ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Աշխարհում կարող է բանանի դեֆիցիտ սկսվել
    Աշխարհում կարող է բանանի դեֆիցիտ սկսվել Էկվադորում Սանգայ հրաբխի ժայթքման պատճառով, կանխագուշակում է El Comercio-ն։ Հրաբխային ակտիվության պատճառով մրգի արտահանումը կարող է 25-30 տոկոսի անկում ունենալ, սա համարժեք է 1,5 մլն տուփին։ Մոխրի ուժգին արտանետումների պատճառով տուժել է առնվազն 83 հազար հեկտար հող, դրանց թվում են նաեւ այն նահանգները, որտեղ բանան են աճեցնում։ Այս ֆերմերներն, ամենայն հավանականությամբ, բերքի մինչեւ քառորդ մասի կորուստ կունենան, նրանց բախտը փոքր-ինչ կբերի, ովքեր միջատներից պաշտպանվելու հատուկ ծածկոցներ են օգտագործում։ Էկվադորն
  • Եվրոյի նկատմամբ լարիի արժեզրկման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
    Վրաստանի ազգային արժույթը շարունակում է անկում գրանցել. ներկայիս պաշտոնական փոխարժեքը կազմում է 3,2537 լարի՝ մեկ դոլարի դիմաց և 3,8267 լարի՝ մեկ եվրոյի դիմաց: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, դա լարիի փոխարժեքի ռեկորդային նվազումն է եվրոյի նկատմամբ. եվրոպական արժույթը դեռևս երբեք այդքան թանկ չի եղել վրացական ազգային արժույթի պատմության մեջ:   Մինչ այս լարիի ռեկորդային անկում էր արձանագրվել 2020 թվականի մարտի 27-ին՝ կորոնավիրուսի համավարակի մեկնարկից անմիջապես հետո: Այն ժամանակ մեկ եվրոյի պաշտոնական փոխարժեքը կազմել էր 3,8159 լարի: Վրացական
  • Արևելյան Միջերկրականի երկրները ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր
    Արևելյան Միջերկրականի պետություններն ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր կենտրոնակայանը Կահիրեում: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի նավթի և հանքային պաշարների նախարարությունը, որտեղ սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել Արևելյան Միջերկրականի երկրների գոյություն ունեցող գազի ֆորումը յոթ մասնակից երկրների ներկայացուցիչների մասակցությամբ լիարժեք կազմակերպության վերափոխելու Խարտիայի ստորագրման արարողությունը: «Ֆորումը, որն ստեղծվել է 2019 թվականին, նպատակամիտված է տարածաշրջանային Էներգետիկական շուկայի ստեղծմանը, առեւտրական
  • ԱՄՆ նախապատրաստվել է պետական պարտքի կրկնակի աճին
    Մինչեւ 2050 թվականն ԱՄՆ-ի պետական ​​պարտքը կկրկնապատկվի` 2020-ին ՀՆԱ-ի 98 տոկոսից հասնելով 195 տոկոսի: Այս մասին ասվում է Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հունվարին կանխատեսումը մնում էր 180 տոկոսի մակարդակում, սակայն կորոնավիրուսի համավարակի եւ ընթացիկ դրամավարկային քաղաքականության հետ կապված տնտեսական ճգնաժամը ստիպեց վատթարացնել կանխատեսումը: Փորձագետները կոչ են արել նախապատրաստվել նրանց, որ 2021 թվականին պետական ​​պարտքը կհատի 100 տոկոսի սահմանը բյուջեի աճող դեֆիցիտի ֆոնին, իսկ 2022-ին այն կհասնի 107 տոկ
  • Շահութաբերության բարձր ցուցանիշներ ակնկալողներին Արցախի գյուղնախարարությունն առաջարկում է համատեղ գործակցություն
    2020 թվականին Արցախի նոր կառավարությունն՝ ի դեմ ԱՀ գյուղոլորտի գլխավոր պատասխանատու Աշոտ Բախշիյանի, հետամուտ է եղել գյուղատնտեսության ոլորտում գործող աջակցության քաղաքականության կատարելագործմանն ու բուսաբուծության, անասնաբուծության ու ոռոգման բնագավառների զարգացմանն ուղղված պետական օժանդակության ծրագրերի՝ տնտեսվարողների պահանջներին համապատասխանեցմանը: Պետության հատուկ ուշադրության կենտրոնում են ոռոգման ենթակառուցվածքների զարգացումը: Այստեղ իրականացվող բարեփոխումների արդյունքում առաջիկայում Արցախը կունենա շուրջ 30 հազար հեկտա
  • Նավթի գները նվազել են
    Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 21-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.44%-ով և կազմել 39.57 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 3.52%-ով և կազմել 41.63 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայու
  • ԱՀԿ-ում 2020-ի մարտից մինչև սեպտեմբեր աճի դանդաղում են նշել ծառայությունների համաշխարհային շուկայում
    Առևտրի հայաշխարային կազմակերպությունը (ԱՀԿ) ծառայությունների համաշխարհային առևտրում աճի դանդաղում է արձանագրել մարտ ամսից մինչև սեպտեմբեր: Դա նշված է նրա զեկույցում, որը սեպտեմբերի 17-ին հրապարակվել է Ժնևում: Այնտեղ նշված է, որ ԱՀԿ-ի մշակած «Ծառայությունների առևտրի ճնշաչափը», որն արտացոլում է միտումները գլոբալ առևտրի բնագավառում, այժմ կազմում է 95,6 կետ, ինչն ավելի ցածր է, քան այս տարվա մարտին (96,8) և քան անցյալ տարվա սեպտեմբերին (98,4): «Սեպտեմբերի 17-ի դրությամբ ինդեքսը հավասար է եղել  95,6 կետի, ինչն ամենաթույլ ցուցանիշն է հայտնիներից»,- նշում
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Deutsche Bank-ը կանխատեսել է գլոբալ անկարգությունների դարաշրջան

    1980 թվականից սկսված գլոբալիզացիայի դարաշրջանը մոտենում է ավարտին, որին փոխարինելու է գալիս «անկարգության դարը», պնդում է Deutsche Bank-ը հետազոտության մեջ, որը թվագրված է սեպտեմբերի 8-ով, կազմակերպության զեկույցն է ներկայացնում ՌԲԿ-ն։
    Բանկի ռազմավար Ջիմ Ռեյդի եւ նրա գործընկերների պատրաստած զեկույցում նշվում է, որ նոր դարաշրջանը կբնորոշվի ԱՄՆ հանդեպ Չինաստանի տնտեսության առավելությամբ եւ ուղեկցող լարվածությամբ նրանց հարաբերություններում, գլոբալ պարտքի շարունակվող աճով, կենտրոնական բանկերի «ուղղաթիռային փողի» քաղաքականությամբ եւ միլենիալների (որոնք մեծահասակ կյանք են մտել XXI դարում) եւ ավելի երիտասարդ սերնդի ուժեղացմամբ, այդ թվում՝ նրանց ընտրազանգվածային քաշի տեսանկյունից։
    Նոր դարաշրջանը կորոշի անկարգությունը, համենայնդեպս՝ սկզբնական շրջանում, մեկ տասնամյակ կամ ավելի շատ։ «Ոչ ամեն մի անկարգություն է վատ»,- նշում է Deutsche Bank-ը։ «Մենք պետք է շեշտենք, որ նոր ժամանակի գալը չպետք է ընկալվի որպես ֆինանսական ակտիվների գնումից հրաժարվելու պատճառ, քանի որ նոր դարաշրջանը կբերի (դրամավարկային իշխանությունների) մասշտաբային ինտերվենցիաներ եւ լիկվիդայնություն»,- շարունակում են հեղինակները։ Բայց եթե նախորդ՝ գլոբալիզացիայի դարաշրջանը ասոցացվում էր ակտիվների գների ռեկորդային ընդհանուր աճի հետ, ապա «անկարգության դարաշրջանը» սպառնալիք է կրում ընթացիկ գլոբալ գներին, հատկապես իրական արտահայտությամբ, նախազգուշացնում է բանկը։
    Անկարգության դարաշրջանը կբնորոշվի նվազագույնը 8 թեմայով․
    Պեկինի տնտեսական քաշի մեծացմանը զուգահեռ ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունների վատթարացում,
    Եվրոպայի համար ճշմարտության պահ․ COVID-19 համավարակը ինտեգրացիոն գործընթացներին նոր խթան է հաղորդել, բայց հավանականություն կա, որ Եվրոպան կմնա տնտեսական ստագնացիայի վիճակում՝ քաղաքական ֆրագմենտացիայի հեռանկարով,
    պարտքերի հետագա մեծացում եւ «ուղղաթիռային փողի» քաղաքականության տարածում որպես դրամային մեյնսթրիմ,
    ինֆլյացիայի հավանական աճ ֆիսկալ-դրամավարկային էքսպանսիայի հետեւանքով,
    հետկովիդյան դարաշրջանի սկզբնական շրջանում տնտեսական անհավասարության խորացում, բայց հետագայում այդ թրենդի շրջադարձ․ պետությունները կսկսեն հարուստներից ավելի շատ հարկեր գանձել,
    սերունդների միջեւ մրցակցության կոշտացում․ միլենիալները եւ ավելի երիտասարդ մարդիկ 2030 թվականին ավագ սերունդներից թվաքանակով առաջ կանցնեն, ինչը թույլ կտա նրանց որոշել ժողովրդավարական ընտրությունների արդյունքները,
    կլիմայի հարցերով գլոբալ մտահոգության աճ,
    նոր տեխնոլոգիական հեղափոխություն։

    Նյութի աղբյուրը՝  https://news.am/