ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • «Հայփոստ»-ը եւ «Օնէքս»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
    «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը եւ «Օնէքս»-ի տնօրեն Սամվել Մարտիրոսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղ ուժերով ապահովել հաճախորդների համար հասանելի եւ արագ ծառայություններ՝ համայնքների այն բնակիչների համար, ովքեր օգտվում են առցանց գնումների «Օնէքս» հարթակից: «Հայփոստ»-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է, որ «Օնէքս»-ի օգտատերերը կարող են առցանց գնումների իրենց պատվերները  ստանալ «Հայփոստ»-ի 850 բաժանմունքից ավելի քան 700-ում՝ առանց հավելյալ առաքման վճարի: «Հայփոստ»
  • Այսուհետ հնարավոր է անվճար ճշտել թանկարժեք մետաղից իրերի իրական քաշը
    Քաղաքացիներն այսուհետ հնարավորություն կունենան անվճար ճշտելու թանկարժեք մետաղից պատրաստված իրենց իրերի իրական քաշը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին հատկացված բարձր ճշտություն ապահովող կշեռքներով: Մինչեւ 1,2 կգ քաշով կշռելու հնարավորություն ունեցող կշեռքների հիմնական նպատակը տարբեր չափման տիրույթներում անհրաժեշտ չափման ճշտությունների ապահովումն է՝ զանգված եւ հարակից մեծությունների չափումների լաբորատորիայի կազմում: Նախարարությունից հայտնում են, որ բարձր ճշտություն ապահովող
  • Հայկական 9 տեխնոընկերություն ներկայացված է Մոսկվայում բացված ExpoElectronica ցուցահանդեսում
    ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ExpoElectronica 23-րդ ամենամյա միջազգային էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և բաղադրիչ մասերի ցուցահանդեսը: Հայկական 9 տեխնոընկերություն ARMENIA միասնական տաղավարով ներկայացված է ցուցահանդեսում՝ հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:  Այս երեք օրերի ընթացքում, ցուցահանդեսին զուգահեռ, ընկերությունները հնարավորություն ունեն մասնակցելու ավելի քան 25 խոշոր արդյունաբերական միջոցառումների, որոնց մասնակցում են պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
    Հայաստանի ֆոնդային բորսայում թույլատրվել է ՀՀ եվրապարտատոմսերով (ծածկագիր՝ XS2010028939, բորսայական հապավում՝ EUBDB5) 586,6 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով առևտուրը, որոնք տեղաբաշխվել են այս տարվա փետրվարին։ Թողարկողը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության։ Պարտատոմսերն ունեն 10 տարվա  մարման ժամկետ և 3.6% արժեկտրոնային եկամտաբերություն, որն ավելի ցածր է, քան նախորդ թողարկման պարտատոմսերի դեպքում:Եվրապարտատոմսերի վերջնահաշվարկը և ենթապահառությունը իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Վերջինիս գործըն
  • ԵԱՏՄ երկրներում կարող են սահմանել նոր պահանջներ «ինքնահանգչող» ծխախոտի մասին
    Ծխախոտի վերաբերյալ նոր կանոնները, որոնց համաձայն՝ դրանք պետք է ինքնահանգչող լինեն, կարող են սահմանվել ԵԱՏՄ ամբողջ տարածքում: ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ մշակված պահանջներն ուղարկվել են համաձայնեցման: «ԵԱՏՀ կոլեգիայի նախագիծը, որը սահմանում է պահանջներ փաթեթավորման եւ ծխախոտային ապրանքի տուփի վրա նշված տեղեկատվության մասին, ինչպես նաեւ պահանջներ ծխախոտի դյուրավառ հնարավորության մասին, որոնք շրջանառվում են միության անդամ երկրներում, ուղարկվել է ՌԴ առոջղապահության նախարարություն համաձայնեցման համար շահագրգիռ դա
  • Հայաստանի ոսկերչության ոլորտը 13.3% անկում է գրանցել, զարդերի արտադրությունը նվազել է 34.1%-ով
    2020 թվականին Հայաստանում արտադրվել են 40,8 մլրդ դրամի ոսկերչական ապրանքներ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 13.3%-ով: Անցած տարի արտադրվել են 3.3 մլրդ  դրամի ոսկերչական զարդեր՝ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ նվազելով 34.1%-ով: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականին, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերե ապրանքային խումբը ՀՀ արտահանման կառուցվածքում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ կազմելով 365.9 մլն դոլար կամ արտահանման ընդհանուր ծավալի մոտ 14.4%-ը՝ զիջելով միայն «պատրաստի սնու
  • Սևանի ծիածանափայլ իշխանի առաջին խմբաքանակը բաց է թողնվել Սարսանգի ջրամբար
    Արցախի Հանրապետություն այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Արցախի նախագահն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարը քննարկել են շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ու պահպանության ոլորտում փոխգործակցության և Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ օժանդակությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հստակ արձանագրել են առաջիկա անելիքներն անտառային ռեսուրսի վերականգնման և գրագետ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ֆիլիպ Մորրիսը հոգ է տանում շրջակա միջավայրի մասին

    Հիմա մարդիկ ապավինում են բիզնեսին ՝ ավելի լավ ապագա կերտելու համար: Քանի որ կան բազմաթիվ սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրներ, Ֆիլիպ Մորրիսն աշխատում է դրանց լուծման ուղղությամբ: Փոփոխությունը կարևոր է յուրաքանչյուր մակարդակում, այդ իսկ պատճառով PMI- ը ձգտում է փոխակերպել իր արտադրության յուրաքանչյուր ասպեկտ, որպեսզի այն հնարավորինս էկոլոգիապես մաքուր լինի: PMI- ի կողմից պլաստիկի արտադրության կրճատումը, թափոնների վերամշակումը և կլիմայի փոփոխությանը արձագանքելը բոլորն էկոլոգիապես գիտակցված ընկերության օրինակներ են:
    «Բիզնեսը պիտի կիսի հասարակության խնդիրներն ու ստեղծի ընդհանուր արժեք»
    Այսօր բիզնեսի ղեկավարների առջև գերխնդիր է դրված՝ վերաիմաստավորել կորպորացիաների դերը հասարակության մեջ։ Սոցիալական նորմերը փոփոխվում են, ու աշխատակիցները, հաճախորդներն ու քաղաքացիական հասարակությունը գնալով բիզնեսից ավելին են սպասում։ Մյուս կողմից, ներդրողները ավելի ու ավելի են ճնշում ընկերություններին, որ կենտրոնանան շահույթ ստանալու իրենց նպատակի վրա՝ միաժամանակ պահանջելով նաև հոգ տանել մարդկանց ու շրջակա միջավայրի մասին։ Մարիան Զալցմանը պնդում է, որ համաճարակից հետո ընկերություններն իրենց ձեռքը կվերցնեն հասարակության խնդիրները: Մենք հասարակության հետ կիսել և կիսում ենք արժեքներ ՝ ներառյալ շրջակա միջավայրի նկատմամբ մեր պատասխանատվությունը: Այս պայմաններում այն ընկերությունները, որոնք չեն կիսում հասարակական արժեքներն ու մարտահրավերները, բիզնեսը չեն ծառայեցնում հասարակությանն ու մնում են պարփակված միայն շահույթ ստանալու կաղապարի մեջ, մեծագույն ռեպուտացիոն ռիսկի առաջ են կանգնած։
    «Բիզնեսը պիտի արագացնի դրական փոփոխությունները․»
    Վերջին տասնամյակում բիզնեսի կայունության ու հասարակության հետ ընդհանուր նպատակների շուրջ աշխատելու օրակարգը շատ առումներով  առաջադիմել է,  բայց ամենակարևոր տեղաշարժը խնդիրների վերլուծությանը զուգահեռ լուծումների վրա կենտրոնացումն է։ Առաջադեմ ընկերություններն իրենք իրենց հարց են տալիս այսօր․ ինչպե՞ս հենց իրենք կարող են արագացնել դրական փոփոխություններն ու արձագանքել հասարակության կարիքներին։
    «Ֆիլիպ Մորրիսը ձևափոխում է բիզնեսը՝ հասարակության կարիքներին համընթաց քայլելու համար․»
    Ֆիլիպ Մորրիսը՝ երբեմնի ծխախոտային, ներկայումս՝ տեխնոլոգիական ընկերությունը, որդեգրել է հասարակության հետ համընդհանուր արժեքներ ստեղծելու ու խնդիրները կիսելու գաղափարախոսությունը։ Փորձելով բիզնեսն ամեն քայլում ծառայեցնել հասարակությանը՝ կազմակերպությունը կենտրոնացել է ավելի լավ արտադրանք մշակելու ու այդ արտադրանքը մարդկանց ու շրջակա միջավայրի համար ավելի քիչ վնասակար եղանակով արտադրելու վրա։
    «Բիզնեսի, հասարակության ու բնության համար կայունության ապահովման համար մենք փոփոխում ենք բիզնեսի արժեշղթայի ամեն քայլը՝ սկսած ծխախոտ աճեցնող ֆերմերներից մինչև մեր արտադրանքն ընտրող 150 միլիոն սպառողները ու ավելի քիչ վնասակար այլընտրանքներ մշակելուն մեզ օգնող գիտական կենտրոններն ու լաբորատորիաները»։
    «Մենք մշակել ու կիրառում ենք ծավալուն մի ծրագիր, որպեսզի  2025 թվականին կարողանանք 50%-ով նվազեցնել մեր արտադրանքից գոյացող պլաստիկ թափոնը»։
    Պլաստիկի ու աղտոտման՝ հատկապես ծխախոտի մնացորդների դեմ պայքարը հավակնոտ ու ժամանակակից իրականության խնդիրներին համապատասխանող թիրախ է։ ՖՄԻ-ն մշակել ու կիրառում է ծավալուն մի ծրագիր, որպեսզի  2025 թվականին կարողանա 50%-ով նվազեցնել արտադրանքից գոյացող պլաստիկ թափոնը։ Բացի այդ, նոր սերնդի նիկոտին մատակարարող սարքերի արտադրական գործընթացն արդեն իսկ կառուցվում է այնպես, որ սարքի նախագծումը լինի բնապահպանական նորմերին համապատասխան։ Արտադրելուց ու սպառողին հասցնելուց հետո էլ ստեղծում է պայմաններ, որպեսզի սարքերը հնարավոր լինի հանձնել վերամշակման։ Հայաստանը, ի դեպ, նույնպես միացել է այդ ծրագրին։
    Ընկերությունը շարունակում է կլիմայական փոփոխություններին արձագանքող առաջամարտիկ լինել համաշխարհային մակարդակով։ Հայտնի է, որ ածխաթթու գազի արտանետումների զգալի մասը պայմանավորված է արդյունաբերական արտադրությամբ։ ՖՄԻ նպատակն է մինչև 2030 թվականը հասնել ածխաթթու գազի արտանետման զրոյական մակարդակի ընկերության մակարդակով։
    Ֆիլիպ Մորրիսի ջանքերն աննկատ չեն մնում։ «Ածխաթթու գազի արտանետումների վերաբերյալ տեղեկատվության բարձրաձայնման նախագիծը», որ ավելի հայտնի է CDP անվան տակ, առաջադեմ միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը գնահատում է ընկերությունների աշխատանքը կլիմայական փոփոխություններն առերեսելու տեսանկյունից։ Հազարից ավելի գնահատված ընկերությունների շարքում Ֆիլիպ Մորրիսի ածխաթթու գազի արտանետումները միջինից գրեթե 90%-ով ավելի քիչ են։ Բացի այդ, մենք CDP-Ի կողմից արժանացել ենք բարձրագույն A գնահատականի մեր կողմից տրամադրված տեղեկատվության թափանցիկության, կլիմայական ու ջրային անվտանգության ուղղությամբ ջանքերի, ինչպես նաև անտառահատման նվազեցման ուղղություններով։
    Նյութը պատրաստվել է Ֆիլիպ Մորրիս ընկերության տրամադրած տեղեկատվության հիման վրա:


    Նյութի   աղբյուրը՝     https://www.1in.am/2903431.html?fbclid