ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանը տնտեսական ազատության միջազգային ինդեքսում բարելավում է դիրքերը
    Հայաստանը The Heritage Foundation-ի տնտեսական ազատության 2021 թվականի համաթվում երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը։ Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը, առավելագույն 100 միավորից անցնող տարում Հայաստանը 71,9 միավոր է հավաքել՝ դասվելով «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում։ Հայաստանը 178 երկրների մեջ 32-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա ինդեքսում երկիրը զբաղեցնում էր 34-րդ տեղը։ 2018 և 2019 թվականներին Հայաստանը համապատասխանաբար 44-րդ և 47-րդ հորիզոնականներում էր։2021 թվականի զեկույցը հրապարակվում է Covid-19 համավարակի տարածման պայմ
  • Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համար
    ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի համագործակցությամբ մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ  հինգ ապրանքախմբի համար՝ պլաստիկ ապրանքներ, հագուստ և տեքստիլ, կենցաղային տեխնիկա, ցիտրուսային մրգեր, լվացող միջոցներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղեցույցներում ներառված է անհրաժեշտ տեղեկատվություն ներմուծման գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես՝ ապրանքախմբերի մատակարարների կոնտակտ
  • ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջ
    Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) 2021 թվականի մարտի 1-ից կմտնի ուժի մեջ։ Համաձայնագիրը վավերացվել է Հայաստանի Հանրապետության, ԵՄ բոլոր անդամ-պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից։Ինչպես տեղեկացնում են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից, համաձայնագիրը սահմանում է կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Ըստ աղբյուրի՝ համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվու
  • Ֆիլիպ Մորրիսը հոգ է տանում շրջակա միջավայրի մասին
    Հիմա մարդիկ ապավինում են բիզնեսին ՝ ավելի լավ ապագա կերտելու համար: Քանի որ կան բազմաթիվ սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրներ, Ֆիլիպ Մորրիսն աշխատում է դրանց լուծման ուղղությամբ: Փոփոխությունը կարևոր է յուրաքանչյուր մակարդակում, այդ իսկ պատճառով PMI- ը ձգտում է փոխակերպել իր արտադրության յուրաքանչյուր ասպեկտ, որպեսզի այն հնարավորինս էկոլոգիապես մաքուր լինի: PMI- ի կողմից պլաստիկի արտադրության կրճատումը, թափոնների վերամշակումը և կլիմայի փոփոխությանը արձագանքելը բոլորն էկոլոգիապես գիտակցված ընկերության օրինակներ են: «Բիզնեսը պիտ
  • Աշխարհին նախազգուշացրել են սննդամթերքի դեֆիցիտի մասին
    Աղքատ երկրներում ապրող մարդիկ ենթարկված են բախվելու սննդամթերքի դեֆիցիտի՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված ճգնաժամի պատճառով: Այս մասին նախազգուշացնում է ՄԱԿ-ը, գրում է Lenta-ն` հղում անելով The Guardian-ին: Գրեթե ամբողջ աշխարհում սնունդը թանկացել է, իսկ որոշ երկրներում այն անհասանելի է դարձել մարդկանց համար: Այս տարի իրավիճակն ավելի բարդ է թվում, քան անցյալ տարի էր, նշել է ՄԱԿ-ի 2021 պարենային համակարգերի գագաթաժողովի հատուկ ներկայացուցիչ Ագնես Կալիբատան: Նա հավելել է, որ շատերը սպառել են սնունդը եւ խնայողությունները: Կալիբատի կանխատեսումների հա
  • Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները․ վերականգնված կաթը ներառված է կաթնամթերքի տեսականու մեջ
    Փետրվարի 13-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները, որոնք սահմանում են վերականգնված կաթի նկատմամբ պահանջները: Դա վերականգնված կաթի արտադրողներին թույլ կտա այն նույնականացնել, փաթեթավորել և վաճառել որպես վերականգված կաթ, տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Կաթի փոշին, որը ստացվում է սովորական կաթի կաթիլները բարձր ջերմաստիճանում ցողելով և չորացնելով, շատ ավելի հեշտ է պահել և տեղափոխել, քան սովորական հեղուկը կամ սառեցված կտորները: Կաթի փոշին պահ
  • Ռազմական գործողություններից հետո մեծ ծավալի քաղաքաշինական ծրագրեր են իրականացվում. Արցախի նախագահ
    ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին և կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Պետրոսյանին։ Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահն ընդգծել է, որ ռազմական գործողություններից հետո մեծ ծավալի քաղաքաշինական ծրագրեր են իրականացվում, և այս իմաստով կարևոր է ՀՀ Կառավարության հետ համագործակցված ու ներդաշնակ աշխատանքը։ Հանդիպմանը մասնակցել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ԱՄՀ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի կլիմայի փոփոխության տնտեսական հետեւանքներին

    Արժույթի միջազգային հիմնադրամը կլիմայի փոփոխությունը դիտարկում է որպես տնտեսական եւ ֆինանսական կայունությանը սպառնացող հիմնական ռիսկ: Այս մասին հայտարարել է ԱՄՀ գործադիր կարգադրիչ-տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան: Նա ասել է, որ համաշխարհային տնտեսության ծավալը հաջորդ 15 տարիների ընթացքում կարող է աճել 0,7%-ով, եւ կարող են միլիոնավոր աշխատատեղեր ստեղծվել, եթե ածխածնի գները անշեղորեն աճեն, իսկ կանաչ ենթակառուցվածքներում ներդրումներն ավելանան: «Մենք կլիմայի փոփոխությունը դիտում ենք որպես տնտեսական եւ ֆինանսական կայունության համար հիմնական ռիսկ, եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումները դիտում ենք որպես հնարավորություն՝ հատկապես համավարակից հետո աճը խթանելու եւ նոր կանաչ աշխատատեղեր ստեղծելու համար»,- ասել է Գեորգիեւան:
    Նա նշել է, որ ԱՄՀ-ն միջոցներ է ձեռնարկում չորս ոլորտներում, որպեսզի արագացնի անցումը նոր ցածր ածխածնային եւ կլիմայի փոփոխության հանդեպ կայուն տնտեսությանը։
    Գեորգիեւան տեղեկացրել է, որ հիմնադրամն այս տարի կգործարկի նոր «Կլիմայի փոփոխության տեղեկատվական հարթակե, որպեսզի հետեւի կլիմայական ռիսկերի տնտեսական հետեւանքներին եւ մեղմացման միջոցներին, ինչը անհրաժեշտ փոփոխությունն ապահովելու էական քայլ է: «Կլիմայի փոփոխության հանդեպ կայունությունը կարեւորագույն առաջնահերթություն է»,- ասել նա: «Ահա թե ինչու ենք մենք այս տարի եւ գալիք տարիներին այն դնում մեր գործողությունների կենտրոնում»:

    Նյութի աղբյուրը՝   https://news.am/arm/news/625391.html