ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Սննդամթերքի համաշխարհային գները ռեկորդային նվազել են
    2020-ի մայիսին սննդամթերքի համաշխարհային գները հասել են ռեկորդային ցածր ցուցանիշի՝ կապված կորոնավիրուսի համավարակի բացասական հետևանքների հետ:1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Lenta.ru կայքը:Սննդամթերքի գները նվազում են չորս ամիս շարունակ: Տվյալները հաղորդում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը:Մայիսին սննդամթերքի գների ինդեքսը կազմել է միջինը 162.5 կետ, ինչը 1.9 տոկոսով ցածր է նախորդ ամսվա համեմատ: Ապրիլից հետո կաթնամթերքի գները նվազել են 7.3 տոկոսով, բուսական ձեթի գինը նվազել է 2.8 տոկոսով: Մսամթերքի գինը մեկ ամսում նվազել է 0.
  • Թբիլիսին և Բաթումին հայտնվել են «Քովիդ-19»-ի առումով 2020-ի ամենաանվտանգ եվրոպական զբոսաշրջային ուղղությունների ցանկում
    Վրաստանի քաղաքներից երկուսը՝ Թբիլիսին և Բաթումին, հայտնվել են Եվրոպայում 2020-ին ճանապարհորդելու ամենաանվտանգ ուղղությունների ցանկում, որը կազմել են uropean Best Destinations (EBD) զբոսաշրջային ուղեցույցի մասնագետները:Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, Թբիլիսին գլխավորել է այդ ցանկը, իսկ Բաթումին հայտնվել է 7-րդ հորիզոնականում: Ընդհանուր առմամբ, վարկանշային ցանկում 20 ուղղություն է ներառվել, որոնք ամենաանվտանգն են կորոնավիրուսի տարածման տեսանկյունից:Ինչպես նշվում է, այդ բոլոր երկրներում հատուկ արարողակարգեր են սահմանվել, որոնք վերաբերում են հիգիեն
  • Այսօր նշվում է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը
    2003 թվականի մայիսի 21-ին առաջին անգամ նշվել է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը (World Day for Cultural Diversity for Dialogue and Development):Մշակութային բազմազանությունը ոչ միայն տնտեսական աճի զարգացման շարժիչ ուժն է, այլեւ միջոց ավելի լիարժեք մտավոր, զգայական, բարոյական եւ հոգեւոր կյանքի համար: Սա ամրագրված է մշակույթի հարցերով բոլոր 7 կոնվենցիաներում, որոնք ապահովում են մշակութային բազմազանության խթանման համար ամուր հիմքը: Մշակութային բազմազանությունը ամենաարժեքավոր ակտիվն է, որը պարտադիր պայման է աղքատության ծավալն
  • Այսօր Չափագիտության համաշխարհային օրն է
    Չափագիտության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մայիսի 20-ին: Օրը ընտրվել է 1875 թվականի մայիսի 20-ին Փարիզում` միջազգային դիվանագիտական համաժողովում ստորագրված հայտնի «Մետրական կոնվեցիայի» (Metre Convention) պատվին, որը դարձել է գիտատեխնիկական համագործակցության մասին առաջին միջպետական համաձայնագիրը՝ հիմք դնելով մեկ միասնական միջազգային չափագիտական տարածքի համար,  հաղորդում է Calend-ը:Մետրական կոնվեցիայի հիման վրա ստեղծվել է չափերի եւ կշիռների միջազգային բյուրոն՝ առաջին միջազգային հետազոտական լաբորատորիան, եւ սահմանվել են չափողական գիտությ
  • Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը բաժնետոմսեր է ձեռք բերել Boeing, Facebook, Disney ընկերություններում և ամերիկյան բանկերում.
    Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը (Public Investment Fund, PIF) փոքրածավալ բաժնեմասեր է ձեռք բերել առաջատար ամերիկյան ընկերություններում և բանկերում՝ օգտվելով նավթի գնանկման և կորոնավիրուսի համավարակի ֆոնին բաժնետոմսերի գործակիցների նվազումից:Այս մասին հաղորդում է CNBC ամերիկյան հեռուստաալիքը ՝ հղում անելով ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովին: Սաուդական հիմնադրամը հանձնաժողովին տեղեկացրել է, որ $713.7 մլն արժողությամբ բաժնեմասեր է գնել Boeing ընկերությունում, $522 մլն-ի բաժնետոմսեր Citigroup բանկում և նույն մասնաբաժինն էլ F
  • Հունաստանն այսօրվանից ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախագահությունը
    Հունաստանը մայիսի 15-ից կես տարով ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Աթենքն իր նախագահության ծրագրի առաջնահերթություն է ցանկանում դարձնել մարդու իրավունքների պաշտպանությունը:Եվրոպայի խորհրդի նախագահի պաշտոնին Հունաստանը փոխարինում է Վրաստանին, իսկ նոյեմբերի 18-ին նախագահությունը կփոխանցի Գերմանիային:Հունաստանի փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը հայտարարել է, որ իրենք առաջնահերթություն են դարձնելու մարդու իրավունք
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Համաշխարհային տնտեսական աճը պետք է վերականգնվի 2021թ․ ԱՄՀ

    Կորոնավիրուսի համավարակը 2020թ․ գլոբալ հետընթաց կառաջացնի, որն ավելի վատ կլինի, քան 2008-2009 թթ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ, սակայն համաշխարհային տնտեսական աճը կվերականգնվի 2021թ․, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամը։

    ԱՄՀ տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան ողջունել է արտակարգ ֆինանսական միջոցները, որոնք առողջապահության համակարգի ամրապնդման եւ ընկերություններին ու աշխատակիցներին պաշտպանելու, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականությունը պարզեցնելու համար արդեն նախաձեռնվել են շատ երկրների կողմից։ Նա նշել է, որ կպահանջվեն լրացուցիչ միջոցներ, հատկապես՝ ֆիսկալային ոլորտում։

    Գեորգիեւան հայտնել է, որ ԱՄՀ-ն զգալիորեն կմեծացնի արտակարգ ֆինանսավորման ծավալը՝ նշելով, որ 80 երկրներ արդեն օգնություն են խնդրել։ Նրա խոսքերով՝ ֆոնդը պատրաստ է օգտագործել 1 տրլն դոլարի իր բոլոր վարկային պաշարները։


    Նյութի աղբյուրը՝    https://news.am/