ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Այսօր Մրցակցության միջազգային օրն է
    05 Դեկտեմբերի 2019
    Օրվա առթիվ Հանձնաժողովը շնորհավորում է տնտեսավարող սուբյեկտներին և սպառողներին, քանի որ մրցակցության առկայությունը բխում է բոլորի շահերից:

    1980 թվականի դեկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատեց Սահմանափակող գործարար պրակտիկայի վերահսկման բազմակողմ համաձայնությամբ ընդունված սկզբունքներն ու կանոնները, ինչն էլ հիմք հանդիսացավ տարբեր երկրներում մրցակցության պաշտպանության մասին նոր օրենքների մշակման համար:
      2010 թվականից ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի նախաձեռնությամբ առաջարկվեց դեկտեմբերի 5-ը պաշտոնապես նշել որպես Մրցակցության միջազգային օր: Հայաստանը  2017 թվականին միացավ այն երկրների շարքին, որոնք տոնում են մրցակցության օրը:
    Արցախի Հանրապետությունում մրցակցության պաշտպանության հիմքերը դրվել են 2006 թվականի մայիսի 12-ին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ: Օրենքի նպատակն է պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Արցախի Հանրապետությունում:
    2007 թվականի հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվեց հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), որի գործառույթներից է հանդիսանում մրցակցության ոլորտի կարգավորումը:
    Մրցակցության պաշտպանության ոլորտում Հանձնաժողովի հիմնական գործառույթներից է ապրանքային շուկաների կառուցվածքի ուսումնասիրությունների միջոցով բացահայտել շուկաներում մրցակցության զարգացման խոչընդոտները, ինչպես նաև հաշվառել մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներին և վերահսկել նրանց գործունեությունը:
    Ներկայումս հանձնաժողովի կողմից ուսումնասիրված ապրանքային շուկաներից 7 ապրանքային շուկաներում գործում են 5 մենաշնորհ, 45 ապրանքային շուկաներում՝ 18 գերիշխող և 3 մանրածախ առևտրի ոլորտներում 4 առևտրային ցանց հանդիսացող տնտեսվարող սուբյեկտներ, որոնց գործունեությունը մշտապես հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է: Նշված գործառույթը հանձնաժողովը իրականացնում է նպատակ ունենալով բացառել խոշոր սուբյեկտների կողմից շուկայի վրա միակողմանի ազդելու հնարավորության կիրառումը:
    Ռազմավարական շուկաների պարբերաբար ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Արցախի Հանրապետությունում վերջին տարիների ընթացքում մրցակցության առումով էական առաջընթաց է արձանագրվել մի շարք առաջին անհրաժեշտության այնպիսի ապրանքային շուկաներում ինչպիսինն են հացամթերք, ցորենի ալյուր, նրբերշիկ, սեղմված գազ, բենզին և դիզվառելիք:  Մրցակցության խորացման արդյունքում հացամթերքի և ցորենի ալյուրի շրջանառության ոլորտներում նախկինում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտները կորցրել են նշված դիրքը, իսկ մնացած շուկաներում գործող գերիշխող սուբյեկտների մասնաբաժինները նվազել են:
    Հակառակ պատկեր է հավի մսի, հավի ձվի և կաթնամթերքի շրջանառության ոլորտներում, որտեղ գերիշխող սուբյետկները ավելացրել են իրենց մասնաբաժինները: Նշվածը, սակայն, օբյեկտիվ պատճառներ ունի, քանի որ այստեղ գերիշխող դիրք են զբաղեցնում տեղական արտադրություն իրականացնող ընկերությունները և վերջիններիս իրացման մասնաբաժինների ավելացումը տեղի է ունենում տեղական արտադրության նկատմամբ սպառողների նախապատվության արդյունքում:
    Տնտեսվարող սուբյեկտների միջև ազատ տնտեսական մրցակցությունը պաշտպանելու և խրախուսելու, ինչպես նաև սպառողների շահերը պաշտպանելու նպատակով աշխատանքներ են իրականացվում անբարեխիղճ մրցակցության երևույթները բացառելու նպատակով: Նշված երևույթները առաջանում են մրցակից սուբյեկտների միջև կամ վերջիներինս և սպառողների միջև ազնվության, արդարության, ճշմարտության և անաչառության սկզբունքները խախտելու հետևանքով, որը հաճախ էական ազդեցություն է ունենում մրցակցային դաշտի ձևավորման վրա :
    Հանձնաժողովը իրականացնում է նաև մի շարք այլ գործառույթներ ուղղված հակամրցակցային համաձայնությունների, արգելված պետական օժանդակության և համակենտրոցումների կանխարգելմանը: Նշված  համալիր գործողությունների իրականացումը թույլ է տալիս շուկաներում ապահովվել ազատ և բարեխիղճ մրցակցային միջավայր, որը տնտեսության զարգացման շարժիչ ուժն է և նորարարության հիմնական խթանողը:





    << Վերադարձ ցուցակի