ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հունվարի 1-ից կփոխվի ապրանքները փոստով ներկրելու կարգը
    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 1-ից կփոփոխվի անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգը: Մասնավորապես՝ 2020թ. հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով կարող են ներմուծվել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի եւ հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում €200-ին համարժեք գումարը, եւ (կամ) քաշը (միջազգային փոս
  • Շվեյցարացի ուսանողը լուծել է հարյուրամյա ֆիզիկական հանելուկը
    Շվեյցարիայի Լոզան քաղաքի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի ուսանող Վասիմ Դաուադին լուծել է ֆիզիկական գլուխկոտրուկը, որը գիտնականները չէին կարողանում լուծել 100 տարի շարունակ, հայտնում է Neue Züricher Zeitung-ը:Ֆիզիկոսների համար հանելուկն այն էր, թե ինչու օդի պղպջակը հեղուկով ուղղաձիգ նեղ խողովակում վեր չի բարձրանում, ինչը նկատվում է հանքային ջրով շիշը բացելիս:Հետազոտություն անցկացնելով՝ Դաուադին պարզել է, որ պղպջակն, այնուամենայնիվ, վերեւ է տեղաշարժվում, սակայն այնքան դանդաղ, որ այդ շարժումն անհնար է տեսնել անզեն աչքով: Նա նաեւ հայտնաբերել է, որ օդի շա
  • Առևտրային պատերազմն անվերջ են անվանել
    Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև լարված առևտրային հարաբերությունները կշարունակվեն նույնիսկ երկրների միջև գործարքի «առաջին փուլի» կնքումից հետո, հայտարարել է Plurimi բրիտանական կառավարման ընկերության IT-տնօրեն Պատրիկ Արմսթրոնգը, որին մեջբերում է CNBC-ն: «Կարծում եմ, որ ԱՄՆ-ի և Չինաստանի հակասություններն անլուծելի են»,- նշել է Արմսթրոնգը: Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Բրազիլայից և Արգենտինայից պողպատի և ալյումինի ներմուծման պաշտպանիչ տուրքերի վերականգման մասին վերջերս արած հայտարարությունը վկայում է համաշխարհային առևտրային պատեր
  • ԱՊՀ-ում «աշխատավարձերի» վարկանշային աղյուսակում Հայաստանը միջին աշխատավարձով առաջ է անցել Ադրբեջանից
    Հայաստանը 2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ ԱՊՀ երկրներում «աշխատավարձերի» վարկանշային աղյուսակում առաջ է անցել Ադրբեջանից, գրում է «ՌուսԱրմԻնֆո»-ն: ԱՊՀ-ի վիճակագրության կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանում միջին աշխատավարձը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 385 ԱՄՆ դոլար՝ երկրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 15 դոլարով:Ադրբեջանը հետ է մնում Հայաստանից 10 դոլարով:Ռուսաստանը 705 դոլարով (2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ 45 դոլարով նվազում) շարունակում է գլխավորել վարկանշային աղյուսակը: Երկրորդ տեղում Բելառուսն է՝ 545 դոլարով
  • Հունգարիան պատրաստ է ԵԱՏՄ-ին միանալու բանակցություններին
    Հունգարիան պատրաստ է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու բանակցություններին։ Այս մասին Մոսկվայում անցկացվող Եվրասիական տնտեսական ինտեգրման XIV ամենամյա համաժողովի ընթացքում հայտարարել է Հունգարիայի փոխվարչապետ Միհալի Վարգան, փոխանցում է Panorama.am-ը:Ednews.net-ը գրում է՝ փոխվարչապետը նշել է, որ Հունգարիայի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կստեղծի համագործակցության նոր ուղիներ։Նա ասել է, որ Կենտրոնա-Արևելյան Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանները զարգացող երկու շրջան են:«Դա կօգնի զարգացնել մեր երկրների տնտեսությունները, քանի որ մենք ուզ
  • 2020 թ.-ին Արցախում կմեկնարկի արևային առաջին կայանի շինարարությունը
    2020 թվականին Արցախում կմեկնարկի առաջին արևային կայանի շինարարությունը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած լիագումար նիստին ասել է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը: Նրա խոսքով՝ արդեն իսկ հաստատված են էներգետիկայի արևային ճյուղի ներդրման օրենսդրական  կարգավորումները և համապատասխան որոշումները:Մ. Վիրաբյանը տեղեկացրել է, որ համապատասխան լիազոր մարմնի կողմից հաստատված են արևային հողահանդակների տվյալները:Նյութի աղբ
  • Շատ շուտով բոլորի համար էներգիայի հիմնական մատակարար կլինի արևը.
    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք Իտալիայի հետ Հայաստանի հարաբերությունների համար խնդի՞ր է այն, որ Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է:ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ունի լավ հարաբերություններ Իտալիայի հետ և հույս հայտնել, որ դրանք ավելի կբարելավվեն:«Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի և բոլոր երկրներ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հայաստանը հայտնվել է եկամտաբերության ձգտող ներդրողների տեսադաշտում

    Reuters գործակալությունն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշներին, ներկայացրել Հայաստանի եվրապարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ու փորձագետների օգնությամբ համեմատություն անցկացրել տարածաշրջանի երկրների ցուցանիշների հետ:

    Հոդվածի հայերեն թարգմանությունը տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

    Երբ Հայաստանի Հանրապետությունը երկու ամիս առաջ իրականացրեց նոր եվրապարտատոմսերի տեղաբաշխում, պահանջարկը չորս անգամ գերազանցեց առաջարկը՝ ընդգծելով բացասական տոկոսադրույքների աշխարհում եկամտի ձգտող ներդրողների շրջանում նախկին ԽՍՀՄ փոքր հանրապետության նոր ձեռք բերած գրավչությունը:

    Անցյալ տարի տեղի ունեցած բողոքի խաղաղ ակցիաներից հետո, որոնց արդյունքում ձեւավորվեց բարեփոխումների միտված կառավարություն, Հայաստանի տնտեսությունը սկսել է աճել ավելի արագ, քան նավթով հարուստ հարեւան Ադրբեջանը՝ բարձրացնելով ներդրողների պատրաստակամությունը փոխառություն տրամադրել դեպի ծով ելք չունեցող երեք միլիոնանոց ժողովրդին:

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընդունել է բարեփոխումների մի ծրագիր, որի նպատակն է հզորացնել Հայաստանի ինստիտուտները եւ օրենքի գերակայությունը, բարելավել գործարար միջավայրը եւ խստացնել կոռուպցիայի դեմ պայքարը:

    Ծրագիրը նախատեսում է առաջիկա չորս տարում ներդրումների տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ հասցնել 23-25 տոկոսի՝ ներկայիս շուրջ 20 տոկոսի փոխարեն, եւ արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը 37 տոկոսից հասցնել 43-45 տոկոսի:

    «2018 թվականի հեղափոխությունից հետո հույսեր են առաջացել, որ նոր կառավարությունը վճռականորեն առաջ կշարժվի կառուցվածքային բարեփոխումներով եւ, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարով»,- Reuters գործակալությանը հայտնեց Barclays-ում զարգացող Եվրոպայի մասով տնտեսագետ Լիզա Երմոլենկոն:

    «Մինչ այժմ կառավարությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ ամրապնդելով այդ հույսերը, որի ապացույցն է տարվա սկզբին ընդունված կառավարության ծրագիրը»:

    Սեպտեմբերին Հայաստանը երրորդ անգամ մուտք գործեց միջազգային կապիտալի շուկա՝ տեղաբաշխելով 500 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր, որի դիմաց պահանջարկը կազմեց ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար: Միաժամանակ Հայաստանը հետ գնեց 2013 թվականին թողարկած իր առաջին եվրապարտատոմսերի մեծ մասը, որոնք ենթակա են մարման 2020 թվականի սեպտեմբերին:

    Հայաստանի Հանրապետության 2025 թվականին մարվող եվրապարտատոմսերի եկամտաբերությունը կազմում է 3.9 տոկոս, ինչը փոքր-ինչ բարձր է Ադրբեջանի եւ Ուզբեկստանի 2024 թվականին մարվող պարտատոմսերի համապատասխան ցուցանիշներից՝ համապատասխանաբար 3.3 եւ 3.5 տոկոս: JPMorgan-ի զարգացող շուկաների պարտատոմսերի ինդեքսում Հայաստանի եվրապարտատոմսերի գինը տարեսկզբից աճել է մոտ 14 տոկոսով՝ Վրաստանի եվրապարտատոմսերի գնի 9,4 տոկոս աճի համեմատ:

