ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Աշխարհի 47 ամենաթույլ զարգացած երկրները՝ ըստ ՄԱԿ-ի
    Ավելի քան 30 աֆրիկյան երկիր, ինչպես նաև որոշ ասիական երկրներ ու կղզի պետություններ, ներառվել են ՄԱԿ-ի՝ 47 ամենաթույլ զարգացած երկրների ցանկում։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի հրապարակված զեկույցում, գրում է «Իզվեստիա»-ն։ Զեկույցի հեղինակները վերլուծել են երկրները՝ հիմնվելով երեք չափանիշի՝ բնակչության յուրաքանչյուր շնչի եկամտի, մարդկային ռեսուրսների և տնտեսական խոցելիության վրա։Ցանկում ներառվել է 47 պետություն, այդ թվում՝ Անգոլան, Բենինը, Բուրկինա-Ֆասոն, Չադը, Էրիթրեյան, Եթովպիան, Գամբիան, Մալին և այլն։ Ցանկու
  • Հայկական գինիների արտահանման աննախադեպ աճ է գրանցվել
    Ստանդարտների ազգային ինստիտուտն ու Չափագրման ազգային ինստիտուտը միավորվում են մեկ կառույցում: Կառավարության որոշմամբ գործելու է «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» ՓԲԸ-ն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ստանդարտների ազգային ինստիտուտի և Չափագրման ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը նշեց, որ երկու կառույցների միավորումն ուղղված է գործունեությունն առավել արդյունավետ դարձնելուն: «Տվյալ որոշման հիմքում ընկած էր այն մոտեցումը, որ միավորման արդյունքում հնարավոր կլինի օպտիմալ օգտագործե
  • Այսօր Որակի համաշխարհային օրն է
    Որակի համաշխարհային օրն ամենամյա միջոցառում է, որը նշվում է աշխարհի շատ երկրներում նոյեմբերի երկրորդ հինգշաբթի օրը: Օրվա հիմնադրման նախաձեռնողը Որակի եվրոպական կազմակերպությունն է (ЕОК)՝ ՄԱԿ-ի աջակցությամբ։Այն հիմնվել է 1990 թվականին, իսկ վեց տարի անց Որակի եվրոպական կազմակերպությունը նոյեմբերի երկրորդ հիգշաբթին ընդգրկող շաբաթը հայտարարել է Որակի եվրոպական շաբաթ։Որակի համաշխարհային օրվա նպատակը արտադրության եւ սպասարկման ոլորտում բարձր որակի նշանակության ընդգծումն է, ինչպես նաեւ որակի հետ կապված խնդիրների վրա ուշադրություն հրավիրելը։
  • 2020 թվականից շրջանառության կդրվեն նոր որակի դրոշմապիտակներ.
    Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար 2020 թվականից կկիրառվեն նոր որակի դրոշմապիտակներ: Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հատկապես մանկահասակ երեխաների ծնողների ահազանգերը, որ ապրանքներին փակցված դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթը կարող է պոկվել և  պատահարների առիթ դառնալ, խնդիրը հիմնովին կարգավորելու քայլեր է ձեռնարկել: «Վարչապետի հանձնարարությամբ՝  Պետական եկամուտների կոմիտեն ձեռնամուխ է եղել նոր որակի դրոշմապիտակների ձեռքբերման աշխատանքներին: ՊԵԿ նախագահի հրամանով փոխվել են դրոշմապիտակների տեխնիկական բ
  • Հայաստանը հայտնվել է եկամտաբերության ձգտող ներդրողների տեսադաշտում
    Reuters գործակալությունն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշներին, ներկայացրել Հայաստանի եվրապարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ու փորձագետների օգնությամբ համեմատություն անցկացրել տարածաշրջանի երկրների ցուցանիշների հետ:Հոդվածի հայերեն թարգմանությունը տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.Երբ Հայաստանի Հանրապետությունը երկու ամիս առաջ իրականացրեց նոր եվրապարտատոմսերի տեղաբաշխում, պահանջարկը չորս անգամ գերազանցեց առաջարկը՝ ընդգծելով բացասական տոկոսադրույքների աշխա
  • Երազանքի աշխատանք. կայքը փնտրում է մարդկանց, որոնք համաձայն են ապրել բարձր աշխատավարձով շքեղ առանձնատներում
    Կայքը Hush Hush դասի ապրանքների որոնման համար փնտրում է մարդկանց, ովքեր կթեսթավորեն շքեղ առանձնատներ։ Բացի այդ, ընկերությունը դրա համար կվճարի շաբաթը 2550 դոլար, տեղեկացնում է Comments-ը։Hush Hush-ը զբաղվում է թանկ առանձնատների վաճառքով ամբողջ աշխարհում։ Բայց նրանց հարկավոր է 10 մասնագետից բաղկացած թիմ, որոնք կգնահատեն լյուքս բնակարանի պայմաններն ու գները։ Թեսթավորողները մեկ տարվա ընթացքում պետք է այցելեն 10-15 տուն, որոնց մեջ են Ֆրանսիական Ռիվիերայի դղյակը եւ իսպանական ամառանոցը 25 ննջասենյակով։ Ինչից հետո կարծիք են թողնելու մինչեւ 800 բառից բաղկացած՝ նկա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հայաստանը առցանց ազատության ոլորտում Եվրասիայի առաջատարն է

    Առցանց ոլորտում ազատության մակարդակով 2019 թվականին Հայաստանը Եվրասիայի առաջատարն է ճանաչվել: Այս մասին է վկայում Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցը:

    «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, համաշխարհային մակարդակով Հայաստանն առցանց ազատության ոլորտում զբաղեցրել է 8-րդ տեղը, Միացյալ Նահանգներից հետո, Ֆրանսիայից առաջ: Հայաստանի Հանրապետությունը առցանց ոլորտի ազատության մակարդակով առաջ է անցել ոչ միայն բոլոր հարեւաններից այլեւ առցանց ոլորտի առաջատար Ճապոնիայից եւ Հարավային Կորեայից:

    Առցանց ազատության հիմնական չափանիշները երեքն են. առցանց մուտքի իրավունքի սահմանափակումներ, առցանց բովանդակության սահմանափակումներ եւ անցանց իրավունքների խախտում, այդ թվում՝ հսկողություն անձանց առցանց գործունեության վերաբերյալ կամ այդ գործունեության հետեւանքով քրեական եւ այլ հետապնդում:

    2019 թվականի զեկույցը վերնագրված է «Սոցիալական մեդիայի ճգնաժամ», քանի որ, ըստ զեկույցի հեղինակների, աշխարհով մեկ կառավարությունները մեծացող հաճախականությամբ են օգտագործում սոցցանցերի ընձեռված հնարավորությունները սեփական կամ այլ երկրների քաղաքացիների շրջանում կեղծ լրատվություն տարածելու, ընտրություններ կեղծելու եւ մարդկանց հետեւելու նպատակով: Արդյունքում, գլոբալ առցանց ազատությունն արդեն 9-րդ տարին անընդմեջ անկում է ապրում:

    Ավելին, առցանց հնարավորություններից ակտիվորեն սկսել են օգտվել հենց բռնատիրական երկրների առաջնորդները, ովքեր վճարովի թրոլների բանակներ են վարձում՝ փորձելով ազդել այլ երկրների ներքին իրավիճակի եւ ընրտությունների վրա: «Վերջիններս բացահայտել են, որ սոցցանցերում քարոզչությունն ավելի արդյունավետ է, քան գրաքննությունը», - նշում է Freedom House-ի նախագահ Մայք Աբրամովիցը:

    Զեկույցի համաձայն, այսօր ինտերնետից օգտվող 3.8 միլիարդ մարդկանց 89 տոկոսի նկատմամբ իրենց սեփական կամ որեւէ այլ երկրի կառավարության կողմից հսկողություն է սահմանված առցանց ոլորտում: Մարդկանց 65 տոկոսը բնակվում է երկրներում, որտեղ քաղաքացիները բռնության են ենթարկվում կամ նույնիսկ սպանվում են իրենց առցանց գործունեության համար, մինչդեռ շուրջ 46 տոկոս համացանցի օգտատերերի կառավարությունները տարբեր, հիմնականում քաղաքական պատճառներով որոշ ժամկետով անջատել են ինտերնետը կամ բջջային ցանցերը:

    2019-ին ինտերնետից օգտվող բնակչության միայն 24 տոկոսն է գտնվում ազատ ինտերնետ ունեցող երկրներում: Առցանց ազատության ոլորտում լավագույնն է իրավիճակը Իսլանդիայում, Էստոնիայում եւ Կանադայում: Առավել անազատ ինտերնետ ունեցող երկրներն են Սիրիան, Իրանը եւ Չինաստանը: Վրաստանը, որը զիջում է Հայաստանին մեկ կետով, ազատ ինտերնետ ունեցող երկիր է, Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը, աշխարհի երկրների երրորդ քառյակում են՝ անազատ:

    Հայաստանը, Արգենտիանի, Կանադայի, Էստոնիայի եւ Իսլանդիայի հետ մեկտեղ հայտնվել է աշխարհի 5 եզակի երկրների ցուցակում, որոնց կառավարությունները որեւէ քայլ չեն ձեռնարկել առցանց ոլորտը սահմանափակելու ուղղությամբ: Նախկինում, բացառությամբ 2017-ը, Հայաստանը նույնպես ճանաչվել էր առցանց ոլորտում ազատ երկիր, սակայն, աշխարհում համացանցի ազատության դասակարգման մեջ 8-րդ տեղը զբաղեցնում է առաջին անգամ:


    Նյութի  աղբյուրը՝     https://news.am