ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Ինչ ապրանքներ են ամենից շատ արտահանվել Արցախից 2020թ․ առաջին եռամսյակում
    2020-ի առաջին եռամսյակում արտահանման հիմնական մասը՝ 11,8 մլրդ դրամի կամ ընդհանուր արտահանման 69,9%-ը, կազմել են հանքային արտադրանքները: Այս մասին, ի պատասխան NEWS.am-ի գրավոր հարցման, հայտնել են Արցախի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից: Երկրորդ տեղում թանկարժեք քարերն ու մետաղներն են (3,1 մլրդ դրամ, 18,6%), երրորդ տեղում` պատրաստի սննդամթերքը (571.9 մլն դրամ, 3.4%), չորրորդ տեղում` կենդանիները եւ կենդանական ծագման ապրանքները (430 մլն դրամ, 2.5%): 2020թ․ առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Արցախից ապրանքների արտահանումը նվա
  • Հայփոստը եւ Ռուսաստանի փոստը նվազեցրել են երկու երկրների միջեւ ծանրոցների փոխադրման սակագները
    Սեպտեմբերի 24-ին «Հայփոստ» ընկերությունը եւ Ռուսաստանի փոստը ստորագրեցին Համաձայնագիր երկու երկրների միջեւ փոստի միջոցով ցամաքային ճանապարհով  ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման եւ ռազմավարական գործընկերության մասին: Համաձայնագրի ստորագրումը կայացավ ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի և «Ռուսաստանի փոստ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովի եռակողմ հանդիպման ընթացքում ՌԴ Նիժնիյ Նովգորոդ քաղաքում անցկացվող «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ա
  • Աշխարհում կարող է բանանի դեֆիցիտ սկսվել
    Աշխարհում կարող է բանանի դեֆիցիտ սկսվել Էկվադորում Սանգայ հրաբխի ժայթքման պատճառով, կանխագուշակում է El Comercio-ն։ Հրաբխային ակտիվության պատճառով մրգի արտահանումը կարող է 25-30 տոկոսի անկում ունենալ, սա համարժեք է 1,5 մլն տուփին։ Մոխրի ուժգին արտանետումների պատճառով տուժել է առնվազն 83 հազար հեկտար հող, դրանց թվում են նաեւ այն նահանգները, որտեղ բանան են աճեցնում։ Այս ֆերմերներն, ամենայն հավանականությամբ, բերքի մինչեւ քառորդ մասի կորուստ կունենան, նրանց բախտը փոքր-ինչ կբերի, ովքեր միջատներից պաշտպանվելու հատուկ ծածկոցներ են օգտագործում։ Էկվադորն
  • Եվրոյի նկատմամբ լարիի արժեզրկման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
    Վրաստանի ազգային արժույթը շարունակում է անկում գրանցել. ներկայիս պաշտոնական փոխարժեքը կազմում է 3,2537 լարի՝ մեկ դոլարի դիմաց և 3,8267 լարի՝ մեկ եվրոյի դիմաց: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, դա լարիի փոխարժեքի ռեկորդային նվազումն է եվրոյի նկատմամբ. եվրոպական արժույթը դեռևս երբեք այդքան թանկ չի եղել վրացական ազգային արժույթի պատմության մեջ:   Մինչ այս լարիի ռեկորդային անկում էր արձանագրվել 2020 թվականի մարտի 27-ին՝ կորոնավիրուսի համավարակի մեկնարկից անմիջապես հետո: Այն ժամանակ մեկ եվրոյի պաշտոնական փոխարժեքը կազմել էր 3,8159 լարի: Վրացական
  • Արևելյան Միջերկրականի երկրները ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր
    Արևելյան Միջերկրականի պետություններն ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր կենտրոնակայանը Կահիրեում: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի նավթի և հանքային պաշարների նախարարությունը, որտեղ սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել Արևելյան Միջերկրականի երկրների գոյություն ունեցող գազի ֆորումը յոթ մասնակից երկրների ներկայացուցիչների մասակցությամբ լիարժեք կազմակերպության վերափոխելու Խարտիայի ստորագրման արարողությունը: «Ֆորումը, որն ստեղծվել է 2019 թվականին, նպատակամիտված է տարածաշրջանային Էներգետիկական շուկայի ստեղծմանը, առեւտրական
  • ԱՄՆ նախապատրաստվել է պետական պարտքի կրկնակի աճին
    Մինչեւ 2050 թվականն ԱՄՆ-ի պետական ​​պարտքը կկրկնապատկվի` 2020-ին ՀՆԱ-ի 98 տոկոսից հասնելով 195 տոկոսի: Այս մասին ասվում է Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հունվարին կանխատեսումը մնում էր 180 տոկոսի մակարդակում, սակայն կորոնավիրուսի համավարակի եւ ընթացիկ դրամավարկային քաղաքականության հետ կապված տնտեսական ճգնաժամը ստիպեց վատթարացնել կանխատեսումը: Փորձագետները կոչ են արել նախապատրաստվել նրանց, որ 2021 թվականին պետական ​​պարտքը կհատի 100 տոկոսի սահմանը բյուջեի աճող դեֆիցիտի ֆոնին, իսկ 2022-ին այն կհասնի 107 տոկ
  • Շահութաբերության բարձր ցուցանիշներ ակնկալողներին Արցախի գյուղնախարարությունն առաջարկում է համատեղ գործակցություն
    2020 թվականին Արցախի նոր կառավարությունն՝ ի դեմ ԱՀ գյուղոլորտի գլխավոր պատասխանատու Աշոտ Բախշիյանի, հետամուտ է եղել գյուղատնտեսության ոլորտում գործող աջակցության քաղաքականության կատարելագործմանն ու բուսաբուծության, անասնաբուծության ու ոռոգման բնագավառների զարգացմանն ուղղված պետական օժանդակության ծրագրերի՝ տնտեսվարողների պահանջներին համապատասխանեցմանը: Պետության հատուկ ուշադրության կենտրոնում են ոռոգման ենթակառուցվածքների զարգացումը: Այստեղ իրականացվող բարեփոխումների արդյունքում առաջիկայում Արցախը կունենա շուրջ 30 հազար հեկտա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ՀՀ ԲՏԱ և ԱՀ ԷԱԵ նախարարները քննարկել են փոստի և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հարցեր

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 15-ին  ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը:
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների փոստային կապի օպերատորների միջև փոստափոխադրման բնագավառում ծագած փոխհարաբերությունների կարգավորման, փոստային կապի ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքների մշակման, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերում Արցախից մասնակիցների ներգրավվածության հարցին, կարևորվել համագործակցության խթանումը նաև այս ոլորտում:
    Նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է  հյուրերին և համոզմունք է հայտնել, որ Արցախի գործընկերների այցը և աշխատանքային քննարկումներն արդյունավետ բնույթ կունենան: Ապա անդրադարձել է նախկինում կատարված համատեղ աշխատանքների արդյունքներին՝ մասնավորապես ԱՀ֊ի և ՀՀ֊ի միջև բջջային կապի սակագների իջեցմանը: «Համատեղ աշխատանքի արդյունքում սակագնի ավելի քան 50 տոկոսի նվազում է արձանագրվել, որը սոցիալական ազդեցությունից զատ զգալիորեն ավելացրել է նաև հաղորդակցության որակը և ծավալը»,- նշել է  նախարարը:
    Հակոբ Արշակյանը կարևորել է Արցախի երիտասարդության մասնակցությունը ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերում՝ մասնավորապես  տեխնոլոգիական 19 ուղղություններով կազմակերպվող առցանց դասընթացներում, «Վիրտուալ կամուրջ» և այլ ծրագրերում:
    ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ երկու հանրապետությունների օպերատորների փոխգործակցությունը զգալի թեթևություն է առաջացրել ԱՀ֊ում և համագործակցության լավ հիմք դրել՝ հետագայում ծառայությունների պլանավորման և զարգացման առումով:
    Լևոն Գրիգորյանն անդրադարձել է նաև ԱՀ֊ում ՏՏ ոլորտի զարգացման տեսլականին՝ ընդգծելով համատեղ ծրագրեր մշակելու, հայաստանյան փորձն ընդօրինակելու և տեխնոլոգիական ընտանիքի անդամ դառնալու կարևորությունը: Կապի, փոստային ոլորտում ծառայությունները հասանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքները, թվայնացման, կիբեռանվտանգության հետ կապված հարցերը ևս առաջնահերթությունների շարքում են:
    Աշխատանքային հանդիպման շրջանակներում տեղի են ունեցել նաև քննարկումներ երկու հանրապետությունների գործընկերների միջև, որոնց մասնակցել են  ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալներ Գոռ Մելիքյանը և Վիկտորիա Պողոսյանը, միջազգային համագործակցության վարչության պետ Էմմա Սարգսյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ինչպես նաև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանը, ԱՀ «Արցախփոստ»ՓԲԸ գործադիր տնօրեն Գարիկ Գրիգորյանը:

    Նյութի աղբյուրը՝      https://armenpress.am/arm/news/1027751/