    «Հայկական պարտատոմսերն այս տարի գերազանցեցին տարածաշրջանի նմանօրինակ պարտատոմսերից շատերին, ինչը նշանակում է, որ ներդրողները ակնհայտորեն վստահում են շարունակական բարեփոխումներին»,- Reuters  գործակալությանը ասել է «ՎՏԲ Կապիտալ»-ի ֆիքսված եկամտի ստրատեգ Իգոր Ռապոխինը:

    Հաշվի առնելով զարգացած աշխարհի մեծ մասում գրանցված ռեկորդային ցածր եկամտաբերությունը՝ գումար ներդնելու համար շատ ներդրողներ փորձեցին գտնել ավելի ռիսկային զարգացող շուկաներ: Ի տարբերություն բազմաթիվ խոշոր զարգացող շուկաների, ինչպիսիք են Թուրքիան կամ Հարավային Աֆրիկան, որոնք գտնվում են որոշակի անկայուն վիճակում, ֆոնդերի կառավարիչների ուշադրությունը գրավում են բարեփոխումներ իրականացնող փոքր երկրները:

    Կայուն տնտեսական աճ

    2019 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը կազմել է 6,5 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս շաբաթ Կենտրոնական բանկը ընթացիկ տարվա ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը 4.9 տոկոսից բարձրացրել է մինչեւ 6,9-7,1 տոկոս՝ պայմանավորված արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտների դրական միտումներով:

    Հայաստանը Խորհրդային Միության փլուզումից ի վեր մեծապես հենվել է հանքարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտների վրա, սակայն նախորդ տարվա 5,2 տոկոս աճին նպաստող հիմնական ոլորտները եղել են զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները եւ թեթեւ արդյունաբերությունը, օրինակ՝ տեքստիլ արդյունաբերությունը:

    Երկիրը դեռեւս մեծապես կախված է կայսերական ավանդույթները դեռեւս պահպանող Ռուսաստանի աջակցությունից եւ ներդրումներից, որի տնտեսական անկումը վերջին տարիներին բացասաբար է ազդել Հայաստանի արտահանման, ինչպես նաեւ Ռուսաստանում աշխատող հայերի կողմից կատարվող դրամական փոխանցումների վրա, սակայն պաշտոնյաներն ասում են, որ դրամական փոխանցումների հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ աստիճանաբար նվազում է:

    Ինչպես նախորդ ամիս Reuters-ին ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, երկու ամսից ուժի մեջ մտնող հարկային բարեփոխումները հետագա խթան կհանդիսանան տնտեսության համար:

    Հաջորդ տարի Հայաստանը շահութահարկը 20 տոկոսից կնվազեցնի մինչեւ 18 տոկոս, կներդնի համահարթ եկամտահարկ 23 տոկոսի չափով եւ կավելացնի ծխախոտի եւ ալկոհոլի տուրքերը: Տարեկան 50,000 դոլարից պակաս շրջանառություն ունեցող մասնավոր ձեռնարկությունները կունենան զրոյական հարկեր:

    Moody's համաշխարհային վարկանշավորող գործակալությունը օգոստոսին բարձրացրեց Հայաստանի սուվերեն վարկանիշը B1-ից Ba3՝ նշելով, որ կարեւոր է պահպանել բարեփոխումների տեմպը:

    Պաշտոնյաների եւ փորձագետների կարծիքով՝ ակնկալվում է, որ 2020 թվականին տնտեսական աճը կդանդաղի, քանի որ Հայաստանին պետք են ավելի շատ կառուցվածքային բարեփոխումներ՝ ավելի մրցունակ դառնալու համար:

    «Տնտեսական աճն ունի տատանողականություն եւ հիմնվում է նեղ բազայի վրա՝ արտացոլելով դանդաղ անցումը դեպի մրցունակ մասնավոր հատվածի կողմից առաջ մղվող տնտեսություն»,- Reuters  գործակալությանն ասել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովան:

    «Կանխատեսվում է, որ առաջիկա տարիներին տնտեսական աճը կկայունանա ՝ մոտ 4,5-5 տոկոսի սահմաններում,- ասել է նա՝ հավելելով.- Աճի ներուժի բարձրացումը պահանջում է կառուցվածքային բարեփոխումներ»:



    Նյութի  աղբյուրը՝    https://banks.am/