ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Սննդամթերքի համաշխարհային գները ռեկորդային նվազել են
    2020-ի մայիսին սննդամթերքի համաշխարհային գները հասել են ռեկորդային ցածր ցուցանիշի՝ կապված կորոնավիրուսի համավարակի բացասական հետևանքների հետ:1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Lenta.ru կայքը:Սննդամթերքի գները նվազում են չորս ամիս շարունակ: Տվյալները հաղորդում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը:Մայիսին սննդամթերքի գների ինդեքսը կազմել է միջինը 162.5 կետ, ինչը 1.9 տոկոսով ցածր է նախորդ ամսվա համեմատ: Ապրիլից հետո կաթնամթերքի գները նվազել են 7.3 տոկոսով, բուսական ձեթի գինը նվազել է 2.8 տոկոսով: Մսամթերքի գինը մեկ ամսում նվազել է 0.
  • Թբիլիսին և Բաթումին հայտնվել են «Քովիդ-19»-ի առումով 2020-ի ամենաանվտանգ եվրոպական զբոսաշրջային ուղղությունների ցանկում
    Վրաստանի քաղաքներից երկուսը՝ Թբիլիսին և Բաթումին, հայտնվել են Եվրոպայում 2020-ին ճանապարհորդելու ամենաանվտանգ ուղղությունների ցանկում, որը կազմել են uropean Best Destinations (EBD) զբոսաշրջային ուղեցույցի մասնագետները:Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, Թբիլիսին գլխավորել է այդ ցանկը, իսկ Բաթումին հայտնվել է 7-րդ հորիզոնականում: Ընդհանուր առմամբ, վարկանշային ցանկում 20 ուղղություն է ներառվել, որոնք ամենաանվտանգն են կորոնավիրուսի տարածման տեսանկյունից:Ինչպես նշվում է, այդ բոլոր երկրներում հատուկ արարողակարգեր են սահմանվել, որոնք վերաբերում են հիգիեն
  • Այսօր նշվում է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը
    2003 թվականի մայիսի 21-ին առաջին անգամ նշվել է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը (World Day for Cultural Diversity for Dialogue and Development):Մշակութային բազմազանությունը ոչ միայն տնտեսական աճի զարգացման շարժիչ ուժն է, այլեւ միջոց ավելի լիարժեք մտավոր, զգայական, բարոյական եւ հոգեւոր կյանքի համար: Սա ամրագրված է մշակույթի հարցերով բոլոր 7 կոնվենցիաներում, որոնք ապահովում են մշակութային բազմազանության խթանման համար ամուր հիմքը: Մշակութային բազմազանությունը ամենաարժեքավոր ակտիվն է, որը պարտադիր պայման է աղքատության ծավալն
  • Այսօր Չափագիտության համաշխարհային օրն է
    Չափագիտության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մայիսի 20-ին: Օրը ընտրվել է 1875 թվականի մայիսի 20-ին Փարիզում` միջազգային դիվանագիտական համաժողովում ստորագրված հայտնի «Մետրական կոնվեցիայի» (Metre Convention) պատվին, որը դարձել է գիտատեխնիկական համագործակցության մասին առաջին միջպետական համաձայնագիրը՝ հիմք դնելով մեկ միասնական միջազգային չափագիտական տարածքի համար,  հաղորդում է Calend-ը:Մետրական կոնվեցիայի հիման վրա ստեղծվել է չափերի եւ կշիռների միջազգային բյուրոն՝ առաջին միջազգային հետազոտական լաբորատորիան, եւ սահմանվել են չափողական գիտությ
  • Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը բաժնետոմսեր է ձեռք բերել Boeing, Facebook, Disney ընկերություններում և ամերիկյան բանկերում.
    Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը (Public Investment Fund, PIF) փոքրածավալ բաժնեմասեր է ձեռք բերել առաջատար ամերիկյան ընկերություններում և բանկերում՝ օգտվելով նավթի գնանկման և կորոնավիրուսի համավարակի ֆոնին բաժնետոմսերի գործակիցների նվազումից:Այս մասին հաղորդում է CNBC ամերիկյան հեռուստաալիքը ՝ հղում անելով ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովին: Սաուդական հիմնադրամը հանձնաժողովին տեղեկացրել է, որ $713.7 մլն արժողությամբ բաժնեմասեր է գնել Boeing ընկերությունում, $522 մլն-ի բաժնետոմսեր Citigroup բանկում և նույն մասնաբաժինն էլ F
  • Հունաստանն այսօրվանից ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախագահությունը
    Հունաստանը մայիսի 15-ից կես տարով ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Աթենքն իր նախագահության ծրագրի առաջնահերթություն է ցանկանում դարձնել մարդու իրավունքների պաշտպանությունը:Եվրոպայի խորհրդի նախագահի պաշտոնին Հունաստանը փոխարինում է Վրաստանին, իսկ նոյեմբերի 18-ին նախագահությունը կփոխանցի Գերմանիային:Հունաստանի փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը հայտարարել է, որ իրենք առաջնահերթություն են դարձնելու մարդու իրավունք
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Զբաղվածության հիմնախնդիրները ՀՀ ՏՏ ոլորտում

    ԱՆԱՀԻՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
    ՀՊՏՀ աշխատանքի տնտեսագիտության ամբիոն
    ԷՄԻԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ
    ՀՊՏՀ «Աշխատավարձի կազմակերպումը ծառայությունների ոլորտում» մասնագիտացման մագիստրատուրա



    ՀՀ Կառավարության կողմից ՏՏ ոլորտը տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչելը պատահական չէ: Հայաստանում կան ոլորտի կայուն և երկարաժամկետ զարգացումն ապահովելու բոլոր նախադրյալները, որոնցից գլխավորը բավականին բարձր մրցակցային ներուժ ունեցող աշխատուժի առկայությունն է:
    Հոդվածում ներկայացված են ՏՏ ոլորտի աշխատանքի շուկայի առանձնահատկությունները, ոլորտի  զարգացման մարտահրավերները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

    Հիմնաբառեր. ՏՏ ոլորտ, աշխատուժ, մասնագիտական ուսուցում, արտասահմանյան ուղղակի ներդրումներ, զբաղվածություն



    Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացումն իր արտացոլումն է ունենում մարդու  կյանքի բոլոր բնագավառներում: Տեղեկատվական տեխնոլոգիաները նպաստում են կրթության, առողջապահության, մշակույթի, տնտեսության և այլ ոլորտներում տեղի ունեցող փոփոխություններին: ՏՏ ոլորտի զարգացումը հետարդյունաբերական հասարակության (ներառյալ` տեղեկատվական հասարակությունը) և համապատասխան տնտեսության ցանկացած տեսակի ձևավորման անհրաժեշտ պայման է: Առկա փորձը վկայում է ՏՏ ոլորտի ներդրման ու զարգացման մակարդակի և տնտեսական աճի տեմպի արագացման միջև ուղիղ կապի մասին:
    2000 թ. ՀՀ Կառավարությունը ՏՏ ոլորտը հայտարարել է Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը: Հայաստանը տարածաշրջանում առաջատար դիրքեր է զբաղեցնում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. բավականին բարձր մրցակցային ներուժ ունեցող աշխատուժ, ՀՆԱ-ում մասնաբաժին, կազմակերպությունների թվի ու ընդհանուր շրջանառության աճի տեմպեր:
    Հայաստանում մրցակցային բարձր առավելություններ ունեցող տեխնիկական աշխատուժի շնորհիվ ՏՏ խոշոր ընկերությունների և վերազգային կազմակերպությունների համար շահավետ, նպաստավոր պայմաններ են ապահովվում ներդրումներ կատարելու համար:
    Հայաստանը տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ ունի մի քանի մրցակցային առավելություններ, որոնցից են`
    - միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների իրականացման կարողություններ,
    - ՏՏ և հարակից այլ մասնագիտացումներով բուհական հիմնարար  ծրագրեր,
    - մրցակցային բարձր մակարդակ, հմտություններ ունեցող էժան աշխատուժ և ցածր գործառնական ծախսեր,
    - պետության կողմից ոլորտին հատկացվող շոշափելի աջակցություն և ներդրումային դաշտը բարելավելու պատրաստակամություն,
    - ուժեղ սփյուռքի ներկայություն Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում,
    - խոշոր վերազգային ընկերությունների հետ համագործակցության մեծ փորձ,
    - մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ:
    Հանրապետությունում շարունակվում են նախկինում ներդրված բարեփոխումները մի շարք ուղղություններով, որոնցից ՏՏ ընկերությունների համար, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման առումով, առավելապես ուշագրավ են արտաքին առևտրի, ընկերությունների հիմնադրման, պայմանագրերի կիրարկման, ներդրողների պաշտպանվածությունն ապահովելու, սեփականության գրանցման և հատկապես հարկերի վճարման ոլորտում իրականացված և իրականացման ընթացքում գտնվող միջոցառումները:
    Հայաստանում արդյունավետորեն կիրառվում է ՏՏ ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթը: Համապատասխան հավաստագիր ունեցող ՏՏ ոլորտի շուրջ 360 սկսնակ կազմակերպություններ օգտվում են հարկային արտոնություններից, որը ենթադրում է շահութահարկի 0% և եկամտային հարկի 10% դրույքաչափերի կիրառում:
    2018 թ. ընթացքում Հայաստանում գործել է մոտ 800 ՏՀՏ (տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաներ) կազմակերպություն։ Միայն վերջին տարում ՏՀՏ ոլորտի կազմակերպությունների թիվն աճել է 150-ով կամ 23%-ով, իսկ ՏՀՏ ոլորտի աշխատատեղերի թիվը` մոտ 4200-ով կամ 27,4%-ով (գծապատկեր 1): Տեղական կազմակերպությունների մասնաբաժինը նշված 800 կազմակերպությունների մեջ կազմում է մոտ 70%: 2008-2018 թթ. տարեկան, միջին հաշվով, հիմնվել է 54 ՏՀՏ ձեռնարկություն: Տեղական և օտարերկրյա կազմակերպություններում աշխատում է ամբողջ աշխատուժի, համապատասխանաբար` 52.5%-ը և 47.5%-ը, թեև տեղական կազմակերպությունները մոտ 2 անգամ ավելի են, քան օտարերկրյա կազմակերպությունները (համապատասխանաբար` 557 և 243): Դա նշանակում է, որ 1 օտարերկրյա կազմակերպության աշխատողների թիվը մոտ 2 անգամ ավելի է:




















    Օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեությունից ստացված եկամտի փոքր մասն է մնում երկրում` աշխատավարձերի և այլ ծախսերի տեսքով: Անկախ այդ հանգամանքից, մասնաճյուղերի գործունեությունը դրական ազդեցություն ունի թե՛ ոլորտի և թե՛ ամբողջ տնտեսության վրա:
    Ներկայումս աշխատանքի և կրթական շուկաները գործունեության տարբեր մեխանիզմներ և ժամանակային շրջանակներ ունեն: Մինչ կրթական համակարգը զարգանում է երկարաժամկետ քաղաքականության և ռազմավարության հիման վրա, ՏՏ ոլորտը պետք է մշտապես հարմարվի շուկայի արագ փոփոխվող պահանջներին և տեխնոլոգիական նորարարություններին, որպեսզի մնա մրցունակ համաշխարհային, ազգային և տեղական շուկաներում:
    Հաշվի առնելով այդ հանգամանքը` շատ երկրներ հանդես են գալիս ՏՏ մասնագետների առաջարկի և պահանջարկի կարգավորման նոր տեխնոլոգիաների և գործիքների մշակման նախաձեռնություններով: Հմտությունների մոդելների ստանդարտացման, ՏՏ ոլորտի մասնագիտական և կրթական չափորոշիչների մշակման, համապատասխան ֆակուլտետների ընդունելությունների ընդլայնման միջոցառումները որոշ չափով նպաստում են աշխատանքի շուկայի և ՏՏ կրթության շուկաների մերձեցմանը:
    2017-2018 ուստարում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտացումներով սովորող ուսանողների թիվը 10070 է, որը ՀՀ  բուհում սովորող ուսանողների ընդհանուր թվի 12.8%-ն է (78 474): Չնայած կրթական համակարգի վերջին բարեփոխումներին` դասավանդման այժմյան մեթոդները չեն համապատասխանում այն պահանջներին, որ ներկայացվում են ՏՏ ոլորտի բարձրակարգ կադրերին: Դեռ ավելին, կրթական համակարգում առկա երկու փոխկապված խնդիրները` պրոֆեսորադասախոսական կազմի ցածր վարձատրությունը և մեծ տարիքը, հանգեցրել են այնպիսի իրավիճակի, որ համակարգը լճացել է, մինչդեռ ուսանողների թիվը տարեցտարի աճում է:
    ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչները համարում են, որ ուսանողների ներկա թիվը չի բավարարում ոլորտի տեխնիկական մասնագետների պահանջարկը: Նշենք, որ ոլորտում շուրջ 2000 թափուր աշխատատեղ կա, և շրջանավարտների մի մասն ի վիճակի չէ ոլորտում աշխատելու:
    Պատճառն այն է, որ շրջանավարտների որակավորման մակարդակը չի համապատասխանում ոլորտի պահանջներին, նրանցից շատերը պետք է անցնեն լրացուցիչ աշխատանքային վերապատրաստում անհրաժեշտ որակավորում ստանալու և լրիվ դրույքով աշխատատեղեր զբաղեցնելու համար:
    Տեղական կազմակերպություններից քչերն են ի զորու ապահովելու աշխատակիցների շարունակական վերապատրաստման գործընթացը. այս առումով, կարևորվում է որոշակի միջոցների ու համապատասխան անձնակազմի առկայությունը: Կազմակերպություններում նաև կիրառվում է չվարձատրվող աշխատանքային փորձառությունը: Տվյալ փորձառությունն անցնողները նախ վերապատրաստվում են, որից հետո լավագույններն ընդունվում են մշտական աշխատանքի: Նոր ընդունված աշխատողները սովորաբար լրիվ ծավալով աշխատանքի են անցնում առնվազն երկամսյա ժամկետից հետո:
    Կազմակերպությունների զարգացմանը խոչընդոտող և խնդրահարույց հիմնահարցեր են բարձր որակավորում ունեցող մասնագետների պակասը և աշխատուժի ներգրավումը, որոնք առաջանում են աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանության հետևանքով: Տեխնիկական մասնագիտացումներով ուսանողների պահանջարկի աճին զուգընթաց նրանց  թվի շարունակական նվազման միտում կա և որակյալ մասնագետների արտահոսք:
    Նոր տեխնոլոգիաների և ծրագրային հարթակների ի հայտ գալը հանգեցնում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և ստացված գիտելիքների ու հմտությունների կենսապարբերաշրջանի կրճատմանը: Դա հանգեցնում է նաև ոլորտի աշխատողների մասնագիտական և որակական բնութագրերի նկատմամբ աշխատանքի շուկայի և գործատուների պահանջների փոփոխությանը: Այս առումով, կարևորվում է ՏՏ կադրերի պատրաստման ուսումնական ծրագրերի պարբերական թարմացումը ինչպես կրթական համակարգում, այնպես էլ մասնագիտական ուսուցման շրջանակներում:
    Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ավելացել է հեռավար աշխատողների (ֆրիլանսեր) թիվը: Հենց ՏՏ ոլորտի զարգացումն է նպաստել հեռավար զբաղվածության առաջացմանը: Հեռավար աշխատողների հիմնական տարբերությունն այն է, որ նրանց զբաղվածության ժամանակ օգտագործվում են տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինչպես նաև այն, որ այդ աշխատողներն ունեն բարձր որակավորում:
    ՏՏ ոլորտի առանձնահատկություններից կարելի է նշել աշխատանքի համատեղումը, որը ներառում է նրանց, ում համար ՏՏ-ն զբաղվածության առաջնային ոլորտը չէ, կամ հիմնական աշխատատեղը համատեղվում է վարչակառավարչական գործունեության հետ: Հեռավար զբաղվածությունը ներկայումս իր տեղն ունի աշխատանքի բնագավառում` համաշխարհային միտումների կառուցվածքում: Փաստացի աշխատանքը դարձել է համաշխարհային ռեսուրս, քանի որ համացանցի օգնությամբ անցնում է ազգային սահմանները: Անշուշտ, դա կարող է կիրառվել նաև սահմանափակ աշխատանքային հնարավորություններով ռեսուրսների դեպքում:
    Հայաստանի ՏՏ ոլորտում ներգրավված մասնագետների մեծամասնությունը արական սեռի ներկայացուցիչներ են (68%): Ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտի կին աշխատողների տեսակարար կշիռը 2017 թ. համեմատությամբ աճել է 2%-ով: Անհրաժեշտ է նշել, որ ՏՏ ոլորտում գենդերային խնդիրն արդիական է բոլոր երկրներում: Այնուամենայնիվ, այստեղ մասնագետների նկատմամբ պահանջարկի աճի միտումները զգալիորեն ընդլայնում են ՏՏ ոլորտում բարձր որակավորմամբ աշխատանք ունենալու կանանց հնարավորությունները: Այսպես` եթե եվրոգոտում 2002 թ. տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը 7:115 էր, ապա 2015-2016 թթ. կրճատվել է` հասնելով 5:1-ի և 4:1-ի 16: 2017 թ. եվրոգոտում ՏՏ ոլորտում զբաղված կանանց տեսակարար կշիռը կազմել է 17,2%:
