ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Եզրակացություն Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների 2-րդ փուլի նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ
    17 Ապրիլի 2020

    ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

     

    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստա-ընկերությունների  և ռադիոընկերությունների կողմից  2020 թվականի ապրիլի 14-ի Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների 2-րդ փուլի նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ`ըստ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մշտադիտարկման  արդյունքների

     

    ԱՐՑԱԽ 2020 թվական

    Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 10-րդ կետը, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (այսուհետ Հանձնաժողով) 2020 թվականի ապրիլի 9-ից մինչև ապրիլի 14-ը ներառյալ իրականացրել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրության քարոզչության լուսաբանման գործընթացի մշտադիտարկում:

    Արցախի Հանրապետության նախագահի ընտրութան քարոզչության 2-րդ փուլի լուսաբանման գործընթացին մասնակցել են «Արցախի հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ-ն՝ Արցախի հանրային հեռուստատեսությամբ, «Փեյս հեռուստառադիոընկերություն» ՍՊԸ-ն՝ «Փեյս կինո» և «Փեյս Չատ» հեռուստաալիքներով: Հանձնաժողովը  համաձայն Արցախի Հանրապետության  «Ընտրական օրենսգրքի» 20-րդ հոդվածի 10-րդ կետի, մշակել և իր 2020 թվականի փետրվարի 25-ի թիվ 11-Լ որոշմամբ հաստատել և հրապարակել է «Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուների և Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից ընտրություններին մասնակցող նախագահի թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար հավասար պայմանների ապահովման գնահատման  մեթոդաբանություն»-ը: 

    Հանձնաժողովի աշխատակազմի հեռուստատեսության և ռադիոյի կարգավորման բաժնի մասնագետների կողմից իրականացվել է քարոզարշավի լուսաբանմանը մասնակցող հեռուստառադիոընկերությունների վերգետնյա եթերային հեռարձակմամբ սփռված ծրագրերի ԱՀ ընտրական օրենսգրքի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքի պահանջներին համապատասխանության վերահսկողություն: Հանձնաժողովը հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների հեռարձակած ծրագրերի մշտադիտարկումն իրականացրել է. 

    ·    հեռուստառադիոծրագրերի   և  դրանց տեսագրությունների (ձայնագրությունների) անմիջական դիտարկման արդյունքների,

    ·      գրանցամատյանների և հեռուստառադիոընկերություններից ստացված տեղեկատվության,

    · հեռուստառադիոընկերությունների կողմից Արցախի Հանրապետության ընտրական օրենսդրության խախտումների մասին լրատվամիջոցների հրապարակումների,

    ·   պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների  Հանձնաժողով ներկայացրած կամ հրապարակած տեղեկատվության ուսումնասիրություն: 

    Նշված ժամանակահատվածում անմիջական դիտարկման է ենթարկվել հեռուստառադիոծրագրերի և դրանց տեսագրությունների (ձայնագրությունների) ավելի քան 402 եթերաժամ, որից 300 ժամը՝ հեռուստածրագրերի մշտադիտարկում, իսկ 102 ժամը՝ ռադիոծրագրերի մշտադիտարկում:

    Ի հետևություն մշտադիտարկման արդյունքների Հանձնաժողովը եզրակացրել է, որ նախընտրական քարոզչության ընթացքում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից  վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը փոփոխության չի ենթարկվել:

    Վերգետնյա հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունները ըստ սահմանված կարգի 2020 թվականի ապրիլի 14-ի Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների 2-րդ փուլի նախընտրական քարոզչության ընթացքում Հանձնաժողով տեղեկատվություն են ներկայացրել իրենց կողմից հեռարձակված ծրագրերի մասին: Ստացված տեղեկատվությունը տվյալներ է պարունակել յուրաքանչյուր ընկերության կողմից ընտրությանը մասնակցող նախագահի թեկանծուների


    ·         անվճար կարգով տրամադրված եթերաժամանակի,

    ·         վճարովի կարգով տրամադրված եթերաժամանակի, 

    ·         նրանց մասնակցությամբ հաղորդումների ընդհանուր տևողության, 

    ·   լրատվական ծրագրերում նրանց նախընտրական քարոզչության միջոցառումների լուսաբանման ընդհանուր տևողության վերաբերյալ:

    Հանձնաժողովի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են վերգետնյա եթերային հեռարձակում  իրականացնող հեռուստաընկերությունների կողմից 09.04.20-12.04.20թթ. ժամանակահատվածում ԱՀ նախագահի ընտրություններին մասնակցող նախագահի թեկանծուներին տրամադրված եթերաժամանակի հետևյալ ցուցանիշները

    ·  անվճար կարգով տրամադրված նախագահի թեկնածուների ընդհանուր եթերաժամանակը կազմել է`15 րոպե հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով,

    ·   վճարովի կարգով տրամադրված նախագահի թեկնածուների ընդհանուր եթերաժամանակը կազմել է` 30 րոպե հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով:

    Ստացված տեղեկությունները համադրվել են Հանձնաժողովի դիտարկման արդյունքների հետ, համակարգվել և ամփոփվել են Հանձնաժողովի կողմից կազմված եզրակացությունում:

    Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների քարոզչությանը 2-րդ փուլին մասնակցող նախագահի թեկնածուների վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների կողմից 09.04-12.04 ժամանակահատվածի տրամադրված եթերաժամանակի հետևյալ ցուցանիշները  (կցվում է 4 թերթ):

    Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ «Փեյս» ՍՊ ընկերության կողմից քաղաքական գովազդ իրականացնելիս չի պահպանվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջները (Նշված ժամանակահատվածում արգելվում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակել քաղաքական կամ այլ քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով: Նման հաղորդումների սփռումը հեռուստատեսությամբ պետք է ուղեկցվի էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով` «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում»  ռադիոսփռման դեպքում` յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երեք անգամ պետք է հիշեցվի դրա մասին), նույն խախտումը իրականացրել էր նաև Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների ընթացքում: Հանձնաժողովի կողմից ընկերությունը նախազգուշացվել է:

    Հարկ է նշել, որ Հանձնաժողովի կողմից 2020 թվականի ապրիլի 14-ի ԱՀ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի նախընտրական քարոզչության վճարովի կարգով տրամադրվող եթերաժամանակի սակագնի սահմանման և անփոփոխության օրենսդրական պահանջների, ինչպես նաև եթերաժամանակի ոչ խտրական տրամադրման սկզբունքի խախտումներ չեն արձանագրվել: 

    Բացի այդ, Հանձնաժողովը 2020 թվականի ապրիլի 9-ից մինչև ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող նախագահի թեկնածուներից որևէ բողոք չի ստացել:

    Նախընտրական քարոզչությանը վերաբերող դիմում-բողոքներ չեն ստացվել նաև պետական մարմիններից, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվամիջոցներից և քաղաքացիներից: 

    Ըստ Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպվել է քաղաքական բանավեճ` 2020 թվականի ապրիլի 14-ի ԱՀ նախագահի ընտրություններին մասնակցող նախագահների թեկնածուների միջև, բայց թեկնածուներից՝ Մասիս Մայիլյանը հրաժարվել է մասնակցել բանավեճին:

    2020 թվականի ապրիլի 14-ի Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քարոզարշավի (09.04.20-12.04.20թթ.), ինչպես նաև լռության օրը և քվեարկության օրը մինչև ժամը 20:00-ն Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների խախտումներ չեն արձանագրվել:

     

     

     

     

     

     

     

     

     

    << Վերադարձ ցուցակի