ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Սննդամթերքի համաշխարհային գները ռեկորդային նվազել են
    2020-ի մայիսին սննդամթերքի համաշխարհային գները հասել են ռեկորդային ցածր ցուցանիշի՝ կապված կորոնավիրուսի համավարակի բացասական հետևանքների հետ:1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Lenta.ru կայքը:Սննդամթերքի գները նվազում են չորս ամիս շարունակ: Տվյալները հաղորդում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը:Մայիսին սննդամթերքի գների ինդեքսը կազմել է միջինը 162.5 կետ, ինչը 1.9 տոկոսով ցածր է նախորդ ամսվա համեմատ: Ապրիլից հետո կաթնամթերքի գները նվազել են 7.3 տոկոսով, բուսական ձեթի գինը նվազել է 2.8 տոկոսով: Մսամթերքի գինը մեկ ամսում նվազել է 0.
  • Թբիլիսին և Բաթումին հայտնվել են «Քովիդ-19»-ի առումով 2020-ի ամենաանվտանգ եվրոպական զբոսաշրջային ուղղությունների ցանկում
    Վրաստանի քաղաքներից երկուսը՝ Թբիլիսին և Բաթումին, հայտնվել են Եվրոպայում 2020-ին ճանապարհորդելու ամենաանվտանգ ուղղությունների ցանկում, որը կազմել են uropean Best Destinations (EBD) զբոսաշրջային ուղեցույցի մասնագետները:Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, Թբիլիսին գլխավորել է այդ ցանկը, իսկ Բաթումին հայտնվել է 7-րդ հորիզոնականում: Ընդհանուր առմամբ, վարկանշային ցանկում 20 ուղղություն է ներառվել, որոնք ամենաանվտանգն են կորոնավիրուսի տարածման տեսանկյունից:Ինչպես նշվում է, այդ բոլոր երկրներում հատուկ արարողակարգեր են սահմանվել, որոնք վերաբերում են հիգիեն
  • Այսօր նշվում է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը
    2003 թվականի մայիսի 21-ին առաջին անգամ նշվել է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը (World Day for Cultural Diversity for Dialogue and Development):Մշակութային բազմազանությունը ոչ միայն տնտեսական աճի զարգացման շարժիչ ուժն է, այլեւ միջոց ավելի լիարժեք մտավոր, զգայական, բարոյական եւ հոգեւոր կյանքի համար: Սա ամրագրված է մշակույթի հարցերով բոլոր 7 կոնվենցիաներում, որոնք ապահովում են մշակութային բազմազանության խթանման համար ամուր հիմքը: Մշակութային բազմազանությունը ամենաարժեքավոր ակտիվն է, որը պարտադիր պայման է աղքատության ծավալն
  • Այսօր Չափագիտության համաշխարհային օրն է
    Չափագիտության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մայիսի 20-ին: Օրը ընտրվել է 1875 թվականի մայիսի 20-ին Փարիզում` միջազգային դիվանագիտական համաժողովում ստորագրված հայտնի «Մետրական կոնվեցիայի» (Metre Convention) պատվին, որը դարձել է գիտատեխնիկական համագործակցության մասին առաջին միջպետական համաձայնագիրը՝ հիմք դնելով մեկ միասնական միջազգային չափագիտական տարածքի համար,  հաղորդում է Calend-ը:Մետրական կոնվեցիայի հիման վրա ստեղծվել է չափերի եւ կշիռների միջազգային բյուրոն՝ առաջին միջազգային հետազոտական լաբորատորիան, եւ սահմանվել են չափողական գիտությ
  • Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը բաժնետոմսեր է ձեռք բերել Boeing, Facebook, Disney ընկերություններում և ամերիկյան բանկերում.
    Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը (Public Investment Fund, PIF) փոքրածավալ բաժնեմասեր է ձեռք բերել առաջատար ամերիկյան ընկերություններում և բանկերում՝ օգտվելով նավթի գնանկման և կորոնավիրուսի համավարակի ֆոնին բաժնետոմսերի գործակիցների նվազումից:Այս մասին հաղորդում է CNBC ամերիկյան հեռուստաալիքը ՝ հղում անելով ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովին: Սաուդական հիմնադրամը հանձնաժողովին տեղեկացրել է, որ $713.7 մլն արժողությամբ բաժնեմասեր է գնել Boeing ընկերությունում, $522 մլն-ի բաժնետոմսեր Citigroup բանկում և նույն մասնաբաժինն էլ F
  • Հունաստանն այսօրվանից ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախագահությունը
    Հունաստանը մայիսի 15-ից կես տարով ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Աթենքն իր նախագահության ծրագրի առաջնահերթություն է ցանկանում դարձնել մարդու իրավունքների պաշտպանությունը:Եվրոպայի խորհրդի նախագահի պաշտոնին Հունաստանը փոխարինում է Վրաստանին, իսկ նոյեմբերի 18-ին նախագահությունը կփոխանցի Գերմանիային:Հունաստանի փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը հայտարարել է, որ իրենք առաջնահերթություն են դարձնելու մարդու իրավունք
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Միջազգային ֆինանսական համակարգը և գլոբալ անհաշվեկշռվածությունը

    ԴԱՎԻԹ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
    ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոն


    Համաշխարհային ֆինանսական համակարգը խորությամբ արմատավորված է և դժվարությամբ է փոփոխությունների ենթարկվում, սակայն, կարծում ենք` 21-րդ դարում միջազգային արժութային համակարգը կառուցվածքային վերափոխումների կենթարկվի: Այս ամենը կազդի նաև արժութային պահուստների կազմի և կառուցվածքի, արտաքին առևտրային շրջանառության և ներդրումների վրա: Ներկայումս արժութային շուկաներում, չնայած իրական հատվածում առաջատարության կորստին, գլխա-վոր «խաղացողը» ԱՄՆ-ն է, և երկարաժամկետ հատվածում վերջինիս ջանքերն ուղղված կլինեն հենց համաշխարհային ֆինանսական շուկայում գերակշռող դիրքի պահպանմանն ու ամրապնդմանը: Այդ ջանքերը կգործադրվեն ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու ռազմական մեթոդներով:

    Հիմնաբառեր. միջազգային ֆինանսական համակարգ, արժութային շուկաներ, գլոբալ   անհաշվեկշռվածություն, ոսկյա արժութային պահուստներ


    Այսօր համաշխարհային տնտեսությանը բնորոշ է միջազգային տարբեր անհավասարակշռությունների  առկայությունը, որոնցից յուրաքանչյուրը կարող է նոր ճգնաժամ առաջացնել: Հարկ է մտածել, թե արդյո՞ք այս բոլոր անհավասարակշռությունները նույն հիմքը չունեն, իսկ ավելի որոշակի` արդյո՞ք միջազգային արժութային համակարգի բացակայությունը չէ դրանց պատճառը: Ակնհայտ է, որ մենք այլևս չունենք վարվելակերպի` միջազգային մակարդակով համաձայնեցված կանոններ, որոնք բոլորի երկարաժամկետ բարեկեցության ապահովման համար կսահմանափակեին առանձին անկախ պետությունների անհապաղ գործողությունների հնարավորությունը:
