ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակը հանձնվել է աղքատության դեմ պայքարի հարցում փորձարարական մոտեցման համար
    Այսօր հայտնի են դարձել տնտեսագիտության ոլորտում 2019 թվականի նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակակիր են դարձել Աբհիջիթ Բաներջին, Էսթեր Դյուֆլոն, Մայքլ Քրեմերը՝ «աղքատության դեմ պայքարի հարցում փորձարարական մոտեցման համար»: Այս մրցանակը հիմնել է Շվեդիայի բանկը, այն շնորհվում է 1969 թվականից:Հիշեցնենք, որ 2019 թվականի խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիին՝ «խաղաղության հաստատման գործում ներդրած ջանքերի» համար: Նա մրցանակի է արժանացել «Էրիթրեայի հետ սահմանային կոնֆլիկտի կարգավոր
  • Հայաստանն ու Լատվիան վերականգնում են ուղիղ օդային կապը
    «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական airBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:AirBaltic ավիաընկերությունը չվերթերը կիրականացնի նոր Airbus A220-300 տիպի օդանավով:Նյութի  աղբյուրը՝    https://b24.am
  • Ի-Վի Քոնսալթինգ. Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն Հայաստանն իր մրցունակությամբ 69-րդն է աշխարհի 141 երկրների մեջ
    Համաշխարհային մրցունակության զեկույցում երկրների մրցունակությունը գնահատվում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Այն մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից և հաշվարկվում է մրցունակության 12 հենասյուների հիման վրա:Ցուցիչի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները: Ընկերությունների ղեկավարների ամենամյա հարցումն իրականացվում է ՄՀԶ-ում ներառված երկրներում` ՀՏՖ Նոր տնտեսության և հասարակության կենտրոնի գործընկեր կազմակերպությունների կող
  • Հոկտեմբերի 9-ը Փոստի համաշխարհային օրն է
    Փոստի համաշխարհային օրը (World Post Day) Միացյալ ազգերի կազմակերպության համակարգում նշվող միջազգային օրերից մեկն է։ Այն Փոստային համաշխարհային միության (Universal Postal Union) 14-րդ կոնգրեսի որոշմամբ՝ ամեն տարի անցկացվում է հոկտեմբերի 9-ին՝ 1874թ․ միության ստեղծման օրը։1874թ․ հոկտեմբերի 9-ին Բեռնում (Շվեյցարիա) 22 երկրների ներկայացուցիչների կողմից ստորագրվել է Բեռնի պայմանագիրը, որով հիմնադրվել է Գլխավոր փոստային միությունը։ 1878թ․ միությունը փոխել է իր անվանումը եւ դարձել է Համաշխարհային փոստային միություն (ՀՓՄ)։ Այսօրվա դրությամբ ՀՓՄ-ն իր կազմում ներառում է
  • Հայաստանում կստեղծվեն «խելացի» ջերմոցային տնտեսություններ
    Հայ մասնագետները ծրագրավորել են Smart Greenhouse համակարգը, որը նախատեսված է խելացի ջերմոցների համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Smart Green ընկերության համահիմնադիր Մհեր Երզնկանյանը:Բացատրելով համակարգի աշխատանքի էությունը՝ Երզնկանյանը նշել է, որ ջերմոցում տեղադրվում են կրիչներ, որոնք չափում են օդի եւ հողի խոնավությունը, ջերմաստիճանը, լույսի մակարդակը, ածխաթթու գազի մակարդակը եւ այլ պարամետրերը, կրիչից բոլոր տվյալներն ուղարկվում են գլխավոր համակարգչին: Համակարգը նաեւ ապահովում է ջերմոցի հեռահար կառավարում եւ պահում է տվյալները, որոնց հիման վրա
  • Երևանում բացվեց «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը
    «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը բացվեց Երևանում։ Աշխարհի ամենահեղինակավոր ՏՏ միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 6–ից 9։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի միջոցառման բացմանը։«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Դաշինքը 83 երկրների տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) միություններից բաղկացած ընկերակցություն է, որը ներկայացնում է ոլորտի 90 տոկոսը։ Արդեն 40 տարի, տեխնոլոգիական ոլորտի առաջատարները՝ գործադիր տնօրենները և ներդրողներ
  • Կլիմայի փոփոխությունը փոխում է ֆրանսիական գինու համը
    Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները հետազոտություն են կատարել՝ ուսումնասիրելով Բուրգունդիայում խաղողի բերքահավաքի տվյալները սկսած XIV դարից։ Նրանք ուսումնասիրել են Բոնե քաղաքի քաղաքային խորհրդի նիստերի գրառումներն ու թերթերի արխիվները՝ մեկտեղելով 1354-2018 թվականների գրեթե չընդհատվող պատմությունը, տեղեկացնում է Nat- geo-ն։Խաղողի բերքահավաքի տարեթվերն արտացոլում են ջերմաստիճանը, որը խաղողն զգում է վեգետացիոն շրջանում՝ ապրիլից մինչեւ բերքահավաք։ Եթե գարունը եւ ամառը շոգ են լինում, խաղողն ավելի արագ է հասունանում, եւ այն պետք է
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Բիզնեսի ձախողման ուսումնասիրության մեթոդաբանության հարցի շուրջ

    ՄԻՔԱՅԵԼ ՄԱՐԴՈՒՄՅԱՆ
    ՀՊՏՀ կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոն 


    Ի՞նչ է ձեռնարկատիրական ձախողումը, և ինչո՞ւ են որոշ ձեռնարկություններ և/կամ ձեռնարկատերեր ձախողվում: Այս հարցերի շուրջ շարունակվում են գիտական բանավեճերը, որոնք ընթանում են երկու մոտեցման շրջանակներում: Դրանցից մեկը փորձում է ձախողումը բացատրել ձեռնարկատիրության գոյատևման առումով, իսկ երկրորդը դա մեկնաբանում է ձեռնարկատիրոջ ընկալման տեսանկյունից: Ուսումնասիրություններում բավարար ուշադրություն չի դարձվում ձեռնարկատիրական ձախողման տեսամեթոդաբանական վերաիմաստավորմանը: Այդ բազմաբնույթ և բազմակողմ երևույթի համընդգրկուն ընկալման վերաբերյալ աշխատանքները սակավաթիվ են: Հոդվածի նպատակն է ձեռնարկատիրական ձախողման օբյեկտիվ ընկալման համար առաջարկել «շուկա−պետություն/ կազմակերպություն−անհատ» ձևաչափով հանդիպակաց ձախողումների վերլուծություն` օգտագործելով միասնական տեսամեթոդական հիմք:
    Հիմնաբառեր. ձախողում, ձախողման մոտեցում, հանդիպակաց ձախողում 


    Քանի որ ձեռնարկատիրությունը դիտարկվում է որպես տնտեսական աճին նպաստող գործոն, հետևաբար` շուկայից կազմակերպությունների և/կամ ձեռնարկատերերի ելքի հետ կապված հարցերի նկատմամբ հետաքրքրությունն օբյեկտիվ բնույթ ունի: Անցած դարի 90-ականների վերջերին ձեռնարկատիրությանն առնչվող ուսումնասիրությունները առավելապես վերաբերում էին ձեռնարկատիրական հաջողությանը: Բիզնեսի գոյատևման հետ կապված` փորձ էր արվում մեկնաբանել ձեռնարկատերերի հաջողությունը և սնանկացումից խուսափելու նրանց անընդունակությունը: Թեև, ըստ վիճակագրական տվյալների, բիզնեսի ձախողման հավանականությունն ավելի մեծ է, քան հաջողությանը, ձախողման գործընթացը շարունակում է մնալ քիչ ուսումնասիրված: Առկա ուսումնասիրությունների մեծ մասը հիմնականում անդրադառնում է բիզնեսի դրական ընթացակարգերի վերլուծությանը (օրինակ` նոր բիզնես սկսելու որոշում): Փոքրաթիվ են, սակայն, այն հետազոտությունները, որոնք դիտարկում են բիզնեսի բացասական ելքերը (օրինակ` ձեռնարկատիրության դադարեցման որոշում): Սա է պատճառը, որ այսօր շատ ուսումնասիրություններ կենտրոնանում են ոչ այնքան ձեռնարկատիրության դրական, որքան բացասական ելքերի վրա` հատկապես ձախողման իրադարձությունից խուսափելու առումով: Վերջին հաշվով, պետք է ընդունել, որ չի կարելի լիովին հասկանալ ձեռնարկատիրության էությունը` չպատկերացնելով դրա ավարտը:
    Իրականում հնարավոր չէ գտնել ձեռնարկատիրության ձախողման պատճառների և ելքերի վերաբերյալ հարցերի միարժեք պատասխան, քանի դեռ դրանք շարունակում են ընկալվել որպես հոմանիշներ: Հարցի պարզաբանումը հեշտ չի լինի, քանի դեռ ձախողումը դիտարկվում է որպես «միակողմանի երթևեկության գործընթաց»` ելք շուկայից: Մինչդեռ, երևույթի պատճառահետևանքային կապերն արտացոլվում են երկկողմանի ազդեցություններով: Որպես կազմակերպության և/կամ ձեռնարկատիրոջ ձախողում կարող է համարվել ոչ միայն ելքը շուկայից, այլև ելքը ձախողված պետությունից, ինչպես նաև ձախողված շուկայի ելքը տնտեսության ոլորտից: Այսպիսով` ձախողումը ոչ միայն բազմաչափ և բազմաձև երևույթ է, այլև պատճառահետևանքային կապերի երկկողմանի գործընթաց: Դա բազմաչափ է, քանի որ հաճախ դիտարկվում է կազմակերպության կամ անձնային մակարդակով վերլուծության պարագայում: Ձախողումը բազմաձև է, քանի որ կարող է հանդես գալ տարբեր ձևերով (փակում, սնանկացում, վերավաճառք): Վերջապես` ձախողումը երկկողմանի գործընթաց է, որովհետև կարող է դրսևորվել ինչպես շուկայից ելքի ձևով, այնպես էլ ձախողված շուկայում մնացող ձախողված ձեռնարկատիրոջ տարբերակով կամ էլ ձախողված պետությունից բիզնեսի ելքի ձևով: 
    Շատ ձեռնարկատերեր դժվարանում են հասկանալ, որ ապագան իրենց սպասածի նման չէ: Նրանց մեծ մասը կարծում է, որ ապագան պարզապես ներկայի էքստրապոլյացիան է` ուղիղ ճանապարհ, որ ձգվում է հորիզոնում:
    Ձեռնարկատիրական ձախողման տեսամեթոդաբանական հիմունքները
    Գրականության մեջ օգտագործում են «ձախողում» բառի տարբեր նշանակություններ: Հաճախ դա ներկայացվում է կազմակերպության սնանկության կամ անվճարունակության հասկացությունների միջոցով: Երբեմն այդ մեկնաբանությունները լրացվում են այնպիսի տարրերով, ինչպիսիք են «ռիսկային բիզնեսի մասնակիցների անձնական սահմանափակումները» կամ «անբավարար ռացիոնալ եկամտի ապահովումը»: Ենթադրվում է, որ ձախողման պատճառները պայմանավորված են ոչ թե կազմակերպության գործոններով, այլ ձեռնարկատերերի անձնային հատկանիշներով, այդ թվում` ձեռնարկատիրության արդյունքների նկատմամբ նրանց դրական և/կամ բացասական զգացումներով:
    Ձեռնարկատիրական ձախողումները բաժանվում են երկու խմբի` կոպիտ ձախողումներ և ձախողումներ սխալների պատճառով: Ընդ որում, կարծիք կա, թե ձախողման դեպքերի ավելի քան կեսից կարելի է խուսափել, քանի որ դրանք առաջ են գալիս կատարված սխալների (ներքին կայուն հատկանիշների) պատճառով: Ձեռնարկատիրության ձախողման ուսումնասիրությունների համար իբրև տեսական հիմք են ծառայում կազմակերպությունների պոպուլյացիոն էկոլոգիայի տեսությունը (population ecology of organizations theory), ռեսուրսային տեսությունը (resource-based view theory) և շեմային տեսությունը (threshold theory), որոնք իրենց արտացոլումն են գտել ձախողման դետերմինիստական, վոլյունտարիստական և զգացմունքային մոտեցումներում:
    Ձախողման դետերմինիստական մոտեցում
    Դետերմինիստական մոտեցումը հիմնվում է կազմակերպության պոպուլյացիոն էկոլոգիայի տեսության վրա, որի համաձայն բիզնեսի հաջողությունն արտահայտվում է դրա գոյատևմամբ: Հաջող է համարվում այն բիզնեսը, որն առնվազն մի քանի տարի ապահովում է իր գոյությունը: Հաճախ առաջարկում են հաջողության հայեցակարգը կապել բիզնեսի գոյության հատկապես սկզբնական փուլի հետ, քանի որ գործունեության այդ վաղ շրջանն է վճռորոշ դեր կատարում ձեռնարկատիրության կայունացման առումով: Համարվում է, որ նորաստեղծ կազմակերպությունների համար հիմնական դժվարությունը ոչ թե նոր շուկա գտնելն է, այլ գոյություն ունեցող շուկայում հաստատվելը:
    Սովորաբար շուկայից կազմակերպության ելքը բացատրվում է ձեռնարկատիրության արդյունավետության անբավարար մակարդակով, ինչը ենթադրում է կազմակերպության վաճառք, գործունեության դադարեցում կամ փակում: Ըստ պոպուլյացիոն էկոլոգիայի տեսության` ենթադրվում է, որ բիզնեսի գոյատևումը և հաջողությունը հոմանիշներ են, իսկ կազմակերպության փակումը և ելքը շուկայից` ձախողման հոմանիշներ: Սակայն հարկ է նկատել, որ չի կարելի միարժեքորեն համարել, որ շուկայից ելքն ու ձախողումը հոմանիշներ են, քանի որ կազմակերպությունը կարող է փակվել կամ վաճառվել նաև դրական հիմքերով, այդ թվում` ներդրումների հետբերման, այլ գործունեությամբ զբաղվելու ձեռնարկատիրոջ նկատառումներով, ինչպես նաև բիզնեսի միգրացիայի պատճառով և այլն, որոնք ձախողում չի կարելի համարել: Տարբերում են ձեռնարկատիրական ելքի երկու տեսակ` «ձախողում» լավ աշխատանքի հետևանքով (ցանկալի ելք) և ձախողում աշխատանքի վատ արդյունքի հետևանքով (անցանկալի ելք): Հատկանշական է, որ ձեռնարկատիրական ելքերի ավելի քան կեսն անցանկալի է, ընդ որում` անցանկալի է ինչպես ձեռնարկատերերի, այնպես էլ շրջապատին համար: Ուշագրավ է այն հանգամանքը, որ միայն բացասական ելքերով չի կարելի քանակապես գնահատել ձախողումների ընդհա-
    նուր աստիճանը, քանի որ ձախողված կազմակերպությունները կարող են  նաև մնալ շուկայում ելքի խիստ արգելքների պատճառով: 
    Ըստ դետերմինիստական մոտեցման` ձեռնարկատիրական ձախողումը կապված է բիզնեսի ռիսկային վախճանի հետ: Այս դեպքում ձեռնարկատիրական ձախողումը ներկայացվում է «կազմակերպության մահ» եզրույթով, որը երբեմն կապում են սնանկացման իրավիճակի հետ, երբ ձախողումը իրավական հիմքեր ունի: Դետերմինիստական մոտեցումը ենթադրում է, որ բիզնեսում նոր իրադարձությունները, օրինակ` ձախողումները, տեղի են ունենում ձեռնարկատերերի կամքից անկախ, նրանց կողմից չվերահսկվող արտաքին միջավայրի գործոնների անխուսափելի ազդեցության հետևանքով: Հետևաբար, որպես կանոն, առաջնային է համարվում ձեռնարկատերերի կողմից չվերահսկվող էկոլոգիական պայմանների կենսական կարևորությունը, որոնց ճնշումը և սահմանափակումները հանգեցնում են կազմակերպության ձախողման: Այս մոտեցումը բացառում է մշտապես անարդյունավետ գործող կազմակերպությունների գոյությունը շուկայում, որոնք ավելի շատ ռեսուրսներ են ծախսում, քան ստեղծում: Համարվում է, որ այդպիսիք պետք է հանվեն շուկայից, ինչն, ըստ էության, ենթադրում է անարդյունավետ կազմակերպությունների «էֆտանազիայի» կիրառում: Ձախողման վոլյունտարիստական մոտեցում Վոլյունտարիստական մոտեցումը հիմնվում է կազմակերպության ռեսուրսային տեսության վրա և չի ընդունում այն տեսակետը, որ ձեռնարկատերերն անզոր են կանխելու հնարավոր ձախողումները: Այս մոտեցումն ընդունում է կազմակերպության ռեսուրսների գերակա դերը և փորձում բացատրել, թե ինչու միևնույն պայմաններում որոշ կազմակերպություններ հասնում են հաջողության, իսկ որոշները ձախողվում են: Այս մոտեցմամբ` ձախողումը կախված է գործոններից, որոնք չեն դասվում ձեռնարկատերերի վերահսկողությանը չենթարկվող գործոնների շարքին: Ըստ վոլյունտարիստական մոտեցման` ձախողումը կախված է տնտեսական գործունեության այնպիսի դրսևորումներից, ինչպիսիք են ֆինանսական ճգնաժամերը, բացասական եկամտաբերությունը և անվճարունակությունը: Այս մոտեցման համաձայն` ձեռնարկատիրական ձախողումը կամ ելքը բացատրվում են ռեսուրսների (կապիտալ ակտիվներ, մարդկային կապիտալ) անբավարար մակարդակով: Այլ կերպ ասած` տեղի է ունենում եկամուտների մակարդակի այնպիսի անկում և/կամ ծախսերի այնպիսի ավելացում, որ կազմակերպությունը դառնում է անվճարունակ և չի կարողանում ներգրավել նոր դեբիտորներ կամ նոր ֆինանսական ռեսուրսներ: Հետևաբար` նա չի կարող գործել ընթացիկ սեփականության և կառավարման շրջանակներում:
    Ըստ վոլյունտարիստական մոտեցման` ձեռնարկատերերի որոշումներն են դառնում ձախողման հիմնական պատճառները: Հետևաբար` կենտրոնացնելով կազմակերպության ռեսուրսները, ձեռնարկատերը կարող է խուսափել ձեռնարկատիրական ձախողումից: Այսինքն` նոր կազմակերպությունները ձախողվում են ոչ թե արտաքին գործոնների, այլ ձեռնարկատիրոջ թույլ տված սխալների և անհրաժեշտ հմտությունների բացակայության պատճառով:
    Ձախողման զգացմունքային մոտեցում
    Զգացմունքային մոտեցումը վճռորոշ դեր է հատկացնում ձեռնարկատիրոջ շահադրդմանը: Ի տարբերություն դետերմինիստական և վոլյունտարիստական մոտեցումների, այս մոտեցումը հաշվի է առնում ձեռնարկատիրոջ հոգեբանական գործոնները, որոնք ձախողման կամ գոյատևման տեսանկյունից կարող են ավելի կարևոր լինել, քան էկոլոգիական կամ կազմակերպական գործոնները : Այս մոտեցմամբ փորձ է արվում բացատրելու անձնային մակարդակի գործոնները, այդ թվում` հոգեբանական, որոնք ծագում են ձեռնարկատիրոջ զգացմունքայնության արդյունքում և հանգեցնում ձախողման:
    Ձախողման զգացմունքային մոտեցումը հենվում է ձեռնարկատիրության ոլորտ ներմուծված անհամապատասխանության տեսության (discrepancy theory) վրա: Այս տեսությունը լրացնում է շեմային տեսությունը, ըստ որի բիզնեսի գոյատևումը պայմանավորված է ոչ միայն տնտեսական ցուցանիշներով, այլև կախված է ձեռնարկատիրոջ գործունեության արդյունավետության շեմից: Ձեռնարկատիրոջ արդյունավետության շեմը արտադրողականության սահմանված մակարդակն է, որից ցածրի դեպքում ձեռնարկատերը որոշում է փակել կազմակերպությունը: Անհամապատասխանության տեսությունը ներմուծում է ձեռնարկատիրական գործունեությունից «բավարարվածություն» հասկացությունը: Այս եզրույթը հանդես է գալիս որպես անհատի ձեռնարկատիրական հաջողության հոգեբանական չափում, որը կարող է ազդել ձեռնարկատիրության պահպանման կամ դրա ելքի հետ կապված ձեռնարկատիրոջ որոշումների վրա: Ենթադրվում է, որ բավարարվածության մակարդակը որոշվում է ըստ անհատի փաստացի պարգևատրման և նրա նպատակների կամ սպասումների միջև խզման համապատասխանության: Անհամապատասխանության տեսությունն ունի երկու կողմ: Մի կողմից` վերաբերում է նպատակների նվաճման բացթողումներին` ենթադրելով, որ ձեռնարկատիրոջ բավարարվածությունը որոշվում է սկզբնական նպատակի և փաստացի արդյունքի խզմամբ: Մյուս կողմից` դա վերաբերում է սպասումների և իրականության խզմանը` ենթադրելով, որ բավարարվածությունը որոշվում է ընթացիկ իրավիճակի և ձեռնարկատիրոջ սպասումների խզմամբ:
    Ձեռնարկատիրական ձախողման վերլուծության մակարդակները
    Ձեռնարկատիրությունը դիտարկվում է որպես գործընթաց, իսկ ձեռնարկատիրական ձախողումը` ելք այդ գործընթացից: Սովորաբար ելքի վերլուծություններն իրականացվում են երկու մակարդակում` անձնային և կազմակերպության, անտեսելով այն հանգամանքը, որ ձեռնարկատիրական ձախողումը կարող է ծագել նաև պետական կառավարման և շուկայական մեխանիզմների ձախողման մակարդակներում:  Ձեռնարկատիրական ձախողման դինամիկայի վրա ազդում են շուկայի և պետության ձախողումները: Ընդ որում, շուկան և պետությունն ունակ են չեզոքացնելու միմյանց ձախողումները:
    Ձախողում պետության մակարդակում
    Պետության ձախողումների ուսումնասիրությունները հենվում են հասարակական ընտրության տեսության (public choice theory) վրա, որը ներկայում դիտարկվում է որպես քաղաքականության տնտեսագիտական տեսություն: Պետության ձախողում ասելով հասկանում ենք Պարետո−արդյունավետության իրականացման անընդունակություն:
    Հարկ է նշել, որ պետության ձախողումները կապված են հասարակական նախընտրությունների բացահայտման, գործակալական հարաբերությունների, անհամաչափ տեղեկատվության, բյուրոկրատական մենաշնորհի և ռենտայի համար մրցավազքի հիմնախնդիրների հետ , որոնք երկրում ձեռնարկատիրական գործունեության ձախողումների էական ռիսկ են պարունակում:
    Ձախողում շուկայի մակարդակում
    Շուկայի ձախողումները որոշակի արտաքին էֆեկտների առկայություն են ենթադրում, որոնց դեպքում մարդկային կապիտալում ներդրումներ կատարող ընկերությունները և գործակալներն ուշադրություն չեն դարձնում ողջ տնտեսության վրա իրենց ներդրումների բարենպաստ ազդեցությանը: Հարկ է նշել, որ շուկայի ձախողումները կապված են հասարակական բարիքների, արտաքին էֆեկտների, բնական մենաշնորհի, կենսական բարիքների հիմնախնդիրների հետ, որոնք պետությունը հաճախ ի վիճակի չի լինում լուծել, ինչը հանգեցնում է ձեռնարկատիրական գործունեության ձախողումների ռիսկի էական մեծացման:
    Ձախողում կազմակերպության մակարդակում
    Ձեռնարկատիրության արդյունավետությունը գնահատելու համար երբեմն նախընտրում են օգտագործել ոչ թե շուկայից ելքի արգելքների, այլ գոյատևման արգելքների հայեցակարգը: Հաջողակ նորաստեղծ ընկերությունները բնութագրվում են գոյատևման արգելքները հաղթահարելու ունակությամբ: Չնայած ձեռնարկատերերը, որպես կանոն, մշտապես ենթարկվում են կազմակերպությունից դուրս գալու ռիսկի, այնուամենայնիվ, նրանք պահպանում են իրենց բիզնեսի գոյատևման հույսը: Այս տեսանկյունից` գոյատևելը նոր բիզնեսի համար դառնում է հաջողության հիմնական ցուցանիշ: Իսկ ձախողված են համարվում այն ձեռնարկատերերը, ովքեր ի վիճակի չեն սեփական բիզնեսը կենսունակ պահելու:
    Ձախողում անձնային մակարդակում
    Երբեմն կազմակերպության իրավական «մահը» պարտադիր չի նշանակում ձեռնարկատիրոջ անձի սոցիոլոգիական վախճան: Բանն այն է, որ կազմակերպությունը կարող է հանդես գալ վերակազմակերպված նոր իրավաբանական անձի տեսքով: Բացի անվճարունակության իրավիճակից, ձա-
    խողում կարող է տեղի ունենալ նաև կազմակերպությունների միաձուլման և կլանման դեպքում: Կազմակերպության մահը կարող է պայմանավորվել ոչ միայն ֆորմալ սնանկացման երևույթով, այլև նոր կորպորատիվ միավորի կազմակերպական նույնականացմամբ: Բայց կազմակերպության «մահն» արձանագրելու համար կազմակերպական նույնականացումը չի կարելի դիտարկել որպես գլխավոր սկզբունք: Դժվար է կանխատեսել նոր կազմակերպության «մահը»` ելնելով կազմակերպական կառուցվածքից, որն արտացոլվում է դրա առանձնահատկության, կայունության և հետևողականության բնութագրերով:
    Պատճառների տեսանկյունից` ձախողման անձնային մոտեցման պարագայում առանցքային է համարվում ձեռնարկատիրոջ սպասումը, որը թույլ է տալիս բացատրել, թե տվյալ ձեռնարկատերն ինչու է որոշում դադարեցնել ձեռնարկատիրական գործունեությունը: Հետևաբար` ձեռնարկատիրական ելքը կապված է նաև ձեռնարկատիրոջ սպասումների հետ: Ելքի անձնային  մակարդակը հիմնվում է ձեռնարկատիրոջ նպատակի և նվաճման տարբերության վրա: Փաստորեն, դա կարող է կապվել անձնային բավարարվածության (անբավարարվածության) հետ, ինչը որևէ բանի նվաճման (չնվաճման) կամ որոշակի ձգտումների ու սպասումների իրականացման (չիրականացման) արդյունք է:
    Այսպիսով` ձեռնարկատիրական ձախողումը հոգեբանատնտեսագիտական երևույթ է, որը պետք է քննարկել դետերմինիստական, վոլյունտարիստական և զգացմունքային հայացքների համատեղման միասնական տեսամեթոդաբանական հիմքով: Ձեռնարկատիրության ավարտը հասկանալու համար հարկ է կատարել ձախողման մակարդակների վերլուծություն «2/2» սխեմայով (շուկա-պետություն/կազմակերպություն-անհատ)` ելնելով հանդիպակաց ձախողման գործընթացների օբյեկտիվ գոյությունից: