ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Մշտադիտարկման արդյունքների ամփոփում
    02 Ապրիլի 2020

    Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 10-րդ կետը, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը 2020 թվականի փետրվարի    26-ից մինչև մարտի 31-ը ներառյալ իրականացրել է Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների քարոզչության լուսաբանման գործընթացի մշտադիտարկում:

    Արցախի Հանրապետությունում գործող 1 հանրային և 16 մասնավոր հեռուստառադիո-ընկերություններից Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունների քարոզչության լուսաբանման գործընթացին մասնակցելու ցանկություն են հայտնել «Արցախի հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ-ն, «Արցախկապ» ՓԲԸ-ն, «Փեյս հեռուստառադիոընկերություն», «Միքս Մեդիա», «Ռադիո  FM 103» ՍՊԸ-ները,  «Ազգային ռադիո և հեռուստատեսություն», «էքսելենթ Տելեսիսթեմս», «Դիջիթալ Սմայլ» ՓԲԸ ռադիոընկերությունները, ինչի մասին վերջիններս պատշաճ կերպով տեղեկացրել են Հանձնաժողովին և օրենքով սահմանված կարգով հայտարարել են իրենց վճարովի եթերաժամի  սակագների  մասին:

    Հանձնաժողովը համաձայն Արցախի Հանրապետության «Ընտրական օրենսգրքի» 20-րդ հոդվածի 10-րդ կետի, մշակել և իր 2020 թվականի փետրվարի 25-ի թիվ 11-Լ որոշմամբ հաստատել և հրապարակել է «Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուների և Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից ընտրություններին մասնակցող նախագահի թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանություն»-ը: 

    Հանձնաժողովի աշխատակազմի հեռուստատեսության և ռադիոյի կարգավորման բաժնի մասնագետների կողմից իրականացվել է քարոզարշավի լուսաբանմանը մասնակցող հեռուստառադիոընկերությունների վերգետնյա եթերային հեռարձակմամբ սփռված ծրագրերի ԱՀ ընտրական օրենսգրքի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքի պահանջներին համապատասխանության վերահսկողություն: Հանձնաժողովը հեռուստա-ընկերությունների և ռադիոընկերությունների հեռարձակած ծրագրերի մշտադիտարկումն իրականացրել է. 

    հեռուստառադիոծրագրերի և դրանց տեսագրությունների (ձայնագրությունների) անմիջական դիտարկման արդյունքների,

    գրանցամատյանների և հեռուստառադիոընկերություններից ստացված տեղեկատվության,

    հեռուստառադիոընկերությունների կողմից Արցախի Հանրապետության ընտրական օրենսդրության խախտումների մասին լրատվամիջոցների հրապարակումների,

    պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների Հանձնաժողով ներկայացրած կամ հրապարակած տեղեկատվության ուսումնասիրություն: 

    Հանձնաժողովը ուղղակի դիտարկումը իրականացրել է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից հեռարձակվող ծրագրերի վերահսկման պատահական ընտրանքի և հավասարաչափ բաշխման սկզբունքով:

    Նշված ժամանակահատվածում անմիջական դիտարկման է ենթարկվել հեռուստառադիոծրագրերի և դրանց տեսագրությունների (ձայնագրությունների) ավելի քան 16970 եթերաժամ, որից 1540 ժամը՝ հեռուստածրագրերի մշտադիտարկում, իսկ 15430 ժամը՝ ռադիոծրագրերի մշտադիտարկում:

    Ի հետևություն մշտադիտարկման արդյունքների Հանձնաժողովը եզրակացրել է, որ նախընտրական քարոզչության ընթացքում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից  վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը փոփոխության չի ենթարկվել:

    Վերգետնյա հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունները և ռադիոընկե-րությունները ըստ սահմանված կարգի 2020թ. մարտի 31-ի ԱՀ համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում Հանձնաժողով տեղեկատվություն են ներկայացրել իրենց կողմից հեռարձակված ծրագրերի մասին: Ստացված տեղեկատվությունը տվյալներ է պարունակել յուրաքանչյուր ընկերության կողմից ընտրությանը մասնակցող նախագահի թեկանծուներին կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին. 

