 1-ից կփոխվի ապրանքները փոստով ներկրելու կարգը
    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 1-ից կփոփոխվի անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգը: Մասնավորապես՝ 2020թ. հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով կարող են ներմուծվել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի եւ հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում €200-ին համարժեք գումարը, եւ (կամ) քաշը (միջազգային փոս
  • Շվեյցարացի ուսանողը լուծել է հարյուրամյա ֆիզիկական հանելուկը
    Շվեյցարիայի Լոզան քաղաքի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի ուսանող Վասիմ Դաուադին լուծել է ֆիզիկական գլուխկոտրուկը, որը գիտնականները չէին կարողանում լուծել 100 տարի շարունակ, հայտնում է Neue Züricher Zeitung-ը:Ֆիզիկոսների համար հանելուկն այն էր, թե ինչու օդի պղպջակը հեղուկով ուղղաձիգ նեղ խողովակում վեր չի բարձրանում, ինչը նկատվում է հանքային ջրով շիշը բացելիս:Հետազոտություն անցկացնելով՝ Դաուադին պարզել է, որ պղպջակն, այնուամենայնիվ, վերեւ է տեղաշարժվում, սակայն այնքան դանդաղ, որ այդ շարժումն անհնար է տեսնել անզեն աչքով: Նա նաեւ հայտնաբերել է, որ օդի շա
  • Առևտրային պատերազմն անվերջ են անվանել
    Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև լարված առևտրային հարաբերությունները կշարունակվեն նույնիսկ երկրների միջև գործարքի «առաջին փուլի» կնքումից հետո, հայտարարել է Plurimi բրիտանական կառավարման ընկերության IT-տնօրեն Պատրիկ Արմսթրոնգը, որին մեջբերում է CNBC-ն: «Կարծում եմ, որ ԱՄՆ-ի և Չինաստանի հակասություններն անլուծելի են»,- նշել է Արմսթրոնգը: Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Բրազիլայից և Արգենտինայից պողպատի և ալյումինի ներմուծման պաշտպանիչ տուրքերի վերականգման մասին վերջերս արած հայտարարությունը վկայում է համաշխարհային առևտրային պատեր
  • ԱՊՀ-ում «աշխատավարձերի» վարկանշային աղյուսակում Հայաստանը միջին աշխատավարձով առաջ է անցել Ադրբեջանից
    Հայաստանը 2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ ԱՊՀ երկրներում «աշխատավարձերի» վարկանշային աղյուսակում առաջ է անցել Ադրբեջանից, գրում է «ՌուսԱրմԻնֆո»-ն: ԱՊՀ-ի վիճակագրության կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանում միջին աշխատավարձը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 385 ԱՄՆ դոլար՝ երկրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 15 դոլարով:Ադրբեջանը հետ է մնում Հայաստանից 10 դոլարով:Ռուսաստանը 705 դոլարով (2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ 45 դոլարով նվազում) շարունակում է գլխավորել վարկանշային աղյուսակը: Երկրորդ տեղում Բելառուսն է՝ 545 դոլարով
  • Հունգարիան պատրաստ է ԵԱՏՄ-ին միանալու բանակցություններին
    Հունգարիան պատրաստ է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու բանակցություններին։ Այս մասին Մոսկվայում անցկացվող Եվրասիական տնտեսական ինտեգրման XIV ամենամյա համաժողովի ընթացքում հայտարարել է Հունգարիայի փոխվարչապետ Միհալի Վարգան, փոխանցում է Panorama.am-ը:Ednews.net-ը գրում է՝ փոխվարչապետը նշել է, որ Հունգարիայի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կստեղծի համագործակցության նոր ուղիներ։Նա ասել է, որ Կենտրոնա-Արևելյան Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանները զարգացող երկու շրջան են:«Դա կօգնի զարգացնել մեր երկրների տնտեսությունները, քանի որ մենք ուզ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հայաստանում կստեղծվեն «խելացի» ջերմոցային տնտեսություններ

    Հայ մասնագետները ծրագրավորել են Smart Greenhouse համակարգը, որը նախատեսված է խելացի ջերմոցների համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Smart Green ընկերության համահիմնադիր Մհեր Երզնկանյանը:

    Բացատրելով համակարգի աշխատանքի էությունը՝ Երզնկանյանը նշել է, որ ջերմոցում տեղադրվում են կրիչներ, որոնք չափում են օդի եւ հողի խոնավությունը, ջերմաստիճանը, լույսի մակարդակը, ածխաթթու գազի մակարդակը եւ այլ պարամետրերը, կրիչից բոլոր տվյալներն ուղարկվում են գլխավոր համակարգչին: Համակարգը նաեւ ապահովում է ջերմոցի հեռահար կառավարում եւ պահում է տվյալները, որոնց հիման վրա ջերմոցը կկարողանա ինքնակառավարվել: «Համակարգն արդեն փորձարկվել է, մենք հայտնաբերել ենք թերություններ եւ շտկել դրանք: Այժմ մենք պատրաստվում ենք ներգրավել ավելի շատ ջերմոցներ կրկնակի փորձարկումներ անցկացնելու համար»,-հայտարարել է Երզնկանյանը՝ հավելելով, որ կրկնակի փորձարկումները կբացահայտեն բիզնեսի պատրաստակամությունը այդպիսի սարքավորումներ ձեռքբերելու շուրջ:

    Smart Green-ում վստահ են, որ իրենց համակարգերի ձեռքբերումը թույլ կտա ջերմոցային տնտեսությունների սեփականատերերին խնայել գումար եւ ժամանակ, ինչպես նաեւ ապահովագրել բիզնեսը ֆորսմաժորային իրավիճակներից: «Ունենալով այսպիսի համակարգեր՝ կարիք չկա ամեն օր այցելել ջերմոցներ, ինչը կխնայի ժամանակ: Ավելին, ֆորսմաժորային իրավիճակների դեպքում անմիջապես ազդանշան է ուղարկվում եւ հնարավոր է օպերատիվ կերպով արձագանքել, ինչը նվազեցնում է ռիսկերը: Մշտապես վերահսկելով ջերմոցի ջերմաստիճանը՝ հնարավոր է կրճատել կիրառվող գազի քանակը, ինչն արդեն ֆինանսապես է շահավետ»,-հայտարարել է նա:


    Նյութի աղբյուրը՝   https://news.am