    Նման կանոններ առկա էին ոսկյա ստանդարտի ժամանակաշրջանից մինչև Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` Բրետոնվուդսյան համակարգի շրջանակներում, սակայն դրանք դադարեցին գոյություն ունենալ ավելի քան չորս տասնամյակ առաջ: Այսօր նման կանոններ գործում են եվրոգոտում, սակայն համաշխարհային մասշտաբով դրանք առկա չեն: Առաջատար երկրները կարող են հետապնդել իրենց սեփական կարճաժամկետ հետաքրքրությունները, այն է` ավելի ցածր տոկոսադրույքների ու դրամավարկային քաղաքականության ոչ ավանդական միջոցառումների օգնությամբ ազգային տնտեսության խթանում` չմտածելով այլ երկրների մասին: Սա հանգեցնում է հենց այդ երկրների համար չկանխատեսված երկարաժամկետ ռիսկերի, այդ թվում` ապագայում գնաճի հավանականության ու ներքին այլ անհավասարակշռությունների: Ավելին, միջազգային անհավասարակշռությունների տարբեր տեսակներ ստեղծելով` քաղաքականության նման միջոցառումները կարող են նաև «աշխատել» այլ երկրների երկարաժամկետ հետաքրքրությունների դեմ:
    Եվրոյի ներդրումից հետո (1999 թ. հունվարի 1) միջազգային արժութային համակարգում նույնպես ձևավորվեց երկու բևեռ: Իր նշանակությամբ եվրոն դարձավ ԱՄՆ դոլարից հետո աշխարհի երկրորդ արժույթը: Ըստ գնողունակության, արտաքին տնտեսական գործունեության և առևտրի հետ ունեցած կապի` ֆինանսական շուկայում առաջխաղացման բնույթի այս արժույթները բավականին մոտ են միմյանց: Դրանք, մեր կարծիքով, հետագայում միանման կարևոր դեր կխաղան համաշխարհային տնտեսության զարգացման գործում:
    Իսկապես, եվրոգոտու 11 երկրներ համաշխարհային առևտրում իրենց տեսակարար կշռով գերազանցել են ԱՄՆ-ին: Ընդ որում, այդ երկրներում, ի տարբերություն ԱՄՆ-ի, առևտրային հաշվեկշիռը դրական է: Որոշ մասնագետներ կանխատեսում են, որ առաջիկա 10 տարիների ընթացքում Եվրոպան իր տեխնիկական զարգացման մակարդակով կհավասարվի ԱՄՆ-ին:
    Դրա հետ մեկտեղ, եվրոգոտու անդամ որոշ երկրների միջև դեռևս գոյություն ունեն մի շարք բարդ խնդիրներ: Ընդհանուր առմամբ, ֆինանսների, տնտեսության և առևտրի ոլորտներում Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև հակասությունները չեն կարող անհետ կորչել:
    Իհարկե, համաշխարհային ֆինանսական համակարգը խորությամբ արմատավորված է և դժվար է փոփոխությունների ենթարկվում, սակայն, կարծում ենք` 21-րդ դարում միջազգային արժութային համակարգը կառուցվածքային վերափոխումների կենթարկվի: Այս ամենը կազդի նաև արժութային պահուստների կազմի և կառուցվածքի, արտաքին առևտրային շրջանառության և ներդրումների վրա: 
    Ակնհայտ է, որ համաշխարհային տնտեսության վրա մեծ ազդեցություն է գործում համընդգրկուն կառուցվածքային տեղաշարժերի կարևորագույն տեսանկյուններից մեկը` փոփոխությունները ֆինանսական` հատկապես արժութային շուկաներում: Պատահական չէ, որ 21-րդ դարի առաջին տասնամյակում համաշխարհային ոսկյա արժութային պահուստները զարգացած երկրներից անցան զարգացողներին (գծապատկեր 1): 

























    Ներկայումս արժութային շուկաներում, չնայած իրական հատվածում առաջատարության կորստին, գլխավոր «խաղացողը» ԱՄՆ-ն է, և այդ գերիշխող դիրքը համարվում է ամերիկյան բարեկեցության և համաշխարհային տնտեսության մեջ առաջատար դիրքի պահպանման հիմքը` նույնիսկ ՀՆԱ մեծությամբ ֆորմալ առաջատարությունը կորցնելու դեպքում:
    Ժամանակակից միջազգային ֆինանսական համակարգի շրջանակներում ավելի հաճախ է նկատվում ֆինանսական շուկաների կարգավորման ազգային կանոններից անցումը վերազգային կանոնների: Միջազգային ֆինանսական համակարգում ազդեցությունների կենտրոնացման ավելի ճշգրիտ վերլուծություն կարելի է կատարել` հաշվարկելով N ընկերությունների կենտրոնացման ցուցանիշն ու Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսն այնպես, ինչպես դա արվում է ճյուղային շուկաների կարգավորման տեսությունում:
    Գոյություն ունեն բազմաթիվ բացատրություններ թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, թե՛ մեր օրերում ԱՄՆ դոլարի հաջողության, եվրոյի` դոլարի գերիշխանությանը մարտահրավեր նետելու անհաջող փորձի, ռեսուրսներ արտահանող երկրների արժութային քաղաքականության  առանձնա-հատկությունների , յուանի միջազգայնացման մասին, որն իրականացվում է Չինաստանի արժութային քաղաքականության աստիճանական ազատականացման միջոցով:
    Այստեղ հետաքրքրություն են առաջացնում այն հարցերը, թե ինչպես են սահմանվում վերազգային չափորոշիչները, դերակատարներից ով է դրանից շահում: Իրատեսական հայեցակարգի տեսանկյունից` ԱՄՆ-ը, որպես ուժեղ «խաղացող» ու աշխարհի ամենախոշոր ֆինանսական կենտրոն, որոշում է, թե ինչպես պետք է կարգավորվեն ֆինանսական շուկաները: Ինչպես ցույց է տալիս, օրինակ` FATCA օրենքի դրույթների կիրառման փորձը, ԱՄՆ-ը կարող է միակողմանիորեն ստիպել մյուս երկրներին ենթարկվել իր ազգային օրենսդրության պահանջներին: «Խաղացողներից» ոչ ոք չի ցանկանում կորցնել աշխարհում ամենամեծ ֆինանսական շուկան, այդ պատճառով բոլորը զիջումներ են անում: Փորձագետների մի խումբ այս կապակցությամբ խոսում է համաշխարհային տնտեսության մեջ խոշոր պետությունների տիրապետության մասին: Ներկա պահին խոսքը ԱՄՆ-ի ու ԵՄ-ի մասին է, սակայն հետագայում, Միջխաղաղօվկիանոսյան ու Միջատլանտյան համագործակցության ձևավորման արդյունքում նման միտումը, անկասկած, կաճի: Ո՞վ է պատասխանատու համաշխարհային տնտեսության` որպես մեկ ամբողջության բարեկեցության համար: Մինչև Բրետոնվուդսյան համակարգի փլուզումը, ԱՄՀ-ն հսկում էր ամբողջ համակարգը, իսկ դրանից հետո սկսեց հիմնականում զբաղվել իր անդամ պետությունների վարքագծի մշտադիտարկմամբ և դժվարին իրավիճակում հայտնված երկրներին օգնության տրամադրմամբ: Այնուամենայնիվ, ԱՄՀ-ն շարունակում էր իր անհանգստությունն արտահայտել, երբ առանձին երկրների քաղաքականության քայլերը չէին համապատասխանում համաշխարհային հասարակության ընդհանուր հետաքրքրություններին: Սակայն շատ խոշոր երկրներ քաղաքականության վերաբերյալ առաջարկություններն ընդունում են ոչ ավելի, քան պարզապես իբրև խորհուրդ, թեև ԱՄՆ-ը աշխարհում ամենախոշոր միջազգային պարտապանն է, ունի գործողությունների լրիվ ազատություն` շնորհիվ ԱՄՆ դոլարի` որպես առաջատար պահուստային արժույթի: Ինչ վերաբերում է վարկատու խոշոր երկրներին, ապա ԱՄՀ ազդեցությունը դրանց քայլերի վրա միշտ էլ սահմանափակ է եղել:
    Երբ տնտեսագետները խոսում են համաշխարհային անհավասարակշռությունների մասին, նրանք կարող են նկատի ունենալ ուշադրության արժանի տարբեր պատճառներ: Անհանգստության ավանդական աղբյուր է ընթացիկ գործառնությունների հաշիվների անհավասարակշռությունը: Ըստ սահմանման` ընթացիկ գործառնությունների հաշիվների ավելցուկն ու պակասուրդը հավասար են կապիտալի զուտ հոսքերին: Ռիսկն այն է, որ ընթացիկ գործառնությունների հաշվի մեծ պակասուրդ ունեցող երկրները կարող են կորցնել այն երկրների վստահությունը, որոնք այդպիսի հոսքերի աղբյուր են, որն էլ կարող է հանգեցնել արժութային ճգնաժամի: Նման ճգնաժամերը սովորաբար վնաս են հասցնում և՛ արտադրության ծավալներին, և՛ զբաղվածությանը: Չնայած իրադարձությունների նման զարգացման հնարավորության մասին անընդհատ զգուշացումներին, ԱՄՆ-ում, որը, 1960-ական թթ. սկսած, ընթացիկ գործառնությունների հաշվի կանոնավոր պակասուրդ ունի, ճգնաժամ այնտեղ տեղի չունեցավ: Ընդհակառակը, եվրոգոտու երկրներում ընթացիկ գործառնությունների հաշվի անհավասարակշռության լուրջ աճը հանգեցրեց ճգնաժամի` խախտելով այն հիմնադրույթը, որ նման ճգնաժամերը հնարավոր չեն մեկ արժութային գոտու ներսում:
    Համընդգրկուն անհավասարակշռությունների երկրորդ ձևը, որը կապված է կապիտալի անդրսահմանյան հոսքերի հետ, վերջին տարիներին դարձել է մեծ ուշադրության առարկա: Չնայած բոլոր հնարավոր առավելություններին` «տաք փողերը», այսինքն` ներդրողների` մի երկրից մյուսը հոսող դրամական կապիտալը, որն ամենաբարձր եկամտաբերությունն է փնտրում, կարող են քաոսի ենթարկել փոքր երկրները թե՛ ներհոսքի, թե՛ արտահոսքի դեպքում: Ինչպես ակնհայտ դարձավ 1990-ական թթ. Հարավարևելյան Ասիայի ճգնաժամից հետո` արժութային կառուցվածքի անհամապատասխանության խնդիրները (երբ ակտիվները գնանշված են ազգային արժույթով, իսկ պարտավորությունները, օրինակ` փոխառությունները` օտարերկրյա արժույթով) կարող են փլուզել ամբողջական բանկային համակարգեր: Վարկառուները վաստակում են ազգային արժույթով, իսկ երբ վերջինս արժեզրկվում է, օտարերկրյա արժույթով գնանշված վարկերի մարումը թանկ է լինում:
    Բացի այդ, նման հոսքերի աղբյուր հանդիսացող երկրները, իրենց հերթին, նույնպես կարող են տուժել: Այսպիսով` եթե պարտապանները (որոնք պարտքային պարտավորություններ ունեն օտարերկրյա արժույթով) չեն կարողանում վճարել, ապա վարկատուները չեն կարողանում վաստակել:
    Վերջապես` հենց գլոբալ անհավասարակշռությունը կարող է անհանգստություն առաջացնել միջազգային մակարդակով ներքին անհավասարակշռությունների առաջացման պատճառով, որոնք նախկինում նկատվում էին զարգացած տնտեսություն ունեցող միայն մի քանի երկրում, օրինակ` ԱՄՆ-ում: Ինչպե՞ս այս ներքին անհավասարակշռությունները տարածվեցին խոշոր երկրների սահմաններից դուրս: Երբ զարգացած տնտեսություն ունեցող խոշոր երկրները թուլացրին իրենց դրամավարկային քաղաքականությունը` ներքին աճին աջակցելու նպատակով, դա մեծ ճնշում գործեց զարգացած տնտեսություն ունեցող ոչ մեծ երկրների (օրինակ` Շվեյցարիայի) և զարգացող երկրների մեծ մասի արժույթների վրա: Տարբեր պատճառներով այս երկրների կառավարություններն ու կենտրոնական բանկերը, որպես պատասխան, նույնպես թուլացրին իրենց դրամավարկային քաղաքականությունները` դրանով խթանելով վարկավորումն ու պարտքի աճը: Արդյունքում` զարգացած տնտեսություն և ձևավորվող շուկա ունեցող երկրներում, որոնք G20-ի կազմում էին, ոչ ֆինանսական պարտքի մակարդակը 2007 թ. ՀՆԱ 210% ցուցանիշից աճեց` 2014 թ. վերջին հասնելով մինչև 235%-ի:
    Ավելին, այս աճի մեծ մասը բաժին ընկավ զարգացող երկրներին: Եթե 2008−2009 թթ. նշված երկրները դիտարկվում էին որպես համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ելքի մի մաս, ապա ներկայումս դրանք ևս դարձան այդ գլոբալ խնդրի մի մասը: Այնուամենայնիվ, միջազգային ֆինանսական համակարգում ազդեցության գլխավոր ցուցիչ է համարվում համաշխարհային տնտեսության մեջ այս կամ այն երկրի արժույթի նշանակությունը: Փորձագետները ջանում են պարզել` արդյոք միջազգային ֆինանսական համակարգը միաբևեռ է, երկբևեռ կամ բազմաբևեռ:
    Ինչ վերաբերում է միջազգային քաղաքականությանը, ապա այստեղ ազդեցության գլխավոր ցուցիչը հզորությունն է (ռազմական, տնտեսական, գիտատեխնիկական, «փափուկ ուժը»), իսկ խոշոր խմբավորումներն ընդգրկում են այն պետությունները, որոնց բաժին է ընկնում համընդհանուր համաշխարհային հզորության ոչ պակաս, քան 10%-ը: Միջազգային քաղաքականության դեպքում բևեռների քանակի բացահայտման ֆորմալ չափանիշները հետևյալն են.
    - միաբևեռ համակարգում մեկ պետությանը բաժին է ընկնում համընդհանուր համաշխարհային հզորության 50%-ը և ավելին,
    - գրեթե միաբևեռ աշխարհում կամ, ըստ Ա.Բոգատուրովի տերմինաբանության, բազմակարծիք միաբևեռության շրջանակներում մեկ պետությունը վերահսկում է հզորության 45−50%-ը, այն դեպքում, երբ
    ոչ մի այլ պետություն չի վերահսկում հզորության 25%-ից ավելին,
    - երկբևեռ համակարգում «խաղացողներից» յուրաքանչյուրը հսկում է համընդհանուր հզորության 25%-ից ավելին:
    Համեմատության համար նշենք, որ 2016 թ. միջազգային արժութային շուկայում ԱՄՆ դոլարի մասնաբաժինը կազմել է 87,6%, եվրոյինը` 31,3%, իենինը` 21,6%: Բնականաբար, միջազգային արժութային շուկայում գերակշռում են ԱՄՆ դոլար/եվրո արժութային զույգով կատարված գործարքները` ապահովելով 2016 թ. բոլոր գործարքների 23%-ը, որին հետևում են ԱՄՆ դոլար/ճապոնական իեն արժութային զույգով կատարված գործարքները` 17,7%20 (քանի որ հաշվի են առնվում արժութային զույգեր, այդ իսկ պատճառով կրկնահաշվարկ է տեղի ունենում, որից խուսափելու համար ստացված ցուցանիշները պետք է բաժանել երկուսի):
    Ուստի, մեր կարծիքով, երկարաժամկետում ԱՄՆ-ի ջանքերն ուղղված կլինեն հենց համաշխարհային ֆինանսական շուկայում գերակշռող դիրքի պահպանմանն ու ամրապնդմանը: Այդ ջանքերը կգործադրվեն ոչ միայն
    տնտեսական, այլև քաղաքական ու ռազմական մեթոդներով և ուղղված կլինեն հետևյալ նպատակների իրագործմանը.
    - համաշխարհային պահուստային արժույթների շուկայում ԱՄՆ դոլարի մենաշնորհի պահպանումը,
    - ամերիկյան ֆինանսական ինստիտուտների առաջատար դիրքերի պահպանումը,
    - ամերիկյան ֆինանսական շուկաների (արժութային, ֆոնդային) առաջատար դիրքերի պահպանումը բորսայական ակտիվների համաշխարհային առևտրի համակարգում: