ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանը տնտեսական ազատության միջազգային ինդեքսում բարելավում է դիրքերը
    Հայաստանը The Heritage Foundation-ի տնտեսական ազատության 2021 թվականի համաթվում երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը։ Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը, առավելագույն 100 միավորից անցնող տարում Հայաստանը 71,9 միավոր է հավաքել՝ դասվելով «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում։ Հայաստանը 178 երկրների մեջ 32-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա ինդեքսում երկիրը զբաղեցնում էր 34-րդ տեղը։ 2018 և 2019 թվականներին Հայաստանը համապատասխանաբար 44-րդ և 47-րդ հորիզոնականներում էր։2021 թվականի զեկույցը հրապարակվում է Covid-19 համավարակի տարածման պայմ
  • Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համար
    ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի համագործակցությամբ մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ  հինգ ապրանքախմբի համար՝ պլաստիկ ապրանքներ, հագուստ և տեքստիլ, կենցաղային տեխնիկա, ցիտրուսային մրգեր, լվացող միջոցներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղեցույցներում ներառված է անհրաժեշտ տեղեկատվություն ներմուծման գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես՝ ապրանքախմբերի մատակարարների կոնտակտ
  • ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջ
    Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) 2021 թվականի մարտի 1-ից կմտնի ուժի մեջ։ Համաձայնագիրը վավերացվել է Հայաստանի Հանրապետության, ԵՄ բոլոր անդամ-պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից։Ինչպես տեղեկացնում են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից, համաձայնագիրը սահմանում է կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Ըստ աղբյուրի՝ համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվու
  • Ֆիլիպ Մորրիսը հոգ է տանում շրջակա միջավայրի մասին
    Հիմա մարդիկ ապավինում են բիզնեսին ՝ ավելի լավ ապագա կերտելու համար: Քանի որ կան բազմաթիվ սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրներ, Ֆիլիպ Մորրիսն աշխատում է դրանց լուծման ուղղությամբ: Փոփոխությունը կարևոր է յուրաքանչյուր մակարդակում, այդ իսկ պատճառով PMI- ը ձգտում է փոխակերպել իր արտադրության յուրաքանչյուր ասպեկտ, որպեսզի այն հնարավորինս էկոլոգիապես մաքուր լինի: PMI- ի կողմից պլաստիկի արտադրության կրճատումը, թափոնների վերամշակումը և կլիմայի փոփոխությանը արձագանքելը բոլորն էկոլոգիապես գիտակցված ընկերության օրինակներ են: «Բիզնեսը պիտ
  • Աշխարհին նախազգուշացրել են սննդամթերքի դեֆիցիտի մասին
    Աղքատ երկրներում ապրող մարդիկ ենթարկված են բախվելու սննդամթերքի դեֆիցիտի՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված ճգնաժամի պատճառով: Այս մասին նախազգուշացնում է ՄԱԿ-ը, գրում է Lenta-ն` հղում անելով The Guardian-ին: Գրեթե ամբողջ աշխարհում սնունդը թանկացել է, իսկ որոշ երկրներում այն անհասանելի է դարձել մարդկանց համար: Այս տարի իրավիճակն ավելի բարդ է թվում, քան անցյալ տարի էր, նշել է ՄԱԿ-ի 2021 պարենային համակարգերի գագաթաժողովի հատուկ ներկայացուցիչ Ագնես Կալիբատան: Նա հավելել է, որ շատերը սպառել են սնունդը եւ խնայողությունները: Կալիբատի կանխատեսումների հա
  • Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները․ վերականգնված կաթը ներառված է կաթնամթերքի տեսականու մեջ
    Փետրվարի 13-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները, որոնք սահմանում են վերականգնված կաթի նկատմամբ պահանջները: Դա վերականգնված կաթի արտադրողներին թույլ կտա այն նույնականացնել, փաթեթավորել և վաճառել որպես վերականգված կաթ, տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Կաթի փոշին, որը ստացվում է սովորական կաթի կաթիլները բարձր ջերմաստիճանում ցողելով և չորացնելով, շատ ավելի հեշտ է պահել և տեղափոխել, քան սովորական հեղուկը կամ սառեցված կտորները: Կաթի փոշին պահ
  • Ռազմական գործողություններից հետո մեծ ծավալի քաղաքաշինական ծրագրեր են իրականացվում. Արցախի նախագահ
    ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին և կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Պետրոսյանին։ Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահն ընդգծել է, որ ռազմական գործողություններից հետո մեծ ծավալի քաղաքաշինական ծրագրեր են իրականացվում, և այս իմաստով կարևոր է ՀՀ Կառավարության հետ համագործակցված ու ներդաշնակ աշխատանքը։ Հանդիպմանը մասնակցել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ինչպես գոյատևել կացության կազմակերպման ոլորտում` բիզնես մոդելի ժամանակակից փոխակերպումների պայմաններում

    ՀԱՅԿԱԶ ՖԱՆՅԱՆ
    ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոն


    Հոդվածում քննարկվում են կացության կազմակերպման ոլորտի արժեքային շղթայի, բիզնես մոդելի փոխակերպումներն ու հիմնական միտումները 3-րդ արդյունաբերական հեղափոխության վերջին և 4-րդ արդյունաբերական հեղափոխության սկզբին: Կացության կազմակերպման ոլորտի օրինակով ձևակերպվել է տվյալահենք մրցակցային ռազմավարության հայեցակարգը` որպես ժամանակակից պայմաններում մրցակցային պայքարի արդյունավետ միջոց:

    Հիմնաբառեր. արդյունաբերական հեղափոխություն, բեկումնային նորարարություններ, կացության   կազմակերպման ոլորտ, բիզնես մոդել, տվյալահենք մրցակցային ռազմավարություն, մարքեթինգային համալիր


    Երրորդ արդյունաբերական հեղափոխությունը` թվայնացումը, բեկումնային փոփոխությունների (disruption) ենթարկեց տնտեսության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ձայնագրված երաժշտության, տաքսի ծառայությունների և նույնիսկ մեքենաշինության ոլորտները: Այսօր մարդիկ ձայնապնակ գնելու փոխարեն նախընտրում են ունենալ թվային երաժշտական հավելվածի վճարովի հաշիվ (2018 թ. տարեվերջին աշխարհում կային 255 մլն վճարովի հաշիվներ, որոնք այդ տարվա կտրվածքով ապահովել են ոլորտի հասույթի 37%-ը): Այսօր Նյու Յորքում շուրջ 8 անգամ ավելի շատ ride sharing մեքենաներ կան(ավելի քան 100,000, Uber, Lyft և այլն), քան տաքսիներ (լիցենզիաների քանակը` 13,657): Այսօր Rolls-Royce-ը վաճառում է ոչ թե ինքնաթիռի շարժիչներ, այլ շարժիչի անխափան աշխատանքի ժամաքանակ(կնքվում է այսպես կոչված ТоtalCare համաձայնագիր):
    Բոլոր այս ոլորտներում, որոնք ներկայացվեցին, ոչ թե պարզապես տեղի է ունեցել տեխնոլոգիական զարգացում և/կամ փոխվել է վաճառքի կապուղին, այլ փոխվել է այդ ոլորտների արժեքային շղթան և ձեռնարկությունների բիզնես մոդելը: Ավելին, ժամանակակից պայմաններում մրցակցությունը հաճախ բխում է ոչ թե նույն ոլորտում գործող երկու ընկերությունների մարքեթինգային համալիրի տարրերից, այլ բիզնես մոդելի նորարարությունից: Ինչպես Մարկ Ջոնսոնն էր կարծում` մանավանդ թվային աշխարհում բիզնեսի աճն ավելի շատ կախված է բիզնես մոդելից, քան տեխնոլոգիայից:
    Տարբեր ոլորտներում բիզնես մոդելի փոխակերպումների ազդեցությանը անդրադարձել են Մ. Ջոնսոնը, Ռ.Գ․ Մքգրաթը, Ս. Գուպտան և այլք:
    Սույն հետազոտության դիտանկյունից հատկապես ուշագրավ է Վ․Գուրայի և Շ․Պանչուի ուսումնասիրությունը, որում նրանք ներկայացրել են, թե ինչպես է բիզնես մոդելի նորարարությունը փոխակերպում Մավրիտանիայի հյուրանոցային ոլորտը:
    Ինչպես վերոնշյալ բոլոր ոլորտները, կացության կազմակերպման ոլորտը ևս բացառություն չէ: Ելնելով այդ   կանխավարկածից և գրականության ուսումնասիրությունից` սույն հետազոտության շրջանակում առաջադրվել են
    հետևյալ հարցերը.
    - ինչպիսի՞ն են կացության կազմակերպման ոլորտի արժեքային շղթայի և ոլորտի ընկերությունների բիզնես մոդելի փոխակերպման հիմնական միտումները 3-րդ արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանի վերջին և 4-րդ արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանի սկզբին (1),
    - որո՞նք են կացության կազմակերպման արժեքային շղթայում գործող հիմնական խաղացողների բիզնես մոդելների առանձնահատկությունները (կոնկրետ օրինակով) (2),
    - ինչպիսի՞ մոտեցում/ներ պետք է որդեգրեն հյուրանոցային տնտեսության օբյեկտները, որպեսզի դիմակայեն ասիմետրիկ մրցակցությանը ժամանակակից պայմաններում (3):

    Սույն հետազոտության շրջանակում առաջադրված խնդիրները բացահայտելու համար ուսումնասիրվել են ոլորտի վիճակագրական տվյալները, մի շարք ընկերությունների բիզնես քեյսեր` կիրառելով վիճակագրական, համեմատման, ինդուկցիայի և դեդուկցիայի մեթոդները:
    Ուսումնասիրության տվյալների բազա են հանդիսացել ոլորտի վիճակագրական ցուցանիշները, առանձին ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև թեմային առնչվող մասնագիտական գրականությունը և բիզնես նորությունները:
    Իրավիճակը կացության կազմակերպման և հարակից ծառայությունների ոլորտում Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ճամփորդական ծառայությունների 11 ոլորտում ավանդական (brick and mortar) միջնորդական գործունեություն ծավալող տուրօպերատորները և գործակալները շարունակաբար կորցնում են իրենց շուկայական դիրքերը, և արագ աճում են առցանց ամրագրումները (ուղղակի (հյուրանոցից, ավիաընկերությունից և այլն) կամ առցանց հարթակների միջոցով):




















    2018 թ. արդյունքներով այս սեգմենտի առաջատարն է եղել Expedia Group-ը` 14.4% մասնաբաժնով, իսկ առաջատարության հավակնորդը` Booking Holding-ը` 13.4% մասնաբաժնով: Հաշվի առնելով ընկերության հասույթը 2017 թ. 13 և գանձվող միջնորդավճարների մեծությունը` կարելի է  պնդել, որ, ըստ էության, շուկայական մասնաբաժնով երրորդ խաղացողը Airbnb-ն է: Եթե 2014-2018 թթ. ընթացքում ճամփորդական ծառայությունների շուկայի առցանց ամրագրումների սեգմենտի միջին տարեկան հավելաճի տեմպը կազմել է ավելի քան 10%, ապա Expedia Group-ի պարագայում այդ ցուցանիշը եղել է 18.6%, իսկ Booking Holding-ի պարագայում` 16.5%:
    Անդրադառնալով կացության կազմակերպման ոլորտում արժեքային շղթայի և բիզնես մոդելի   փոխակերպումներին`  անհրաժեշտ է նշել, որ դրանք հիմնականում պայմանավորված են երկու ալիքի բեկումնային նորարարություններով (disruptive innovations15)`
    1) Երբ ձևավորվեցին հյուրանոցային ծառայությունների առցանց ամրագրման հարթակները (1996 թ. գործարկվեցին www.booking.com-ը և www.expedia.com-ը), որոնց շնորհիվ «հանդիպեցին» հյուրանոցներն ու վերջնական սպառողները,
    2) Երբ ձևավորվեցին peer-to-peer ծառայությունների առցանց հարթակները (2008 թ. գործարկվեց www.airbnb.com-ը), և արդյունքում մարդիկ17 կարճաժամկետ վարձակալությամբ միմյանց են տրամադրում իրենց բնակարանները:
    Կացության կազմակերպման ոլորտի առաջատար եռյակի` expedia.comի, booking.com-ի (ներառյալ priceline.com-ի), аirbnb.com-ի (որպես առանձին բիզնես միավորներ) գործունեության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ունեն մեկ ընդհանուր գիծ. դրանք բոլորը «ցանցային էկոհամակարգեր ստեղծողներ» (network orchestrators) են, ինչն էլ հենց նրանց համար ապահովում է կայուն մրցակցային առավելություն միջնաժամկետում:
    Տվյալ հանգամանքը նոր օրակարգ է թելադրում նույնիսկ խոշոր հյուրանոցային ցանցերին․ այսպես` 2015 թ. խոշորագույն հյուրանոցային ցանցերից Accor Hotels-ը, Expedia Group-ին և Booking Holdings-ին դիմակայելու հա-
    մար, որոշեց գործարկել առցանց ամրագրումների սեփական հարթակը, որտեղ ներկայացված կլինեն ոչ միայն իր հյուրանոցները, այլև մրցակիցներինը, ավելին` ընկերությունը այժմ վարում է ոչ օրգանական աճի ակտիվ քաղաքականություն` ձեռք բերելով նմանատիպ բիզնես մոդելով աշխատող տարբեր որմնախորշային խաղացողների (Onefinestay, Gekko, Jo&Joe և այլն): Նույնկերպ 2017 թ. Hyatt Hotels Corp.-ը ռազմավարական ներդրում է կատարել peer-to-peer ծառայություններ մատուցող Oasis Collections-ում  (home-sharing հարթակ), իսկ արդեն 2019 թ. ապրիլին Marriott International Inc.-ը հայտարարել է շքեղ առանձնատների/բնակարանների օրավարձով տրամադրման peer-to-peer ծառայությունների հարթակի գործարկման մասին` նպատակ ունենալով հակազդել Airbnb.com-ի ահագնացող մրցակցությանը:
    Այդուհանդերձ, կարծես թե, ցանցային էկոհամակարգեր ստեղծողների համար իրական վտանգը գալիս է Google-ից (ասիմետրիկ մրցակցության տրամաբանությանը համահունչ), մասնավորապես` խոսքը Google Instant Bookingհամակարգի մասին է, որի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն Google որոնողական համակարգում փնտրելու իրենց նախընտրած քաղաքը, հստակեցնելու ժամանման և մեկնման օրերը, անմիջապես համակարգում ամրագրում կատարելու և վճարելու իրենց Google Play-ի հաշվից: Թեև ներկայումս Google-ը դա դիտարկում է իր գովազդային բիզնեսի մի մաս և այդ «տեղերը» վաճառում է այնպիսի առցանց ճանապարհորդական գործակալությունների, ինչպիսիք են Travelocity-ն, Orbitz-ը և Agoda-ն, այնուհանդերձ, կարծում ենք, առաջիկա տարիներին Google-ը արժեքային շղթայից նրանց դուրս կմղի և անմիջականորեն կաշխատի օրավարձով բնակարան հանձնողների և հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ:
    Ինչպես են աշխատում ցանցային էկոհամակարգեր ստեղծողները (Booking Holdings-ի օրինակով) Անդրադառնալով ցանցային էկոհամակարգեր ստեղծողների գործունեությանը` պետք է նշել, որ expedia.com-ը, booking.com-ը կիրառում են երկու բիզնես մոդել` merchant և agency: Merchant-ի դեպքում հյուրանոցային տնտեսության օբյեկտները իրենց հյուրանոցային համարները (գիշեր-համար) մեծածախ վաճառում են տվյալ հարթակներին, որոնք հետագայում ավելի թանկ գնով (միջինում + 15.85%) մանրածախ վաճառում են հաճախորդներին (վերջնական սպառողներին): Agency-ի դեպքում տվյալ հարթակները հանդես են գալիս որպես «վայր» (marketplace), որտեղ հյուրանոցները իրենց համարները վաճառում են հաճախորդներին և դրա դիմաց որոշակի միջնորդավճար (միջինում 14.18%24 ) են կատարում հարթակներին:
    Airbnb.com-ը աշխատում է բացառապես agency մոդելով, սակայն` բազմակողմանի (multi-sided business model), արդյունքում միջնորդավճար է գանձում միաժամանակ և՛ հյուրից (գնորդից, 5-15%), և՛ հյուրընկալողից (վաճառողից, 3%):
    Հաշվի առնելով տվյալների հասանելիությունը և դերը կացության կազմակերպման ոլորտում` մենք առավել մանրամասնորեն ենք ուսումնասիրել Booking Holdings-ի գործունեությունը: 2010-2018 թթ. merchant բիզնես մոդելի
    ներքո հարթակի ամրագրումների մեծությունը դրամական արտահայտությամբ միջինում տարեկան աճել է 26.5%-ով, իսկ agency մոդելի ներքո` 27.2%-ով:






















    Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ դիտարկվող ժամանակահատվածում Booking Holdings-ի հարթակներում համարների ամրագրումների քանակը միջինում տարեկան աճել է 30.1%-ով, իսկ կացության կազմակերպման օբյեկտների քանակը (hյուրանոցներ, հոսթելներ, առանձնատներ և այլն)` ավելի քան 39.7%-ով:




















    Հարկ է նշել, որ այն հարթակներում, որտեղ միաժամանակ գործում են merchant և agency բիզնես մոդելները, դժվար է խոսել հավասար մրցակցային պայմանների մասին, քանի որ հարթակը կառավարողը, ունենալով ամբողջական տվյալներ ընթացիկ պահանջարկի, գների, հարթակում ցուցակված կոնկրետ հյուրանոցային   տնտեսության օբյեկտների վաճառքի մասին, կարող է այդ տվյալներն օգտագործել merchant բիզնես մոդելի ներքո` իր կառավարման տակ գտնվող հյուրանոցային տնտեսության օբյեկտների հասույթը առավելագույնի հասցնելու նպատակով: Հետևաբար կանխատեսում ենք, որ առաջիկա տարիներին այս խնդիրը սրվելու է, և պահանջ է առաջանալու` կա՛մ merchant բիզնես մոդելով գործունեությունը տարանջատել agency բիզնես մոդելով գործունեությունից, կա՛մ վերոնշյալ տեղեկատվությունը հասանելի դարձնել բոլորին: Ընդ որում, նմանատիպ խնդիր առկա է առցանց առևտրի համաշխարհային հսկա Amazon-ի մոտ ևս:
    Տվյալահենք մրցակցային ռազմավարություն 
    Ցանցային էկոհամակարգերի (առցանց ճանապարհորդական գործակալությունների) դարաշրջանում, երբ հյուրանոցային տնտեսության օբյեկտները ստիպված են մրցակցել ոչ միայն միմյանց, այլև օրավարձով բնակարանների և առանձնատների հետ, իսկ հաճախորդները հնարավորություն ունեն գործնականում 0-ական տրանսակցիոն ծախսերով գնման որոշում ընդունելու` նախապես տեղեկություն ստանալով բազմաթիվ հյուրանոցային տնտեսության օբյեկտների վերաբերյալ (գին, գտնվելու վայր, տարբեր հարմարությունների առկայություն, հաճախորդների կարծիքներ և այլն), հարց է առաջանում` ինչպե՞ս գոյատևել կացության կազմակերպման ոլորտում:
    Հաշվի առնելով, որ մարդկությունը արդեն թևակոխում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջան , երբ բեկումնային նորարարությունները, ինչպիսիք են ձայնային օգնականները (Alexa, Google Voice Assistant), մեքենայական տեսողության (machine vision) և 3D պատճենահանման տեխնոլոգիաները, փոխում են մանրածախ առևտրի, ավտոմեքենաշինության, շինարարության ոլորտների բիզնես մոդելները և նույնիսկ  առանձին բիզնես գործառույթներ, ինչպես օրինակ` մարքեթինգը, մենք առաջ ենք  քաշում այսպես կոչված «տվյալահենք մրցակցային ռազմավարության» (data-driven competitive strategy) գաղափարը` հիմնված տվյալահենք մրցակցային առավելությունների և մարքեթինգային համալիրի 4P-ի մոդելի վրա:
    Դա ենթադրում է, որ ընկերությունները մրցակցային ռազմավարությունը  կառուցում են տվյալների շուրջ` այդ ոլորտում իրենց մրցակցային առավելությունները անդրադարձելով մարքեթինգային համալիրի բոլոր տարրերի վրա:
    Քանի որ մարդկությունը հեռու չէ այն օրվանից, երբ արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիաները, ուսումնասիրելով մեր օրակարգը և նախասիրությունները, ինքնավար կերպով պլանավորելու են մեր ճամփորդությունները, մենք ոլորտի ընկերություններին առաջարկում ենք առաջնորդվել այս հայեցակարգով, ինչը սույն ուսումնասիրության գիտական նորույթն է, և հավակնում ենք ասել` առաջինը մեր կողմից է դրվել գիտական շրջանառության մեջ:





















    Տվյալահենք մրցակցային ռազմավարությունը դիտարկենք գործողության մեջ` 
    Ապրանք – օրինակ, հյուրանոցային համարի համալրումը ինտերնետ իրերով (IoT). վերջին 1-2 տարիներին Hilton և Marriott հյուրանոցային ցանցերը սեփական լաբորատորիաներում փորձարկում են ինտերնետ իրերով համալրված համարներ, երբ հեռուստացույցը կարող է ողջունել հաճախորդին, հաշվի առնելով նրա նախասիրությունները` փոխել լուսավորությունը, երաժշտություն միացնել և այլն:
    Գին – օրինակ, Rate Gain ընկերությունը հյուրանոցային տնտեսության օբյեկտներին առաջարկում է իր Rate Shopper++, Parity, Revenue Optimizer գործիքները, որոնք, ուսումնասիրելով մի շարք գործոններ, թույլ են տալիս այնպիսի գին սահմանել, որ ընկերության հասույթը ձգտի առավելագույնի:
    Բաշխում – եթե ներկայումս կացության կազմակերպման ոլորտի ընկերությունները կիրառում են բազմակապուղի (omnichannel) ռազմավարություն և իրենց պրոդուկտները առաջարկում են սեփական ինտերնետ կայքում, առցանց և ոչ առցանց ճամփորդական գործակալությունների միջոցով, ապա մենք տեսնում ենք, թե ինչպես է Google-ը փորձարկում Google Instant Booking-ը, որը, օգտվելով որոնողական տվյալներին իր առաջնային հասանելիությունից, հաճախորդներին առաջարկում է անմիջապես գնում կատարել (արդեն նշել ենք, որ առաջիկայում Google-ը արժեքային շղթայից կարող է դուրս մղել առցանց ճամփորդական գործակալությունները):
    Առաջմղում – այսօր Google-ը հյուրանոցային տնտեսության օբյեկտներին հնարավորություն է տալիս օգտվելու հաճախորդների մասին իր մոտ առկա տվյալներից և մարքեթինգային արշավ կազմակերպելու ինքնավար գնանշման ռազմավարությամբ թիրախային շուկաներում, այդ թվում նաև` այսպես կոչված retargeting-ի միջոցով:
    Այս բոլոր օրինակները, որոնք քննարկեցինք, գալիս են հավաստելու մեր այն կանխավարկածը, որ ցանցային էկոհամակարգի պայմաններում կացության կազմակերպման ոլորտի ընկերությունները կարող են դիմակայել մրցակցությանը` որպես իրենց մրցունակության աղբյուր առավելապես դիտարկելով տվյալահենք մրցակցային առավելությունները, այն էլ` մարքեթինգային համալիրի ողջ ընդգրկվածությամբ:
    Ամփոփելով ուսումնասիրությունը` ստորև ներկայացնում ենք հիմնական բացահայտումները: Իրականացնելով ոլորտին առնչվող ֆինանսական տվյալների վիճակագրական վերլուծություն և բիզնես քեյսերի վերլուծություն ինդուկցիայի մեթոդով` խնդիր (1)-ի հետ կապված` դուրս ենք բերել հետևյալ միտումները`
    - Ավանդական տուրօպերատորները և գործակալությունները իրենց
    տեղն աստիճանաբար զիջում են առցանց ճամփորդական ծառայություններ մատուցողներին: Այս սեգմենտի միջին տարեկան հավելաճի տեմպը 2014-2018 թթ. եղել է 10%, իսկ նրանք, ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին իրենց տեղը կզիջեն Google-ին:
    - 2018 թ. արդյունքներով այս սեգմենտի առաջատարն է եղել Expedia Group-ը` 14.4% մասնաբաժնով, առաջատարության հավակնորդը` Booking Holding-ը` 13.4% մասնաբաժնով, իսկ երրորդ հորիզոնականում ընթացել է Airbnb-ը:
    - Առցանց ճամփորդական ծառայությունների սեգմենտում տիրապետող են ցանցային էկոհամակարգեր ստեղծողները, որոնց 2018 թ. բաժին է ընկել շուկայի շուրջ կեսը (ներառյալ որմնախորշային խաղացողները):
    - Ցանցային էկոհամակարգեր ստեղծելը դիտվում է կայուն մրցակցային առավելություն, և նույնիսկ ավանդական խաղացողները դիտարկում են այս մոդելին անցում կատարելու հնարավորությունները:
    Առաջադրված խնդիր (2)-ը բացահայտելու համար իրականացրել ենք շուկայի առաջատար եռյակի բիզնես քեյսերի վերլուծություն ինդուկցիայի մեթոդով և դրանցից մեկի` Booking Holding-ի տվյալների վիճակագրական վերլուծություն, ըստ այդմ`
    - Ընկերությունները հիմնականում կիրառում են agency և merchant բիզնես մոդելները, ընդ որում` Booking Holding-ի պարագայում agency մոդելի միջին տարեկան հավելաճի տեմպը եղել է 27.2%, իսկ merchant մոդելի պարագայում` 26.5%:
    Առաջադրված խնդիր (3)-ը բացահայտելու համար իրականացրել ենք ինչպես այլ ոլորտների փորձի, այնպես էլ հենց կացության կազմակերպման ոլորտի ընկերությունների բիզնես քեյսերի համալիր վերլուծություն և առաջարկել «տվյալահենք մրցակցային ռազմավարության» հայեցակարգը, որը մեր գիտական նորույթն է: 
    Այդուհանդերձ, մեր ուսումնասիրությունը զերծ չէ նաև սահմանափակումներից`
    - Կացության կազմակերպման ոլորտի բիզնես մոդելները նկարագրելիս չենք անդրադարձել խոշոր հյուրանոցային ցանցերի այսպես կոչված light-asset ռազմավարությանը` համարելով, որ այն, սկսվելով դեռևս 70-ական թթ. կեսին, կորցրել է իր արդիականությունը, թեև որոշակի մնացորդային գործընթացներ դեռ կան:
    - Նշվել է նույն ցանցային էկոհամակարգում merchant և agency բիզնես մոդելների միաժամանակյա գործելու պարագայում ոչ հավասար մրցակցային պայմանների առկայության մասին, սակայն այս առումով խորը վերլուծություն չի իրականացվել: Պլանավորում ենք այդ հարցին անդրադառնալ մեր հետագա ուսումնասիրություններում: