ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանի տարածքում նամակի առաքումը 70 դրամից հասել է 230-ի. միջազգային առաքման սակագներն առավել սարսափեցնող են
    Մայիսի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն զգալի թանկացրել է ներհանրապետական առաքման սակագները: Միջազգային սակագները ընկերությունը, մեղմ ասած, վերանայել էր դեռեւս տարեսկզբին, երբ հայտարարեց, որ նպատակադրվել է այսուհետ վնասով չաշխատել: Գրեթե եռակի բարձրացվեցին միջազգային առաքման գները: Օրինակ՝ եթե Հայաստանի տարածքում նախկինում փոստային բացիկների առաքման արժեքն էր հասարակը 35 դրամ, պատվիրվածը՝ 85, այժմ երկուսն էլ դարձել են 230 դրամ: Մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակը, եթե նախկինում արժեր 70 դրամ, այժմ դրա գինը 230 դրամ է, այսինքն թանկացել է միանգամից 160 դրամ
  • Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն  գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Արցախի գյուղատնտեսական առկա ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:Նախագահ Հարությունյանի խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյու
  • ՀՀ կենտրոնական բանկի նախագահ. Աշխարհում կրկին սննդամթերքի գների աճ է նկատվում
    Մարտին համաշխարհային պարենային ապրանքների շուկաներում գների աճը դանդաղել էր, սակայն հիմա կրկին աճ է նկատվում, ինչը կապված է դրական սպասումների հետ հետկորոնավիրուսային շրջանում: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով՝ անհնար է հաշվի չառնել գների աճը համաշխարհային շուկաներում, քանի որ ներմուծումը մեծ տեղ ունի Հայաստանի տնտեսության մեջ: Նա հիշեցրեց, որ համաշխարհային շուկայում բուսական յուղի եւ ճարպերի գներն աճել են շուրջ 80 տոկոսով, շաքարինը՝ 40 տոկոսով, աճել են ն
  • Առաջատար բանկերը ներդրումային բանկիրների մեծ պահանջարկ ունեն
    Առաջատար ներդրումային բանկերը հարյուրավոր թափուր աշխատատեղեր են բացել սկսնակ ներդրումային բանկիրների համար եւ ամեն կերպ փորձում են պահել արդեն իսկ գործողներին: Պատճառը՝ ներդրումային ակտիվության աճն է եւ համավարակը, որոնք հանգեցրել են առկա աշխատակիցների գերծանրաբեռնվածությանն ու ուժասպառմանը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը: «2008 թվականից ի վեր մենք չենք տեսել ներդրումային բանկիրների նման պահանջարկ: Մարդկանց ներգրավում են, քանի որ անհրաժեշտ է պատրաստել նախագծերի շնորհանդեսներ, պետք է աշխատել գործարքների վրա, իսկ բ
  • Ռուսաստանը կարող է 3 ամսով արգելել բենզինի արտահանումը
    Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն առաջարկում է 3 ամիս ժամկետով արգելել վառելիքի արտահանումը Ռուսաստանից ՝ բենզինի գների աճի արագացումը կանխելու նպատակով: Ժամանակավոր արգելքը կտարածվի բենզինի բոլոր մակնիշների վրա՝ բացառությամբ տարանցիկ ճանապարհով տեղափոխվող բենզինի, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար արտահանվող վառելիքի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:Ռուսաստանից վառելիքի արտահանման սահմանափակումների հնարավոր ներդրման գաղափարն առաջին անգամ հնչեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա նշել է, որ կառավարությ
  • ԱՄՆ-ը վստահ է, որ թվային յուանը չի տապալի դոլարին
    Թվային յուանը չի տապալի դոլարին, ասել է Արժեթղթերի եւ բորսաների հարցերով հանձնաժողովի հանձնակատար Հեսթեր Փիրսը՝ հղում անելով դոլարի կողմից աջակցվող, այսպես կոչված, սթեյբլքոինների աճին, հաղորդում է Reuters-ը: Աշխարհի խոշորագույն կենտրոնական բանկերը, այդ թվում՝ Չինաստանի ժողովրդական բանկը եւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ակտիվացնում են թվային փող թողարկելու ջանքերը, դիտարկում են վճարային համակարգերի բարելավումները եւ ձգտում են կանխել կրիպտոարժույթների աճը: Թվային յուանի վրա ՉԺԲ-ի աշխատանքը շատ ավելի մեծ է, քան մյուս խոշոր տնտեսություն
  • Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ` դեմ առ դեմ ձեւաչափով
    Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի դեմ առ դեմ ձեւաչափով նիստ` ԵԱՏՄ երկրների, ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի եւ Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասնակցությամբ: ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրված համակարգի` տիեզերական եւ աշխարհատեղեկատվական ապրանքների եւ ծառայությունների արտադրության եւ տրամադրման միջպետական ծրագրի իրա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հանձնաժողովի նախագահի ողջույնի խոսքը
    Բարի գալուստ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի պաշտոնական կայքէջ

    Հարգելի քաղաքացիներ՝
    Այստեղ Դուք կարող եք գտնել Հանձնաժողովի գործունեության, իրականացրած ծրագրերի, ինչպես նաև առաջիկա անելիքների հետ կապված ցանկացած տեղեկատվություն: Վստահ ենք, որ այցելելով մեր կայքէջ՝ սպառիչ տեղեկություններ կստանաք Ձեզ հետաքրքրող հարցերի մասին: Մեր նպատակը ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի թափանցիկ, արդյունավետ և անխափան աշխատանքի ապահովումն է: Մենք պատրաստ ենք արձագանքել Ձեր առաջարկներին, դիմում-բողոքներին, ինչպես նաև մեր համակարգում Ձեր առջև ծառացած ամենատարբեր հարցերին:
    Շնորհակալ կլինենք, եթե Ձեր հարցերի և առաջարկությունների միջոցով օգտվեք Հանձնաժողովի «Թեժ գծից» (047-95-95-55), որի արդյունավետ համագործակցության արդյունքում կբարելավվի մեր աշխատանքը։

    Շնորհակալություն