    ՏՏ ոլորտը հսկայական արտահանման ներուժ ունի և կարող է մեծ ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության աճի ու զարգացման գործում: Ներկայումս Հայաստանում արտադրվող տեղեկատվական տեխնոլոգիաների ապրանքների և ծառայությունների 44%-ն արտահանվում է, ինչը արտահանման ընդհանուր ծավալի 15%-ն է կազմում: Ոլորտում զբաղվածների թվի աճին զուգահեռ աճում են նաև արտահանման ծավալները: 2010 թ., ոլորտում զբաղվածների թվի նվազմամբ պայմանավորված, կրճատվել են նաև արտահանման ծավալները: Վերջին 10 տարիների ընթացքում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում աշխատատեղերի թիվն ավելացել է 4 անգամ, իսկ արտահանման ծավալները` ավելի քան 5 անգամ:
    Տվյալ փաստի մասին է վկայում նաև ՏՀՏ բնագավառում արտահանման ծավալների փոփոխության վրա զբաղվածների թվի փոփոխության ազդեցությունը, որը ներկայացված է կոռելյացիոն-ռեգրեսիոն վերլուծության հիման վրա: 


























    ՏՀՏ ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմում է Հայաստանի ՀՆԱ 6,7%-ը, մինչդեռ այդ բնագավառում զբաղվածների տեսակարար կշիռը տնտեսությունում զբաղվածների ընդհանուր թվում 1,5% է: Հարկ է նշել, որ վերջին տարիներին ՏՏ ոլորտի աճի տեմպը գերազանցում է ՀՆԱ աճի տեմպը ավելի քան 5 անգամ (2014 թ.` 7 անգամ):
    Հայաստանում ՏՏ բնագավառի զարգացմանը մեծապես նպաստում է վենչուրային հիմնադրամների գործունեությունը, որը սկսվել է 2011 թ.: ՏՏ ենթակառուցվածքի զարգացումից բացի դրանք խթանում են նաև տվյալ ոլորտում գործող կազմակերպությունների նորարարական նախաձեռնությունները, նպաստում արտասահմանյան շուկաների հետ կապերի հաստատմանը և սեփական կարողությունների զարգացմանը:
    ՏՏ ոլորտի զարգացման մարտահրավերներն են` 
    - մասնագիտական ուսուցման ոչ բավարար մակարդակը,
    - Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը հանգեցրել է մասնագետների աշխատավարձի կտրուկ աճին, քանի որ թափուր աշխատատեղերի քանակը ավելին է, քան բարձր որակավորում ունեցող աշխատողների թիվն է, այսինքն` առկա է հավելյալ պահանջարկ: Այդ ճեղքվածքը որոշ չափով լրացվում է իրանցի ծրագրավորողների միջոցով, բայց դա խնդրի երկարաժամկետ լուծում չէ: Ակնկալվում է, որ մինչև 2025 թ. Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների լրացուցիչ պահանջարկը կազմելու է 25,000, սակայն մասնագետների առաջարկի ներկայիս աղբյուրները չեն կարող բավարարել այդ պահանջարկը:
    Առաջարկի և պահանջարկի միջև ճեղքվածքը կարելի է կրճատել կարճատև կրթական ծրագրերի ներդրմամբ և կիրառմամբ, ինչպես, օրինակ, դա արվում է «Microsoft Innovation Center Armenia» կազմակերպության և այլ կենտրոնների կողմից: Կենտրոնները նախաձեռնում են նաև ստարտափներին ուղղված ծրագրեր, որոնց միջոցով աջակցություն է տրամադրվում  նորարարական ՏՏ արտադրանքի մշակման հարցում։
    Նշված մարտահրավերները հաղթահարելու դեպքում Հայաստանում ՏՏ ոլորտը կարող է դառնալ ազգային տնտեսության առաջատար բնագավառ` աշխատանքով ապահովելով բարձր որակավորում ունեցող երիտասարդների, ինչը կնպաստի ուղեղների արտահոսքի կրճատմանը:
    Այսպիսով` ներկայումս ՀՀ ՏՏ ոլորտում առկա առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունը պայմանավորված է բարձր որակավորում ունեցող մասնագետների պակասով, որակյալ մասնագետների արտահոսքով և աշխատուժի ներգրավման խնդիրներով, ինչի մասին վկայում է մոտ 2000 թափուր աշխատատեղերի առկայությունը: Նշված հիմնախնդրի լուծմանը մեծապես կարող են նպաստել ՏՏ մասնագետների առաջարկի և պահանջարկի կարգավորման նոր տեխնոլոգիաների և գործիքների մշակումն ու կիրառումը, հմտությունների մոդելների ստանդարտացումը, ոլորտի մասնագիտական ու կրթական ստանդարտների մշակումը, համապատասխան ֆակուլտետների ընդունելության թվի մեծացման միջոցառումները և ՏՏ կադրերի պատրաստման ուսումնական ծրագրերի պարբերական թարմացումները կրթական համակարգում և մասնագիտական ուսուցման շրջանակներում: