ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Ինչ ապրանքներ են ամենից շատ արտահանվել Արցախից 2020թ․ առաջին եռամսյակում
    2020-ի առաջին եռամսյակում արտահանման հիմնական մասը՝ 11,8 մլրդ դրամի կամ ընդհանուր արտահանման 69,9%-ը, կազմել են հանքային արտադրանքները: Այս մասին, ի պատասխան NEWS.am-ի գրավոր հարցման, հայտնել են Արցախի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից: Երկրորդ տեղում թանկարժեք քարերն ու մետաղներն են (3,1 մլրդ դրամ, 18,6%), երրորդ տեղում` պատրաստի սննդամթերքը (571.9 մլն դրամ, 3.4%), չորրորդ տեղում` կենդանիները եւ կենդանական ծագման ապրանքները (430 մլն դրամ, 2.5%): 2020թ․ առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Արցախից ապրանքների արտահանումը նվա
  • Հայփոստը եւ Ռուսաստանի փոստը նվազեցրել են երկու երկրների միջեւ ծանրոցների փոխադրման սակագները
    Սեպտեմբերի 24-ին «Հայփոստ» ընկերությունը եւ Ռուսաստանի փոստը ստորագրեցին Համաձայնագիր երկու երկրների միջեւ փոստի միջոցով ցամաքային ճանապարհով  ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման եւ ռազմավարական գործընկերության մասին: Համաձայնագրի ստորագրումը կայացավ ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի և «Ռուսաստանի փոստ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովի եռակողմ հանդիպման ընթացքում ՌԴ Նիժնիյ Նովգորոդ քաղաքում անցկացվող «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ա
  • Աշխարհում կարող է բանանի դեֆիցիտ սկսվել
    Աշխարհում կարող է բանանի դեֆիցիտ սկսվել Էկվադորում Սանգայ հրաբխի ժայթքման պատճառով, կանխագուշակում է El Comercio-ն։ Հրաբխային ակտիվության պատճառով մրգի արտահանումը կարող է 25-30 տոկոսի անկում ունենալ, սա համարժեք է 1,5 մլն տուփին։ Մոխրի ուժգին արտանետումների պատճառով տուժել է առնվազն 83 հազար հեկտար հող, դրանց թվում են նաեւ այն նահանգները, որտեղ բանան են աճեցնում։ Այս ֆերմերներն, ամենայն հավանականությամբ, բերքի մինչեւ քառորդ մասի կորուստ կունենան, նրանց բախտը փոքր-ինչ կբերի, ովքեր միջատներից պաշտպանվելու հատուկ ծածկոցներ են օգտագործում։ Էկվադորն
  • Եվրոյի նկատմամբ լարիի արժեզրկման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
    Վրաստանի ազգային արժույթը շարունակում է անկում գրանցել. ներկայիս պաշտոնական փոխարժեքը կազմում է 3,2537 լարի՝ մեկ դոլարի դիմաց և 3,8267 լարի՝ մեկ եվրոյի դիմաց: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, դա լարիի փոխարժեքի ռեկորդային նվազումն է եվրոյի նկատմամբ. եվրոպական արժույթը դեռևս երբեք այդքան թանկ չի եղել վրացական ազգային արժույթի պատմության մեջ:   Մինչ այս լարիի ռեկորդային անկում էր արձանագրվել 2020 թվականի մարտի 27-ին՝ կորոնավիրուսի համավարակի մեկնարկից անմիջապես հետո: Այն ժամանակ մեկ եվրոյի պաշտոնական փոխարժեքը կազմել էր 3,8159 լարի: Վրացական
  • Արևելյան Միջերկրականի երկրները ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր
    Արևելյան Միջերկրականի պետություններն ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր կենտրոնակայանը Կահիրեում: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի նավթի և հանքային պաշարների նախարարությունը, որտեղ սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել Արևելյան Միջերկրականի երկրների գոյություն ունեցող գազի ֆորումը յոթ մասնակից երկրների ներկայացուցիչների մասակցությամբ լիարժեք կազմակերպության վերափոխելու Խարտիայի ստորագրման արարողությունը: «Ֆորումը, որն ստեղծվել է 2019 թվականին, նպատակամիտված է տարածաշրջանային Էներգետիկական շուկայի ստեղծմանը, առեւտրական
  • ԱՄՆ նախապատրաստվել է պետական պարտքի կրկնակի աճին
    Մինչեւ 2050 թվականն ԱՄՆ-ի պետական ​​պարտքը կկրկնապատկվի` 2020-ին ՀՆԱ-ի 98 տոկոսից հասնելով 195 տոկոսի: Այս մասին ասվում է Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հունվարին կանխատեսումը մնում էր 180 տոկոսի մակարդակում, սակայն կորոնավիրուսի համավարակի եւ ընթացիկ դրամավարկային քաղաքականության հետ կապված տնտեսական ճգնաժամը ստիպեց վատթարացնել կանխատեսումը: Փորձագետները կոչ են արել նախապատրաստվել նրանց, որ 2021 թվականին պետական ​​պարտքը կհատի 100 տոկոսի սահմանը բյուջեի աճող դեֆիցիտի ֆոնին, իսկ 2022-ին այն կհասնի 107 տոկ
  • Շահութաբերության բարձր ցուցանիշներ ակնկալողներին Արցախի գյուղնախարարությունն առաջարկում է համատեղ գործակցություն
    2020 թվականին Արցախի նոր կառավարությունն՝ ի դեմ ԱՀ գյուղոլորտի գլխավոր պատասխանատու Աշոտ Բախշիյանի, հետամուտ է եղել գյուղատնտեսության ոլորտում գործող աջակցության քաղաքականության կատարելագործմանն ու բուսաբուծության, անասնաբուծության ու ոռոգման բնագավառների զարգացմանն ուղղված պետական օժանդակության ծրագրերի՝ տնտեսվարողների պահանջներին համապատասխանեցմանը: Պետության հատուկ ուշադրության կենտրոնում են ոռոգման ենթակառուցվածքների զարգացումը: Այստեղ իրականացվող բարեփոխումների արդյունքում առաջիկայում Արցախը կունենա շուրջ 30 հազար հեկտա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ԵԱՏՄ շրջանակներում ավելացված արժեքի հարկի ներդաշնակեցման հիմնական խնդիրները

    ԴԱՎԻԹ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
    ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոն
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
    ՀՊՏՀ ՄՏՀ «Միջազգային արժութային հարաբերություններ» մասնագիտացում



    ԵԱՏՄ անդամ երկրների հարկային օրենսդրություններին հատուկ են մի շարք ընդհանուր հիմնախնդիրներ, որոնցից են տնտեսավարող սուբյեկտների միջև հարկային բեռի անհամաչափ բաշխումը և հարկային օրենսդրությունների որոշ տարբերությունները: Ժամանակակից փուլում հիմնական խնդիրներից մեկը ԱԱՀ դրույքաչափերի ներդաշնակեցումն է, քանի որ ներկայումս ԵԱՏՄ անդամ երկրներում կիրառվող դրույքաչափերը հիմնականում չեն համընկնում: Երկարաժամկետ հեռանկարում անուղղակի հարկման միասնականացումը կնպաստի աշխատանքի և կապիտալի առավել արդյունավետ վերաբաշխմանը, բնակչության և ընկերությունների եկամուտների ավելացմանը, ԵԱՏՄ անդամ երկրներում գործարար միջավայրի և բիզնեսի արդյունավետության մակարդակի բարձրացմանը:
    Հիմնաբառեր. ավելացված արժեքի հարկ, հարկային համակարգերի ներդաշնակեցում, հարկային բեռի անհամաչափ բաշխում



    Ընդունված է համարել, որ տարածաշրջանային միասնացման ԵՄ փորձում առավել արժեքավոր է որոշումների ընդունման մեխանիզմը, որով վերջինս էականորեն տարբերվում է ԵԱՏՄ մեխանիզմից: Ընդ որում, հենց որոշումների ընդունման մեխանիզմն է եղել ԵՄ հաջող զարգացման գլխավոր գործոնը: Այդ մեխանիզմի օգնությամբ ԵՄ-ին հաջողվում է ընդունել որոշումներ, որոնք համապատասխանում են ինչպես մեծ, այնպես էլ փոքր երկրների տնտեսական շահերին, իսկ ԵՄ համատեղ քաղաքականությունից դժգոհող քաղաքացիների թիվը զգալիորեն զիջում է ԵՄ նկատմամբ դրական տրամադրված քաղաքացիների թվին:
    Սակայն 2014 թվականից սկսել են ի հայտ գալ կասկածներ ԵՄ շրջանակներում ընդունվող որոշումների արդյունավետության վերաբերյալ: Մասնավորապես`
    - կասկածներ, ըստ որի` վերազգային ինտեգրացիոն մեխանիզմի զարգացումն արդյոք կհամապատասխանի՞ առանձին երկրների ազգային շահերին` այդ մեխանիզմի ժողովրդավար լինելու և առանձին երկրների հարկային համակարգերի վրա ազդեցության տեսակետից,
    - մտահոգություններ, կապված այն հանգամանքի հետ, որ միջազգային կարգավորումներում վերազգային տարրերի ամրապնդման միտումների արդյունքում պետությունը կորցնում է ազգային տնտեսության նկատմամբ վերահսկողությունը:
    Սակայն այդ կասկածները չեն կարող չեղարկել ԵՄ միասնացման անվիճելի հաջողությունները, այդ թվում` հարկային ինտեգրման ոլորտում: Անուղղակի հարկման ոլորտում իրականացվում է ԵՄ անդամ երկրների հարկային համակարգերի ներդաշնակեցում, իսկ եկամտագույքային ուղղակի հարկման ոլորտում` կարգավորում: Հարկային համակարգերի կարգավորման հիմնական նպատակներն են ԵՄ մակարդակում կրկնակի հարկման բացառումը, ֆիսկալ խոչընդոտների վերացումը, խտրականության բացառումը:
    ԵՄ երկրների հարկային մարմինների կողմից աշխատանքներ են տարվում նաև հարկային  վարչարարության բարելավման ուղղությամբ` անուղղակի հարկերի գումարների վերաբերյալ տեղեկատվության փոխանակության միջոցով:
    Անդրադառնալով ԵԱՏՄ անդամ երկրների հարկային օրենսդրություններին` արձանագրենք, որ վերջիններիս հատուկ են մի շարք ընդհանուր հիմնախնդիրներ, որոնք բացասաբար են ազդում փոխշահավետ առևտրային հարաբերությունների ակտիվության վրա: Այդ հիմնախնդիրներից են տնտեսավարող սուբյեկտների միջև հարկային բեռի անհամաչափ բաշխումը և հարկային օրենսդրությունների որոշ տարբերությունները, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են միասնացման գործընթացի վրա: Մասնավորապես` ԵԱՏՄ անդամ երկրներում հիմնական հարկատեսակների դրույքաչափերի ամբողջական միասնականացում առայժմ չի դիտարկվում, քանի որ հարկերի դրույքաչափերը կախված են այդ երկրների տնտեսական զարգացման մակարդակից, ինչպես նաև յուրաքանչյուր երկրում իրականացվող հարկային քաղաքականությունից: Ներկայումս ԵԱՏՄ  շրջանակներում ձևավորվել է երկմակարդակ հարկային համակարգ (բացառությամբ ՌԴ-ի, որտեղ հարկային համակարգը եռամակարդակ է): Այսպես` Հայաստանում առկա են 8 համապետական և 2 տեղական հարկեր, Բելառուսում, համապատասխանաբար` 12 և 4, Ղազախստանում` 5 և 12, Ղրղզստանում` 6 և 16, ՌԴ-ում` 16 համապետական, 7 տարածաշրջանային և 5 տեղական:
    Ժամանակակից փուլում հիմնական խնդիրներից մեկը տարբեր հարկատեսակների դրույքաչափերի, առաջին հերթին` ԱԱՀ դրույքաչափերի նույնականացումն է, քանի որ ներկայումս ԵԱՏՄ անդամ երկրներում կիրառվող դրույքաչափերը չեն համընկնում, ընդ որում, առանձին հարկատեսակների գանձումը կատարվում է նշանակման երկրի սկզբունքին համապատասխան:
    Այսպես օրինակ` արտադրանքի ներմուծման ժամանակ կիրառվում է ներմուծող երկրում գործող դրույքաչափը, այսինքն` ՌԴ ներմուծման դեպքում ԵԱՏՄ երկրների համար գործում են համապատասխանաբար` 10% և 18% դրույքաչափերը, Ղազախստանի դեպքում` 12%, Բելառուսի, Ղրղզստանի և Հայաստանի դեպքում` 20%5:
    Մասնագետների կարծիքով` ազգային հարկային համակարգերում առկա տարբերությունները չեն նպաստում միասնական ներդրումային տարածքի` որպես ինտեգրող երկրների ներդրումային գրավչության բարձրացման հիմնական գործոնի ձևավորմանը: Վերոնշյալ խնդրի լուծման առավել նախընտրելի տարբերակ է դիտարկվում ԵԱՏՄ երկրներում կիրառվող անուղղակի հարկերի դրույքաչափերի նույնականացումը` անդամ երկրների միջև վճարած հարկերի գումարների հետագա բաշխման մեխանիզմի կիրառմամբ:


















    ԵԱՏՄ անդամ երկրների հարկային համակարգերի ինտեգրման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ հարկային համակարգի միջոցով վերաբաշխվում է այդ երկրներում ստեղծված ՀՆԱ մեծ մասը, իսկ ԵԱՏՄ անդամ երկրների պետական եկամուտների կառուցվածքում հարկային եկամուտները շոշափելի տեսակարար կշիռ ունեն (աղյուսակ 1):
    Հարկ է նշել, որ ԵԱՏՄ անդամ երկրների հարկային համակարգերն, ընդհանուր առմամբ, նման են, դրանց գործունեությունն ուղղված է ներդրումների ներգրավմանը, ինչի մասին վկայում են ցածր դրույքաչափերը, սակայն մակրոտնտեսական ցուցանիշները կտրուկ տարբերվում են (աղյուսակ 2): 



















    ԵԱՏՄ երկրների տնտեսությունների ներդրումային գրավչության մասին են վկայում հարկային բեռի վերաբերյալ տվյալները, որոնք, ընդհանուր առմամբ, համադրելի են ԲՀՌՉԱ և ՏՀԶԿ երկրների տվյալների հետ (աղյուսակ 3):



























    Այսպիսով` աղյուսակ 3-ի տվյալները ցույց են տալիս, որ առավել ցածր միջին հարկային բեռը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին, մի փոքր ավելի է ԲՀՌՉԱ երկրներում: Առավել մեծ հարկային բեռը բաժին է ընկնում ՏՀԶԿ երկրներին, որը հասկանալի է և համապատասխանում է զարգացած երկրների հարկման մակարդակին: Համարվում է, որ զարգացող երկրներում հարկային ցածր դրույքաչափերը և հարկային արտոնություններն այդ երկրների ներդրումային գրավչության բարձրացման միջոց են:
    ԵԱՏՄ երկրների հարկերի դրույքաչափերի միասնականացման համար որպես օրինակ կարող է ծառայել ԵՄ փորձը, ըստ որի, ԱԱՀ համաեվրոպական համակարգի հրահանգին համապատասխան, առաջարկվում է սահմանել ԱԱՀ նվազագույն թույլատրելի շեմ առաջիկա 5 տարիների համար:
    Եվրոպական միասնացման փորձը ցույց է տալիս, որ ի սկզբանե ներդաշնակեցվում է անուղղակի հարկման օրենսդրությունը, առանց որի անհնար է ազատ առևտրի պայմաններ ստեղծել: Ընդունելով անուղղակի հարկման համակարգի ամբողջական ներդաշնակեցման անհրաժեշտությունը` հարկ է նշել, որ առավել նպատակահարմար է ընդունել միասնական համախմբող իրավական ակտ` միջազգային համաձայնագրի տեսքով:
    Միասնական մաքսահարկային քաղաքականության իրականացումը պահանջում է ԵԱՏՄ անդամ երկրների հարկային համակարգերի միասնականացման և ներդաշնակեցման որոշակի դրույթների մշակում, որոնցից առավել հիմնարար են միաձայնության, համամասնականության և համապարտության, ոչ խտրականության սկզբունքները:
    Հարկային ինտեգրման համար ոչ պակաս կարևոր է ԵԱՏՄ անդամ երկրների տեղեկատվական համակարգերի միասնացումը` հիմնված հարկային տեղեկատվության փոխանակության վրա: Հարկային միասնացումը համարվում է ԵԱՏՄ-ին նոր երկրների ինտեգրման հիմնական պայմաններից մեկը, հետևաբար` դա նպաստում է անդամ երկրների ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական համակարգերի մերձեցմանը11: Հաշվի առնելով ԵՄ երկրների փորձը` հարկավոր է արդյունավետ դարձնել մաքսասակագնային և հարկային կարգավորմանն ուղղված կարևորագույն հարցերի շուրջ որոշումների ընդունման ընթացակարգը: Մասնավորապես` անհրաժեշտ է զարգացնել ԵԱՏՄ անդամ երկրների հարկային մարմինների միջև համագործակցությունը` հարկային վճարումների օպտիմալացման, կրկնակի հարկման և խտրականության բացառման նպատակներով:
    Անուղղակի հարկերի հարկման համակարգերը ենթակա են ներդաշնակեցման առավել մեծ չափով, քանի որ զգալի ազդեցություն են թողնում գնագոյացման վրա և ԵԱՏՄ բոլոր երկրների հարկային եկամուտներում ամենամեծ բաժինն ունեն: Բացի դրանից, անդամ երկրների անուղղակի հարկման տարբերությունները հանգեցնում են նրան, որ այդ երկրների ապրանքների գներն արտացոլում են ոչ միայն արտադրության գործոնների օգտագործման արդյունավետությունը, այլև տվյալ երկրին հատուկ հարկման համակարգերի պարամետրերը: Միևնույն ժամանակ, ինտեգրման խորացմանը զուգահեռ, արտադրողներն ինտեգրացիոն խմբավորման միասնական շուկայում մտնում են մրցակցության մեջ: Դրանով իսկ տեղի է ունենում մրցակցության խեղաթյուրում` կապված հարկային համակարգերի ազգային
    տարբերությունների հետ: Տեղի է ունենում մրցակցության խեղաթյուրում նաև միավորվող ֆինանսական շուկաներում, եթե հաշվի առնենք ֆինանսական գործիքների և ակտիվների հարկման տարբեր համակարգերի առկայությունը:
    Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ երկրների անուղղակի հարկման ներդաշնակեցումը ենթադրում է անցում անուղղակի հարկերի գանձման միասնական կանոնների` ներառյալ ԱԱՀ վերադարձի կանոնակարգի և ժամկետների, դրույքաչափերի մերձեցման խնդիրները: Բացի դրանից, անհրաժեշտ է ընդունել անուղղակի հարկերի գանձման վարչարարության միասնական կարգ ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրի ժամանակ մաքսային ձևակերպումների չեղարկման դեպքում` հաշվի առնելով ԱԱՀ գանձման սկզբունքների նույնականացումը և ԱԱՀ վճարողների միասնական ռեեստրի ստեղծման հարցերը: ԵԱՏՄ անուղղակի հարկման ասպարեզում քաղաքականությունը պետք է հիմնվի հարկային դրույքաչափերի վերանայման սկզբունքների վրա` ներմուծվող և արտահանվող ապրանքների դրույքաչափերի նույնականացման նպատակով:
    Այսպես` Բելառուսում ԱԱՀ դրույքաչափերը սահմանված են համապատասխանաբար` 20%, 0,5% և 0%, Ղազախստանում` 12% և 0%, Ղրղզստաում` 12% և 0%, Ռուսաստանում` 18%, 10% և 0%, Հայաստանում` 20% և 0%:
    ԵԱՏՄ շրջանակներում հարկային դրույքաչափերի տարբերությունը նպաստում է ապրանքների և ծառայությունների մատակարարման ուղիների խաթարմանը և խթանում է, այսպես կոչված, հարկային մրցակցությունը: Այդ պատճառով հարկման ներդաշնակեցումը ենթադրում է ԵԱՏՄ երկրների համար ԱԱՀ միասնական դրույքաչափի սահմանում 15%-ից ոչ ցածր մակարդակում և արտահանման դեպքում «զրոյական» դրույքաչափի համար անհրաժեշտ փաստաթղթերի նույնականացում:
    Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև ԱԱՀ նշանակությունը ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրի զարգացման համար` անհրաժեշտ է նշել հետևյալ առաջնահերթ ուղղությունները.
    - միասնական տերմինաբանության օգտագործում ԱԱՀ-ով հարկման օբյեկտների որոշման համար,
    - ԱԱՀ-ով հարկման օբյեկտների նույնական ցանկի ամրագրում, ինչպես նաև ԱԱՀ հարկման օբյեկտ չհամարվող գործառնությունների ցանկի հաստատում,
    - «ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացում (մատակարարում)» միասնական հասկացության սահմանում, որը տվյալ  հարկի հարկման օբյեկտի հիմքն է կազմում,
    - ԱԱՀ-ով հարկման օբյեկտների թվարկման ընդհանուր մոտեցումների սահմանում և ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրական ակտերից այնպիսի հասկացությունների դուրսբերում, որոնք տարբեր կերպ են
    մեկնաբանվում ազգային մակարդակում,
    - ապրանքների (ծառայությունների) իրացման դեպքում հարկային օրենսդրությամբ հարկման բազայի առանձնահատկությունների ամրագրման հնարավորություն,
    - մաքսային տարածք ապրանքների (ծառայությունների) ներմուծման դեպքում հարկման բազայի որոշման նույնական եղանակի սահմանում,
    - մասհանման ենթակա ԱԱՀ գումարների հաշվարկման միասնական մեթոդների կիրառում,
    - ԵԱՏՄ տնտեսական տարածքում ԱԱՀ դրույքաչափերի աստիճանական մերձեցում,
    - ԵԱՏՄ անդամ երկրների հարկային օրենսդրություններով ապրանքների (ծառայությունների) արտահանման անհրաժեշտ փաստաթղթերի միասնական ցանկի հաստատում,
    - հաշվապահական հաշվառման և մաքսային օրենսդրության միասնականացում:
    Հարկ է նաև նկատել, որ ԵԱՏՄ երկրներում հարկային կարգավորման հիմնական խնդիրը կանոնակարգման ենթակա հիմնական սկզբունքները ներառող համընդհանուր փաստաթղթերի բացակայությունն է:
    ԵԱՏՄ անդամ երկրների հարկային օրենսդրությունների վերլուծությունը թույլ է տալիս կատարել որոշակի եզրահանգումներ.
    1. Անուղղակի հարկերի հետագա ներդաշնակեցումն ու միասնականացումը նպատակահարմար է իրականացնել հարկման բազայի ձևավորման կարգի և վճարման ենթակա հարկի փաստաթղթային հաստատման մերձեցման ուղղությամբ:
    2. ԵԱՏՄ անդամ երկրների հարկային օրենսդրությունների մերձեցման հիմքը ԵԱՏՄ-ի մասին համաձայնագիրն է, որտեղ կոդավորվում են նախկինում կնքված համաձայնագրերը, ինչպես նաև ներմուծված են նոր, սկզբունքորեն կարևոր նորմեր (խտրականության բացառման, ֆիզիկական անձանց եկամուտների հարկման մասին և այլն):
    3. ԵԱՏՄ անդամ երկրների հարկային օրենսդրությունների ներդաշնակեցման և միասնականացման ընթացքում նպատակահարմար է մշակել ԵԱՏՄ օրենսդրության հիմունքները` հաշվի առնելով արդեն իսկ մշակված հարկային օրենսդրության հիմունքների հայեցակարգի դրույթները:
    Այսպիսով` երկարաժամկետ հեռանկարում անուղղակի հարկման միասնականացումը և ուղղակի հարկման կարգավորման արդյունավետության մակարդակի բարձրացումը կնպաստի.
    - աշխատանքի և կապիտալի առավել արդյունավետ վերաբաշխմանը, 
    - խոչընդոտների նվազեցմանը, որը կավելացնի բնակչության և ընկերությունների եկամուտները, որոնք կապահովեն խնայողությունների և ներդրումների աճը,
    - ԵԱՏՄ անդամ երկրներում գործարարության միջավայրի և բիզնեսի արդյունավետության ապահովմանը մրցակցության ակտիվացման և հարկային վարչարարության որակի բարձրացման հաշվին: