ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Աշխարհի 47 ամենաթույլ զարգացած երկրները՝ ըստ ՄԱԿ-ի
    Ավելի քան 30 աֆրիկյան երկիր, ինչպես նաև որոշ ասիական երկրներ ու կղզի պետություններ, ներառվել են ՄԱԿ-ի՝ 47 ամենաթույլ զարգացած երկրների ցանկում։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի հրապարակված զեկույցում, գրում է «Իզվեստիա»-ն։ Զեկույցի հեղինակները վերլուծել են երկրները՝ հիմնվելով երեք չափանիշի՝ բնակչության յուրաքանչյուր շնչի եկամտի, մարդկային ռեսուրսների և տնտեսական խոցելիության վրա։Ցանկում ներառվել է 47 պետություն, այդ թվում՝ Անգոլան, Բենինը, Բուրկինա-Ֆասոն, Չադը, Էրիթրեյան, Եթովպիան, Գամբիան, Մալին և այլն։ Ցանկու
  • Հայկական գինիների արտահանման աննախադեպ աճ է գրանցվել
    Ստանդարտների ազգային ինստիտուտն ու Չափագրման ազգային ինստիտուտը միավորվում են մեկ կառույցում: Կառավարության որոշմամբ գործելու է «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» ՓԲԸ-ն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ստանդարտների ազգային ինստիտուտի և Չափագրման ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը նշեց, որ երկու կառույցների միավորումն ուղղված է գործունեությունն առավել արդյունավետ դարձնելուն: «Տվյալ որոշման հիմքում ընկած էր այն մոտեցումը, որ միավորման արդյունքում հնարավոր կլինի օպտիմալ օգտագործե
  • Այսօր Որակի համաշխարհային օրն է
    Որակի համաշխարհային օրն ամենամյա միջոցառում է, որը նշվում է աշխարհի շատ երկրներում նոյեմբերի երկրորդ հինգշաբթի օրը: Օրվա հիմնադրման նախաձեռնողը Որակի եվրոպական կազմակերպությունն է (ЕОК)՝ ՄԱԿ-ի աջակցությամբ։Այն հիմնվել է 1990 թվականին, իսկ վեց տարի անց Որակի եվրոպական կազմակերպությունը նոյեմբերի երկրորդ հիգշաբթին ընդգրկող շաբաթը հայտարարել է Որակի եվրոպական շաբաթ։Որակի համաշխարհային օրվա նպատակը արտադրության եւ սպասարկման ոլորտում բարձր որակի նշանակության ընդգծումն է, ինչպես նաեւ որակի հետ կապված խնդիրների վրա ուշադրություն հրավիրելը։
  • 2020 թվականից շրջանառության կդրվեն նոր որակի դրոշմապիտակներ.
    Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար 2020 թվականից կկիրառվեն նոր որակի դրոշմապիտակներ: Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հատկապես մանկահասակ երեխաների ծնողների ահազանգերը, որ ապրանքներին փակցված դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթը կարող է պոկվել և  պատահարների առիթ դառնալ, խնդիրը հիմնովին կարգավորելու քայլեր է ձեռնարկել: «Վարչապետի հանձնարարությամբ՝  Պետական եկամուտների կոմիտեն ձեռնամուխ է եղել նոր որակի դրոշմապիտակների ձեռքբերման աշխատանքներին: ՊԵԿ նախագահի հրամանով փոխվել են դրոշմապիտակների տեխնիկական բ
  • Հայաստանը հայտնվել է եկամտաբերության ձգտող ներդրողների տեսադաշտում
    Reuters գործակալությունն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշներին, ներկայացրել Հայաստանի եվրապարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ու փորձագետների օգնությամբ համեմատություն անցկացրել տարածաշրջանի երկրների ցուցանիշների հետ:Հոդվածի հայերեն թարգմանությունը տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.Երբ Հայաստանի Հանրապետությունը երկու ամիս առաջ իրականացրեց նոր եվրապարտատոմսերի տեղաբաշխում, պահանջարկը չորս անգամ գերազանցեց առաջարկը՝ ընդգծելով բացասական տոկոսադրույքների աշխա
  • Երազանքի աշխատանք. կայքը փնտրում է մարդկանց, որոնք համաձայն են ապրել բարձր աշխատավարձով շքեղ առանձնատներում
    Կայքը Hush Hush դասի ապրանքների որոնման համար փնտրում է մարդկանց, ովքեր կթեսթավորեն շքեղ առանձնատներ։ Բացի այդ, ընկերությունը դրա համար կվճարի շաբաթը 2550 դոլար, տեղեկացնում է Comments-ը։Hush Hush-ը զբաղվում է թանկ առանձնատների վաճառքով ամբողջ աշխարհում։ Բայց նրանց հարկավոր է 10 մասնագետից բաղկացած թիմ, որոնք կգնահատեն լյուքս բնակարանի պայմաններն ու գները։ Թեսթավորողները մեկ տարվա ընթացքում պետք է այցելեն 10-15 տուն, որոնց մեջ են Ֆրանսիական Ռիվիերայի դղյակը եւ իսպանական ամառանոցը 25 ննջասենյակով։ Ինչից հետո կարծիք են թողնելու մինչեւ 800 բառից բաղկացած՝ նկա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ի-Վի Քոնսալթինգ. Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն Հայաստանն իր մրցունակությամբ 69-րդն է աշխարհի 141 երկրների մեջ

    Համաշխարհային մրցունակության զեկույցում երկրների մրցունակությունը գնահատվում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Այն մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից և հաշվարկվում է մրցունակության 12 հենասյուների հիման վրա:

    Ցուցիչի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները: Ընկերությունների ղեկավարների ամենամյա հարցումն իրականացվում է ՄՀԶ-ում ներառված երկրներում` ՀՏՖ Նոր տնտեսության և հասարակության կենտրոնի գործընկեր կազմակերպությունների կողմից:

    «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես ՀՏՖ Նոր տնտեսության և հասարակության կենտրոնի գործընկեր Հայաստանում, ներկայացնում է «Համաշխարհային մրցունակության զեկույց 2019»-ի հիմնական արդյունքները:

    2019թ․-ի զեկույցի արդյունքներով առաջատար երեք երկրներն են Սինգապուրը, ԱՄՆ և Հոնկոնգը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Նիդեռլանդները և Շվեյցարիան:

    Եվրասիական տարածաշրջանի երկրների խմբում1 առաջընթաց են արձանագրել Ադրբեջանը (11 կետ), Ղազախստանը (4 կետ), Մոլդովան (2 կետ) և Ղրղզստանը (1 կետ): Խմբում Հայաստանը բարձրացել է 4-րդ տեղ՝ գրանցելով դիրքի բարելավում 1 կետով: Հետընթաց են արձանագրել Վրաստանը (8 կետ), Տաջիկստանը (2 կետ) և Ուկրաինան (2 կետ): Ռուսաստանը պահպանել է 2018թ․ դիրքը՝ մնալով խմբի առաջատարը։









    Աշխատուժի շուկա հենասյունով Հայաստանը գրանցել է լավագույն ցուցանիշը և զբաղեցնում է 32-րդ տեղը 141 երկրների մեջ։ Լավագույն միավոր գրանցվել է առողջապահության հենասյան համար (80.7 միավոր 100-ից)։ Վատագույն արդյունքներն ըստ տեղի և միավորի գրանցվել է շուկայի չափ հենասյունով։

    Հայաստանի մրցունակության գնահատականն ըստ հենասյուների














    Գնաճի ցածր մակարդակը, աշխատավարձային հարկերի ցածր մակարդակը (որպես տոկոս շահույթի նկատմամբ), մասնավոր հատվածի վարկավորման ՀՆԱ նկատմամբ մակարդակը և դրա աճի միտումը, բնակչության էլեկտրաֆիկացման մակարդակը, օտարերկրյա աշխատուժի աշխատանքի ընդունման դյուրինությունը և բիզնես սկսելու համար անհրաժեշտ կարճ ժամանակահատվածը Հայաստանի ուշագրավ առավելությունների շարքում են։

    Մրցակցային թերությունների շարքում շարունակում են մնալ սոցիալական կապիտալի ցածր մակարդակը, կապիտալի շուկայի զարգացածության ցածր մակարդակը, աշխատուժի շարժունակությունը երկրի ներսում և մոտակա նավահանգստում մատուցվող ծառայությունների արդյունավետությունը։ Հայաստանի ուշագրավ թերություններից է նաև գնողունակության պարիտետով հաշվարկված ՀՆԱ ցուցանիշը, որով Հայաստանը 120-րդն է 141 երկրների մեջ։









    *Գնահատվել է Հայաստանին ամենամոտ նավահանգստի համար։

    Նախորդ երկու տարիների ընթացքում դրական տեղաշարժեր են գրանցվել Հաստատություններ, Ենթակառուցվածքներ, Մակրոտնտեսական կայունություն և Ֆինանսական համակարգ հենասյուներում։

    - Չնայած հանրային կառույցների գնահատականների նշանակալի բարելավումներին` այն դեռևս չի բերել սոցիալական կապիտալի բարելավմանը։

    - Ենթակառուցվածքներում որոշակի բարելավում են գրանցել երկաթուղային և օդային տրանսպորտային ծառայությունների որակը, էլեկտրականության և ապահով խմելու ջրի հասանելիության ցուցանիշները։

    - Մակրոտնտեսական կայունության հենասյան բարելավումը պայմանավորված է եղել գնաճի թիրախավորված մակարդակում գտնվելու հանգամանքով և պետական պարտքի փոփոխության դրական միտումով։

    - Էական դրական տեղաշարժ է գրանցվել ֆինանսական համակարգի և՛ խորության, և՛ կայունության ցուցանիշներով։ ՓՄՁ վարկավորման և վենչուրային կապիտալի հասանելիության ցուցանիշների բարելավմանը զուգահեռ կապիտալի շուկայի կապիտալիզացիայի մակարդակը շարունակում է մնալ շատ ցածր։

    Մրցունակության գործոնների առավել ուշագրավ բացասական փոփոխությունները կապված են եղել կրթական հաստատությունների շրջանավարտների և ապագա աշխատուժի հմտությունների հետ։ Հաշվի առնելով տեխնոլոգիաների դերը տնտեսական զարգացման հետագա փուլում՝ երկրի առաջընթացը և բարեկեցության հասնելու պոտենցիալը պայմանավորված կլինեն ապագային մարտահրավերներին և արագ փոփոխություններին պատրաստ և համապատասխան հմտություններով զինված աշխատուժի առկայությամբ։

    «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն

    «Տնտեսություն և արժեքներ»-ը` «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հետազոտական թևը, մտավոր կենտրոն է, որը ձգտում է ներմուծել զարգացման նոր հայեցակարգեր բարձրակարգ միջազգային կապերի, լավագույն որակավորում ունեցող վերլուծաբանների և խորհրդատուների ցանցի միջոցով: Կենտրոնի մասնագիտացումը մրցունակության համակողմանի ուսումնասիրությունն է մակրո և միկրո մակարդակներում, կենտրոնանալով հետևյալ հիմնական ուղղությունների վրա` ազգային տնտեսական և ճյուղային ռազմավարություններ, օտարերկրյա ներդրումներ, սփյուռքի ցանցեր և արժեքները գործարար և հանրային ոլորտներում:

    «Ի-Վի Քոնսալթինգ»-ը գործարար խորհրդատվական, հետազոտական և ֆինանսական միջնորդի ծառայություններ է մատուցում նորարարության և մրցունակության ձգտող կազմակերպություններին:


    Նյութի   աղբյուրը՝     https://b24.am