ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • «Հայփոստ»-ը եւ «Օնէքս»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
    «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը եւ «Օնէքս»-ի տնօրեն Սամվել Մարտիրոսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղ ուժերով ապահովել հաճախորդների համար հասանելի եւ արագ ծառայություններ՝ համայնքների այն բնակիչների համար, ովքեր օգտվում են առցանց գնումների «Օնէքս» հարթակից: «Հայփոստ»-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է, որ «Օնէքս»-ի օգտատերերը կարող են առցանց գնումների իրենց պատվերները  ստանալ «Հայփոստ»-ի 850 բաժանմունքից ավելի քան 700-ում՝ առանց հավելյալ առաքման վճարի: «Հայփոստ»
  • Այսուհետ հնարավոր է անվճար ճշտել թանկարժեք մետաղից իրերի իրական քաշը
    Քաղաքացիներն այսուհետ հնարավորություն կունենան անվճար ճշտելու թանկարժեք մետաղից պատրաստված իրենց իրերի իրական քաշը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին հատկացված բարձր ճշտություն ապահովող կշեռքներով: Մինչեւ 1,2 կգ քաշով կշռելու հնարավորություն ունեցող կշեռքների հիմնական նպատակը տարբեր չափման տիրույթներում անհրաժեշտ չափման ճշտությունների ապահովումն է՝ զանգված եւ հարակից մեծությունների չափումների լաբորատորիայի կազմում: Նախարարությունից հայտնում են, որ բարձր ճշտություն ապահովող
  • Հայկական 9 տեխնոընկերություն ներկայացված է Մոսկվայում բացված ExpoElectronica ցուցահանդեսում
    ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ExpoElectronica 23-րդ ամենամյա միջազգային էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և բաղադրիչ մասերի ցուցահանդեսը: Հայկական 9 տեխնոընկերություն ARMENIA միասնական տաղավարով ներկայացված է ցուցահանդեսում՝ հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:  Այս երեք օրերի ընթացքում, ցուցահանդեսին զուգահեռ, ընկերությունները հնարավորություն ունեն մասնակցելու ավելի քան 25 խոշոր արդյունաբերական միջոցառումների, որոնց մասնակցում են պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
    Հայաստանի ֆոնդային բորսայում թույլատրվել է ՀՀ եվրապարտատոմսերով (ծածկագիր՝ XS2010028939, բորսայական հապավում՝ EUBDB5) 586,6 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով առևտուրը, որոնք տեղաբաշխվել են այս տարվա փետրվարին։ Թողարկողը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության։ Պարտատոմսերն ունեն 10 տարվա  մարման ժամկետ և 3.6% արժեկտրոնային եկամտաբերություն, որն ավելի ցածր է, քան նախորդ թողարկման պարտատոմսերի դեպքում:Եվրապարտատոմսերի վերջնահաշվարկը և ենթապահառությունը իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Վերջինիս գործըն
  • ԵԱՏՄ երկրներում կարող են սահմանել նոր պահանջներ «ինքնահանգչող» ծխախոտի մասին
    Ծխախոտի վերաբերյալ նոր կանոնները, որոնց համաձայն՝ դրանք պետք է ինքնահանգչող լինեն, կարող են սահմանվել ԵԱՏՄ ամբողջ տարածքում: ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ մշակված պահանջներն ուղարկվել են համաձայնեցման: «ԵԱՏՀ կոլեգիայի նախագիծը, որը սահմանում է պահանջներ փաթեթավորման եւ ծխախոտային ապրանքի տուփի վրա նշված տեղեկատվության մասին, ինչպես նաեւ պահանջներ ծխախոտի դյուրավառ հնարավորության մասին, որոնք շրջանառվում են միության անդամ երկրներում, ուղարկվել է ՌԴ առոջղապահության նախարարություն համաձայնեցման համար շահագրգիռ դա
  • Հայաստանի ոսկերչության ոլորտը 13.3% անկում է գրանցել, զարդերի արտադրությունը նվազել է 34.1%-ով
    2020 թվականին Հայաստանում արտադրվել են 40,8 մլրդ դրամի ոսկերչական ապրանքներ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 13.3%-ով: Անցած տարի արտադրվել են 3.3 մլրդ  դրամի ոսկերչական զարդեր՝ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ նվազելով 34.1%-ով: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականին, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերե ապրանքային խումբը ՀՀ արտահանման կառուցվածքում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ կազմելով 365.9 մլն դոլար կամ արտահանման ընդհանուր ծավալի մոտ 14.4%-ը՝ զիջելով միայն «պատրաստի սնու
  • Սևանի ծիածանափայլ իշխանի առաջին խմբաքանակը բաց է թողնվել Սարսանգի ջրամբար
    Արցախի Հանրապետություն այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Արցախի նախագահն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարը քննարկել են շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ու պահպանության ոլորտում փոխգործակցության և Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ օժանդակությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հստակ արձանագրել են առաջիկա անելիքներն անտառային ռեսուրսի վերականգնման և գրագետ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Visa.«Պլաստիկը» կմնա մարդկանց հիշողություններում

    Ռուսաստանում Visa-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Բերները կարծում է, որ պլաստիկ քարտերը 10 տարի անց կարող են անհետանալ ռուսաստանյան շուկայից՝ իրենց տեղը զիջելով այդ թվում վիրտուալ քարտերին:
    «Պլաստիկն, իհարկե, մարդկանց հիշողություններում ինչ-որ տեղ կունենա: Այն արդեն այսօր շատ ավելի փոքր դեր է խաղում, քան նախկինում էր»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին FinNEXT 2021 ֆորումի ընթացքում:
    Բերները նշել է, որ արդեն այսօր մի շարք խոշոր ռուսաստանյան բանկերի նոր հաճախորդների մինչեւ 30%-ը «պլաստիկ» չի ստանում: «Երբ աշխարհում համավարակի հետ կապված իրավիճակը բարելավվի, եւ մարդիկ նորից սկսեն ճանապարհորդել, միայն այդ դեպքում ինչ-որ մեկն իր համար քարտ կպատվիրի, քանի որ դեռեւս ոչ բոլոր երկրներում է հնարավոր գնումների դիմաց վճարել հեռախոսով կամ առանց քարտի»,- Բերների խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
    Մեկնաբանելով համավարակի ազդեցությունը վճարային շուկայի վրա, Visa-ի մենեջերն ասել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում աճել է էլեկտրոնային առեւտուրը, որն առաջ է անցել համաշխարհային միջին ցուցանիշներից:
    «Ռուսաստանում էլեկտրոնային առեւտրի աճը նույնիսկ միջին համաշխարհային միտումներից առաջ է: Մենք տեսնում ենք, որ համավարակի բռնկման պահին աճը կտրուկ էր՝ տարեկան 20%: Եվ տարվա արդյունքներով այդ ցուցանիշը շատ լավ տեսք ունի ու առաջ է անցել համաշխարհային միտումներից»,- ասել է նա:
    Բացի այդ, համավարակի ֆոնին աճել են անհպում վճարումները: «Անցած տարվա ընթացքում անհպում վճարների ավելի քան 70% աճ է գրանցվել: Ռուսաստանում յուրաքանչյուր երրորդ գործարք արդեն իրականացվում է սմարթֆոնի միջոցով»,- հավելել է Բերները:

    Նյութի աղբյուրը՝   https://banks.am/am/news/newsfeed/21071?fbclid