ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Շվեյցարիան թողարկել է աշխարհում ամենափոքր մետաղադրամը
    Շվեյցարիայում ստեղծվել է աշխարհի ամենափոքր մետաղադրամը: Դրա վրա պատկերված է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնը: Այս մասին հաղորդվել է Շվեյցարիայի դրամապալատի կայքում:Մետաղադրամը պատրաստված է ոսկուց, դրա տրամագիծը կազմում է 2.96 միլիմետր, իսկ քաշը՝ 0.063 գրամ: Երեսի կողմում պատկերված է Էյնշտեյնի լեզուն հանած հայտնի պատկերը Արթուր Սաասի 1951թ.-ին արված լուսանկարից: Հակառակ կողմում փորագրված է Helvetia մակագրությունը (Շվեյցարիայի խորհրդանիշը) և խաչ:Մետաղադրամի անվանական արժեքը շվեյցարական ֆրանկի ընդամենը մեկ քառորդն է (128
  • Ճապոնիան պատրաստվում է մինչեւ 2030թ․ 6G թողարկել
    Ճապոնիայի ներքին գործերի եւ կոմունիկացիաների նախարարությունը մտադիր է մինչեւ հունվարի վերջը Տոկիոյի համալսարանի մասնագետների գլխավորությամբ ձեւավորել հետազոտական խումբ, որը կզբաղվի «հետ5G»տեխնոլոգիայի անցման ռազմավարության մշակմամբ, հայտնում է HighTech+-ը՝ հղում կատարելով Gizmochina-ին։6G բջջային կապը, որը տասն անգամ ավելի արագ կլինի, քան հինգերորդ սերնդինը, Ճապոնիայում կհայտնվի մինչեւ 2030 թվականը։ Այդ ուղղությունը հանձնարարել են վերահսկել անմիջապես նախարար Տակաո Սանաեին։Բարձր արագությամբ 6G կոմունիկացիայի հայտնվելը ապագայի հասարակությանը
  • Կապիտալիզմն իր այժմյան տեսքով ավելի շատ վնաս, քան օգուտ է բերում
    Աշխարհի մարդկանց մեծ մասը կարծում է, որ կապիտալիզմն իր այժմյան տեսքով ավելի շատ վնաս, քան օգուտ է բերում, ասվում է Դավոսում գործարար եւ քաղաքական առաջնորդների հանդիպման նախաշեմին անցկացված հարցման մեջ, հայտնում է Reuters-ը։Այս տարի Edelman Trust Barometer-ը, որը երկու տասնամյակ հիմնական ինստիտուտների հանդեպ վստահության մասին հարցումներ է անցկացրել տասնյակ հազարավոր մարդկանց շրջանում, առաջին անգամ փորձել է հասկանալ, թե ինչպես է ընկալվում կապիտալիզմը։Հետազոտության հեղինակները հայտնել են, որ նախկին հարցումները, որոնք ցույց են տվել անհավասարության աճող զ
  • Նորվեգացի միլիարդատերը արևի էներգիան փողի է «վերածել»
    Նորվեգացի միլիարդատեր Քելա Ինգե Ռեքեի Aker ASA ընկերությունը արեգակնային էներգիայի ոլորտում մեկ ամսվա ներդրումից վաստակել է 235 միլիոն կրոն (մոտ 26,5 միլիոն դոլար): Այս մասին գրում է Bloomberg- ը: Նորվեգացի միլիարդատերը «արևային էներգիան» վերածել է փողի: Արևային պանելների համար Polysilicon արտադրող REC Silicon ASA-ը հունվարի 16-ին աճուրդի ընթացքում բարձրացել է 60 տոկոսով: Աճման պատճառը առևտրային գործարքի առաջին փուլի վերաբերյալ ԱՄՆ-Չինաստան համաձայնագրի ստորագրումն է եղել:Ռեքեն 85 միլիոն կրոն արժողությամբ (մոտավորապես 9,5 միլիոն դոլար) բաժնետոմսեր է ձեռք բերել REC Silicon
  • Դեկտեմբերին պարենի համաշխարհային գները բարձր են եղել
    ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը գրանցել է վերջին հինգ տարվա տվյալների առավելագույն ցուցանիշը:Պարենի համաշխարհային գները երրորդ ամիսն անընդմեջ աճ են գրանցում:  Դեկտեմբերի գնաճը հիմնականում պայմանավորված էր բուսական յուղի գնի անհամեմատ թանկացմամբ, որի պատճառով ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը վերջին հինգ տարիների կտրվածքով հասավ իր առավելագույնին:Պարենային ապրանքների գնային ինդեքսը ամսվա ընթացքում կազմել է միջինը 181.7 նիշ, ինչը նոյեմբերի համեմատ ավել է 2.5 տոկոսով և ամենաբարձրն է 2014թ. դեկտեմբերից ի վեր:Ընդհանուր առմամբ 201
  • Ամերիկա-չինական առեւտրային պատերազմը կթեւակոխի նոր փուլ
    Ամերիկա-չինական առեւտրային պատերազմը կթեւակոխի նոր, ավելի հանգիստ փուլ չորեքշաբթի այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ Պետական խորհրդի փոխվարչապետ Լյու Հեն կստորագրեն առեւտրային գործարքի մի մասը, որը կնախատեսի Չինաստանի կողմից ամերիկյան արտադրանքի գնման զգալի մեծացում, հաղորդում է Reuters-ը:Թրամփն ու Լյուն կստորագրեն 86 էջանոց փաստաթուղթ Սպիտակ տանը արարողության ժամանակ գործնական, կառավարական եւ դիվանագիտական շրջանակներից ավելի քան 200 հյուրերի մասնակցությամբ:Գործարքի հիմքում է Չինաստանի խոստումը 200 մլրդ դոլարի չափով ամերիկ
  • ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրից հետո Իրան-Հայաստան առևտուրն աճում է
    Իրանի և Եվրասիական տնտեսական միության ազատ առևտրի համաձայնագիրը նշանակալի ազդեցություն է ունեցել Իրանի և Հայաստանի առևտրային հարաբերությունների վրա:Այս մասին «IRNA»-ին տված հարցազրույցում ասել է Իրան-Հայաստան առևտրական պալատի ղեկավար Հերվիկ Յարիջանյանը:«Երկու կողմերը կիրառում են համաձայնագրի հիման վրա առաջարկվող սակագնային նվազեցումներ, և այս առումով որևէ խնդիր չի առաջացել»,-ասել է Յարիջանյանը:Նրա խոսքով՝ համաձայնագրի գործարկումից հետո այս ժամանակահատվածում Իրանի՝ Հայաստանի հետ առևտրի ծավալը էականորեն տարբերվում է: Յարիջանյա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Առևտրային պատերազմն անվերջ են անվանել

    Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև լարված առևտրային հարաբերությունները կշարունակվեն նույնիսկ երկրների միջև գործարքի «առաջին փուլի» կնքումից հետո, հայտարարել է Plurimi բրիտանական կառավարման ընկերության IT-տնօրեն Պատրիկ Արմսթրոնգը, որին մեջբերում է CNBC-ն:

    «Կարծում եմ, որ ԱՄՆ-ի և Չինաստանի հակասություններն անլուծելի են»,- նշել է Արմսթրոնգը: Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Բրազիլայից և Արգենտինայից պողպատի և ալյումինի ներմուծման պաշտպանիչ տուրքերի վերականգման մասին վերջերս արած հայտարարությունը վկայում է համաշխարհային առևտրային պատերազմը չավարտելու և դրա փոխարեն նոր հակառակորդների անցում կատարելու նրա մտադրության մասին:

    «Չեմ կարծում, որ մենք կունենանք նոր գործարք, որը կհանգեցնի համաշխարհային առևտրի վերսկսմանը»,- ասել է Արմսթրոնգը: Միևնույն ժամանակ, նա ներդրողներին խորհուրդ է տվել ձեռք բերել ակտիվներ տարբեր շուկաներում՝ Վաշինգտոնի և Պեկինի միջև գործարքի «առաջին փուլի» կնքման ակնկալիքով. «Այն ամենը, ինչ դուք պետք է հիմա անեք, որպեսզի գումար վաստակեք, որևէ ակտիվ ունենալն է և սպասելը, որ դրա գինն ավելանա: Մոտ ժամանակներս ոչ ոք իջեցման վրա չի խաղա, քանի որ ոչ ոք չի ցանկանում գործարքը դիմավորել կարճ դիրքում»:

    Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ գործարքի «առաջին փուլի» ավարտը, որի մասին հայտարարվել էր հոկտեմբերին, կարող է հետաձգվել մինչև հաջորդ տարվա նոյեմբերի ԱՄՆ նախագահական ընտրությունները:


    Նյութի  աղբյուրը՝   https://www.1in.am/