ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • «Հայփոստ»-ը եւ «Օնէքս»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
    «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը եւ «Օնէքս»-ի տնօրեն Սամվել Մարտիրոսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղ ուժերով ապահովել հաճախորդների համար հասանելի եւ արագ ծառայություններ՝ համայնքների այն բնակիչների համար, ովքեր օգտվում են առցանց գնումների «Օնէքս» հարթակից: «Հայփոստ»-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է, որ «Օնէքս»-ի օգտատերերը կարող են առցանց գնումների իրենց պատվերները  ստանալ «Հայփոստ»-ի 850 բաժանմունքից ավելի քան 700-ում՝ առանց հավելյալ առաքման վճարի: «Հայփոստ»
  • Այսուհետ հնարավոր է անվճար ճշտել թանկարժեք մետաղից իրերի իրական քաշը
    Քաղաքացիներն այսուհետ հնարավորություն կունենան անվճար ճշտելու թանկարժեք մետաղից պատրաստված իրենց իրերի իրական քաշը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին հատկացված բարձր ճշտություն ապահովող կշեռքներով: Մինչեւ 1,2 կգ քաշով կշռելու հնարավորություն ունեցող կշեռքների հիմնական նպատակը տարբեր չափման տիրույթներում անհրաժեշտ չափման ճշտությունների ապահովումն է՝ զանգված եւ հարակից մեծությունների չափումների լաբորատորիայի կազմում: Նախարարությունից հայտնում են, որ բարձր ճշտություն ապահովող
  • Հայկական 9 տեխնոընկերություն ներկայացված է Մոսկվայում բացված ExpoElectronica ցուցահանդեսում
    ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ExpoElectronica 23-րդ ամենամյա միջազգային էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և բաղադրիչ մասերի ցուցահանդեսը: Հայկական 9 տեխնոընկերություն ARMENIA միասնական տաղավարով ներկայացված է ցուցահանդեսում՝ հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:  Այս երեք օրերի ընթացքում, ցուցահանդեսին զուգահեռ, ընկերությունները հնարավորություն ունեն մասնակցելու ավելի քան 25 խոշոր արդյունաբերական միջոցառումների, որոնց մասնակցում են պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
    Հայաստանի ֆոնդային բորսայում թույլատրվել է ՀՀ եվրապարտատոմսերով (ծածկագիր՝ XS2010028939, բորսայական հապավում՝ EUBDB5) 586,6 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով առևտուրը, որոնք տեղաբաշխվել են այս տարվա փետրվարին։ Թողարկողը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության։ Պարտատոմսերն ունեն 10 տարվա  մարման ժամկետ և 3.6% արժեկտրոնային եկամտաբերություն, որն ավելի ցածր է, քան նախորդ թողարկման պարտատոմսերի դեպքում:Եվրապարտատոմսերի վերջնահաշվարկը և ենթապահառությունը իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Վերջինիս գործըն
  • ԵԱՏՄ երկրներում կարող են սահմանել նոր պահանջներ «ինքնահանգչող» ծխախոտի մասին
    Ծխախոտի վերաբերյալ նոր կանոնները, որոնց համաձայն՝ դրանք պետք է ինքնահանգչող լինեն, կարող են սահմանվել ԵԱՏՄ ամբողջ տարածքում: ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ մշակված պահանջներն ուղարկվել են համաձայնեցման: «ԵԱՏՀ կոլեգիայի նախագիծը, որը սահմանում է պահանջներ փաթեթավորման եւ ծխախոտային ապրանքի տուփի վրա նշված տեղեկատվության մասին, ինչպես նաեւ պահանջներ ծխախոտի դյուրավառ հնարավորության մասին, որոնք շրջանառվում են միության անդամ երկրներում, ուղարկվել է ՌԴ առոջղապահության նախարարություն համաձայնեցման համար շահագրգիռ դա
  • Հայաստանի ոսկերչության ոլորտը 13.3% անկում է գրանցել, զարդերի արտադրությունը նվազել է 34.1%-ով
    2020 թվականին Հայաստանում արտադրվել են 40,8 մլրդ դրամի ոսկերչական ապրանքներ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 13.3%-ով: Անցած տարի արտադրվել են 3.3 մլրդ  դրամի ոսկերչական զարդեր՝ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ նվազելով 34.1%-ով: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականին, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերե ապրանքային խումբը ՀՀ արտահանման կառուցվածքում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ կազմելով 365.9 մլն դոլար կամ արտահանման ընդհանուր ծավալի մոտ 14.4%-ը՝ զիջելով միայն «պատրաստի սնու
  • Սևանի ծիածանափայլ իշխանի առաջին խմբաքանակը բաց է թողնվել Սարսանգի ջրամբար
    Արցախի Հանրապետություն այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Արցախի նախագահն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարը քննարկել են շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ու պահպանության ոլորտում փոխգործակցության և Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ օժանդակությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հստակ արձանագրել են առաջիկա անելիքներն անտառային ռեսուրսի վերականգնման և գրագետ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ԵՄ-ի հետ համաձայնագրի հետքերով․ Հայաստանը չի կարողանալու օգտագործել «կոնյակ» և «շամպայն» բառերը

    «Կոնյակ» անվանումով խմիչք Հայաստանը կարող է արտահանել ընդամենը եւս 22 տարի․ մինչեւ այդ մասնագետների խումբը նոր անվանում պետք է մտածի հայկական կոնյակի համար։ Հետհաշվարկը սկսված է նաեւ «շամպայնի» համար։ 
    2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում ստորագրվեց ՀՀ–ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» (ՀԳԸՄ) համաձայնագիրը, որի իրականացման նպատակով ընդունվեց շուրջ 200 միջոցառում ներառող ճանապարհային քարտեզ:
    ՀԳԸՄ համաձայնագրով Հայաստանը ստանձնել է պարտավորություն, ըստ որի՝ հայկական կոնյակ արտադրող ընկերությունները ստիպված են լինելու 25 տարի անց (2043 թվականին) հրաժարվել ոգելից խմիչքի ֆիրմային անվանումից: Հետևաբար, տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները պետք է մտածեն առաջիկա տարիների ընթացքում ռեբրենդինգ իրականացնելու մասին, որպեսզի չկորցնեն իրենց շուկայական մասնաբաժինը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ բրենդի ստեղծումը և առաջխաղացումը բավականին ծախսատար և ժամանակատար գործընթաց է:
    Համաձայն փաստաթղթի՝ «կոնյակ» բրենդը գտնվում է ԵՄ պաշտպանության ներքո՝ որպես ֆրանսիական աշխարհագրական տեղանուն: Նույնը վերաբերում է «շամպայն» անվանմանը, որի փոխարեն նախատեսվում է օգտագործել «փրփրուն գինի» ձեւակերպումը:
    Ներկայում ՀՀ շահագրգիռ պետական կառավարման մարմինների մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբ է ստեղծվել, որն առաջիկա ժամանակաշրջանում պետք է ստեղծի «կոնյակե անվանմանը փոխարինող նոր բառ: Ընդ որում, այդ գործընթացն իրականացնելու համար Եվրոպական միությունը նախատեսել է ֆինանսավորում միայն ՀԳԸՄ համաձայնագրի ստորագրումից հետո առաջիկա 8 տարիների համար, այսինքն՝ այժմ հայկական կողմին մնացել է ընդամենը 5 տարի եվրոպական աջակցության շրջանակում նշված փոփոխությունն իրականացնելու համար:
    Հետաքրքիր է, որ ԵՄ-ն առաջին անգամ ԽՍՀՄ-ից պահանջել է փոխել հայկական կոնյակի անվանումը դեռևս 1959 թվականին: Նշված խնդիրը լուծելու նպատակով հայկական կոնյակը արտահանվում էր «Արարատ բրենդի Նաիրի» և «Արարատ բրենդի Դվին» անվանումներով:
    Երկրորդ անգամ նմանատիպ պահանջ Հայաստանի առջև դրվեց անկախացումից հետո, երբ հայկական կոնյակ արտադրող Երևանի կոնյակի գործարանը մտավ «Pernod Ricard» միջազգային ընկերության կազմի մեջ, ինչից հետո որոշում կայացվեց «կոնյակ» անվանումով արտադրանքի արտադրության դադարեցման մասին, և խմիչքը սկսեցին արտադրել «բրենդի» ապրանքային նշանի ներքո:
    Որոշ ժամանակ անց խնդիրը լուծվեց հետևյալ կերպ. հետխորհրդային երկրներ ոգելից խմիչքն արտահանվում էր որպես «կոնյակ», իսկ եվրոպական երկրներ՝ որպես «բրենդի»:
    Այնուամենայնիվ, «Pernod Ricard»-ը ֆրանսիական ընկերություն է, որը չի նախատեսել հայկական կոնյակով եվրոպական շուկայի նվաճումը, այլ հիմնականում թիրախավորել է ԵԱՏՄ շուկան: Այսինքն՝ առաջիկա տարիներին հայկական կոնյակը ԵԱՏՄ անդամ պետությունների շուկաներ կարտահանվի առանց անվան փոփոխության: Քանի որ հայկական կոնյակը լայն ճանաչում ունի հենց նշված շուկայում, հայրենական տնտեսվարող սուբյեկտները պետք է բոլոր միջոցները ձեռնարկեն «կոնյակ» անվանումը պահպանելու համար, հակառակ դեպքում ռուսական շուկայում, որտեղ նկատվում է պահանջարկի ծավալների ավելացում, դրա հայկական այդ արտադրատեսակի տեղը կարող են զբաղեցնել շուկայի այլ խաղացողներ:
    Արդեն 2032 թվականից սկսած Հայաստանին կարգելվի «կոնյակ» անվանումով արտադրանքի թողարկումը, որից հետո վերջինս կունենա անցումային ժամանակահատված մինչև 2043 թվականը՝ պահեստային մնացորդները մաքրելու համար: Եթե 2043 թվականին հայկական կողմը պատշաճ կերպով իրականացրած չլինի անվանափոխության գործընթացը, ԵՄ-ն իրավունք ունի դիմել արբիտրաժային դատարան և խզել համաձայնագիրը:
    Հիշեցնենք նաև, որ 2020 թվականը խիստ ճգնաժամային էր նաև ալկոհոլային խմիչքների բիզնեսի համար։ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականի հունվար – դեկտեմբերին Հայաստանում արտադրվել են 160.1 մլրդ դրամի ալկոհոլային խմիչքներ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12.9 տոկոսով կամ 15,9 մլրդ դրամով, այդ թվում՝ կոնյակ՝ 92.6 մլրդ  դրամի (անկում՝ 20.5%), խաղողի գինի՝ 10.1 մլրդ  դրամի (անկում՝ 24.7%), խնձորի և այլ պտղահատապտղային գինիներ՝ 44.9 մլն դրամի (աճ՝ 4.2 անգամ), գարեջուր՝ 9.3 մլրդ դրամի (անկում՝ 11.2%):

    Նյութի աղբյուրը՝   https://news.am/arm/news/637181.html?fbclid