ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Սննդամթերքի համաշխարհային գները ռեկորդային նվազել են
    2020-ի մայիսին սննդամթերքի համաշխարհային գները հասել են ռեկորդային ցածր ցուցանիշի՝ կապված կորոնավիրուսի համավարակի բացասական հետևանքների հետ:1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Lenta.ru կայքը:Սննդամթերքի գները նվազում են չորս ամիս շարունակ: Տվյալները հաղորդում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը:Մայիսին սննդամթերքի գների ինդեքսը կազմել է միջինը 162.5 կետ, ինչը 1.9 տոկոսով ցածր է նախորդ ամսվա համեմատ: Ապրիլից հետո կաթնամթերքի գները նվազել են 7.3 տոկոսով, բուսական ձեթի գինը նվազել է 2.8 տոկոսով: Մսամթերքի գինը մեկ ամսում նվազել է 0.
  • Թբիլիսին և Բաթումին հայտնվել են «Քովիդ-19»-ի առումով 2020-ի ամենաանվտանգ եվրոպական զբոսաշրջային ուղղությունների ցանկում
    Վրաստանի քաղաքներից երկուսը՝ Թբիլիսին և Բաթումին, հայտնվել են Եվրոպայում 2020-ին ճանապարհորդելու ամենաանվտանգ ուղղությունների ցանկում, որը կազմել են uropean Best Destinations (EBD) զբոսաշրջային ուղեցույցի մասնագետները:Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, Թբիլիսին գլխավորել է այդ ցանկը, իսկ Բաթումին հայտնվել է 7-րդ հորիզոնականում: Ընդհանուր առմամբ, վարկանշային ցանկում 20 ուղղություն է ներառվել, որոնք ամենաանվտանգն են կորոնավիրուսի տարածման տեսանկյունից:Ինչպես նշվում է, այդ բոլոր երկրներում հատուկ արարողակարգեր են սահմանվել, որոնք վերաբերում են հիգիեն
  • Այսօր նշվում է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը
    2003 թվականի մայիսի 21-ին առաջին անգամ նշվել է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը (World Day for Cultural Diversity for Dialogue and Development):Մշակութային բազմազանությունը ոչ միայն տնտեսական աճի զարգացման շարժիչ ուժն է, այլեւ միջոց ավելի լիարժեք մտավոր, զգայական, բարոյական եւ հոգեւոր կյանքի համար: Սա ամրագրված է մշակույթի հարցերով բոլոր 7 կոնվենցիաներում, որոնք ապահովում են մշակութային բազմազանության խթանման համար ամուր հիմքը: Մշակութային բազմազանությունը ամենաարժեքավոր ակտիվն է, որը պարտադիր պայման է աղքատության ծավալն
  • Այսօր Չափագիտության համաշխարհային օրն է
    Չափագիտության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մայիսի 20-ին: Օրը ընտրվել է 1875 թվականի մայիսի 20-ին Փարիզում` միջազգային դիվանագիտական համաժողովում ստորագրված հայտնի «Մետրական կոնվեցիայի» (Metre Convention) պատվին, որը դարձել է գիտատեխնիկական համագործակցության մասին առաջին միջպետական համաձայնագիրը՝ հիմք դնելով մեկ միասնական միջազգային չափագիտական տարածքի համար,  հաղորդում է Calend-ը:Մետրական կոնվեցիայի հիման վրա ստեղծվել է չափերի եւ կշիռների միջազգային բյուրոն՝ առաջին միջազգային հետազոտական լաբորատորիան, եւ սահմանվել են չափողական գիտությ
  • Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը բաժնետոմսեր է ձեռք բերել Boeing, Facebook, Disney ընկերություններում և ամերիկյան բանկերում.
    Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը (Public Investment Fund, PIF) փոքրածավալ բաժնեմասեր է ձեռք բերել առաջատար ամերիկյան ընկերություններում և բանկերում՝ օգտվելով նավթի գնանկման և կորոնավիրուսի համավարակի ֆոնին բաժնետոմսերի գործակիցների նվազումից:Այս մասին հաղորդում է CNBC ամերիկյան հեռուստաալիքը ՝ հղում անելով ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովին: Սաուդական հիմնադրամը հանձնաժողովին տեղեկացրել է, որ $713.7 մլն արժողությամբ բաժնեմասեր է գնել Boeing ընկերությունում, $522 մլն-ի բաժնետոմսեր Citigroup բանկում և նույն մասնաբաժինն էլ F
  • Հունաստանն այսօրվանից ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախագահությունը
    Հունաստանը մայիսի 15-ից կես տարով ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Աթենքն իր նախագահության ծրագրի առաջնահերթություն է ցանկանում դարձնել մարդու իրավունքների պաշտպանությունը:Եվրոպայի խորհրդի նախագահի պաշտոնին Հունաստանը փոխարինում է Վրաստանին, իսկ նոյեմբերի 18-ին նախագահությունը կփոխանցի Գերմանիային:Հունաստանի փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը հայտարարել է, որ իրենք առաջնահերթություն են դարձնելու մարդու իրավունք
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հետխորհրդային երկրների առողջապահական համակարգերի գործոնային և կլաստերային վերլուծություն

    ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆ
    ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոն


    Հոդվածում գործոնային և կլաստերային վերլուծությունների միջոցով փորձ է արվել գնահատելու հետխորհրդային երկրների առողջապահական համակարգերի արդյունավետությունը և ուսումնասիրելու մի քանի ցուցանիշների համընդհանուր ազդեցությունը առողջապահական համակարգերի արդյունավետության վրա:
    Հիմնաբառեր. կլաստերային վերլուծություն, գործոնային վերլուծություն, առողջապահական համակարգի արդյունավետություն, պարտադիր բժշկական ապահովագրություն


    Առողջապահական համակարգը յուրաքանչյուր երկրի սոցիալական քաղաքականության կարևոր բաղադրիչն է: Բնակչության առողջության պահպանումը, կազմակերպումը, բուժումն ու վերականգնումը հնարավոր չէ իրագործել առանց լավ կազմակերպված առողջապահական համակարգի ֆինանսավորման: Աշխարհի տարբեր երկրներում կիրառվում են առողջապահական համակարգի ֆինանսավորման տարբեր եղանակներ: Սակայն կախված այն հանգամանքից, թե որքանով են հասանելի նպատակները սահմանափակ ռեսուրսների պայմաններում, որոշում են առողջապահական համակարգի գործունեության որակն ու արդյունավետությունը: Ըստ այդմ` փորձել ենք գործոնային և կլաստերային վերլուծությունների միջոցով գնահատել հետխորհրդային երկրների առողջապահական համակարգերի արդյունավետությունը (հաշվի առնելով հետխորհրդային երկրների սոցիալ-տնտեսական զարգացման օրինաչափությունները և առողջապահական համակարգերի նմանությունները) և պարտադիր բժշկական ապահովագրության դերն
    ու նշանակությունը այդ հարցում:
    Վերլուծությունների համար որպես ելակետային տվյալներ ընտրվել են առողջապահության համակարգերը նկարագրող տասը ցուցանիշներ (աղյուսակ 1): Գործոնային վերլուծության1 միջոցով ուսումնասիրվող 10 ցուցանիշները խմբավորվել են ըստ 3 լատենտային գործոնների: Լատենտ փոփոխականների և ուսումնասիրվող օբյեկտների ծանրաբեռնվածությունների միջոցով գնահատել ենք յուրաքանչյուր գործոնի կարևորությունը և դրանց տվել պայմանական անուններ: Ելնելով լատենտ գործոնների բնույթից և վերջնական արժեքներից` հիմնավորվել է ուսումնասիրվող երկրներում պարտադիր ապահովագրական համակարգերի ներդրման անհրաժեշտությունը: Վերլուծությունները կատարվել են SPSS ծրագրային փաթեթի միջոցով:



































    Գործոնային վերլուծության առաջին արդյունքը ընդհանրության ցուցանիշների աղյուսակն է, որտեղ ցույց է տրվում, թե յուրաքանչյուր ցուցանիշի դիսպերսիայի որ մասով է բացատրվում մոդելը.



















    Ըստ աղյուսակ 2-ի` ընտրված գործոնները նշանակալի են, միայն, թերևս, կարելի է առանձնացնել մանկամահացության ցուցանիշը, որի 26% փոփոխությամբ է բացատրվում համակարգը:
    Գործոնային վերլուծության հաջորդ կարևոր արդյունքը ցուցանիշների ընդհանուր բացատրված վարիացիոն աղյուսակն է, որում ներկայացվում են յուրաքանչյուր ցուցանիշի սեփական, գումարային վարիացիոն և ընդհանուր արժեքները:





























    Ինչպես երևում է աղյուսակ 3-ից, վերլուծության համար ընտրվել է 3 գործոն կամ, այլ կերպ ասած, բոլոր ցուցանիշների վարիացիան բացատրվում է 3 գորոծոններով, ընդ որում, առաջին գործոնը բացատրում է դիսպերսիայի 50.9%-ը, երկրորդը` 14.7%-ը, երրորդը` 14.0%-ը, իսկ երեք գործոնները միասին` 77.8%-ը: Գործոնային վերլուծության հաջորդ կարևոր քայլը գործոնների շրջված մատրիցի ուսումնասիրությունն է, որում արտացոլվում են ցուցանիշների դասակարգման արդյունքներն ըստ գործոնների կամ, այլ կերպ ասած, գործոնների ծանրաբեռնվածությունները, որոնք ցույց են տալիս յուրաքանչյուր գործոնի հետ նախնական ցուցանիշների միջև կապի ուժգնությունը. որքան թիվը մեծ է, այնքան կապն ուժեղ է.




















    Ինչպես երևում է գործոնների շրջված մատրիցից, գործոն 1-ի հետ ուսումնասիրվող տասը ցուցանիշներից միայն երեքն ունեն ուժեղ կապվածություն: Դրանք են` ընդամենը առողջապահական ծախսերում   պետական  առողջապահական համակարգի ծախսերը (0.936), ընդամենը առողջապահական ծախսերում մասնավոր առողջապահական ծախսերը (-0.961), մասնավոր առողջապահական ծախսերում գրպանից կատարվող ծախսերը (ստվերային վճարներ) (-0.955): Գործոն 2-ի հետ ուժեղ կապվածության մեջ են կյանքի սպասվող տևողությունը (0.802), տուբերկուլյոզով հիվանդացության (-0.890) և մեկ շնչին բաժին ընկնող պետական առողջապահական ծախսեր (0,814) ցուցանիշները: Գործոն 3-ը պակաս ընդգրկուն է. ուժեղ կախվածություն ունի ՀՆԱ-ի մեջ առողջապահական ծախսերի (0.717) և ընդամենը առողջապահական ծախսերում կամավոր առողջության ապահովագրության (-0.682) ցուցանիշներից:
    Ելնելով գործոնների վերը նկարագրված հատկություններից` փորձել ենք գործոններին տալ պայմանական անուններ: Գործոն 1-ը պայմանականորեն անվանել ենք «առողջապահության ծախս», երկրորդ գործոնը` «առողջապահության որակ», իսկ երրորդը` «առողջության կամավոր ապահովագրական համակարգ»: Գործոնային վերլուծության արժեքները, ըստ երկրների, ներկայացված են աղյուսակ 5-ում:
    Ըստ աղյուսակ 5-ի` «առողջապահության ծախս» գործոնով առաջատարն է Ղազախստանը, որին հաջորդում են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռուսաստանը: ՀՀ-ն զբաղեցնում է վերջին հորիզոնականը, նրան նախորդում են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը: Երկրորդ` «առողջապահության որակ» գործոնով առաջին հորիզոնականը զբաղեցնում է Էստոնիան, որին հաջորդում են Լիտվան, Լատվիան, Հայաստանը: Իսկ վերջին հորիզոնականում է Ղրղզստանը: Երրորդ` «առողջության կամավոր   ապահովագրական համակարգ» գործոնով առաջատարը Մոլդովան է, որին հաջորդում են Վրաստանը, Ղրղզստանը, Հայաստանը, իսկ վերջին հորիզոնականը զբաղեցնում է Թուրքմենստանը:























    Ելնելով գործոնային վերլուծության արդյունքներից` առաջարկել ենք  գնահատել հետխորհրդային երկրների առողջապահական համակարգի արդյունավետությունը հետևյալ մոտեցմամբ.








