ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Այսօր նշվում է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը
    2003 թվականի մայիսի 21-ին առաջին անգամ նշվել է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը (World Day for Cultural Diversity for Dialogue and Development):Մշակութային բազմազանությունը ոչ միայն տնտեսական աճի զարգացման շարժիչ ուժն է, այլեւ միջոց ավելի լիարժեք մտավոր, զգայական, բարոյական եւ հոգեւոր կյանքի համար: Սա ամրագրված է մշակույթի հարցերով բոլոր 7 կոնվենցիաներում, որոնք ապահովում են մշակութային բազմազանության խթանման համար ամուր հիմքը: Մշակութային բազմազանությունը ամենաարժեքավոր ակտիվն է, որը պարտադիր պայման է աղքատության ծավալն
  • Այսօր Չափագիտության համաշխարհային օրն է
    Չափագիտության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մայիսի 20-ին: Օրը ընտրվել է 1875 թվականի մայիսի 20-ին Փարիզում` միջազգային դիվանագիտական համաժողովում ստորագրված հայտնի «Մետրական կոնվեցիայի» (Metre Convention) պատվին, որը դարձել է գիտատեխնիկական համագործակցության մասին առաջին միջպետական համաձայնագիրը՝ հիմք դնելով մեկ միասնական միջազգային չափագիտական տարածքի համար,  հաղորդում է Calend-ը:Մետրական կոնվեցիայի հիման վրա ստեղծվել է չափերի եւ կշիռների միջազգային բյուրոն՝ առաջին միջազգային հետազոտական լաբորատորիան, եւ սահմանվել են չափողական գիտությ
  • Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը բաժնետոմսեր է ձեռք բերել Boeing, Facebook, Disney ընկերություններում և ամերիկյան բանկերում.
    Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը (Public Investment Fund, PIF) փոքրածավալ բաժնեմասեր է ձեռք բերել առաջատար ամերիկյան ընկերություններում և բանկերում՝ օգտվելով նավթի գնանկման և կորոնավիրուսի համավարակի ֆոնին բաժնետոմսերի գործակիցների նվազումից:Այս մասին հաղորդում է CNBC ամերիկյան հեռուստաալիքը ՝ հղում անելով ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովին: Սաուդական հիմնադրամը հանձնաժողովին տեղեկացրել է, որ $713.7 մլն արժողությամբ բաժնեմասեր է գնել Boeing ընկերությունում, $522 մլն-ի բաժնետոմսեր Citigroup բանկում և նույն մասնաբաժինն էլ F
  • Հունաստանն այսօրվանից ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախագահությունը
    Հունաստանը մայիսի 15-ից կես տարով ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Աթենքն իր նախագահության ծրագրի առաջնահերթություն է ցանկանում դարձնել մարդու իրավունքների պաշտպանությունը:Եվրոպայի խորհրդի նախագահի պաշտոնին Հունաստանը փոխարինում է Վրաստանին, իսկ նոյեմբերի 18-ին նախագահությունը կփոխանցի Գերմանիային:Հունաստանի փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը հայտարարել է, որ իրենք առաջնահերթություն են դարձնելու մարդու իրավունք
  • Մայիսի 15-ը Կլիմայի միջազգային օրն է
    Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը։ Այս ոչ պաշտոնական բնապահպանական տոնը սահմանվել է՝ ի պատասխան օդերեւութաբանների կոչի՝ պաշտպանել կլիման որպես կարեւոր ռեսուրս, որն ազդում է ներկա ու ապագա սերունդների բարեկեցության վրա։Կլիմայի պահպանությունը մարդկության առջեւ այսօր ծառացած գլոբալ խնդիրներից մեկն է։ Գլոբալ տաքացումը, մթնոլորտային շերտում օզոնի բարձր պարունակությունը, բնական աղետները, մոլորակի վրա եղանակային պայմանների փոփոխությունները հանգեցնում են Երկիր մոլորակի կլիմայի վատթարացման, ինչը, որպես հետեւանք, բացասական ա
  • ԵՄ-ում մտավախություն ունեն, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները կարող են վտանգել եվրոգոտին
    Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի պատճառով խորը տնտեսական անկումը, իսկ հետո տարբեր երկրներում ոչ լիարժեք և անհավասար վերականգնումը կարող է վտանգել եվրոգոտին, կարծում է տնտեսության գծով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին, գրում է ria.ru-ն։«Խորը և անհավասար ռեցեսիան, որին հետևում է ոչ լիարժեք և նաև անհավասար վերականգնումը, ներառում է տարբերությունների վատթարացման (ԵՄ-ի երկրների միջև) իրական ռիսկ, ինչը կարող է վտանգել միասնական շուկան և եվրոգոտին»,- ասել է նա մամուլի ասուլիսում:Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ինչ է պետք ՝ կողմնորոշվելու համար ինտերնետային կապի արագությունն ընտրելիս

    Օգտակար տեղեկություններ՝ ֆիքսված համացանցի գործող և ապագա բաժանորդների համար:
    Ինչպես ցանկացած ապրանքի, ֆիքսված համացանցի դեպքում ևս արցախյան շուկայում կա առաջարկի լայն ընտրանի. 512Կբիթ/վ-ից մինչև 30Մբիթ/վ: Դա մեծ միջակայք է, նվազագույնից առավելագույնի՝ 60 անգամ տարբերությամբ: Ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն: Ներկայացնում ենք տեղեկություններ, որոնք կօգնեն չշփոթվել այդ տիրույթում:
    Այս հարցում ամենադիպուկը, թերևս, համեմատությունն է մեքենայի շարժիչի հզորության հետ: Մենք այն ընտրում ենք՝ կախված նպատակից կամ նախասիրությունից: Եթե ագրեսիվ վարելու սիրահար ենք, ապա պարզ է, որ 70 ձիաուժանոց շարժիչով մեր ուզածը չենք ստանա: Եթե վերընթաց ճանապարհին, 4 ուղևորով, անվտանգ ու հարմարավետ վազանցներ ենք կատարում, ապա մեր մեքենայի շարժիչը, ցանկալի է, որ լինի առնվազն 150+ ձիաուժանոց: Իհարկե, սրանք մոտավոր թվեր են: Ի տարբերություն կապի, որտեղ պահանջվող արագությունը հայտնում են հե՛նց համաշխարհային հայտնի ընկերությունները:
    Եվ այսպես, նախ հստակեցնում ենք, թե որն է նպատակը: Եթե ես մասնագետ եմ ու գործընկերներիս հետ աշխատում եմ մեծածավալ վիդեո ֆայլերով, ապա միանգամից պետք է մոռանամ 1, 5, 10Մբիթ/վ-ները: Դրա համար ավելի բարձր արագություն է պահանջվում: Դիտարկենք ավելի «կենցաղային» տարբերակներ, օրինակ՝ հաղորդակցման անբաժան մաս դարձած տեսակապը:
    Աշխարհում և մեզ մոտ շատ տարածված SKYPE-ի տվյալով, 2 մասնակցի HD որակով տեսազանգի համար անհրաժեշտ է առնվազն 1.5 Մբիթ/վ: Խմբային զրույցն ավելի մեծ արագություն է պահանջում. 3 անձի դեպքում՝ 2 Մբիթ/վ, 5-ի դեպքում՝ 4 Մբիթ/վ և այլն: Ահա SKYPE-ի պաշտոնական պարզաբանումը.
    https://support.skype.com/en/faq/FA1417/how-much-bandwidth-does-skype-need
    FACEBOOK-ի մեսինջերում շփման արագությանը ներկայացվում են նույն՝ SKYPE-ի պահանջները.
    https://www.bandwidthplace.com/internet-speed-facebook-chat-whats-ideal-article/
    FACEBOOKОДНОКЛАССНИКИ և այլ սոցցանցերի ընդհանրական պահանջը սահուն զննման (browsing), HD տեսանյութերի և ուղիղ եթերի համար՝ 3-6 Մբիթ/վ-նն է:
    https://go.frontier.com/recommended-internet-speed-for-streaming
    YOUTUBE կայքում HD որակի տեսանյութը սահուն նվագարկելու նվազագույն արագությունը 2.5 Մբիթ/վ-ն է:
    https://www.google.com/get/videoqualityreport/#methodology
    ՍՄԱՐՏ  հեռուստացույցը տարբեր հնարավորություններով օգտագործելու համար՝ պարզագույն ֆունկցիաներից մինչև  3D ֆիլմի դիտում, պահանջվում է 1-10 Մբիթ/վ արագություն:
    https://prosmartv.ru/connected-tv/kakaya-skorost-interneta-nuzhna-dlya-smart-tv.html
    Սրանք տարածված ծառայություններից օգտվելու ընդամենը մի քանի տվյալ էին: Իրականում ոչ մեկս չգիտի՝ հաջորդ վայրկյանին ինչ «ծանրության» կայքում կհայտնվի համացանցի անծայրածիր աշխարհում: Կայքերը ավելի ու ավելի են «ծանրանում» գովազդային և HD բովանդակությամբ: Համեմատության համար. 2011թ-ի հունիսին վեբ էջի միջին «ծանրությունը» 377կբ էր, 2019-ի հոկտեմբերին՝ արդեն 2722կբ: Այսուհանդերձ, հուսով ենք, որ ներկայացված տվյալները ծառայեցին նպատակին. օգնելով իմանալ ամենամասսայական ռեսուրսների պահանջմունքը և  կողմնորոշվել կապի արագությունն ընտրելիս: Իհարկե, չմոռանալով, որ բոլոր թվերը նշված են մեկ սարքի համար: Սա պետք է անպայման հաշվի առնել, եթե մտադիր եք զուգահեռաբար մեկից ավելի սարքերով օգտվել համացանցից:



    Նյութի  աղբյուրը՝     https://artsakhpress.am/