    անվճար կարգով տրամադրված եթերաժամանակի,

    վճարովի կարգով տրամադրված եթերաժամանակի, 

    նրանց և (կամ) նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ հաղորդումների ընդհանուր տևողության, 

    լրատվական ծրագրերում     նրանց      նախընտրական քարոզչության միջոցառումների լուսաբանման ընդհանուր տևողության վերաբերյալ:

    Հանձնաժողովի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից 26.02.20-29.03.20թթ. ժամանակահատվածում ԱՀ նախագահի և Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցող նախագահի թեկանծուների կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրված եթերաժամանակի հետևյալ ցուցանիշ-ները 

    •անվճար կարգով տրամադրված նախագահի թեկնածուների ընդհանուր եթերաժամանակը կազմել է` 840 րոպե հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով,

    •վճարովի կարգով տրամադրված նախագահի թեկնածուների ընդհանուր եթերաժամանակը կազմել է` 2240 րոպե հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով,

    •անվճար կարգով տրամադրված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքներինընդհանուր եթերաժամանակը կազմել է`1140 րոպե հանրային ռադիոյով,

    •վճարովի կարգով տրամադրված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքներինընդհանուր եթերաժամանակը կազմել է` 2160 րոպե հանրային  ռադիոյով,

    •անվճար կարգով տրամադրված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքներինընդհանուր եթերաժամանակը կազմել է` 720 րոպե հանրային հեռուստատեսությամբ,

    •վճարովի կարգով տրամադրված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքներինընդհանուր եթերաժամանակը կազմել է` 1440 րոպե հանրային  ռադիոյով:

    Ստացված տեղեկությունները համադրվել են Հանձնաժողովի դիտարկման արդյունքների հետ, համակարգվել և ամփոփվել են Հանձնաժողովի կողմից կազմված տեղեկանքներում:

    Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են համապետական ընտրությունների քարոզչությանը մասնակցող նախագահի թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների կողմից 26.02-29.03 ժամանակահատվածի տրամադրված եթերաժամանակի հետևյալ ցուցանիշները:   

    Մշտադիտարկման արդյունքում մարտի 2-ին և 3-ին արձանագրվել է, որ «Փեյս» ՍՊ ընկերության կողմից քաղաքական գովազդ իրականացնելիս չի պահպանվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջները: Բանավոր նախազգուշացումից  հետո, խախտումը վերացվել է, ինչպես նաև մարտի 12-ին Հանձնաժողովի մասնագետների կողմից արձանագրվել է, որ «Փեյս կինո» հեռուստաալիքով «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքի քաղաքական գովազդն առանց դադարի հեռարձակվել է ժամը 03:40-ից-8:20-ը ընկած ժամանակահատվածը, «Փեյս» ՍՊ ընկերությանը նախազգուշացնելուց հետո խախտումը վերացվել է և ներակայացրել է  գրավոր բացատրություն:

    Մարտի 12-ին Արցախի հանրային հեռուստատեսությամբ «Ազգային վերածնունդ» կուցակցության քաղաքական գովազդը հեռարձակվելիս տեխնիկական խնդիրների պատճառով դադարեցվել է, Արցախի հանրային հեռուստատեսությունը դրա մասին անմիջապես բանավոր տեղեկացրել է ԱՀ հանրային ծառայությունները տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական և կենտրոնական ընտրական հանձնաժողովներին, որից հետո «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանի հետ պայմանավորվել են և շարունակությունը հեռարձակվել է մարտի 13-ին:

    Հարկ է նշել, որ Հանձնաժողովի կողմից 2020թ. Մարտի 31-ի ԱՀ համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության վճարովի կարգով տրամադրվող եթերաժամանակի սակագնի սահմանման և անփոփոխության օրենսդրական պահանջների, ինչպես նաև եթերաժամանակի ոչ խտրական տրամադրման սկզբունքի խախտումներ չեն արձանագրվել: 

    Բացի այդ, Հանձնաժողովը 2020թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող նախագահի թեկնածուներից, կուսակցություններից և կուսակցությունների դաշինքներից որևէ բողոք չի ստացել:

    Նախընտրական քարոզչությանը վերաբերող դիմում-բողոքներ չեն ստացվել նաև պետական մարմիններից, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվամիջոցներից և քաղաքացիներից

    Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում առանձնահատւկ ընդգծել, որ Արցախի Հանրապետության քաղաքական կյանքում առաջին անգամ Արցախի հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպվել է քաղաքական բանավեճ` 2020թ. մարտի 31-ի ԱՀ նախագահի ընտրություններին մասնակցող նախագահների թեկնածուների միջև, ընդ որում մասնակցելու հրավերն ուղղարկվել է բոլոր թեկանծուներին, որին հրաժարվել է մասնակցել երկու թեկնածու: Դրանով մեր երկրի քաղաքական կյանքում ներմուծվեց նոր, հանրության կողմից հիմնականում դրական գնահատված քաղաքական մշակույթ:

     

    Ամփոփիչ արդյունքներ

    << Վերադարձ ցուցակի