ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
  • ՀայՓոստը կներկայանա նոր բրենդով
    ՀայՓոստը հունիսի 8-ից սկսել է ընկերության վերաբրենդավորումը, որի առաջին փուլով նախատեսվում է իրականացնել մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման եւ վերաբրենդավորման գործընթացը ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Ընկերության զարգացման նոր ռազմավարության շրջանակում ՀայՓոստը մեկ տարվա ընթացքում գրանցել է մի շարք ձեռքբերումներ. HayPost Pay, iNovation, HayPost Retail, դեղերի առաքում Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզկենտրոններում փոստի փոխանակման կենտրոնների բացում, միջազգային գործընկերների հետ համագործակցություններ եւ այլն: «ՀայՓոստը միայն փ
  • Deutsche Bank. Գնաճի անտեսումը կործանարար նոր ճգնաժամի կհանգեցնի
    Deutsche Bank-ը նախազգուշացրել է գնաճի անտեսման վտանգների մասին: «Հենց դա կարող է հանգեցնել նոր ճգնաժամի առաջիկա տարիներին, որի հետեւանքները կործանարար կլինեն»,- հաղորդում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով CNBC-ն: Վերլուծաբանները գտնում են, որ ներկայումս տնտեսությունը խթանվում է` միաժամանակ անտեսելով գնաճային մտահոգությունները, ինչը սխալ մոտեցում է: Նրանք վստահ են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) կողմից դրամական քաղաքականության խստացումից հրաժարվելը, քանի դեռ գնաճը չի ցուցադրել կայուն աճ, տնտեսական ծանր հետեւանքներ կունենա: Այսպ
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
    Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսմամբ՝ 2021 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 5,6%-ով։ Բանկի տվյալներով՝ սա վերջին 80 տարվա ընթացքում անկումից հետո վերականգնման ամենաարագ տեմպն է, հաղորդում է RBC-ն: Հիմնական պատճառը տնտեսական ակտիվության ինտենսիվ աճն է մի քանի խոշոր երկրներում, ասված է ՀԲ «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» հունիսյան զեկույցում: 2021-ին լավագույն արդյունքը ցույց կտա Չինաստանը, որի տնտեսությունն, ըստ ՀԲ կանխատեսման, կաճի 8,5%-ով: Երկրորդ տեղում Հնդկաստանն է (8,3%), երրորդում՝ ԱՄՆ-ը (6,8%), չորրորդում՝ Արգենտինան (6,4%), հինգ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների գործունեության վերաբերյալ
    30 Ապրիլի 2020

    Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացվել են ուսումնասիրություններ 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում գնային փոփոխություններ արձանագրած «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների գործունեության, մասնավորապես գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով

    Հաշվի առնելով, որ ուսումնասիրվող ապրանքատեսակը ներմուծվում է, ուսումնասիրությունն իրականացվել է ձեռքբերման և իրացման գների դինամիկաների, ինչպես նաև ՀՀ-ում տվյալ ժամանակահատվածում գործող գների համադրության համատեքստում:

    Ուսումնասիրվող ժամանակահատվածում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների իրացման գները նվազել են՝ 1լ բենզինի՝ «ռեգուլյար» տեսակի համար՝ 80 դրամ կամ 19.5 տոկոս, «պրեմիում» տեսակի համար՝ 90 դրամ կամ 20.6 տոկոս, 1լ դիզվառելիքի համար՝ 70 դրամ կամ 15.9 տոկոս

    Նույն ժամանակահատվածի համար ՀՀ-ում գործող միջին գները նվազել են համաչափ, որի արդյունքում ՀՀ և ԱՀ միջին գների 20 դրամ տարբերությունը պահպանվել է: Հաշվի առնելով «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող 2 ընկերությունների առկայությունը՝ հանձնաժողովը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել վառելիքի գների փոփոխությունը՝ չհիմնավորված գների կիրառումը կամ պահպանումը բացառելու նպատակով:






















    << Վերադարձ ցուցակի