    որտեղ`
    ԱՀԱ - առողջապահական համակարգի արդյունավետություն, Գ1 - «առողջապահության ծախս» գործոն, Գ2 - «առողջապահության որակ» գործոն:
    Որքան մեծ է առողջապահական համակարգի որակը, այնքան արդյունավետ է գործում համակարգը:
    Երկրների առողջապահական համակարգերի արդյունավետության ցուցանիշները ներկայացված են աղյուսակ 6-ում:
    Ըստ աղյուսակ 6-ի` առողջության արդյունավետության ցուցանիշով առաջին հորիզոնականում է Էստոնիան, որին հաջորդում են Լիտվան, Լատվիան: Հայաստանը գտնվում է 9-րդ հորիզոնականում: Վերջին հորիզոնականը զբաղեցնում է Ուկրաինան:
    Ի տարբերություն գործոնային վերլուծության` կլաստերային վերլուծությունը հնարավորություն է ընձեռում խմբավորելու ոչ միայն ցուցանիշները, այլ նաև օբյեկտները` դասակարգելով դրանք տարբեր կլաստերների` ըստ ցանկացած թվով ցուցանիշների: Կլաստերային վերլուծության արդյունքում ուսումնասիրվող օբյեկտների բազմությունը բաժանվում է մի քանի կլաստերների (խմբերի), որոնցում ընդգրկվում են իրար առավել նման օբյեկտները` ըստ նախապես ընտրված ցուցանիշների: Կլաստերային վերլուծության համար որպես ելակետային տվյալներ ևս հանդես են եկել հետխորհրդային երկրների առողջապահական համակարգերի ցուցանիշները (աղյուսակ 1):
























    Կլաստերացումն իրականացվել է աստիճանակարգության (հիերարխիկ) և k-միջինների մեթոդներով:

     




























    Աստիճանակարգության մեթոդովիրականացված կլաստերային վերլուծության արդյունքները   ներկայացված են ստորև: Գծապատկեր 1-ում ներկայացված է կլաստերացման դենդրոգրամը, որը ցույց է տալիս կլաստերացման փուլերը: Աստիճանակարգության կլաստերացումը թույլ է տալիս որոշել կլաստերների օպտիմալ քանակը, որը, մեր դեպքում, 3 է: Կլաստերների քանակը որոշելուց հետո կատարել ենք կլաստերացում k-միջինների մեթոդով, որի արդյունքում հետխորհրդային երկրները, ըստ առողջապահական համակարգերի մի շարք ցուցանիշների, բաժանվել են 3 կլաստերների:
    Կլաստերացման վարիացիաների վերլուծությունը հնարավորություն է տալիս փաստելու, որ առողջապահական համակարգի տասը ցուցանիշներից միայն X7 և X9 ցուցանիշների նշանակալիությունն է փոքր, ինչը ցույց է  տալիս, որ դրանք նշանակալի չեն այս երկրները կլաստերացնելու համար, հետևաբար` կլաստերների վերջնական կենտրոնների վերլուծության մեջ ուշադրություն պետք է դարձնել միայն բարձր նշանակալիություն ունեցող մնացած ութ ցուցանիշներին (աղյուսակ 7):






















































    Համադրելով աղյուսակ 8-ի և 9-ի տվյալները` կարող ենք արձանագրել, որ 3-րդ կլաստերում գտնվում են Էստոնիան և Լիտվան, որոնք, ըստ գործոնային վերլուծության, առողջապահական համակարգի  արդյունավետության ցուցանիշով զբաղեցնում են առաջին երկու հորիզոնականները: Այս երկրները կլաստերի կենտրոնից ունեն միևնույն հեռավորությունը և առաջատար են ընդամենը առողջապահական ծախսերում պետական առողջապահական ծախսերի մասնաբաժնի, մեկ շնչին բաժին ընկնող պետական առողջապահական ծախսերի, ընդամենը առողջապահական ծախսերում ՊԲԱ մասնաբաժնի, կյանքի սպասվող տևողության ցուցանիշներով: Այս կլաստերում ուսումնասիրվող երկրների շարքում ընդամենը առողջապահական ծախսերում մասնավոր առողջապահական ծախսերի մասնաբաժինը, գրպանից կատարվող ծախսերը, մանկամահացության և տուբերկուլյոզով հիվանդացության մակարդակները ամենացածրն են: Այս ամենից ելնելով` 3-րդ կլաստերը պայմանականորեն անվանել ենք «որակապես բարձր առողջապահական համակարգ»: 2-րդ կլաստերը, ըստ համապատասխան ցուցանիշների վերլուծության, պայմանականորեն անվանել ենք «որակապես միջին առողջապահական համակարգ», որի կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Լատվիան, իսկ 1-ին կլաստերը` «որակապես ցածր առողջապահական համակարգ», ներառում է մնացած երկրները: Փաստորեն, Հայաստանը գտնվում է 1-ին կլաստերում:
    Այսպիսով` համադրելով գործոնային և կլաստերային վերլուծությունները, կարող ենք ասել.
    1. «Որակապես բարձր առողջապահական համակարգ» կլաստերում գտնվող և առավել արդյունավետ առողջապահական համակարգ ունեցող երկրներում պետության կողմից առողջապահությանն ուղղվող ծախսումները  գերազանցում են մասնավոր հատվածի ծախսումները, գրպանից կատարվող ծախսերը շատ քիչ են, ինչը խոսում է համակարգի թափանցիկության և  արդյունավետ կառավարման մասին, համակարգի որակական արդյունքները  նշանակալի են` կյանքի սպասվող տևողությունը բարձր է, մանկամահացությունն ու տուբերկուլյոզով հիվանդացության մակարդակը` ցածր:
    2. Մյուս կողմից` «որակապես ցածր առողջապահական համակարգ» կլաստերում մասնավոր առողջապահական ծախսերում կանխիկով կատարվող վճարները, ընդամենը առողջապահական ծախսերում մասնավոր առողջապահական ծախսերի մասնաբաժինը և ՀՆԱ-ի մեջ առողջապահական ծախսերի մասնաբաժինը, այլ կլաստերների համեմատությամբ, ամենաբարձրն են: Իսկ մենք գիտենք` որքան մեծ են գրպանից կատարվող վճարումները, այնքան համակարգի գործունեությունը թափանցիկ չէ, և ֆինանսական ռեսուրսները արդյունավետ չեն բաշխված:
    3. Արդյունավետ առողջապահական համակարգ ունեցող և «որակապես բարձր առողջապահական համակարգ» կլաստերում գտնվող երկրներում գործում է պարտադիր բժշկական ապահովագրական համակարգ, ընդ որում, դրա մասնաբաժինը առողջապահական ծախսումներում առավել մեծ է, քան մնացած կլաստերներում: Ամփոփելով կարող ենք ասել, որ հետխորհրդային երկրների առողջապահական համակարգերի արդյունավետության գնահատման արդյունքները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ այն երկրները, որտեղ առկա է ՊԲԱ համակարգ, առավել արդյունավետ են գործումև հնարավորություն են տալիս առկա ֆինանսական ռեսուրսներով ապահովելու առավել բարձր արդյունքային և որակական ցուցանիշներ: Հետևապես` առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացման, համակարգի վերջնական նպատակների իրականացման, բժշկական ծառայությունների համընդհանուր հասանելիության համար անհրաժեշտ է կարևորել պարտադիր բժշկական ապահովագրության դերն ու նշանակությունը` իհարկե չմոռանալով տվյալ երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական, առողջապահական համակարգերի զարգացման և պատմական նախադրյալները: