ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • «Հայփոստ»-ը եւ «Օնէքս»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
    «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը եւ «Օնէքս»-ի տնօրեն Սամվել Մարտիրոսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղ ուժերով ապահովել հաճախորդների համար հասանելի եւ արագ ծառայություններ՝ համայնքների այն բնակիչների համար, ովքեր օգտվում են առցանց գնումների «Օնէքս» հարթակից: «Հայփոստ»-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է, որ «Օնէքս»-ի օգտատերերը կարող են առցանց գնումների իրենց պատվերները  ստանալ «Հայփոստ»-ի 850 բաժանմունքից ավելի քան 700-ում՝ առանց հավելյալ առաքման վճարի: «Հայփոստ»
  • Այսուհետ հնարավոր է անվճար ճշտել թանկարժեք մետաղից իրերի իրական քաշը
    Քաղաքացիներն այսուհետ հնարավորություն կունենան անվճար ճշտելու թանկարժեք մետաղից պատրաստված իրենց իրերի իրական քաշը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին հատկացված բարձր ճշտություն ապահովող կշեռքներով: Մինչեւ 1,2 կգ քաշով կշռելու հնարավորություն ունեցող կշեռքների հիմնական նպատակը տարբեր չափման տիրույթներում անհրաժեշտ չափման ճշտությունների ապահովումն է՝ զանգված եւ հարակից մեծությունների չափումների լաբորատորիայի կազմում: Նախարարությունից հայտնում են, որ բարձր ճշտություն ապահովող
  • Հայկական 9 տեխնոընկերություն ներկայացված է Մոսկվայում բացված ExpoElectronica ցուցահանդեսում
    ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ExpoElectronica 23-րդ ամենամյա միջազգային էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և բաղադրիչ մասերի ցուցահանդեսը: Հայկական 9 տեխնոընկերություն ARMENIA միասնական տաղավարով ներկայացված է ցուցահանդեսում՝ հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:  Այս երեք օրերի ընթացքում, ցուցահանդեսին զուգահեռ, ընկերությունները հնարավորություն ունեն մասնակցելու ավելի քան 25 խոշոր արդյունաբերական միջոցառումների, որոնց մասնակցում են պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
    Հայաստանի ֆոնդային բորսայում թույլատրվել է ՀՀ եվրապարտատոմսերով (ծածկագիր՝ XS2010028939, բորսայական հապավում՝ EUBDB5) 586,6 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով առևտուրը, որոնք տեղաբաշխվել են այս տարվա փետրվարին։ Թողարկողը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության։ Պարտատոմսերն ունեն 10 տարվա  մարման ժամկետ և 3.6% արժեկտրոնային եկամտաբերություն, որն ավելի ցածր է, քան նախորդ թողարկման պարտատոմսերի դեպքում:Եվրապարտատոմսերի վերջնահաշվարկը և ենթապահառությունը իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Վերջինիս գործըն
  • ԵԱՏՄ երկրներում կարող են սահմանել նոր պահանջներ «ինքնահանգչող» ծխախոտի մասին
    Ծխախոտի վերաբերյալ նոր կանոնները, որոնց համաձայն՝ դրանք պետք է ինքնահանգչող լինեն, կարող են սահմանվել ԵԱՏՄ ամբողջ տարածքում: ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ մշակված պահանջներն ուղարկվել են համաձայնեցման: «ԵԱՏՀ կոլեգիայի նախագիծը, որը սահմանում է պահանջներ փաթեթավորման եւ ծխախոտային ապրանքի տուփի վրա նշված տեղեկատվության մասին, ինչպես նաեւ պահանջներ ծխախոտի դյուրավառ հնարավորության մասին, որոնք շրջանառվում են միության անդամ երկրներում, ուղարկվել է ՌԴ առոջղապահության նախարարություն համաձայնեցման համար շահագրգիռ դա
  • Հայաստանի ոսկերչության ոլորտը 13.3% անկում է գրանցել, զարդերի արտադրությունը նվազել է 34.1%-ով
    2020 թվականին Հայաստանում արտադրվել են 40,8 մլրդ դրամի ոսկերչական ապրանքներ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 13.3%-ով: Անցած տարի արտադրվել են 3.3 մլրդ  դրամի ոսկերչական զարդեր՝ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ նվազելով 34.1%-ով: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականին, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերե ապրանքային խումբը ՀՀ արտահանման կառուցվածքում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ կազմելով 365.9 մլն դոլար կամ արտահանման ընդհանուր ծավալի մոտ 14.4%-ը՝ զիջելով միայն «պատրաստի սնու
  • Սևանի ծիածանափայլ իշխանի առաջին խմբաքանակը բաց է թողնվել Սարսանգի ջրամբար
    Արցախի Հանրապետություն այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Արցախի նախագահն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարը քննարկել են շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ու պահպանության ոլորտում փոխգործակցության և Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ օժանդակությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հստակ արձանագրել են առաջիկա անելիքներն անտառային ռեսուրսի վերականգնման և գրագետ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ԵԱՏՄ-ում նախատեսվում է ստեղծել ապահովագրական ծառայությունների միասնական շուկա

    Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտ»-ին, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ապահովագրական միությունները պատրաստվում են ստորագրել ապահովագրական ծառայությունների միասնական շուկա ստեղծելու մտադրության մասին հուշագիր:
    Նախատեսվում է կազմակերպել ճանապարհորդների եւ միգրանտների ապահովագրական պոլիսների, ինչպես նաեւ վարորդների պատասխանատվության անդրսահմանային փոխանակում`այս տեսակների ապահովագրության միասնական լիցենզիայի անցում կատարելու հետագա հեռանկարով:
    Միավորելով շուկաները՝ ապահովագրողները հույս ունեն ոչ միայն ընդլայնել վաճառքների աշխարհագրությունը, այլեւ հաջողության հասնել խարդախության դեմ պայքարում. հուշագիրը նախատեսում է ընդհանուր բազայի ստեղծում՝ վնասների կարգավորման եւ չարաշահումների դեմ պայքարի համար:
    Ինչպես հետեւում է հուշագրի նախագծից (առկա է «Կոմերսանտ» -ի տրամադրության տակ), Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ապահովագրական միությունների ղեկավարներն, առաջնորդվելով ԵԱՏՄ մարմինների որոշումներով՝ ստեղծելու ֆինանսական միասնական ծառայությունների շուկա, նախատեսում են սկսել աշխատանքը ապահովագրական ծառայությունների ընդհանուր շուկայի ձեւավորման ուղղությամբ:
    Հինգ երկրների ապահովագրական միությունները մտադիր են նաեւ կազմակերպել ապահովագրական ծառայությունների անդրսահմանային փոխանակում: Նախեւառաջ, այնպիսի տեսակների համար, ինչպիսիք են ճանապարհորդների ապահովագրությունը (արտասահման մեկնողների ապահովագրություն․ ենթադրվում է, որ նման պոլիս հնարավոր կլինի ձեւակերպել առցանց՝ հինգ պետություններից որեւէ մեկի տարածք մեկնելու համար), արտագնա ԱՊՊԱ («Կանաչ քարտ» ) եւ աշխատանքային միգրանտների բժշկական ապահովագրություն։
    Օգնելով պաշտոնյաներին՝ ապահովագրական միությունները մտադիր են առաջարկություններ պատրաստել ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման համար:
    Բոլոր ուղղություններով աշխատանքային մարմին կհանդիսանա ապահովագրական միությունների ներկայացուցիչների համակարգող խորհուրդը: Այն համագործակցելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիային կից գործող ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի հետ:
    «Համակարգող խորհրդում մենք կսկսենք մշակել այնպիսի հարցեր, ինչպիսիք են միասնական լիցենզիան, միասնական «Կանաչ քարտ» -ը, արտասահման մեկնողների միասնական ապահովագրությունը» ,- «Կոմերսանտ» -ին պարզաբանել է Ապահովագրողների համառուսաստանյան միության նախագահ Իգոր Յուրգենսը: Նրա խոսքով՝ դրա համար արդեն կա հինգ երկրների ղեկավարության համաձայնությունը: ԵՏՀ-ն եւս հեռանկարային է համարում միության անդամ պետությունների ապահովագրողների համակարգող խորհուրդ ստեղծելու գաղափարը:
    Հուշագրի ստորագրումից հետո, որը նախատեսված է այս տարվա հունիսին, պետք է կարգավորվեն շատ հարցեր՝ կապված ապահովագրության այն պայմանագրերի ընդունման հետ, որոնք կնքվել են մեկ երկրում եւ դրանցով վնասն առաջացել է մեկ այլ երկրում, ինչպես նաեւ կապված վճարների հետ, այն դեպքում, երբ միության պետությունում բացակայում է ապահավագրողի գրասենյակը։
    «Ապահովագրական ընկերությունները կկարողանան ծառայություններ մատուցել այլ երկրներում: Համենայն դեպս, ապահովագրության որոշ տեսակների համար: Սա ճիշտ ուղղությամբ շարժում է, որը համապատասխանում է մասնակից երկրների եւ նրանց քաղաքացիների շահերին» ,- ասել է ԱՔՐԱ ֆինանսական հաստատությունների վարկանիշային խմբի տնօրեն Ալեքսեյ Բրեդիխինը:
    Ապահովագրողներին, իրենց հերթին, հետաքրքիր է ոչ միայն վաճառքների աշխարհագրության ընդլայնումն, այլեւ խարդախություններին արդյունավետորեն դիմակայելը: «Սա լավ բան է ապագայի համար: Գլխավորն այն է, որ պայմանավորվածությունների շրջանակում մեխանիզմներն աշխատեն: Օրինակ՝ ՌԴ-ից Ղազախստանի տարանցիկ ճանապարհով ավտոմեքենաների գողությունը նվազեցնելու համար» ,- ասել է «Ինգոսստրախ» -ի ղեկավարի տեղակալ Իլյա Սոլոմատինը:
    Անդրսահմանային ապահովագրական շուկաների ճանապարհին առկա են լուրջ խոչընդոտներ ռիսկերի վերաբաշխման (վերաապահովագրության)` իր ծավալներով որակապես այլ մակարդակի համար, զգուշացնում է «ՌՏ-Ապահովագրություն»  բրոքերի ղեկավար Նիկոլայ Գալուշինը:
    Ռուսաստանում, օրինակ, միջազգային վերաապահովագրողների համար վարկանիշների նկատմամբ պահանջներ են սահմանված, որոնք հնարավորություն են տալիս պահուստներում արտացոլել վերաապահովագրողի բաժնեմասերը դրանց դուրս բերելու համար: ԵԱՏՄ այլ երկրների ընկերություններն այս պահանջներին չեն համապատասխանում: Միաժամանակ, Հայաստանում պահանջներ են գործում օտարերկրյա վերաապահովագրողների վարկանիշի նկատմամբ, որոնք ավելի բարձր են, քան Ռուսաստանի վարկանիշը (բոլոր ապահովագրողները սահմանափակված են ազգային վարկանիշով՝ անկախ նրանց վճարունակությունից եւ պորտֆելի կառուցվածքից):

    Նյութի աղբյուրը՝  https://banks.am/am/news/newsfeed/21085?fbclid