ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Ինչ ապրանքներ են ամենից շատ արտահանվել Արցախից 2020թ․ առաջին եռամսյակում
    2020-ի առաջին եռամսյակում արտահանման հիմնական մասը՝ 11,8 մլրդ դրամի կամ ընդհանուր արտահանման 69,9%-ը, կազմել են հանքային արտադրանքները: Այս մասին, ի պատասխան NEWS.am-ի գրավոր հարցման, հայտնել են Արցախի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից: Երկրորդ տեղում թանկարժեք քարերն ու մետաղներն են (3,1 մլրդ դրամ, 18,6%), երրորդ տեղում` պատրաստի սննդամթերքը (571.9 մլն դրամ, 3.4%), չորրորդ տեղում` կենդանիները եւ կենդանական ծագման ապրանքները (430 մլն դրամ, 2.5%): 2020թ․ առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Արցախից ապրանքների արտահանումը նվա
  • Հայփոստը եւ Ռուսաստանի փոստը նվազեցրել են երկու երկրների միջեւ ծանրոցների փոխադրման սակագները
    Սեպտեմբերի 24-ին «Հայփոստ» ընկերությունը եւ Ռուսաստանի փոստը ստորագրեցին Համաձայնագիր երկու երկրների միջեւ փոստի միջոցով ցամաքային ճանապարհով  ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման եւ ռազմավարական գործընկերության մասին: Համաձայնագրի ստորագրումը կայացավ ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի և «Ռուսաստանի փոստ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովի եռակողմ հանդիպման ընթացքում ՌԴ Նիժնիյ Նովգորոդ քաղաքում անցկացվող «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ա
  • Աշխարհում կարող է բանանի դեֆիցիտ սկսվել
    Աշխարհում կարող է բանանի դեֆիցիտ սկսվել Էկվադորում Սանգայ հրաբխի ժայթքման պատճառով, կանխագուշակում է El Comercio-ն։ Հրաբխային ակտիվության պատճառով մրգի արտահանումը կարող է 25-30 տոկոսի անկում ունենալ, սա համարժեք է 1,5 մլն տուփին։ Մոխրի ուժգին արտանետումների պատճառով տուժել է առնվազն 83 հազար հեկտար հող, դրանց թվում են նաեւ այն նահանգները, որտեղ բանան են աճեցնում։ Այս ֆերմերներն, ամենայն հավանականությամբ, բերքի մինչեւ քառորդ մասի կորուստ կունենան, նրանց բախտը փոքր-ինչ կբերի, ովքեր միջատներից պաշտպանվելու հատուկ ծածկոցներ են օգտագործում։ Էկվադորն
  • Եվրոյի նկատմամբ լարիի արժեզրկման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
    Վրաստանի ազգային արժույթը շարունակում է անկում գրանցել. ներկայիս պաշտոնական փոխարժեքը կազմում է 3,2537 լարի՝ մեկ դոլարի դիմաց և 3,8267 լարի՝ մեկ եվրոյի դիմաց: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, դա լարիի փոխարժեքի ռեկորդային նվազումն է եվրոյի նկատմամբ. եվրոպական արժույթը դեռևս երբեք այդքան թանկ չի եղել վրացական ազգային արժույթի պատմության մեջ:   Մինչ այս լարիի ռեկորդային անկում էր արձանագրվել 2020 թվականի մարտի 27-ին՝ կորոնավիրուսի համավարակի մեկնարկից անմիջապես հետո: Այն ժամանակ մեկ եվրոյի պաշտոնական փոխարժեքը կազմել էր 3,8159 լարի: Վրացական
  • Արևելյան Միջերկրականի երկրները ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր
    Արևելյան Միջերկրականի պետություններն ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր կենտրոնակայանը Կահիրեում: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի նավթի և հանքային պաշարների նախարարությունը, որտեղ սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել Արևելյան Միջերկրականի երկրների գոյություն ունեցող գազի ֆորումը յոթ մասնակից երկրների ներկայացուցիչների մասակցությամբ լիարժեք կազմակերպության վերափոխելու Խարտիայի ստորագրման արարողությունը: «Ֆորումը, որն ստեղծվել է 2019 թվականին, նպատակամիտված է տարածաշրջանային Էներգետիկական շուկայի ստեղծմանը, առեւտրական
  • ԱՄՆ նախապատրաստվել է պետական պարտքի կրկնակի աճին
    Մինչեւ 2050 թվականն ԱՄՆ-ի պետական ​​պարտքը կկրկնապատկվի` 2020-ին ՀՆԱ-ի 98 տոկոսից հասնելով 195 տոկոսի: Այս մասին ասվում է Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հունվարին կանխատեսումը մնում էր 180 տոկոսի մակարդակում, սակայն կորոնավիրուսի համավարակի եւ ընթացիկ դրամավարկային քաղաքականության հետ կապված տնտեսական ճգնաժամը ստիպեց վատթարացնել կանխատեսումը: Փորձագետները կոչ են արել նախապատրաստվել նրանց, որ 2021 թվականին պետական ​​պարտքը կհատի 100 տոկոսի սահմանը բյուջեի աճող դեֆիցիտի ֆոնին, իսկ 2022-ին այն կհասնի 107 տոկ
  • Շահութաբերության բարձր ցուցանիշներ ակնկալողներին Արցախի գյուղնախարարությունն առաջարկում է համատեղ գործակցություն
    2020 թվականին Արցախի նոր կառավարությունն՝ ի դեմ ԱՀ գյուղոլորտի գլխավոր պատասխանատու Աշոտ Բախշիյանի, հետամուտ է եղել գյուղատնտեսության ոլորտում գործող աջակցության քաղաքականության կատարելագործմանն ու բուսաբուծության, անասնաբուծության ու ոռոգման բնագավառների զարգացմանն ուղղված պետական օժանդակության ծրագրերի՝ տնտեսվարողների պահանջներին համապատասխանեցմանը: Պետության հատուկ ուշադրության կենտրոնում են ոռոգման ենթակառուցվածքների զարգացումը: Այստեղ իրականացվող բարեփոխումների արդյունքում առաջիկայում Արցախը կունենա շուրջ 30 հազար հեկտա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Շվեդիան կարող է գրեթե ամբողջությամբ հրաժարվել կանխիկ դրամից կորոնավիրուսի պատճառով

    Կորոնավիրուսի համավարակի պատճառով Շվեդիան կարող է գրեթե ամբողջությամբ հրաժարվել կանխիկ գումարի շրջանառությունից, գրում է Bloomberg-ը: Գործակալությունը նախազգուշացնում է, որ այսպիսի փոփոխությունները կապված են բազմաթիվ «թաքնված ռիսկերի»  հետ:
    Շվեդիան արդեն շրջանառության մեջ եղած կանխիկ դրամի ամենացածր ցուցանիշն է գրանցել աշխարհում, նշում է Bloomberg-ը` վկայակոչելով Միջազգային հաշվարկների բանկի 2018 թվականի տվյալները (ամենաթարմը` վերջիններից): Այդ ժամանակ կանխիկ դրամը կազմում էր երկրի ՀՆԱ-ի 1.3 տոկոս ը: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում այդ ցուցանիշն այն ժամանակ 8.2 տոկոս էր, իսկ եվրոգոտում` 10.9 տոկոս:
    Որոշ երիտասարդ շվեդներ արդեն չեն պատկերացնում, թե ինչպիսի տեսք ունի կանխիկ դրամը, վերջերս ասել էր Շվեդիայի Կենտրոնական բանկի ղեկավար Ստեֆան Ինգվեսը: Եվ չնայած թվային գործարքներին անցնելը շատ առավելություններ ունի, կարող են առաջանալ նաեւ խնդիրներ, նշում է Bloomberg-ը: Գործակալությունը հարց է հնչեցնում, թե ինչ կարող է լինել, եթե թվային ցանցերը խափանվեն, եւ կուտակված կանխիկ գումարը բավարար չլինի հին համակարգին վերադառնալու համար: Այն նաեւ ուշադրություն է հրավիրում կիբերհարձակումների ռիսկի վրա: Այդպիսի իրադարձությունները կարող են «շատ ավելի մեծ վնաս» հասցնել, քան բանկերի հնաոճ կողոպուտները, հաղորդում է Forbes-ը:
    Ինքը` Ինգվեսը եւս խոսում է այն մասին, որ Շվեդիային կանխիկի պահուստ է անհրաժեշտ, եթե «լույսերը մարեն»: Ընդ որում, երկիրը փորձում է լուծել համավարակի պայմաններում դրանց պակասուրդի խնդիրը, որի պատճառով մարդիկ փողի հետ կապն ընկալում են որպես ռիսկ առողջության համար, ընդգծում է Bloomberg-ը: Արդյունքում, կանխիկ դրամն այժմ ավելի տարածված է, քան երբեւէ, եւ երկրի բնակիչները, հակառակը, նախընտրում են առավելագույնս օգտվել անշփում վճարումներից: Klarna շվեդական առցանց բանկը նշում է, որ համավարակից առաջ իր հաճախորդները 63 տոկոսի դեպքում անշփում վճարների տարբերակն էին օգտագործում, իսկ այժմ այդ ցուցանիշը հասել է 73 տոկոսի: «Մարդիկ չեն ցանկանում դիպչել մետաղադրամներին կամ թղթադրամներին»,- Bloomberg-ին ասել է Klarna բանկի սպառողական հարցերի մենեջեր Վիվեկա Սոդերբաքը: Ըստ նրա` մարդիկ չեն ցանկանում նաեւ «սեղմել կոճակները», եւ կորոնավիրուսը միայն «կուժեղացնի այս միտումը»:
    Զուգահեռ իր դիրքերը զիջում է նաեւ կանխիկի համար «վերջին բաստիոններից» մեկը, գրում է Bloomberg-ը: Խոսքը գրպանի փողերի մասին է, որոնք երեխաները ստանում են իրենց ծնողներից: Sifo-ի հունիսյան հարցման համաձայն` շվեդ երեխաների միայն 16 տոկոսն է պարբերաբար այդպիսի կանխիկ գումար ստանում: Իր հերթին, Շվեդիայի ամենամեծ Svenska Handelsbanken բանկն արդեն թվային խնայատուփ է առաջարկում, որի օգնությամբ երեխաները կարող են կառավարել իրենց ֆինանսները սմարթֆոնի միջոցով:

    Նյութի աղբյուրը՝  https://news.am/arm/news/601874.html