ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Սննդամթերքի համաշխարհային գները ռեկորդային նվազել են
    2020-ի մայիսին սննդամթերքի համաշխարհային գները հասել են ռեկորդային ցածր ցուցանիշի՝ կապված կորոնավիրուսի համավարակի բացասական հետևանքների հետ:1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Lenta.ru կայքը:Սննդամթերքի գները նվազում են չորս ամիս շարունակ: Տվյալները հաղորդում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը:Մայիսին սննդամթերքի գների ինդեքսը կազմել է միջինը 162.5 կետ, ինչը 1.9 տոկոսով ցածր է նախորդ ամսվա համեմատ: Ապրիլից հետո կաթնամթերքի գները նվազել են 7.3 տոկոսով, բուսական ձեթի գինը նվազել է 2.8 տոկոսով: Մսամթերքի գինը մեկ ամսում նվազել է 0.
  • Թբիլիսին և Բաթումին հայտնվել են «Քովիդ-19»-ի առումով 2020-ի ամենաանվտանգ եվրոպական զբոսաշրջային ուղղությունների ցանկում
    Վրաստանի քաղաքներից երկուսը՝ Թբիլիսին և Բաթումին, հայտնվել են Եվրոպայում 2020-ին ճանապարհորդելու ամենաանվտանգ ուղղությունների ցանկում, որը կազմել են uropean Best Destinations (EBD) զբոսաշրջային ուղեցույցի մասնագետները:Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, Թբիլիսին գլխավորել է այդ ցանկը, իսկ Բաթումին հայտնվել է 7-րդ հորիզոնականում: Ընդհանուր առմամբ, վարկանշային ցանկում 20 ուղղություն է ներառվել, որոնք ամենաանվտանգն են կորոնավիրուսի տարածման տեսանկյունից:Ինչպես նշվում է, այդ բոլոր երկրներում հատուկ արարողակարգեր են սահմանվել, որոնք վերաբերում են հիգիեն
  • Այսօր նշվում է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը
    2003 թվականի մայիսի 21-ին առաջին անգամ նշվել է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը (World Day for Cultural Diversity for Dialogue and Development):Մշակութային բազմազանությունը ոչ միայն տնտեսական աճի զարգացման շարժիչ ուժն է, այլեւ միջոց ավելի լիարժեք մտավոր, զգայական, բարոյական եւ հոգեւոր կյանքի համար: Սա ամրագրված է մշակույթի հարցերով բոլոր 7 կոնվենցիաներում, որոնք ապահովում են մշակութային բազմազանության խթանման համար ամուր հիմքը: Մշակութային բազմազանությունը ամենաարժեքավոր ակտիվն է, որը պարտադիր պայման է աղքատության ծավալն
  • Այսօր Չափագիտության համաշխարհային օրն է
    Չափագիտության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մայիսի 20-ին: Օրը ընտրվել է 1875 թվականի մայիսի 20-ին Փարիզում` միջազգային դիվանագիտական համաժողովում ստորագրված հայտնի «Մետրական կոնվեցիայի» (Metre Convention) պատվին, որը դարձել է գիտատեխնիկական համագործակցության մասին առաջին միջպետական համաձայնագիրը՝ հիմք դնելով մեկ միասնական միջազգային չափագիտական տարածքի համար,  հաղորդում է Calend-ը:Մետրական կոնվեցիայի հիման վրա ստեղծվել է չափերի եւ կշիռների միջազգային բյուրոն՝ առաջին միջազգային հետազոտական լաբորատորիան, եւ սահմանվել են չափողական գիտությ
  • Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը բաժնետոմսեր է ձեռք բերել Boeing, Facebook, Disney ընկերություններում և ամերիկյան բանկերում.
    Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը (Public Investment Fund, PIF) փոքրածավալ բաժնեմասեր է ձեռք բերել առաջատար ամերիկյան ընկերություններում և բանկերում՝ օգտվելով նավթի գնանկման և կորոնավիրուսի համավարակի ֆոնին բաժնետոմսերի գործակիցների նվազումից:Այս մասին հաղորդում է CNBC ամերիկյան հեռուստաալիքը ՝ հղում անելով ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովին: Սաուդական հիմնադրամը հանձնաժողովին տեղեկացրել է, որ $713.7 մլն արժողությամբ բաժնեմասեր է գնել Boeing ընկերությունում, $522 մլն-ի բաժնետոմսեր Citigroup բանկում և նույն մասնաբաժինն էլ F
  • Հունաստանն այսօրվանից ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախագահությունը
    Հունաստանը մայիսի 15-ից կես տարով ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Աթենքն իր նախագահության ծրագրի առաջնահերթություն է ցանկանում դարձնել մարդու իրավունքների պաշտպանությունը:Եվրոպայի խորհրդի նախագահի պաշտոնին Հունաստանը փոխարինում է Վրաստանին, իսկ նոյեմբերի 18-ին նախագահությունը կփոխանցի Գերմանիային:Հունաստանի փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը հայտարարել է, որ իրենք առաջնահերթություն են դարձնելու մարդու իրավունք
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հանրային ծառայողների խթանման համակարգի բարելավման հիմնական ուղիները

    ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    ՀՊՏՀ կառավարման ամբիոն

    ՀՀ հանրային կառավարման բարեփոխումների արդի փուլում հանրային ծառայության որևէ կառույց չի կարող պատշաճ գործարկվել` առանց խթանման արդյունավետ համակարգի: Ներկայումս հանրային ծառայության կատարելագործման խնդիրներից է խթանման այնպիսի համակարգի մշակումը, որը թույլ կտա ծառայողների շահերն ու պահանջմունքները համապատասխանեցնել պետության հնարավորություններին, ինչպես նաև համադրել դրանք հանրային ծառայության խնդիրների և հանրային շահերի հետ: Շահադրդման գործուն համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ է ստեղծել ծառայողական և մասնագիտական առաջխաղացումը խթանող մեխանիզմներ, մշակել նաև այնպիսի կառուցակարգեր, որոնց կիրառմամբ հնարավոր լինի մեղմել գնաճի ազդեցությունը` ստեղծելով վարձատրության իրական խթաններ:

    Հիմնաբառեր. հանրային ծառայություն, պետական պաշտոն, խթանում, վարձատրություն, սոցիալական երաշխիք, բազային դրույքաչափ


    ՀՀ հանրային կառավարման բարեփոխումների արդի փուլում հանրային ծառայության որևէ կառույց չի կարող պատշաճ գործարկվել` առանց խթանման արդյունավետ համակարգի: Հանրային ծառայողներին շահամիտելու և նրանց գործունեությունն ըստ նպատակների ու արդյունքների ուղղորդելու համար կառավարման ընթացքում կիրառվում են խթանման տարբեր եղանակներ:
    Համակարգի կառավարման կատարելագործման խնդիրներից է այնպիսի համակարգի մշակումը, որը թույլ կտա ծառայողների շահերն ու պահանջմունքները համապատասխանեցնել պետության  հնարավորություններին, ինչպես նաև համադրել դրանք հանրային ծառայության խնդիրների և հանրային շահերի հետ:
    Հանրային ծառայողի խթանումը կարելի է դիտարկել որպես ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանն անհրաժեշտ և արդյունքների համար ցանկալի արտաքին ներազդման նյութական և ոչ նյութական միջոցառումների ամբողջություն, որը շահամիտում է ծառայողին` դրսևորվելու որպես արհեստավարժ մասնագետ և անհատ: Նյութական խթանման համակարգը ներառում է աշխատավարձը, հավելավճարները, հավելումները, պարգևատրումները և այլ վճարներ:
    Ոչ նյութական խթանումը բազմաթիվ ոչ նյութական միջոցառումներից և գործիքներից կազմված համակարգ է, որը նյութական խթանմանը զուգահեռ կիրառվում է ժամանակակից հանրային կառավարման  համակարգում` ապահովելու կառավարման արդյունավետությունը և հնարավորություն տալու ծառայողներին ամբողջությամբ ինքնադրսևորվելու: Ոչ նյութական խթանման համակարգը ներառում է խրախուսման տարբեր եղանակներ` որակավորման բարձրացում, պաշտոնեական  առաջխաղացում, աշխատանքային կյանքի որակի բարելավում, կրթության խթանում, անհատական և մասնագիտական աճ և այլն:
    Ծառայության համակարգի խնդիրը, թերևս, պետք է լինի այնպիսի խթանման համակարգի ձևավորումը, որը.
    - հնարավորություն կտա ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին ապահովելու անհրաժեշտ կենսական բարիքներով և աշխատուժի վերարտադրության կարևորագույն միջոցներով,
    - ծառայողների բոլոր ջանքերը ներդնելու, ամբողջ ներուժը զարգացնելու և օգտագործելու ազդակ կդառնա,
    - աշխատաշուկայում կբարձրացնի հանրային ծառայության վարկանիշը,
    - թույլ կտա հանրային ծառայության համակարգում ընդգրկել բանիմաց մասնագետների, ապահովել ներհամակարգային շարժունակություն, կանխել կադրերի հոսունությունը,
    - կնպաստի հանրային կառավարման արդյունավետության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը:
    ՀՀ-ում հանրային ծառայության համակարգի զարգացմանը զուգահեռ ձևավորվել են խթանման  համակարգի իրավական, մեթոդաբանական հիմքերը, սակայն վերջիններս դեռևս բավական խոցելի են և կատարելագործման կարիք ունեն, ուստի պահանջվում է տեսական և գործնական համալիր հետազոտությունների իրականացում:
    Հանրային ծառայության համակարգի կատարելագործման, մակարդակի մասնավորապես` խթանման համակարգի բարելավման ուղղությամբ կարևոր քայլ պետք է համարել պետական պաշտոններ  զբաղեցնող անձանց վարձատրության դրույքաչափերի հստակեցումը, նշանակալի բարձրացումը և սոցիալական երաշխիքների տրամադրման ոլորտում իրականացված բարեփոխումները: Այս նպատակով 2013 թ. դեկտեմբերի 12-ին ընդունվեցին «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», իսկ 2014 թ. փետրվարի  4-ին` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց  ԲԱՆԲԵՐ ՀՊՏՀ 2019.1 սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքները, որոնք ուժի մեջ մտան 2014 թ. հուլիսի 1-ից: Առաջինով սահմանվում են պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության սկզբունքները, ինչպես նաև կարգավորվում են նրանց հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի, պարգևատրման, դրամական օգնության կազմակերպման և վարձատրության հետ կապված բազմաթիվ հարաբերություններ: Օրենքի ընդունմամբ էականորեն բարելավվեց աշխատավարձի կառուցվածքը. նկատելիորեն բարձրացվեցին աշխատավարձի բազային դրույքաչափերի մեծությունները և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները: Մինչև բարեփոխումը դրանք բավական ցածր էին և տարբեր ծառայությունների համար` տարբեր, որի պատճառով հանրային ծառայության համակարգում մեծ էր կադրերի հոսունությունը, իսկ որոշ  ծառայություններ ավելի գրավիչ էին: Այս ամենը խոչընդոտում էր համակարգի կայացմանը, ուստի ակնկալվող բարեփոխման հիմնական նպատակը այս խնդիրների լուծումն էր: Պետք է նշել, որ վճարման նախկին համակարգում ծառայության յուրաքանչյուր տեսակ ուներ նաև լրացուցիչ վարձատրության առանձին մեխանիզմներ, իսկ նոր համակարգի ներդրմամբ հնարավորություն ստեղծվեց միասնական բազային դրույքաչափի սահմանմամբ և ընդհանուր մեթոդաբանությամբ կանոնակարգելու վարձատրության կառուցակարգերը` հեշտացնելով նաև վճարումների կարգավորումը:
    Աղյուսակ 1-ում ներկայացված են հանրային ծառայություններում կիրառվող բազային աշխատավարձի մեծությունները` նախքան բարեփոխումը:




















    Այժմ միասնական բազային աշխատավարձը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով: 2014 թ. հուլիսի 1-ից դա սահմանվել և 2018 թ. պետական բյուջեի մասին օրենքով վերահաստատվել է 66.140 հազար դրամ: Բազային աշխատավարձը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 80%-ից կամ գերազանցել դրա 120%-ը: Բազային աշխատավարձը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել նաև նախորդ տարվա բազային աշխատավարձից ավելի ցածր:
    Ըստ օրենքի` պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը ձևավորվում է հիմնական աշխատավարձից, որը բազային աշխատավարձի և պաշտոնական դրույքաչափերի գործակիցների արտադրյալն է, լրացուցիչ աշխատավարձից, որոնք տրվում են հավելումների և հավելավճարների ձևով, ինչպես նաև պարգևատրումներից: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը, հավելումներով և հավելավճարներով հանդերձ, չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30%-ը:
    Բարեփոխումների կարևոր ձեռքբերում է նաև բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձանց  վարձատրության կանոնակարգումն ըստ աշխատավարձի գործակիցների սանդղակի, որտեղ  ամենաբարձրը ՀՀ նախագահինն է` 20 գործակցով: Առանձին սահմանված են նաև հատուկ  ծառայությունների աշխատավարձի մակարդակները և գործակիցները: Պետական ծառայողների հիմնական մասի համար նախատեսված է աշխատավարձի 11 մակարդակ` յուրաքանչյուր տարի բնականոն աճով:
    Թեև պետական ծառայողների հիմնական աշխատավարձի ձևավորման մեթոդաբանությունը հիմնված է պետական ծառայողների մասնագիտական և ծառայողական առաջխաղացման ձգտումը խրախուսելու և անհրաժեշտ շահադրդում ապահովելու տրամաբանության վրա, սակայն առկա են որոշակի խնդիրներ, ուստի գործուն համակարգ մշակելու համար անհրաժեշտ է ստեղծել ծառայողական-մասնագիտական առաջխաղացման հավասարակշված և խթանող մեխանիզմներ:
    Խթանման գործուն համակարգ ներդնելու առաջնային նպատակներից է հանրային ծառայությունը արհեստավարժ կադրերով համալրելը: Ներկայումս, ՀՀ հանրային ծառայության մրցունակության ոչ բավարար մակարդակի պարագայում, բարձր որակավորում ունեցող մասնագետները հանրային ծառայության պաշտոնը նախընտրում են այլընտրանքի բացակայության պայմաններում, քանի որ պետական հատվածի համեմատությամբ ոչ պետական հատվածում աշխատավարձի դրույքաչափերի մակարդակը բավական բարձր է (գծապատկեր 1):
    Ներկայացված տվյալները վկայում են, որ 2017 թ. առաջին ութ ամիսների ընթացքում պետական հատվածում միջին անվանական աշխատավարձը կազմել է 160172.1 ՀՀ դրամ, իսկ ոչ պետական հատվածում` 225.172.1 ՀՀ դրամ: Այսպիսով` նշված ժամանակահատվածում տարբերությունը, միջին հաշվով, 65,713 դրամ է կամ մոտ 41%:
    Հաշվի առնելով հանրային ծառայողների պատասխանատվության շրջանակների ընդգրկվածությունը, լուծվող խնդիրների բարդությունը և բազմազանությունը, հանրային և պետական շահի սպասարկման կարևորությունը` հարկ է ծառայողների վարձատրությունը հնարավորինս համապատասխանեցնել նրանց կողմից լուծվող խնդիրների մակարդակին, փաստացի արդյունքներին:
    ՀՀ-ում վերջին տարիներին նյութական խթանման համակարգին զուգահեռ ներդրվել են նաև սոցիալ-հոգեբանական բազմաթիվ խթաններ: Այսպես` «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածով սահմանվել են հանրային ծառայողի հիմնական սոցիալական երաշխիքները, որոնց թվում են ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանները, վարձատրությունը, ամենամյավճարովի արձակուրդը, պարտադիր պետական սոցիալական ապահովագրությունը և օրենքով նախատեսված այլ երաշխիքներ:

























    Հանրային ծառայողների սոցիալական երաշխիքների իրավական ամրագրումը պարտականությունների պատշաճ և արդյունավետ կատարման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Կարևոր է նաև սոցիալական երաշխիքների համար համապատասխան նյութական հենքի ապահովումը:
    Աշխատավարձի ձևավորման ժամանակ հարկավոր է հաշվի առնել նաև գնաճի մակարդակը և դրա ազդեցությունը աշխատավարձի վրա: Այսպես` ՀՀ-ում միայն 2018 թ. առաջին ինն ամիսներին գնաճը կազմել է մոտավորապես 4,8% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, թեև 2014-ից բազային աշխատավարձը մնացել է անփոփոխ: Պարզ է, որ նվազում է հատկապես այն ծառայողների իրական աշխատավարձը, որոնց համար, ըստ տարիների կամ պաշտոնների, աշխատավարձի բարձրացում
    տվյալ տարում չի նախատեսվում: Կարծում ենք` այս պարագայում խոսել խթանման արդյունավետ համակարգի գոյության մասին, հնարավոր չէ: Ուստի հանրային ծառայության համակարգում անհրաժեշտ է մշակել այնպիսի կառուցակարգեր, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի նաև մեղմել գնաճիազդեցությունը` ստեղծելով իրական խթաններ: